Դ!ԵՄ ԵՄ http://dem.am ՀՀ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգին Fri, 17 Jun 2016 19:16:30 +0000 hy-AM hourly 1 Դ!ԵՄ ԵՄ. Բաց նամակ ԲՈՒՀ-երի ռեկտորներին http://dem.am/2014/09/04/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%a2%d5%b8%d6%82%d5%b0-%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bc%d5%a5%d5%af%d5%bf%d5%b8%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/ Thu, 04 Sep 2014 09:21:07 +0000 http://dem.am/?p=1769 Շարունակություն]]> Երևանի պետական համալսարանի ռեկտոր` պրն Ա. Սիմոնյանին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Հովհաննես Վ. Թոքմաջյանին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր` պրն Մ. Նարիմանյանին

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր` պրն Ա.Դարբինյանին

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` տիկին Գ.Գասպարյանին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր` պրն Ա. Թարվերդյանին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Գ.Գալստյանին

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր` պրն Վ. Առաքելյանին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր` պրն Կ. Աթոյանին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար` պրն Դ. Մուրադյանին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ` պրն Ռ. Մարտիրոսյանին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն` պրն Ա.Սարգսյանին

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն` պրն Ն. Ղուկասյանին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր` պրն Ռ. Միրզախանյանին

Հարգելի տիկին և պարոնայք,

Հուսով ենք՝ տեղեկացված եք 2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառման հետևանքով ստեղծված իրավիճակի և դրա հետևանքների մասին: Համատեղությամբ ոչ պետական հիմնարկներում աշխատող և ԲՈՒՀ-երում դասավանդող երիտասարդ մասնագետները հայտնվել են այդպիսի իրավիճակում, որ դասավանդումը շարունակելու դեպքում իրենց գումարային զուտ եկամուտը դառնում է ավելի ցածր, քան համատեղությամբ դասավանդումից հրաժարվելու դեպքում:

Ուստի այսօր բազմաթիվ երիտասարդ մասնագետներ, ովքեր տիրապետում են իրենց մասնագիտությանը, և պրակտիկայում ձեռք բերված հարուստ ու նորարար փորձը փոխանցում են ուսանողներին, ստիպված են հրաժարվել դասախոսական գործունեությունից: Սա «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ բացասական հետևանքներից մեկն է, որոնց մասին բազմիցս բարձրաձայնվել է հասարակության առավել կիրթ, պայքարող և մտահոգ հատվածի կողմից:

Կոչ ենք անում ձեզ, որպես Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի մասը կազմող կառույցների գլխավոր պատասխանատուների, ամենաբարձր ատյաններում անդրադառնալ խնդրին և ձեր պաշտոնական դիրքորոշումը հայտնել` դատապարտելով ԲՈՒՀ-երի դասախոսական անձնակազմի կազմալուծմանը միտված այս քաղաքականությունը:

Հուսով ենք՝ գիտակցում եք կրթության կարևորությունը Հայաստանի Հանրապետության պետականաշինության, անվտանգության, գիտելիքահեն տնտեսության և առողջ հասարակության կազմավորման գործում: Ձեր լռությունը կարող է կործանարար լինել և առավել ևս մեղսակից դարձնել տարվող անհեռատես, նույնիսկ՝ հանցավոր քաղաքականությանը։

Պահանջում ենք օր առաջ անդրադառնալ այս խնդրին և ամենայն լրջությամբ բարձրացնել հարցը պետական առավել բարձր օղակներում՝ կանխելով կրթական համակարգի ներկա կործանարար ուղին:

 

 

Հարգանքներով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Հանրային կինոդիտում և քննարկում http://dem.am/2014/08/05/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%ab%d5%b6%d5%b8%d5%a4%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82/ Tue, 05 Aug 2014 12:22:29 +0000 http://dem.am/?p=1761 Շարունակություն]]>

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին հանրային բացօդյա կինոդիտման, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 20:15-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում (բասկետբոլի դաշտի մոտ): Կինոդիտմանը կհաջորդի նաև հանրային քննարկում:

Մենք բոլորս ենք գիտակցում, որ մեր երկրում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, կան շատ արատներ ու խնդիրներ, որոնց դեմ պայքարում մենք մեր հույսը կարող ենք դնել միմիայն մեզ վրա և ոչ ներկայիս իշխանությունների:

Այնուամենայնիվ, բոլոր փոփոխությունները նախ և առաջ սաղմնավորվում են մարդկանց գիտակցության և մտածողության մեջ: Փոխելու համար նախ պետք է փոխվենք ինքներս:

Ահա հենց այս նպատակով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կազմակերպում է սույն կինոդիտումն ու հանրային քննարկումը, որը, հուսանք, կլինի ազդակ և խթան մեր մտածողության ու գիտակցության մեջ անհրաժեշտ փոփոխությունների համար, որոնք էլ իրենց հերթին գուցե ծնեն համապատասխան քայլեր ու վարքագիծ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն ՀՀ քաղաքացիների: 

Այսպիսով՝ սպասում ենք Ձեզ բոլորիդ օգոստոսի 11-ին՝ ժամը 20:15-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը շնորհակալություն է հայտնում ScREnery-ին (https://www.facebook.com/pages/The-ScREenery/167293946665707) կինոդիտման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Պարտադիր կուտակային բեռից ժամանակավոր ազատվելու դիմումներ http://dem.am/2014/07/04/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a5%d5%bc%d5%ab%d6%81-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1/ Fri, 04 Jul 2014 13:09:14 +0000 http://dem.am/?p=1753 Շարունակություն]]> ՀՀ ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ապօրինի կերպով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, կրկին նոր բեռ սահմանեց ՀՀ քաղաքացիների վրա:

Այնուամենայնիվ, «Դ!ԵՄ ԵՄ» թիմ ելնելով վերոհիշյալ օրենքի (ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռնված հնարավորությունից, առաջարկում է դիմումների ձևանմուշ (ձևանմուշ PDFձևանմուշ DOC), որը հնարավորություն կընձեռի ոչ պետական (մասնավոր) ոլորտի աշխատակիցներին մինչև 2017թ. Հուլիսի 1-ը ազատվել պարտադրվող կենսաթոշակային վճարներից:

Կից նարկայացված փասթաթղթում կա երկու դիմումի ձևանմուշ, որոնցից առաջինը ուղղաված է գործատուին, իսկ երկրորդը`հարկային մարմին: Առաջին դիմումով գործատուին խնդրում ենք հարկային մարմնին ուղղված մեր դիմումը փոախանցել հասցեատիրոջը` ըստ վերոհիշյալ օրենքի նշյալ հոդվածի: 

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Վետոյի պահանջ Սերժ Սարգսյանին http://dem.am/2014/06/27/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%be%d5%a5%d5%bf%d5%b8%d5%b5%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb-%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6/ Fri, 27 Jun 2014 13:45:37 +0000 http://dem.am/?p=1746 Շարունակություն]]> Պարոն Սերժ Սարգսյան,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերջերս Ազգային ժողովում բազմաթիվ խախտումներով ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի վրա: ԱԺ-ն՝ մասնավորապես քաղաքական մեծամասություն կազմող ՀՀԿ-ական պատգամավորները, 3 անգամ սեղմելով համապատասխան կոճակը, ընդունեցին մի օրինագիծ, որը խախտում է ՀՀ քաղաքացու իրավունքները և չի բխում հասարակական շահից:

Դուք ինքներդ Ձեր ելույթներից մեկում էլ նշել եք, որ ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է նմանատիպ օրենքի, սակայն մինչ այսօր Ձեր կուսակից պատգամավորները, ամբողջությամբ չգիտակցելով իրենց զբաղեցրած պաշտոնի  պատասխանատվությունը, քվեարկել են մի օրենքի համար, որը, մեր խորին համոզմամբ, ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետությունում դեռ ապրող քաղաքացիների շահերից: Ավելին՝ եթե անգամ Դուք չհամաձայնեք մեզ հետ, որ այս օրինագիծը չի բխում մեր քաղաքացիների շահերից, ապա գոնե չեք կարող հերքել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը (Ձեր կարծիքով 80 տոկոսը) դեմ է այս օրենքին: Իսկ Սահմանդրությամբ իրեն ժողովրդավար հայտարարած երկրում չի կարող ընդունվել որևէ օրենք, որին դեմ է իշխանության կրողի՝ ժողովրդի մեծամասնությունը: Մինչ այժմ եղել են բազմաթիվ բողոքի ակցիաներ, որոնք փաստել են իրավիճակի լրջությունը և այն պարզ ճշմարտությունը, որ կուտակային կենսաթոշակային համակարգի՝ մինչ օրս ներկայացված և ոչ մի մոդել չի արժանացել հանրության հավանությանը:

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք ականջալուր լինել ժողովրդի ձայնին և չվավերացնել ՀՀԿ խորհրդարանական խմբակցության կողմից ընդունված օրինագիծը, որը չի արժանանում հանրության հավանությանը: Եթե մինչ այժմ ՀՀԿ-ում մնացել է գոնե մեկ սթափ անձնավորություն, ում համար ժողովրդի կարծիքն արժեք ունի, ապա այդ հակասոցիալական օրենքի արշավը պետք է օր առաջ դադարեցվի, այլապես ստեղծված անջրպետը՝ ժողովրդի և իշխանությունների միջև, ավելի խորանալով, կփաստի, որ ՀՀԿ-ն այլևս ի վիճակի չէ լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները և Հայասատանը կառավարում է ոչ թե ժողովրդավարական սկզբունքներով, այլ կուսակցական և նեղ անձնային շահերի առաջնահերթությամբ:

Կոչ ենք անում Ձեզ օգտագործել Ձեր՝ վետոյի իրավունքն ու կասեցնել այս անմարդկային ու քաղաքացու շահերից չբխող օրինագծի՝ օրենք դառնալու գործընթացը:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ի գիտություն ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի http://dem.am/2014/06/27/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%b0%d5%b8%d5%be%d5%ab%d5%af/ Fri, 27 Jun 2014 09:14:12 +0000 http://dem.am/?p=1742 Շարունակություն]]> Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը:

Հիշեցնենք նաև, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ ունի նաև պարտականություններ, որոնք սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

Երբ խորհրդարանական մեծամասնության 64 ներկայացուցիչ, ներկայանալով որպես 68, ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ՍԴ որոշումները, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ օրենսդրոթյունը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորների իրավունքները և ՀՀ հասարկության կարծիքը, ընդամենը օրենքի ուժով դրամաշորթություն սահմանելու համար, ապա նրանց վարքագիծը արժանի է պարսավանքի և քրեորեն պատժելի է: 

Նշենք նաև, որ ՀՀ-ում առկա են խնդիրներ, որոնք պահանջում են ՀՀ կառավարության հրատապ միջամտությունն ու դրանց լուծմանն ուղղված կոնկրետ ծրագրեր.

  • Անպատասխանատու և ապաշնորհ պաշտոնյաների առկայություն ՀՀ կառավարությունում։
  • ՀՀ Կառավարության անարդյունավետ աշխատանք, որը հանգեցրել է ՀՀ քաղաքացիների աղքատության տոկոսի բարձրացմանն ու աղետալի չափերի հասնող արտագաղթին, ինչն իր հերթին վտանգի մեջ է դրել երկրի պաշտպանվածության աստիճանն արտաքին վտանգների առջև։
  • ՀՀ Կառավարության` ՀՀ Սահմանադրությանը հակասող օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալը և դրանց հեղինակների անպատժելիությունը։
  • ՀՀ Կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից կոպիտ խախտումներով օրենսդրական նախաձեռնությունների ընդունումը։
  • ՀՀ ոստիակնության ապօրինի գործողությունները և երկրի տերը հանդիսացող ժողովրդի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։
  • Կոմունալ ծառայությունների սակագների անհիմն բարձրացմումը։

Ակնհայտ է, որ նշվածը առկա խնդիրների ամբողջական ցուցակը չէ:

Գովելի կլիներ նաև, որ ՀՀ վարչապետը հանձնարարեր ՀՀ արդարադատության նախարարին ու ոստիկանապետին ուսումնասիրել խաղաղ ցույցերին իր սահմանադրական իրավունքներն իրացնելիս ժողովրդի նկատմամբ ոստիկանների գործելակերպի եվրոպական կոնվենցիայով սահմանված և մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով ամրագրված դիրքորոշումներն ու մոտեցումները:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Խստագույնս դատապարտում ենք ՀՀ ոստիկանության կիրառած բիրտ ուժը http://dem.am/2014/06/24/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ad%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a3%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6%d5%bd-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%b0-%d5%b8/ Tue, 24 Jun 2014 11:59:47 +0000 http://dem.am/?p=1737 Շարունակություն]]> Սույն թվականի հունիսի 23-ին հերթական անգամ մեր հասարակությունը դարձավ հայրենի ոստիկանության անօրինական, վայրագ, ոչ ադեկվատ ու անմարդկային վարքի դրսևորումների ականատեսը:

Այդ օրը ՀՀ մի խումբ պահանջատեր, ազատամիտ և գիտակից քաղաքացիներ իրացնում էին իրենց սահմանադրական ու քաղաքացիական իրավունքը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի դիմաց՝ բողոքելով հերթական անարդարության ու գրպանահատության փորձի դեմ՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը կանխելու նպատակով, որին ի պատասխան ՀՀ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խստագույնս դատապարտում ու ամոթալի է համարում ՀՀ ոստիկանության` ս. թ. հունիսի 23-ին ցուցաբերած hակաօրինական վարքը ՀՀ քաղաքացիների հանդեպ և հայտարարում է, որ լինելու է ծայրաստիճան անհանդուրժող որևէ կառույցի, այդ թվում ոստիկանության անօրինական ու անմարդկային վարքի հանդեպ՝ մշտապես մնալով բացառապես օրենքի դաշտում, կիրառելով օրենքով ընձեռնված իրավունքների ողջ զինանոցը՝ համաչափ պատասխան տալով ցանկացած ուժի, որը կհամարձակվի ոտնահարել ՀՀ քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իրեն կդրսևորի այնպես, ինչպես հատուկ է հրոսակախմբերին: 

ՀՀ ոստիկանությունը սնվում է մեր իսկ վճարած հարկերից, և այն կոչված է իրապես պաշտպանելու օրենքն ու հանրային շահը, այլ ոչ թե վերածվելու «համիդիե» հրոսակախմբերի:

Մենք կասկած չունենք, որ մեր հասարակությունն իսկապես արժանի է ունենալու 21-րդ դարի քաղաքակիրթ հասարակություններին հարիր և հանրության շրջանում վստահություն ու հարգանք վայելող ոստիկանություն, այլ ոչ թե ոստիկանություն, որն արատավորում է իշխանության ներկայացուցչի՝ իրավապահի վեհ կոչումը: Եվ եթե պատկան մարմիններն ի վիճակի չեն ձգելու հրոսակախմբերի սանձերը, ուրեմն դա պիտի անի քաղաքացիական հասարակությունը:

Ի դեպ, հիասթափեցնելու ենք բոլոր նրանց, ովքեր մտածում են, թե ս. թ. հունիսի 23-ի և նմանատիպ դեպքերի շնորհիվ կկարողանան կոտրել մեր անկոտրուն կամքը՝ հաստատելու իրավունքի գերակայություն: Չպետք է մոռանալ, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, պետություն, որտեղ իր քաղաքացին իշխանության կրողն է:

Միևնույն ժամանակ պահանջում ենք ՀՀ իրավապահ մարմիններից սույն հայտարարության և ԶԼՄ-ներում հրապարկված տեսանյութերի հիման վրա բազմակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրություն կատարել ու անցկացնել ծառայողական քննություն՝ այդ օրը ծառայություն իրականացնող օրինազանց, բիրտ և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Հայտարարություն նոր օրինագծի վերաբերյալ http://dem.am/2014/06/20/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d6%85%d6%80%d5%ab%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ae%d5%ab-%d5%be/ Fri, 20 Jun 2014 11:02:05 +0000 http://dem.am/?p=1732 Շարունակություն]]> ՀՀԿ խորհրդրանական խմբակցությունը, անտեսելով հասարակության պահանջները, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը և ի վերջո, երկրի շահը, փորձում է ԱԺ արտահերթ նստաշրջանի շրջանակներում ընդունել ՀՀ կառավարության առաջարկած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

Օրինագիծը կազմվելիս գրեթե հաշվի չի առնվել ՍԴ 2 ապրիլի 2014թ. ՍԴՈ – 1142 որոշման հիմքում ընկած հիմնավորումները, մինչդեռ հենց այդ որոշմամբ էր պայմանավորված նշված օրինագիծը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Ավելին՝ նոր նախագիծը նույնպես պարունակում է տարատեսակ այլ խնդրահարույց դրույթներ:

Հետաքրքիր է, որ հանրության համար նման կարևորագույն նշանակություն ունեցող և նախկինում մեծ աղմուկ առաջացրած օրենքի նոր նախագիծը չի քննարկվել հանրության հետ: Այն հրապարակվել է միայն արտահերթ նստաշրջանի առաջին նիստի օրը` դրանով խախտելով Հայաստանի Հանրապետության մի շարք օրենքներ ու կանոնակարգեր, փաստացի հնարավորություն չտալով ԱԺ պատգամավորներին ծանոթանալ նախագծին: Ընդ որում նախագծին ծանոթ չեն նաև ՀՀԿ-ական պատգամավորները, ովքեր պատրաստվում են քվեարկել այդ օրինագծի օգտին:

Գրեթե բոլոր հիմնավորումները, որոնք մենք բազմիցս բերել ենք արդեն իսկ հակասահմանադրական և անվավեր ճանաչված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հակասահմանադրական, հակասոցիալական, հակամարդկային և հակապետական դրույթների վերաբերյալ, հիմնականում հաշվի չեն առնվել, իսկ վիճահարույց կարգավորումները բովանդակային առումով նույնությամբ կիրառվել են նոր օրինագծում՝ այս անգամ արդեն նոր ձևակերպումներով, ինչը կրկին անգամ հաստատում է մեր համոզմունքը առ այն, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի հիմնական նպատակը ոչ թէ սոցիալական դաշտի բարեփոխումներն են, այլ աշխատավոր քաղաքացիներից լրացուցիչ գումարներ կորզելու օրինական հիմքերի ստեղծումը:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է վարչակազմի՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, նման մոտեցումն ու գործելաոճը, որը կարող է բերել հանրային լուրջ ընդվզման: Միաժամանակ կոչ է անում զերծ մնալ հակասոցիալական, հակասահմանադրական և հակամարդկային նոր օրենքի ընդունումից:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Պահանջները Կուտակային Կենսաթոշակային համակարգին http://dem.am/2014/06/12/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8/ Thu, 12 Jun 2014 11:49:29 +0000 http://dem.am/?p=1724 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» թիմ, ընկալելով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունն ու անհրաժեշտությունը, լինելով արժանապատիվ ծերություն ապահովելու ճանապարհին և, միևնույն ժամանակ, գերակա ճանաչելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, գտնում է, որ կուտակային կենսաթոշակային նոր համակարգը կարող է կյանքի կոչվել միմիայն կամավոր սկզբունքով:

Որպես Հայաստանի Հանրապետության ներկայով և ապագայով մտահոգ քաղաքացիներ, մենք մնում ենք այն դիրքորոշման մեջ, որ ներդրվող կուտակային նոր համակարգը պետք է բխի միայն և միայն մարդու շահերից և սահմանադրական սկզբունքներից:

Ուստի մենք գտնում ենք, որ Կուտակային Կենսաթոշակային նոր համակարգը պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

1. Համակարգին մասնակցությունը պետք է լինի միայն կամավոր։
2. Համակարգի յուրաքանչյուր մասնակից կարող է ցանկացած պահի դուրս գալ համակարգից։ 
3. Համակարգի ներդրումը չպետք է պարտադիր կերպով ավելացնի գործատուի և/կամ աշխատողի ֆինանսական բեռը։

Նոր օրենքի նախագիծը մինչեւ Ազգային ժողովի օրակարգ մտնելը, պետք է ներկայացվի հանրության դատին, ունենա լայն հանրային քննարկում, որի ժամանակ հանրության մտավախություները և առաջարկները պետք է անպայմանորեն հաշվի առնվեն:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Սատարման երթ http://dem.am/2014/06/09/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%bd%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a9/ Mon, 09 Jun 2014 07:17:23 +0000 http://dem.am/?p=1717 Շարունակություն]]> Հարգելի պայքարակիցներ,

Հունիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, որտեղից մեկնարկելու է Սատարման երթը: Եկեք բոլորս մեկ բռունցք դառնանք ու սատարենք մեր բազմաթիվ քաղաքացիներին, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումից հետո մեր քաղաքացիների մի ստվար մաս փաստացի զրկված է հակասահմանադրական ճանաչված պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմում գրելու հնարավորությունից: Հատկապես պետական համակարգի ու կրթական ոլորտի աշխատողները ենթարկվում են տարաբնույթ ճնշումների, իսկ հաճախ էլ նշված դիմումները ներկայացնելու համար ստիպված են ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումներ:

Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ունեն դիմում գրելու հնարավորություն, անտարբեր չմնալ ճնշված քաղաքացիների հանդեպ և իրենց ներկայությամբ Սատարման երթը դարձնել հզոր: Իսկ ճնշումների ենթարկվող քաղաքացիներին կոչ ենք անում անպայման միանալ երթին՝ զգալու մեր բոլորիս աջակցությունը:

Եկեք յուրաքաչյուրս երթին մասնակցենք մեր անձնագիրը ձեռքներիս, որ խորհրդանշում է մեր քաղաքացիությունը, այսինքն՝ երկրի տանուտեր լինելը:

Այսպիսով՝ հունիսի 11՝ ժամը 19:00, Մատենադարանի մոտ:

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Կուտակային վճարներից հրաժարվելու դիմումների ձևանմուշներ http://dem.am/2014/05/29/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%be%d5%b3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%b0%d6%80%d5%a1%d5%aa%d5%a1%d6%80%d5%be%d5%a5/ Thu, 29 May 2014 07:20:20 +0000 http://dem.am/?p=1701 Շարունակություն]]> Հարգելի հայրենակիցներ,

ինչպես տեղյակ եք ս. թ. մայիսի 15-ին ՀՀ ազգային ժողովն ընդունել է օրենք «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և այդ օրենքի 3-րդ հոդվածով կուտակային կենսաթոշակի մասնակիցներիս իրավունք է տրվել գրավոր դիմում ներկայացնել մեր գործատուներին՝ մեր աշխատավարձից կուտակային վճարներ չհաշվարկելու և չփոխանցելու մասին: Բացի այդ, օրենքի 5-րդ հոդվածում ասվում է, որ սույն օրենքը տարածվում է ս. թ. հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ պարտադիր կուտակային վճարի պարտավորությունը Օրենքի 8-րդ հոդվածի և 8.1-րդ հոդվածներով սահմանված կարգով մարված է:

Օրենքը 26.05.2014թ. ստորագրվել է ՀՀ նախագահի կողմից և 29.05.2014թ. հրապարակվել է պաշտոնական տեղեկագրում: Օրենքի համարն է՝ ՀՕ-13-Ն, Պաշտոնական տեղեկագիր համար 28 (1041): Ներկայացնում ենք այդ Օրենքի հիման վրա կազմված դիմումների ձևանմուշները, որոնք կարող եք ներբեռնել, լրացնել և ներկայացնել ձեր գործատուներին:
Դիմումը կարող եք ներկայացնել ինչպես անհատապես (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC), այնպես էլ կոլեկտիվ (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC):

Ի գիտություն.
1. Դիմումատուի կողմից գրավոր դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուն կամ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC): Իսկ փոստի առաքման դեպքում՝ փոստային բաժնում չպետք է մոռանալ վերցնել փոստային անդորրագիրը:

2. Գործատուների դեպքում, ովքեր հանդիսանում են տվյալ կազմակերպության կամ ընկերության գործադիր տնօրենը/ղեկավարը, կարող են գրել դիմում նշելով միայն կազմակերպության անվանումը:

3. Նրանք ովքեր չունեն հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ) կարող են դիմել բնակության վայրի անձնագրային բաժին և ստանալ այդ համարանիշը կամ տեղեկանք այն չունենալու մասին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. 10 հարց ու պատասխան http://dem.am/2014/05/05/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-10-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81-%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6/ Mon, 05 May 2014 11:10:16 +0000 http://dem.am/?p=1690 Շարունակություն]]> 1. Ինչ է «Դ!ԵՄ ԵՄ»-ը?

«Դ!ԵՄ ԵՄ»-ը քաղաքացիական շարժում է:

 

2. Ինչի համար է պայքարում?

«Դ!ԵՄ ԵՄ»-ը պայքարում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ, որի մի շարք դրույթներ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից՝ հենց այս պայքարի արդյունքում, ճանաչվեցին հակասահմանադրական և անվավեր:

 

3. Որքան են անդամները և ովքեր են?

«Դ!ԵՄ ԵՄ»-ը ձեւավորվել է facebook սոցիալական ցանցում ստեղծված «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի հիման վրա եւ այժմ նրա անդամների թիվը միայն ֆեյսբուկում գերազանցում է 50000-ը: 

 

4. Ով է առաջնորդը?

«Դ!ԵՄ ԵՄ»-ը չունի առաջնորդ, որոշումները կայացվում են հանրային կամ առցանց (online) քննարկումների արդյունքում:

 

5. Ինչպես է «Դ!ԵՄ ԵՄ»-ը ֆինանսավորվում?

«Դ!ԵՄ ԵՄ»-ի ֆինանսական միջոցները գոյանում են շարժման անդամների հանգանակությունների շնորհիվ: Ով որքան կարող է, ով ինչպես կարող է:

 

6. Ինչու է «Դ!ԵՄ ԵՄ»-ը պայքարում հենց այս օրենքի դեմ?

Բացի նրանից, որ այս օրենքի բազմաթիվ դրույթներ հակասահմանադրական են, այն կարող էր բերել տնտեսական վիճակի կտրուկ վատթարացմանն ու գնաճին, որովհետեւ օրենքի գործողության արդյունքում մեր երկրում շրջանառվող միջոցների 5-10%-ը կարող էր դուրս բերվել երկրից, իսկ ձեր եկամուտները կպակասեին 6.6-13%-ով: Բացի այդ, այն անխուսափելիորեն կհանգեցներ տնտեսության ստվերայնության աճին և արտագաղթի նոր ալիքին այն խավի հատվածում, ով աշխատում է հարկային դաշտում, և ում աշխատանքի արդյունքում ապահովվում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի էական տոկոս։

 

7. Ինչ կարող է տալ այս պայքարը, բացի պարտադիրի վերացումից?

Շարժման անդամներն արդեն իրենց անձնական օրինակով են զգացել, որ լոկ պարտադիրի դեմ պայքար լինելուց բացի, այս պայքարը բարձրացնում է մարդկանց իրավագիտակցությունը և աջակցում է պահանջատեր քաղաքացիական հասարակության կերտմանը, հնարավորություն է տալիս ճանաչել ու ձեռք բերել ձեզ պես մտածող, ձեզ պես ազատ ու անկախ, ձեզ պես ազնիվ ու ինտելեկտուալ ընկերներ: Եթե դուք դեռ չեք միացել այս շարժմանը, ապա դուք կարող եք միանալ հենց հիմա: Քանի որ միայն ազատ, անկախ, ազնիվ և երկրի ապագայով մտահոգված մարդկանց միասնության շնորհիվ, մենք կկարողանանք ստեղծել «Մեր երազած Հայրենիքը»:

 

8. Ինչ Ձեռքբերումներ ունի Շարժումը?

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական և անվավեր, և արդեն փաստ է, որ այդ հակասոցիալական օրենքը, որը պետք է գործեր ս․թ․ հունվարի 1-ից, առնվազն այդ տեսքով այլեւս չի գործի…

 

9. Ինչի կարող ենք հասնել Ձեզ հետ միասին?

Պայքարն ունի ձեռքբերումներ, բայց չունի դեռ վերջնական հաղթանակ: Մեզ պետք են ձեր թարմ գաղափարներն ու աջակցությունը: Միասին մենք կարող ենք ստանալ ս․թ․ սեպտեմբերի 30-ից գործող նոր օրենք, որը չի լինի հակասահմանադրական, հակասոցիալական և հակապետական, այլ ընդհակառակը, կծառայի իր նպատակին եւ կլինի սոցիալական խնդիրներ լուծող եւ ոչ թե՝ առաջացնող օրենք…

 

10. Ինչպես կարելի է միանալ շարժմանը? Ինչ է պետք անել?

Պայքարին միանալու համար անհրաժեշտ է ցուցաբերել նախաձեռնություն: Տարածեք այս տեղեկատվությունը, գտեք համախոհներ, ձեւավորեք ձեր նախաձեռնող «Դ!ԵՄ ԵՄ» խումբը՝ www.dem.am կայքում տեղադրված «Դ!ԵՄ ԵՄ» ՀԱՄԱԿԱՐԳ-ի գաղափարի շրջանակներում, առաջարկեք, քննարկեք ու ձեւավորեք պայքարի ձեր տեսլականը: Միացեք մեր ֆեյսբուկյան խմբին ու կապ հաստատեք այլ՝ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբերի հետ: Հետեւեք հայտարարություններին ու մասնակցեք մեր կազմակերպած բողոքի ակցիաներին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Պահանջի երթ http://dem.am/2014/05/05/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a9/ Mon, 05 May 2014 10:54:04 +0000 http://dem.am/?p=1685 Շարունակություն]]> Հարգելի հայրենակիցներ,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը բոլորին, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականցվող գրպանահատությանը, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից կմեկնարկի մեր ՝ Պահանջի երթը:

Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:

Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար:

Ուրեմն՝ մայիս 8-ին՝ ժամը 19:00-ին, բոլորս միանում ենք Պահանջի երթին:

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Կոչ ՀՀ կառավարությանը http://dem.am/2014/04/25/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d5%b9-%d5%b0%d5%b0-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8/ Fri, 25 Apr 2014 09:49:51 +0000 http://dem.am/?p=1677 Շարունակություն]]> Բազմիցս  ներկայացնելով  հասարակության  լայն  շերտերի  պահանջներն  արդեն  ՀՀ  նախկին  կառավարությանը՝  հարկ  ենք  համարում  այս  անգամ  ևս  ներկայացնել  մեր  պահանջները  ձևավորվող  կառավարությանը՝  միաժամանակ  հորդորելով  վերջինիս  գտնվել  խելամիտ,  չկրկնել  նախորդ  Կառավարության  գործելաոճն  ու  թույլ  տված  սխալները,  չգործել  ի  հակառակ  ժողովրդի  կամքի  և  ՀՀ  Սահմանադրության  ու  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  որոշման։

Հուսով  ենք,  որ  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  որոշման  շուտափույթ  կատարումը  ՀՀ  կառավարության  կողմից  կընկալվի  ոչ  թե  «քաղաքական  կամքի  դրսևորման»,  այլ  բացառապես  բարձր  իրավագիտակցության  տեսանկյունից,  քանզի  այն  այլևս  գտնվում  է  բացառապես  իրավական  հարթության  մեջ,  որի  չկատարումը  կարող  է  հանգեցնել  համապատասխան  պաշտոնատար  անձանց  պատասխանատվության։

Ուստի,  կոչ  ենք  անում  ՀՀ  կառավարությանը,  ի  կատարումն  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  02․04․2014թ.  թիվ  ՍԴՈ-1142  որոշման  6-րդ  կետի  պահանջի,  անհապաղ  ձեռնարկել  հետևյալ  քայլերն  ամբողջությամբայլ  ոչ  թե  մասնակիորեն․ 

  1. Օր  առաջ  բոլոր  գործատուներին  (անկախ  նրանից՝  գործատուն  փոխհատուցել  է  իր  աշխատողների  պարտադիր  կուտակային  կենսաթոշակային  վճարը,  թե  ոչ)  պատշաճ  կերպով  ծանուցել  կառավարության՝  հստակ  ու  առանց  ենթատեքստերի  պաշտոնական  դիրքորոշման  մասին  առ  այն,  որ  պարտադիր  կուտակային  կենսաթոշակային  վճարներ  կարելի  է  գանձել  միայն  այն  աշխատակիցներից,  ովքեր  գրավոր  կամք  կարտահայտեն  մասնակցելու  ներկայիս  համակարգին:
  2. Համապատասխան  իրավական  ակտով  կասեցնել  «Կուտակային  կենսաթոշակների  մասին»  ՀՀ  օրենքի  76-րդ  հոդվածի  դրույթների  գործողությունը։
  3. Համապատասխան  իրավական  ակտով  փոփոխություններ  կատարել  եկամտային  հարկի  մասով  ՀՀ  պետական  եկամուտների  կոմիտե  ներկայացվող  էլեկտրոնային  հաշվետվություններում՝  դադարեցնելով  հաշվետվության  ծրագրային  մոդուլի՝  ինքնաշխատ  եղանակով  կուտակային  վճարների  դաշտի  կիրարկումը։
  4. Ծրագրային  մոդուլով  կուտակային  ֆոնդ  ու  ֆոնդի  կառավարիչ  ընտրել  միայն  այն  անձանց  համար,  ովքեր  գրավոր  կամք  են  հայտնել  մասնակցել  ներկայիս  համակարգին,  իսկ  նրանց  համար  ովքեր  գրավոր  կերպով  այդ  կամքը  չեն  հայտնել  դադարեցնել  ծրագրային  մոդուլով  կուտակային  ֆոնդ  ու  ֆոնդի  կառավարչի  ընտրությունն  ու  չեղարկել  նրանց  համար  մինչ  օրս  ֆոնդերի  ու  ֆոնդերի  կառավարիչների  ավտոմատ  եղանակով  ընտրության՝  ՀՀ  կենտրոնական  դեպոզիտարիայի  ապօրինի  գործողությունները։
  5. Համապատասխան  իրավական  ակտով  ապահովել  անցած  ամիսների  համար  վերահաշվարկ  կատարելու  և  գումարները  վերադարձնելու  գործընթացը։

Սրանք  այն  պահանջներն  են,  որոնք  ամբողջությամբ,  և  ոչ  թե  մասամբ,  պետք  է  անհապաղ  և  օր  առաջ  լուծում  ստանան:  Հակառակ  դեպքում  նշված  պահանջների  բավարարման  ուշացումը  հանգեցնելու  է  հանրային  ընդվզման  նոր  և  ավելի  ուժեղ  ալիքի՝  խորացնելով  կառավարության  հանդեպ  անվստահության  առանց  այն  էլ  ծայրաստիճան  բարձր  մակարդակը:

Տեխնիկական  բնույթի  աշխատանքների  կամ  ցանկացած  այլ  պատճառներով  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  վերոնշյալ  որոշման  կատարումը  ձգձգելու  դեպքում  մեր  պայքարը  վերցնելու  է  ավելի  լայն  շրջանակ  և  շարունակվելու  է  այնքան  ժամանակ,  քանի  դեռ  մեր  կողմից  բարձրացված  ու  Սահմանադրական  դատարանի  որոշմամբ  ամրագրված  բոլոր  հարցերը  չեն  ստացել  իրենց  լուծումները:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Բողոքի ակցիա ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. ԹԱՐՄԱՑՎԱԾ http://dem.am/2014/04/17/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%b0%d5%b0-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%ab-%d5%b6%d5%bd%d5%bf%d5%a1%d5%be/ Thu, 17 Apr 2014 06:49:55 +0000 http://dem.am/?p=1668 Շարունակություն]]> Հայրենակիցներ,

Ապրիլի 18-ին՝ ուրբաթ՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26:

ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը: 

Այսպիսով՝ ապրիլի 18-ին՝ ուրբաթ օրը՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք նախագահի նստավայրի դիմաց:

Առաջարկում ենք, որ ՀՀ նախագահին մեր պահանջները ներկայացնելու համար նախագահի նստավայր այցելեք քայերթով` մենակ կամ ընկերներով` ժամը 18:30-ից (կախված նրանից, թե քաղաքի որ հատվածից եք գալու), այնպես, որ ժամը 19:30-ին բոլորս լինենք Բաղրամյան 26-ում:

 

Հարգանքներով`
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. ՀՀ նախագահին ուղղված նամակ-պահանջի ձևանմուշ http://dem.am/2014/04/16/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%b0-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%ab%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b2%d5%b2%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1/ Wed, 16 Apr 2014 12:24:14 +0000 http://dem.am/?p=1656 Շարունակություն]]> Այսօր ՀՀ գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ակնհայտորեն ոտնահարում է թե՛ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, և թե՛ ՍԴ որոշումը. անկախ անձի կամքից ու հայեցողությունից շարունակվում են ապօրինի ձևով գանձվել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Այս իրավիճակում, երբ կառավարությունը ոտնահարում է Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը, երկրի նախագահը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ օր առաջ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշման պահանջների անվերապահորեն կատարման ապահովման ուղղությամբ:

Սույն նամակ-ձևանմուշով (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC) մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, որպես ՀՀ քաղաքացի, ում համար Սահմանադրությունն ու դրանով ամրագրված սկզբունքները բացարձակ արժեքներ են, պահանջում է երկրի նախագահից ապահովել Սահմանադրության պահպանումը՝ ստիպելով գործադիր իշխանությանը պատշաճ կատարել ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշումը:

 

Հասցե՝

ՀՀ, ք. Երևան 0077, Մ. Բաղրամյան 26
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Պարոն Սերժ Սարգսյանին

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Համակարգ http://dem.am/2014/04/14/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3/ Sun, 13 Apr 2014 20:52:35 +0000 http://dem.am/?p=1649 Շարունակություն]]> Պայքարող քաղաքացիներ,

ինչպես շաբաթ օրը՝ հանրահավաքի ժամանակ արդեն նշեցինք, պատրաստվում ենք բարձրացնել նախաձեռնության կազմակերպվածության մակարդակը՝ նպատակ ունենալով շարժումը դարձնել ավելի զանգվածային, և ավելի արդյունավետ ու համակարգված գործել պայքարի ընթացքում։

Բոլորիդ խնդրում և կոչ ենք անում ուսումնասիրել «Դ!ԵՄ ԵՄ» համակարգը նկարագրող փաստաթուղթը և դրա համաձայն ձևավորել ձեր նախաձեռնող խմբերը։ Եթե արդեն ունենք ձևավորված նախաձեռնող խումբ, ապա խնդրում ենք համապատախանեցնել այն ընդհանուր ձևաչափին՝ հիմք ընդունելով այս փաստաթուղթը։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամների հետ, կամ գրել փաստաթղթում տրված էլեկտրոնային հասցեով։ 

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության http://dem.am/2014/04/11/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%a3%d5%ac%d5%ad%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a6%d5%b8%d6%82/ Fri, 11 Apr 2014 09:52:23 +0000 http://dem.am/?p=1644 Շարունակություն]]> Ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության.

Մեջբերում «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից /ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի-Երևան «Իրավունք», 2010/.

«Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է:

Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով…» (Գլուխ 1, էջ 60): 

Սպառնալիքներով և բռնի ուժով չփորձեք սահմանափակել ազատ արտահայտման, ինչպես նաև խաղաղ հավաք անցկացնելու մեր իրավունքները, որոնք երաշխավորված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ նաև միջազգային հանրաճանաչ փաստաթղթերով, որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:

Բացի այդ հիշեցնում ենք, որ օրինական հավաքների անցկացնելուն խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է համարվում:

Հ.Գ. Վստահ ենք, որ ակնառու գործերի պակաս չկա Հանրապետությունում, որոնցով ՀՀ Գլխավոր դատախազությունն իսկապես պիտի զբաղվի՝ չինովնիկների գույքի հայտարարագրերի բովանդակությունները, նախարարների կանանց միլիոնատեր լինելու հանգամանքները, ՀՀ-ի կուտակած 300 մլն. ԱՄՆ դոլլար արժողությամբ գազի պարտքը, Որոտանի, Նաիրիտի թալանը և այլն (ցանկը կարելի է անվերջ թվարկել):

ՀՀ Գլխավոր դատախազությանը կոչ ենք անում մասնավորապես ուսումնասիրել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի հակասահմանադրական հոդվածների ուժով ապօրինի դրամահավաքի բուն նպատակները, փողերի շարժը ու բացահայտել իրական «շահառուներին», ինչպես նաև 10 տարվա ընթացքում մատնանշված օրենքի վրա պետական միջոցների անհարկի ու անադյունավետ վատման վտանգի հարցը:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Կենտրոնական դեպոզիատարիայի ապօրինի գործողությունների դեմ նամակ-պահանջի ձևանմուշ http://dem.am/2014/04/10/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%b8%d5%a6%d5%ab%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%a1%d5%ba/ Thu, 10 Apr 2014 16:11:12 +0000 http://dem.am/?p=1633 Շարունակություն]]> Օրերս շատ քաղաքացիներ սկսել են ստանալ նամակներ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից այն մաիսն, որ նրանց փոխարեն ծրագրային մոդուլի միջոցով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

Մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Կենտրոնական դեպոզիտարիայի այս քայլերն ապօրինի են: Ուստի կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Կենտրոնական դեպոզիտարիայից ստացել են նամակ իրենց փոխարեն ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրելու վերաբերյալ, ստորև ներկայացված ձևանմուշով անհապաղ Հայփոստով հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակ ուղարկեն միաժամանակ և Կենտրոնական դեպոզիատրիային և «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ին:

Ձևանմուշ PDF, Ձևանմուշ DOC

Նամակով մենք պահանջելու ենք անհապաղ անվավեր ճանաչել մեր փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու Կենտրոնական դեպոզիտարիայի առոչինչ գործարքն ու վերադարձնել մեզնից գանձված գումարները մեզ: Հակառակ դեպքում յուրաքանչյուրս կարող ենք օգտվել դատական պաշտպանության մեր իրավունքից:

Հասցեներ՝

  1. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ,
    Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին
  2. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ,
    Գլխավոր տնօրեն` պարոն Կոնստանտին Սարոյանին

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Հավաք Մատենադարանի մոտ http://dem.am/2014/04/08/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84-%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b4%d5%b8%d5%bf/ Tue, 08 Apr 2014 11:24:58 +0000 http://dem.am/?p=1621 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Մատենադարանի մոտ անցկացվելիք հավաքին: Ֆեյսբուքյան Իվենտ՝ ՀՂՈՒՄ:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:

Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով:

Եվ այսպես, ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորս հանդիպում ենք նույն վայրում՝ Մատենադարանի մոտ:

Ահա և իրազեկման թռուցիկները՝ ՀՂՈՒՄ: Տպեք և տարածեք…

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Երթ ֆինանսների նախարարությունից՝ ՊԵԿ http://dem.am/2014/04/07/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a5%d6%80%d5%a9-%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/ Mon, 07 Apr 2014 11:31:09 +0000 http://dem.am/?p=1555 Շարունակություն]]> Սիրելի Հայրենակիցներ,

Ապրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:

Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: 

Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. *ՇՏԱՊ* Դիմումների ձևեր. ԹԱՐՄԱՑՎԱԾ http://dem.am/2014/04/04/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b7%d5%bf%d5%a1%d5%ba-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b1%d6%87%d5%a5%d6%80/ Fri, 04 Apr 2014 14:50:39 +0000 http://dem.am/?p=1524 Շարունակություն]]>

Շտապելով րոպե առաջ հանրությանը տրամադրել դիմումի ձևանմուշները, դրանցում թույլ էինք տվել որոշ վրիպումներ: Արդեն, նաև ձեր օգնությամբ, բոլոր թերությունները շտկված են և ձեզ ենք հանձնում ձևանմուշների վերջնական տարբերակները: Հայցում ենք ձեր ըմբռնումը և ներողամտությունը:

 

ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ  նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Որոշման 7-րդ կետով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի  ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը` իրենց իրավասության շրջանակներում նշյալ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնեն նշված որոշման պահանջներին։ Սակայն նշված ժամանակը օրենքի վերամշակման և ակնհայտ հակասահմանադրական իրավանորմերի կասեցումը ապահովելու փոխարեն` պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ սատարելու են օրենքի գործունեությանը մինչև նշված վերջնաժամկետը:

Ի պատասխան այս ոչ իրավաչափ դիրքորոշման, «Դ!ԵՄ ԵՄ» թիմը պատրաստել է դիմում-նամակի ձևանմուշ` ՀՀ ֆինանսների նախարարին, ՀՀ ԿԲ նախագահին և «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենին ուղղելու նպատակով` պահանջելով  նրանցից հետևել ՀՀ ՍԴ 2014թ. ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 6-րդ կետի դիրքորոշմանը:

Ստորև ներկայացված է նշված ձևանմուշի հղումը, որը պետք է մեկական օրինակով ուղարկել նծված հասցեատերերից յուրաքանչյուրին:

Ձևանմուշ PDF, Ձևանմուշ DOC

Հասցեներ՝

  1. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ,
    Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին
  2. Մելիք Ադամյան 1, Երևան, 0010
    ՀՀ Ֆինանսների նախարարություն,
    Նախարար` պրն. Դավիթ Սարգսյանին
  3. Վազգեն Սարգսյան 6, Երևան, 0010
    ՀՀ կենտրոնական բանկ,
    Նախագահ պրն. Արթուր Ջավադյանին

Վերը նշվածին զուգահեռ առաջարկում ենք նաև դիմումի ձև` ուղղված գործատուին, որի հիման վրա գործատուն հիմք կունենա դիմելու ՀՀ Ֆինանսների Նախարարություն` պահանջելով փոխել ամսական հաշվետվության ձևը, հնարավորություն տալով ապահովել աշխատակիցների կամարտահայտությունը:

Աշխատակցի դիմումը Գործատուին (Ձևանմուշ PDF, Ձևանմուշ DOC)

Գործատուի դիմումը ՀՀ Ֆինանսների նախարարին (Ձևանմուշ PDF, Ձևանմուշ DOC), Կրկնօրինակը`ՀՀ ԿԱ ՊԵԿ Նախագահին

/ՀՀ ԿԱ ՊԵԿ  հասցեն`Մովսես Խորենացու 7, Երևան, 0015/

 

Հ.Գ. Նամակները մեկական օրինակով ՀՀ Ֆինանսների նախարարություն, ՀՀ ԿԲ, «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ և գործատուին պետք է ուղարկել Հայփոստի հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակի միջոցով` հնարավորինս սեղմ ժամկետներում:

Հայփոստի մասնաճյուղերն աշխատում են երկուշաբթիից ուրբաթ ժամը 8:00-19:00 և շաբաթ օրը ժամը 8:00-18:00:

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՍԴ անդամի հակասական հայտարարություններին http://dem.am/2014/04/03/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%a4-%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b4%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6/ Thu, 03 Apr 2014 15:04:40 +0000 http://dem.am/?p=1513 Շարունակություն]]> Հետևելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 02.04.2014թ. հրապարակված որոշման մեկնաբանություններին՝ նկատեցինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի կողմից հնչեցին իրարամերժ հայտարարություններ. նախ ՍԴ անդամը Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ըթացքում հայտարարեց, որ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող են չվճարել կուտակային վճարները, իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն կատարել են վճարումներ մինչև ՍԴ որոշումը՝ կարող են պահանջել իրենց գումարները կառավարությունից։ Կառավարությունը իր հերթին պարտավոր է մինչև սեպտեմբերի 30-ը վերադարձնել այդ գումարները։

Մոտ մեկ ժամ անց Շանթ հեռուտաընկերության «Հորիզոն» հաղորդման ժամանակ ՍԴ նույն անդամը նշեց, որ վճարումները պարտադիր պետք է կատարվեն, և օրենսդիրի նոր օրենք մշակելու դեպքում, հնարավոր է, որ այդ գումարները վերահաշվարկվեն և քաղաքացիները շարունակեն վճարել կուտակային վճարները այդ նոր օրենքի համաձայն։ 

Նշենք նաև, որ Արմնյուզ հեռուստաընկերության տվյալ հաղորդումը հանվեց բոլոր աղբյուրներից, բայց կուտակային կենսաթոշակների օրենքին դեմ արտահայտվող ֆեյսբուքյան օգտատերերը կարողացան այն գտնել և տեղադրել համապատասխան ֆեյսբուքյան խմբում։

Մենք հայտնում ենք մեր մտահոգությունը ՍԴ անդամի հակասական հայտարարությունների վերաբերյալ։ Այս պահին զերծ մնալով գնահատականներ տալուց, այսպիսի իրարամերժ հայտարարությունների պատճառների վերաբերյալ, այնուամենայնիվ, կոչ ենք անում պատկառ մարմիններին հնարավորինս զերծ մնալ ՍԴ որոշման այնպիսի մեկնաբանություններից, որոնք կարող են խառնաշփոոային իրավիճակ և իրավաբանական անորոշություն առաջացնել հանության մեջ:

 

Կից ներկայացնում ենք վերը նշված հաղորդումների տեսանյութերը՝

 

Հարգանքներով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Լուռ ակցիա Սահմանադրական դատարանի մոտ http://dem.am/2014/03/27/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bc-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1/ Thu, 27 Mar 2014 12:00:03 +0000 http://dem.am/?p=1508 Շարունակություն]]> Մարտի 28-ին « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական և լուռ ակցիա:

Այսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականցնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:

Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:

Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում: 

Մարտի 28-ը հետաքրքրության առարկա է տարբեր ուժերի և հանրության տարբեր մասերի համար, ուստի, ինչպես տեսնում ենք, տարբեր ուժեր ունեն տարբեր միջոցառումներ մարտի 28-ին: Պարզաբանենք, որ « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունն ունի իր միջոցառումը ժամը 12:30-ին ՍԴ-ի դիմաց և որևէ այլ միջոցառման, որպես նախաձեռնություն, այդ օրը չի մասնակցելու:

Մենք խնդրում ենք բոլոր ուժերին, ովքեր նախատեսել են հանրային միջոցառումներ մարտի 28-ին, հնարավորինս զերծ մնալ ՍԴ-ի բնականոն աշխատանքը այս կամ այն կերպ խանգարող, աղմկոտ գործողություններից, որպեսզի չստացվի այնպես, որ ՍԴ-ն հետաձգի իր նիստը, և կրկին հանրությունը լինի սպասողական վիճակում:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Շնորհակալական խոսք http://dem.am/2014/03/25/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b7%d5%b6%d5%b8%d6%80%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%ac%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d5%bd%d6%84/ Mon, 24 Mar 2014 20:35:34 +0000 http://dem.am/?p=1503 Շարունակություն]]> Սիրելի հայրենակիցներ,

Մարտի 22-ին Երևանի Ազատության հրապարակում մենք համախմբվեցինք ընդդեմ մի «օրենքի», որի կիրառումը, մեր բոլորի խորին համոզմամբ, կործանարար հետևանքներ կունենա մեր սիրելի հայրենիքի տնտեսության համար:

Բեմահարթակին կանգնած՝ «Դ!ԵՄ ԵՄ» թիմը ապավինում էր միայն ձեզ, մեր ժողովրդի կամքին և միասնականությանը, ինչի պայծառ դրսևորմանն էլ մենք բոլորս ականատես դարձանք, քանզի «Դ!ԵՄ ԵՄ»-ը մենք ենք … դուք եք … բոլորս ենք …

Հանրահավաքի կազմակերպումը դյուրին չէր, և սույնով «Դ!ԵՄ ԵՄ» թիմը իր շնորհակալական խոսքն է հղում այն աշխատանքային կոլեկտիվներին և վերջիններիս անդամներին, ում կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ կազմակերպել այս հանրահավաքը և վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերի՝ ձայնային տեխնիկայի, էլեկտրաէներգիայի և այլնի համար:

Այս ամենը հնարավոր դարձավ այս պայքարի նվիրյալների ինքնակազմակերպման վառ օրինակի շնորհիվ, որը դրսևորվեց նաև սեփական նախաձեռնությամբ գալիք հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքների կազմակերպմամբ: 

Մեր պայքարն արդար է, իսկ մենք՝ միասնական, և ետդարձի ճանապարհ չունենք:

Առաջ՝ դեպի գալիք հաղթանակ:

 

Հարգանքով և լավագույն մաղթանքներով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարության http://dem.am/2014/03/19/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80-2/ Wed, 19 Mar 2014 09:42:09 +0000 http://dem.am/?p=1499 Շարունակություն]]> Ի պատասխան ՀՀ Կառավարության մարտի 19-ի նիստում ՀՀ վարչապետի հայտարարության (http://civilnet.am/government-dem-em-dialogue/) «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հետ երկխոսելու վերաբերյալ.

«Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը,  նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:

Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ  նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է: 

Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դ!ԵՄ ԵՄ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում:

Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Իրազեկման ավտոերթ http://dem.am/2014/03/18/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%a5%d6%80%d5%a9/ Tue, 18 Mar 2014 15:09:41 +0000 http://dem.am/?p=1495 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը մարտի 20-ին կազմակերպում է ավտոերթ` մարտի 22-ի հավաք-երթի մասին տեղեկացնելու նպատակով: Իրազեկման նպատակներից են հավաք-երթի օրվա, ժամի, քննարկվող թեմաների և նպատակների մասին տեղեկատվության տարածումը:

Երթևեկման կարգը՝

Հարգելի՛ ՀՀ քաղաքացի։ Երթին մասնակցելու համար անհրաժեշտ է մարտի 20-ին, ժ. 12:30-ին (ոչ շուտ և ուշ) մեքենայով կամ տաքսիով գալ Հանրապետության Հրապարակ և երթևեկել օրենքով սահմանված կարգով մինչև ժամը 13:30-ը։

Ժամը 13:30-ին մեքենաները շարասյունով կշարժվեն դեպի Աբովյան պուրակ (պլանի գլուխ), որտեղ կշարունակվի ակցիան մինչև ժամը 14:30-ը, որով և կավարտվի ավտոերթը։

Ճանապարհների կամ ուղիների փակվելու դեպքում հարկավոր է ենթարկվել ոստիկանների հրահանգներին և նոր ուղի գտնել Հանրապետության Հրապարակ կամ Աբովյան պուրակ (պլանի գլուխ) մտնելու համար։

Երթի ողջ ընթացքում տեղի կունենա քաղաքացիների իրազեկում բարձրախոսներով և մեքենաներին փակցված թռուցիկներով։

Ցանկալի է ունենալ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կամ ՀՀ դրոշակներ` երթի ընթացքում ծածանելու համար։

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Իրազեկում և բողոքի երթ-ակցիա հեծանվաերթի միջոցով http://dem.am/2014/03/14/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d6%87-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a9-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%b0/ Fri, 14 Mar 2014 13:43:43 +0000 http://dem.am/?p=1489 Շարունակություն]]> Հարգելի քաղաքացիներ,

Կազմակերպում ենք կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա կրկին հեծանիվներով:

Շաբաթ օրը՝ մարտի 15-ին ժամը 12:00–ին հեծանիվներով հավաքվում ենք Ազատության հրապարակում և միասին շարժվում դեպի Երևանի կենտրոնական փողոցներով, Հանրապետության հրապարակ և հետադարձ դեպի Ազատության հրապարակ:

Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է կրկին իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար: 

Հեծանվաերթի ընթացքում հանրությանը բաժանվելու են թեմային առնչվող իրազեկման թռուցիկներ:

Մենք հուսով ենք, որ կլինեն անհատներ և կազմակերպություններ, ովքեր անվճար կամ վարձակալությամբ հեծանիվներ կտրամադրեն հեծանվաերթի մասնակիցներին: Սպասում ենք նաև նրանց արձագանքին:

Կանխավ շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
«ՀԵԾԱՆԻՎ+» ՀԿ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Մարտի 22-ին՝ հավաք-երթ http://dem.am/2014/03/10/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-22-%d5%ab%d5%b6%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84-%d5%a5%d6%80%d5%a9/ Mon, 10 Mar 2014 13:05:39 +0000 http://dem.am/?p=1484 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը մարտի 22-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի:

Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սահմանադրական դատարան՝ օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով: Սահմանադրական դատարանը գործի վարույթը կսկսի մարտի 28-ին, և այն կարող է ընթանալ անգամ մինչև երեք ամիս: Մարտի 28-ը պայքարի բեկումնային օր չէ, այլ ընդամենը դատաքննության առաջին օրը:
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ

Հավաք-երթի նպատակներն են.

1. Հանրությանը ներկայացնել այն ամենը, ինչ տեղի է ունեցել հունվարի 18-ի հավաք-երթից հետո և տալ տեղի ունեցած իրադարձությունների համաչափ գնահատականը:
2. Ցույց տալ ՀՀ կառավարման մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը: 
3. ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածներն, այլապես հարցի լուծման ուղին կմնա քաղաքացիական ընդվզումներն ու անհնազանդությունը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ երթուղով.

Ազատության հրապարակ -> Մաշտոցի պողոտա -> Սայաթ-Նովա պողոտա -> Աբովյան փողոց -> Հանրապետության Հրապարակ -> Ամիրյան փողոց -> Մաշտոցի պողոտա -> Ազատության հրապարակ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության: Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Հանդիպում Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ http://dem.am/2014/03/10/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%ac%d5%a1%d5%be%d5%b8/ Mon, 10 Mar 2014 11:22:50 +0000 http://dem.am/?p=1470 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:

Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:

Մենք արդեն հանդիպել ենք ՀՊՃՀ-ի ուսանողների հետ, իսկ այս անգամ հանդիպում ենք Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի հետ: Եվ ուրեմն, սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:20, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ համալսարանի բակում:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Կոչ չիմանալով կամ պարտադրված ֆոնդ ընտրած ՀՀ քաղաքացիներին http://dem.am/2014/03/08/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d5%b9-%d5%b9%d5%ab%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac%d5%b8%d5%be-%d5%af%d5%a1%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d6%86/ Sat, 08 Mar 2014 09:59:29 +0000 http://dem.am/?p=1467 Շարունակություն]]> Հարգելի Հայրենակից,

Մենք բնավ ցանկություն չունենք մարդկանց ապակողմնորոշելու: Եթե Դուք հավատում եք, որ Ձեր այսօրվա գումարները 23-45 տարի հետո թոշակի տեսքով կվերադարձվեն Ձեզ, ապա համարեք, որ Դուք ճիշտ եք վարվել ֆոնդ ընտրելիս: Մենք նախընտրում ենք ինքնուրույն տնօրինել մեր միջոցները՝ թույլ չտալով որևէ ոտնձգություն մեր սեփականության նկատմամբ, և ոչ ոք չի կարող մեզ համոզել հակառակը: Սակայն եթե դուք հոգու խորքում Ձեզ խաբված կամ վիրավորված եք զգում, որ անկարողությունից պարտադրված եք ընտրել այդ Ֆոնդը, և ելքեր եք որոնում այդ ֆոնդերից հրաժարվելու համար, ապա այս Կոչը Ձեզ է ուղղված:

Ցավոք, այս պահին, ֆոնդից հրաժարվելու մեխանիզմներ օրենքում չկան, և դա նաև այն պատճառներից մեկն է, որ մենք պայքարում ենք այդ թերի օրենքի դեմ:Եթե Դուք չունեք հիմքեր, որ Ձեզ խաբել են կամ ստիպել են ֆոնդ ընտրել, ցավում ենք, բայց այս պահի դրությամբ և օրենքի այսպիսի խմբագրությամբ Դուք չեք կարողանալու դուրս գալ այդ համակարգից: Սակայն մենք հավատում ենք մեր գործադրած ջանքերին, որ հասնելու ենք նրան, որ կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչն ուժը կորցրած ճանաչվի, որից հետո մենք բարձրացնելու ենք այն աշխատողների խնդիրները, ովքեր անտեղյակ լինելով կամ աշխատանքը կորցնելու վտանգից դրդված կամ արտաքին ճնշման ու ազդեցության տակ հարկադրված են եղել ընտրել ֆոնդի կառավարիչ, որի արդյունքում էլ իրենց աշխատավարձերից կատարվել են պարտադիր վճարումը:

Մեզ և Ձեզ մաղթում ենք հաղթանակ այս դժվարին պայքարում: Ոչ ոք չի խոստացել, որ այն դյուրին է տրվելու:

Այժմ, երբ Ձեզ խաբված եք զգում, մի՛ հուսահատվեք, հավատացե՛ք, որ հիմա առավել ևս արժի պայքարել այդ անօրեն «օրենքի» դեմ: Միացեք պայքարին ու ներգրավեք որքան հնարավոր է շատ մարդկանց:

 

Սպասում ենք Ձեզ և Ձեր բոլոր ընկերներին մեր հետագա հավաքներին և ակցիաներին` կոչ անելով չհուսահատվել և պայքարել մինչև հաղթական ավարտ:

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» Թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Հակազդենք Ֆինանսների նախարարության ապօրինություններին http://dem.am/2014/03/04/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%af%d5%a1%d5%a6%d5%a4%d5%a5%d5%b6%d6%84-%d6%86%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b6%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8/ Tue, 04 Mar 2014 10:30:53 +0000 http://dem.am/?p=1459 Շարունակություն]]> Սիրելի հայրենակիցներ,

Մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվում ենք ֆինանսների նախարարության մոտ, մեր բողոքն ու անհամաձայնությունը հայտնելու այդ կառույցի ապօրինի գործողությունների կապակցությամբ:

Այլևս անհանդուրժելի են ֆինանսների նախարարության կողմից գործադրվող ճնշումները գործատուների ու հաշվապահների վրա՝ ստիպելով նրանց կատարել փոխանցումներ կենսաթոշակային կամուրջ հաշիվներին, ինչպես նաև ապօրինաբար ստիպելով աշխատողներին ընտրել ֆոնդեր և կառավարիչներ:

Գերազանցելով իր լիազորությունների շրջանակը՝ ճնշման, ապատեղեկատվություն տարածելու և ահաբեկման միջոցով, ֆինանսների նախարարությունը գործատուներից ուղղակիորեն կորզում է պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները: 

Ուստի և մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, չպետք է թույլ տանք ֆինանսների նախարարության իրավասությունների որևէ սահմանազանցում:

Այս նպատակով, կոչ ենք անում ձեզ մարտի 7-ին՝ ժամը 12:30-ին, հավաքվել ֆինանսների նախարարության մոտ՝ մեր իրավաչափ պատասխանը տալու այս ապօրինություններին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Մարտի 1-ին հանրային քննարկումը տեղի չի ունենա http://dem.am/2014/02/28/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%ab-1-%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%bf/ Fri, 28 Feb 2014 09:20:27 +0000 http://dem.am/?p=1456 Շարունակություն]]> Սիրելի հայրենակիցներ,

2008թ մարտի 1-ի ողբերգական իրադարձություններն անհանդուրժելի և դատապարտելի են: Ամենաթողության պայմաններում սպանվել են ՀՀ քաղաքացիներ, ովքեր պայքարում էին իրենց իրավունքների համար:

Ցանկացած բռնության դեպք մարդու և քաղաքացու նկատմամբ պետք է արժանանա համարժեք գնահատականի, օրենքով նախատեսված համապատասխան պատժի և բացառվի դրա կրկնությունը։

Հարգելով 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակը, սույնով տեղեկացնում ենք, որ շաբաթ օրը` մարտի 1-ին, «Դ!ԵՄ ԵՄ»-ի ամենշաբաթյա հանրային քննարկումը մարտի 1-ին տեղի չի ունենա:

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ոտնձգության և ահաբեկման փորձեր http://dem.am/2014/02/27/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b8%d5%bf%d5%b6%d5%b1%d5%a3%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%87-%d5%a1%d5%b0%d5%a1%d5%a2%d5%a5%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d6%83%d5%b8%d6%80%d5%b1%d5%a5%d6%80/ Thu, 27 Feb 2014 10:14:42 +0000 http://dem.am/?p=1452 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հրավիրում է իրավապահ մարմինների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ողջ հանրության ուշադրությունն այն ցավալի իրողության վրա, որ արդեն իսկ սկսել են նկատվել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամների հանդեպ տարատեսակ դրսևորումներով ահաբեկման, հետապնդման և ճնշման փորձեր:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ, որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ցանկացած անդամի հանդեպ ահաբեկման ցանկացած փորձ՝ անհայտ կամ ինքնակոչ անձանց կողմից նրանց բնակարաններ այցելելը կամ հարևաններից ու շրջապատից նրանց մասին անհարկի հետաքրքվելը, ավտոմեքենայով կամ առանց դրա քաղաքացիական հագուստով այս կամ այն ուժային կառույցի ենթադրյալ անդամների կողմից հետապնդումները, «թաղային հեղինակությունների» կամ քրեական տարրերի փողոցային ու խուլիգանական ռեսուրսների օգտագործումը, ֆիզիկական ցանկացած սպառնալիք, հոգեբանական ճնշումներ հեռախոսազանգերով, նամակներով կամ որևէ այլ կերպ, ընդունվելու է որպես ոտնձգություն «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ու նրան սատարող ողջ հանրության հանդեպ: 

Ոտնձգության կամ ահաբեկման ամենափոքր փորձի դեպքում անգամ ահաբեկողի կամ ահաբեկողների խումբը կարժանանա «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կողմից համարժեք հակահարվածի, եթե Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից որևէ քայլ չձեռնարկվի այդ փորձերը դադարեցնելու, մեղավոր անձանց հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու ուղղությամբ:

Այս ամենին մենք պատրաստ ենք դիմակայելու և օգտագործելու ենք դրա համար հնարավոր բոլոր ռեսուրսները՝ արձանագրելու ենք բոլոր փորձերը, կիրառելու ենք ինքնապաշտպանության՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները, ինչպես նաև անմիջապես հանրայնացնելու ենք ցանկացած, անգամ փոքր միջադեպը, այս ամենի հետ միաժամանակ, ուշադրության կենտրոնում ենք պահելու իրավապահ մարմինների գործելաոճն ու վերաբերմունքը նշյալ դեպքերին ու մեր կողմից արված հայտարարություններին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՀՀ կառավարության ահաբեկություններին http://dem.am/2014/02/20/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b0/ Thu, 20 Feb 2014 13:32:31 +0000 http://dem.am/?p=1446 Շարունակություն]]> Հարգելի հայրենակիցներ,

Վերջին օրերին ՀՀ կառավարությունը, օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն ու հնարքները, փորձում է ահաբեկել չարաբաստիկ օրենքի ազդեցության տիրույթում հայտնված ՀՀ հարկատու քաղաքացիներին ու գործատուներին, որպեսզի կատարեն պարտադիր կենսաթոշակային վճարները և ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր:

Քանի դեռ պարզ չէ, թե ինչ իրավական ռեժիմ կսահմանվի մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշման ընդունումը ֆոնդ ընտրած մարդկանց համար, հավանականությունն այնուամենայնիվ պահպանվում է, որ այժմ ձեր կողմից ֆոնդի ընտրության դեպքում, դուք կմնաք կուտակային «պարտադիր» փոսում`որպես ձեր «կամքով» ընտրություն կատարած քաղաքացիներ, և պարտավորված կլինեք կատարել այդ վճարները մինչև թոշակային տարիքը, անկախ նրանից դուք կաշխատեք ձեր ներկայիս աշխատավայրում, թե՛ այլ տեղ: 

Սակայն, ֆոնդ չընտրելով, ձեր գումարները չեն կորչի, դրանք կմնան «կամուրջ» հաշվին՝ մինչև ձեր կողմից կամ ավտոմատ կերպով ֆոնդի ընտրությունը: Իսկ քանի որ ներկայումս ավտոմատ ֆոնդ ընտրվելու հոդվածը կասեցված է, ձեր գումարները կմնան «կամուրջ» հաշվին և ձեզ կվերադարձվեն, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի հակասահմանադրական; Այդ դեպքում դուք լիովին իրավասու կլինեք պահանջելու ձեզ չվճարված աշխատավարձը, որը կարող է հնարավոր չլինել ֆոնդ ընրած լինելու պարագայում: Այդ իսկ պատճառով այժմ ձեզ ապօրինաբար պարտադրում են ֆոնդ ընտրել:

 

Հարգելի գործատուներ,

Կոչ ենք անում ձեզ լինել ձեր աշխատակիցների կողքին, և չծառայել որպես գործիք ՀՀ կառավարության ձեռքին և չնպաստել այս պետական թալանին: Ձեզ մոտ պահված գումարները փոխանցեք ձեր աշխատակիցներին և դրանով իսկ զերծ կմնաք դրմական միջոցները ձեր հաշիվներում պահելով աշխատակիցներին անդառնալի վնասներ պատճառելուց՝ կորցրած եկամուտների տեսքով, որի դեպքում կարող են սկսվել դատական քաշքշուկներ: Սրանով դուք նաև կծառայեք համաշխարհային քաղաքակրթության բարձրագույն արժեք հռչակված և ՀՀ Սահմանադրական դատարանի 11.02.2014 թվ. թիվ ՍԴԱՈ-6 որոշմամբ ամրագրված մարդու իրավունքների գերակայության սկզբունքին:

Եթե չգիտեք, թե ինչպես կարելի է խուսափել ՊԵԿ-ի պատրաստած թակարդից, չենթարկվելով որևէ պատասխանատվության, կարող եք դիմել «Դ!ԵՄ ԵՄ» թիմին՝ es@dem.am էլ. հասցեով:

Մենք արդեն ունենք հարյուրից ավել ընկերություններ, որոնք կանգնել են իրենց աշխատակիցների կողքին:

Դա հնարավոր է, և դուք կարող եք լինել հաջորդը…

 

Հարգանքով՝

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Լուսավորման Երթ http://dem.am/2014/02/19/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a9/ Wed, 19 Feb 2014 10:58:35 +0000 http://dem.am/?p=1440 Շարունակություն]]> Այս ուրբաթ՝ փետրվարի 21-ին, ժամը 18:30, հավաքվում ենք Մատենադարանի մոտ, մեզ հետ բերելով լուսավորման սարքեր, լապտերներ (հնարավորինս ուժեղ լույսով), և 19:00-ից սկսում ենք մեր Լուսավորման Երթը:

Երթուղին՝ Մատենադարան-Մաշտոցի Պողոտա-Թումանյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության Հրապարակ-Նալբանդյան փողոց-Սայաթ Նովա փողոց-Ազատության Հրապարակ:

Երթի նպատակներն են.

1. Եվս մեկ անգամ բարձրացնել մեր բողոքի ձայնը ընդդեմ կուտակային թալանին և ցույց տալ մինչև հաղթանակ պայքարելու մեր վճռականությունը,

2. Կոչ անել մեր հայրենակիցներին հետևել Ատոմակայանի աշխատակիցների, երկաթուղայինների, մետրոպոլիտենի, էլեկտրացանցերի, Օպերայի աշխատակիցների օրինակին և ինքնակազմակերպվել, լինել միասնական ու պայքարել իրենց իրավունքների համար: 

Ցույց տանք լուսավոր ճանապարհը դեռևս ինքնակազմակերպում չսկսած մեր համաքաղաքացիներին:

 

Սիրով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Հանդիպում ՀՊՃՀ-ի ուսանողության հետ http://dem.am/2014/02/18/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%ba%d5%b3%d5%b0-%d5%ab-%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6/ Tue, 18 Feb 2014 13:31:09 +0000 http://dem.am/?p=1433 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:

Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:

Այդ իսկ պատճառով սույն թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 12:30, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ ՀՊՃՀ-ի բակում, ճաշարանի (13-րդ մասնաշենք) առջև: 

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան նախագահի հայտարարությանը http://dem.am/2014/02/17/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82/ Mon, 17 Feb 2014 13:41:27 +0000 http://dem.am/?p=1428 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:

Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եվ  դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:

Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում: 

ՀՀ կառավարությունն ու նախագահը, մեղմ ասած, արհամարհում են ժողովրդի մեծամասնության կարծիքն ու պարտադրում իշխող նեղ խմբակի որոշումները՝ մոռանալով, որ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին: Կոչ ենք անում ՍԴ-ին չենթարկվել ճնշումներին և իր վերջնական ու պարտադրող որոշմամբ, անդավաճան մնալով իր կոչմանն ու առաքելությանը, վերահասատատել ժողովրդի իրական կամքը՝ ստիպելով կառավարությանը հարգել Սահմանադրությունը, ենթարկվել ժողովրդի կամքին ու չփորձել յուրացնել իշխանությունը:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից http://dem.am/2014/02/14/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%ba%d5%b8%d5%ac%d5%ab%d5%bf%d5%a5%d5%b6%d5%ab-3-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab%d6%81%d5%b6%d5%a5%d6%80/ Fri, 14 Feb 2014 10:44:26 +0000 http://dem.am/?p=1422 Շարունակություն]]> Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում: 

Առաջարկում ենք նաև սկսել դրամական հանգանակություն այս քաղաքացիներին աջակցելու և նրանց գործերով դատական հայցերի ծախսերի հոգման համար:

Իսկ գործատուներին խնդրում ենք աջակցել այս մարդկանց աշխատանք ապահովելու հարցով, որպեսզի վերջիններս կարողանան հոգալ իրենց ընտանիքի կենսական անհրաժեշտության կարիքները:

Մեզ հետ կապ հաստատելու համար գրեք es@dem.am էլ. հասցեին:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. ՊԵԿ-ին հաշվետվության ձևի մասին http://dem.am/2014/02/14/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a5%d5%af-%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b7%d5%be%d5%a5%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b1%d6%87%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%b6/ Fri, 14 Feb 2014 09:36:36 +0000 http://dem.am/?p=1418 Շարունակություն]]> ՀՀ Պետական եկամուտների նախագահ

Գ. Խաչատրյանին

 

Հարգելի պարոն Խաչատրյան,

Ստանալով մեր նախորդ գրությանը պատասխանը, ցավոք պետք է հայտնենք, որ այն չի բավարարել մեր պահանջները: Մենք խոսում ենք Օրենքի դաշտից, դուք փորձում եք խուսանավել Ձեր պարզաբանումներով, որոնք բացարձակ չեն տեղավորվում ՀՀ սահմանադրության և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հրապարակված երկու աշխատակարգային որոշումների տրամաբանության մեջ:

Մենք կրկին բարձրացնում ենք ներքոհիշյալ հարցը և խնդրում ենք քայլեր ձեռնարկել ՀՀ Բարձրագույն դատարանի աշխատակարգային որոշումներն ի կատար ածելու ուղղությամբ: 

2014թ. փետրվարի 3-ից էլեկտրոնային հաշվետվություններում, մասնավորապես՝ Ձև 86-ում «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկում» կատարվել են տեխնիկական փոփոխություններ և պարտադիր կուտակային վճարների հաշվարկը կատարվում է ինքնաշխատ կերպով:

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 24.01.2014թ. աշխատակարգային որոշման (ՍԴԱՈ-3) գործատուները` որպես հարկային գործակալներ պատասխանավտության չեն ենթարկվում պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները չկատարելու կամ չփոխանցելու համար, մինջև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից համապատասխան դիմումի քննության վերջնական ավարտը:

Ընդ որում, ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների ներկայացուցիչ Ա. Մինասյանի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող այլ հոդվածների գործողությունների կասեցման միջնորդությունը, 11.02.2014թ. իր աշխատակարգային որոշմամբ (ՍԴԱՈ-6) նշել Է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի գործողության հարցում ցանկացած շահագրգիռ պետական մարմին՝ ՀՀ սահմանադրական դատարանի`24.01.2014թ. ՍԴԱՈ-3 որոշման մեջ ձեւավորած իրավական դիրքորոշումը եւ դրա հիման վրա օրենքի` դիմումի ապահովման կասեցված իրավադրույթներին առնչվող այլ իրավահարաբերությունները պետք է դիտարկի բացառապես մարդու իրավունքի գերակայության սկզբունքի հարգման համատեքստում։ Այս առումով, պետական մարմինների՝ վիճարկվող օրինադրույթների կիրառմանն առնչվող որոշումների իրավաչափության գնահատումը պայմանավորված է նրանով, թե դրանք որքանով են համահունչ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի պահանջին՝ մինչեւ գործի դատաքննության ավարտը կանխելու համար հնարավոր անդառնալի կամ ծանր հետեւանքները։

Կարծում ենք բացարձակ անհրաժեշտություն չկա մեկնաբանելու կամ պարզաբանելու ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշումները, քանզի նրանում ամենինչ արդեն ասված է, այն էլ՝ երկրորդ անգամ, մնում է միայն կարդացող պաշտոնյաները քաղաքական կամք դրսևորեն՝ ՀՀ Բարձրագույն դատարանի նշյալ աշխատակարգային որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ:

Այս պահի դրությամբ մի քանի տասնյակ ընկերություններ են, ովքեր հարգել են իրենց աշխատողների սահմանադրորեն երաշխավորված իրավունքներն ու ազատությունները, նրանց դիմումների հիման վրա պարտադիր կուտակային կենսաթոշակի համար վճարումներ չեն կատարել: Սակայն խնդիրը կայանում է նրանում, որ էլեկտրոնային հաշվետվության ձևում գործատուները (այդ թվում նաև անհատ ձեռներեցները, նոտարները), որպես հարկային գործակալներ, փաստացի ստիպված են լինում պարտադիր կերպով կատարել համապատասխան պահումներ, քանի որ, ինչպես նշել ենք արդեն, ինքնաշխատ ձևով է դա կատարվում:

Հաշվի առնելով ստեղծված խառնաշփոթ իրավիճակը, խնդրում ենք Ձեզ եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկների դաշտը ապաակտիվացնել, այսինքն բերել՝ մինչև 2014թ. փետրվարի 3-ը վիճակին, կամ այդ դաշտը լրացնելու համար հնարավորություն ընձեռել գործատուներին այն լրացնել ըստ անհրաժեշտության (կամավոր կուտակային կենսաթոշակի առկայության դեպքում): Իսկ անհնարինության դեպքում, խնդրում ենք երակարաձգել միայն կուտակային կենսաթոշակների հաշվարկման վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման գործընթացը, մինչև սույն հարցն իր տրամաբանական լուծումը ստանա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից:

Ի վերջո, ՀՀ Բարձրագույն Դատարանը երկու անգամ անդրադարձել է այս խնդրին, սակայն որևէ ձևով ՀՀ կառավարման մարմինները, այդ թվում նա Պետական եկամուտների կոմիտեն ջանք չեն դնում, որպեսզի ապահովեն կամ ի կատար ածեն ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումների պահանջները:

Առաջարկում ենք Ձեզ, իբրև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ և Օրենքով ճանաչված լիազոր մարմին, սեղմ ժամկետում անդրադառնալ ՍԴԱՈ երկու որոշումներում արտահայտած սահմանադրաիրավական դիրքորոշմանը, ոչ թե դրանց հետ համաձայնվելու կամ չհամաձայնվելու, ընդունելու կամ չընդունելու, մեկնաբանելու կամ քննադատելու, այլ պարզապես ապահովելու դրանց կատարումը, որպեսզի Բարձրագույն Դատարանի որոշումը չմնա միայն թղթի վրա:

Մենք համոզված ենք, որ Դուք դա կարող եք անել, քանի որ մինչև 2014թ. փետրվարի 3-ը էլեկտրոնային հաշվետվության համապատասխան դաշտը ապաակտիվացված է եղել:

Միևնույն ժամանակ, հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ համապատասխան մասնագիտական աջակցություն ցուցաբերելու հարցում:

 

Հարգանքով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Արձագանք փետրվարի 12-ի դեպքերին http://dem.am/2014/02/13/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84-%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab-12-%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%ba%d6%84%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/ Thu, 13 Feb 2014 11:33:41 +0000 http://dem.am/?p=1413 Շարունակություն]]> Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր ցանկանում ու ձգտում են ապրել իրավական  և ժողովրդավարական պետությունում, դատապարտում ենք 2014թ. փետրվարի 12-ին ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները, ինչպես նաև լրագրող Անի Գևորգյանի հանդեպ կիրառված բռնությունը ՀՀ Ոստիկանության բաժանմունքում, այն էլ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի կողմից:

Որևէ քաղաքակիրթ հասարակությունում և ժողովրդավարական պետությունում չեն կարող և չպետք է հանդուրժելի լինեն այսօրինակ բռնությունները, որոնք թույլ են տրվում թե ոստիկանների, թե որոշ անհատների կողմից, հատկապես լրագրողի հանդեպ, ում մասնագիտական գործունեության խոչընդոտելն արգելվում է և դատապարտելի է: Այս կամ այն կերպ ուղղորդված որոշ անհատների բացահայտ անօրինական, կամայական ու սադրիչ գործողությունները ստորացնում են մարդու և քաղաքացու արժանապատվությունը. նրանք իրենց իրավունք են վերապահում սահմանափակել այլոց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ օրենքով թույլատրելի ձևերով հանրային իրազեկում իրականացնելը: Հավանաբար սա պայմանավորված է նրանով, որ երկրում տիրում է ամենաթողությունն ու անպատժելիության մթնոլորտը: Մենք՝ որպես քաղաքացիական հասարակության քաղաքակիրթ ներկայացուցիչներ, անհանդուրժող ենք ֆեոդալական բարքերի ու այդ արժեքները կրողների հանդեպ: Նմանատիպ արարքները որևէ արդարացում չեն կարող ունենալ ժողովրդավար ու իրավական երկրում և պիտի պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Ուստի, պահանջում ենք ՀՀ Ոստիկանությունից անհապաղ քայլեր ձեռնարկել քրեական պատասխանատվության ենթարկելու երեկ՝ փետրվարի 12-ին Երևանի Մաշտոցի պողոտայում ՀՀ մի շարք քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները բացահայտ ոտնահարած անհատներին, իսկ լրագրող Անի Գևորգյանի հանդեպ բռնություն կիրառած ոստիկանի նկատմամբ անցկացնել ծառայողական քննություն՝ նրան իր զբաղեցրած պաշտոնից և ոստիկանական ծառայությունից հեռացնելու նպատակով:

 

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ի գիտություն լրատվամիջոցներին http://dem.am/2014/02/12/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ac%d6%80%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/ Wed, 12 Feb 2014 13:17:37 +0000 http://dem.am/?p=1408 Շարունակություն]]> Մամուլում հաճախ են հայտնվում հոդվածներ, որտեղ տարբեր քաղաքացիներ արտահայտում են իրենց մոտեցումներն ու կարծիքները թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և թե՛ դրա դեմ պայքարի ձևերի և ուղիների վերաբերյալ:

Մենք կարծում ենք, որ դա բնական է, քանզի այս օրենքին դեմ է ողջ հանրությունը` բացառությամբ այն հեղինակած որոշ պաշտոնյաների և վերջիններիս ուղղակի ենթակայության ներքո գործող անձանց:

Յուրաքանչյուր քաղաքացի, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը սատարող յուրաքանչյուր ոք բացարձակապես ազատ է կիսելու իր մտքերը, իր պատկերացումները «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և նրա պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի վերաբերյալ:

Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ չի կարելի յուրաքանչյուր հոդված կամ այնտեղ հնչած յուրաքանչյուր միտք, արտահայտած որևէ քաղաքացու կողմից, վերագրել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության պաշտոնական դիրքորոշմանը: Դա նախ և առաջ անարդար է տվյալ քաղաքացու հանդեպ, ով արտահայտել է տվյալ միտքը, քանի որ, փաստորեն, նրա մտքերը վերագրվում են «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը, և մյուս կողմից դա իրականության աղճատում է, քանի որ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության պաշտոնական հայտարարությունները տարածվում են բացառապես dem.am կայքի միջոցով կամ mamul@dem.am էլ. հասցեից ուղարկված նամակներով:

Հարգելի լրատվամիջոցներ, եթե այս կամ այն հայտարարության սկզբնաղբյուրը dem.am կայքը չէ կամ այն չեք ստացել mamul@dem.am էլ. հասցեից, ապա ձեռնպահ մնացեք Ձեր նյութի վերնագրում կամ տեքստում հղում կատարել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը՝ որպես հայտարարության կամ արտահայտած մտքերի հեղինակ: Փոխարենը, խնդրում ենք, նշեք այն քաղաքացուն, ով, դեմ լինելով այս օրենքին, արտահայտել է իր ազատ ու անկաշկանդ կարծիքը:

Կանխավ շնորհակալություն:

 

«Դ!ԵՄ ԵՄ» Թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Սատարենք մետրոպոլիտենի աշխատակիցներին http://dem.am/2014/02/11/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%bd%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a5%d5%bf%d6%80%d5%b8%d5%ba%d5%b8%d5%ac%d5%ab%d5%bf%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1/ Tue, 11 Feb 2014 17:00:03 +0000 http://dem.am/?p=1400 Շարունակություն]]> Հարգելի հայրենակիցներ,

Մեզ հասած տեղեկություններով ևս մեկ աշխատանքային կոլեկտիվի ինքնասիրություն և սահմանադրական իավունք է ոտնահարվել: Եվ ողջունելին այն է, որ մադիկ կարողացել են ինքնակազմակերպվել, ոտքի կանգնել և մեկ մարդու նման պայքարել իրենց իրավունքների համար:

Խոսքը Երևանի Մետրոպոլիտենի աշխատակիցների մասին է: Վաղը առավոտյան, ժամը 10:00-ին Երևանի Մետրոպոլիտենի գլխավոր վարչության շենքի մոտ/Մետրո Բարեկամություն/, կհավաքվեն Մետրոպոլիտենի մի քանի տասնյակ աշխատակիցներ, որպեսզի իրենց բողոք դիմումը հանձնեն տնօրինությանը, և ասեն, որ իրենք նույնպես դեմ են պարտադիրին: 

Կոչ ենք անում բոլորին միանալ Մետրոպոլիտենի աշխատակիցներին, սատարել նրանց ու միահամուռ կերպով պայքարել մեր բոլորիս ոտնահարված իրավունքների համար:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
CivilNet TV (YouTube). «Դեմ եմ»՝ Երևանից Վանաձոր http://dem.am/2014/02/09/civilnet-tv-youtube-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4%d5%9d-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b1%d5%b8%d6%80/ Sun, 09 Feb 2014 19:12:25 +0000 http://dem.am/?p=1397

]]>
ՎիվաՍել-ՄՏՍ. Պատասխան «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբի բաց նամակին http://dem.am/2014/02/07/%d5%be%d5%ab%d5%be%d5%a1%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%bf%d5%bd-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b1%d5%a5%d5%bc/ Fri, 07 Feb 2014 09:35:50 +0000 http://dem.am/?p=1390 Շարունակություն]]> Փետրվարի 5-ին «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունից ստացել է նախկինում հրապարակված բաց նամակի պատասխանը`

«Հարգելի «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբ,

Խնդրին առնչվող ձեր նախորդ հարցմանը ՎիվաՍել-ՄՏՍ-ը պատասխանել է ս.թ. հունվարի 31-ին:

Այժմ կրկին հայտնում ենք, որ բազմաթիվ այլ ձեռնարկությունների նման, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նույնպես սպասում է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով վերջնական որոշման կայացմանը, որից հետո միայն ընկերությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր:

Միևնույն ժամանակ, ընկերությունը հավատարիմ կմնա աշխատակիցների պարտադիր կուտակային կենսաթոշակի գումարները փոխհատուցելու վերաբերյալ իր նախկինում կայացրած որոշմանը՝ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշում ընդունելու դեպքում: 

Ավելի մանրամասնելու համար տեղեկացնենք, որ վերը նշված հարցի առնչությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչ այժմ որևէ քայլ չի ձեռնարկել, այն է՝ աշխատավարձերի կուտակային վճարների պահումներ չեն իրականացվել, համապատասխան հաշիվներին կուտակային վճարներ չեն փոխանցվել, աշխատավարձի բարձրացում նույնպես տեղի չի ունեցել: Ամեն ինչ կախված է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից նշված գործով կայացվելիք որոշումից:»

Նկարի աղբյուր՝ armenianow.com

]]>
Azatutyun Radiokayan (YouTube). Մայրաքաղաքում անցկացվեց «Իրավունքի նվաճման երթ» http://dem.am/2014/02/06/azatutyun-radiokayan-youtube-%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a1%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%be%d5%a5%d6%81-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be/ Thu, 06 Feb 2014 19:47:44 +0000 http://dem.am/?p=1387

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Բաց նամակ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը http://dem.am/2014/02/04/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%be%d5%ab%d5%be%d5%a1%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%bf%d5%bd-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8/ Tue, 04 Feb 2014 15:00:58 +0000 http://dem.am/?p=1381 Շարունակություն]]> «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գործադիր տնօրեն պարոն Ռալֆ Յիրիկյանին և ընկերության ողջ աշխատակազմին

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբից

 

Հարգարժան պարոն Յիրիկյան,

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը ողջունում և բարձր է գնահատում Ձեր պատրաստակամությունը՝ լինել աշխատակցի կողքին և հոգ տանել նրա բարօրության համար:
Դուք «ՎիվաՍել» ընկերության` hայաստանյան շուկա մուտք գործելու օրվանից բազմիցս հայտարարել եք Ձեր գլխավորած ընկերության կողմից «կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն» կրելու պատրաստակամության, նույնիսկ՝ հպարտության մասին: 

Ամիսներ առաջ Դուք պաշտոնապես հայտարարեցիք, որ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը կփոխհատուցի իր աշխատակիցների նոր ֆինանսական բեռը` կապված պարտադրված նոր կենսաթոշակային համակարգի հետ: Միևնույն ժամանակ Դուք հայտնել էիք Ձեր մտահոգությունը տվյալ համակարգի բացասական ազդեցությունների վերաբերյալ և առաջարկել, որ համակարգի ներդրումը լինի կամավոր, այլ ոչ թե պարտադիր, ինչի վերաբերյալ համապատասխան գրություն էիք ներկայացրել ՀՀ կառավարություն: Դրանով իսկ, ի տարբերություն այլ գործարարների, Դուք «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության անունից հստակ հայտնեցիք Ձեր դիրքորոշումը տվյալ օրենքի վերաբերյալ:

Այժմ, երբ ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը հնարավորություն է ընձեռնվում, որպես գործատու, առանց որևէ պատասխանատվության ենթարկվելու վտանգի, չկատարել կուտակային վճարները: (Որոշման տեքստը՝ http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf):

Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում՝ հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարների փոխանցման նպատակով:

Կատարելով կենսաթոշակային վճարումներ՝ Դուք կնպաստեք այս հակասահմանադրական և հակասոցիալական համակարգի կայացմանը:

Քանի որ Ձեր հայտարարությունը, առ այն որ ընկերությունը կփոխհատուցի իր աշխատակիցների նոր ֆինանսական բեռը, մեծ հասարակական հնչեղության է արժանացել, այժմ այդ նույն հասարակությունը հետաքրքված է, թե ինչպես է վարվելու «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը ստեղծված իրավիճակում:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ կենսաթոշակային վճարները չկատարելը ինքնին հանդիսանում է ևս մի քաղաքակիրթ պայքարի ձև այս համակարգի դեմ:

Կոչ ենք անում հավատարիմ մնալ Ձեր որդեգրած արժեհամակարգին, լինել աշխատակցի կողքին, ականջ դնել նրա ու հասարակ քաղաքացու պահանջին և սահմանադրական իրավունքներին, ինչպես նաև գործով ապացուցել Ձեր մտահոգություններն այս համակարգի նկատմամբ:

 

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. ՍԴԱՈ կատարման մասով դիմում http://dem.am/2014/02/03/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%bd%d5%a4%d5%a1%d5%b8-%d5%af%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b8%d5%be-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4/ Mon, 03 Feb 2014 12:30:53 +0000 http://dem.am/?p=1377 Շարունակություն]]> ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին

Ի գիտություն՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին

 

Հարգելի պարոնայք,

Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այուսհետ` “Օրենք”) 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, պաշտոնապես հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: 

Օրենքի 76-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում  պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու: Իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը վերաբերում է  պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրությանը:

Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Սա նշանակում է նաև, որ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների կողմից կեսաթաշակային ֆոնդերի և կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների ընտրություն չկատարելը չի կարող հանգեցնել համակարգչային մոդուլի միջոցով վերջիններիս համար ֆոնդի ընտրությանը, հետևաբար` Օրենքով նախատեսված կուտակային պարտադիր բաղադրիչի վրա հիմնված համակարգի մեկնարկը սույն թվականի հունվարի 1-ից դարձել է անհնարին:

Ավաղ, ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը տարաբնույթ՝ ոչ միատեսակ ընկալման տեղիք է տվել: Որոշ գործատուներ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված աշխատողների աշխատավարձերից արդեն իսկ կատարել են կուտակային կենսաթոշակի պարտադիր վճարի փոխանցում կամ հաշվարկել և պահել են գումարներն իրենց հաշվին:

Ստացվում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունման արդյունքում, վեճը տեղափոխվել է գործատու և աշխատող հարաբերությունների տիրույթ, որոնք պետք է փորձեն այսպես կոչված լեզու գտնել միմյանց հետ: Կգտնվեն աշխատողներ, ովքեր կարող են դա հաջողությամբ անել, իսկ ոմանք՝ ոչ: Այս երկու խմբերը խոցելի վիճակում են հայտնվել, քանի որ վախի ու հոգեբանական ճնշման արդյունքում համակերպվում են իրենց գործատուների կայացրած որոշումների հետ, որպեսզի չկորցնեն իրենց աշխատանքը, իսկ գործատուները՝ հարկային մարմինների հետ հարաբերվելիս հետագայում խնդիրներ չունենալու համար:

Ավելին, որոշ գործատուների կողմից արդեն իսկ կատարված պարտադիր կուտակային վճարների հետևանքով աշխատակիցները կարող են հետագայում կանգնել մեկ այլ խնդրի, այն է` վճարված գումարների հնարավոր անվերադարձվելիության խնդրի առաջ  (այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը ի վերջո որոշում կայացնի Օրենքի խնդրահարույց հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու մասին):

Թեև, մենք ընդունում ենք, որ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման ընդունումից հետո շարունակվում է գործողության մեջ մնալ Օրենքով սահմանված պարտադիր կուտակային բաղադրիչին մասնակցելու ընթացակարգերը, սակայն դա Հայաստանում կատարվում է վախի և ճնշման ազդեցության ներքո, մասնավորապես` անձանց ստիպում են ընտրել ֆոնդ և ֆոնդի կառավարիչ, իբրև թե աշխատողներն իրենք իրենց կամքով են ցանկանում որպեսզի իրենց աշխատավարձից կատարվեն համապատասխան վճարումը: Այնուամենայնիվ, այն անձանց համար, որոնք մինչև սույն թվականի հունվարի 1-ը չեն ընտրել ոչ մի ֆոնդ, Օրենքի կուտակային պարտադիր բաղադրիչը գործել չի կարող:

Մենք գտնում ենք նաև, որ քանի դեռ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ կասեցված է պարտադիր կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվության դրույթի գործողությունը, ապա որևէ գործատու կամ պարտադիր կուտակային վճարում կատարելու պարտավորություն ունեցող այլ անձ չի կարող պատասխանատվության ենթարկվել պարտադիր կուտակային պահում չկատարելու, ինչպես նաև այդ վճարումները չփոխանցելու համար:

Միևնույն ժամանակ, մենք պահանջում ենք, որպեսզի համապատասխան մարմինների կողմից, որևէ ուղղակի և անուղղակի ճնշում չգործադրվի այն անձանց վրա (ներառյալ գործատուների), ովքեր չեն կատարել և չեն կատարելու  կուտակային պարտադիր վճարումները՝ Օրենքի 76-րդ, 86.3-րդ հոդվածների կասեցման ամբողջ ժամանակահատվածում:

Մեզ համար զարմանալի է, փոխարենը քայլեր ձեռնարկեք ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված աշխատակարգային որոշման կատարումն ապահովելու ուղղությամբ, ցուցաբերում եք բացարձակ անգործություն:

Սույն դիմումով պահանջում ենք, որպեսզի դուք, որպես Օրենքով ճանաչված պետական լիազոր մարմիններ, Ձեր անմիջական լիազորությունների շրջանակում, կատարեք բոլոր անհրաժեշտ գործողությունները, (հարկ եղած դեպքում ընդունեք/փոփոխեք համապատասխան ենթաօրենսդրական ակտերը) և/կամ ձեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս ցուցաբերեք անհրաժեշտ ձեռնպահություն, որպեսզի քաղաքացիները և իրավաբանական անձինք անարգել օգտվեն  ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ պայմանավորված կուտակային պարտադիր վճարումները չկատարելու հնարավորությունից, հաշվի առնելով նաև այն, որ Օրենքի պարտադիր բաղադրիչին առնչվող հոդվածները ակնհայտ հակասում են ՀՀ սահմանադրությանը, և ներկայումս էլ վիճարկվում են ՀՀ սահմանադրական դատարանում:

Միևնույն ժամանակ, պահանջում ենք, որպեսզի դուք անհապաղ (սեղմ ժամկետում) որոշում կայացնեք էլեկտրոնային հաշվետվության ծրագրում փոփոխություն կատարելու մասին, այն է՝ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների «դաշտը», ինչը ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման հրապարակումից հետո դեռևս շարունակում է մնալ պարտադիր լրացման «դաշտ»:

Վերը թվարկվածն ապահովելու դեպքում գործատուներն ու աշխատողները հնարավորություն կունենան միատեսակ կիրառել խնդրո առարկա հանդիսացող Օրենքի գործողության մեջ գտնվող մյուս հոդվածների պահանջները, որոնք անմիջականորեն փոխկապակցված են նույն Օրենքի կասեցված հոդվածների հետ:

 

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խումբ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Իրավունքի նվաճման երթ փետրվարի 6-ին http://dem.am/2014/02/03/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84%d5%ab-%d5%b6%d5%be%d5%a1%d5%b3%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a9-%d6%83%d5%a5%d5%bf%d6%80%d5%be%d5%a1%d6%80%d5%ab/ Mon, 03 Feb 2014 08:34:23 +0000 http://dem.am/?p=1371 Շարունակություն]]> Ինչպես հայտնի է, սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը, մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի՝ հանգեցնելով բողոքի մեծ ալիքի ձևավորմանը:

Հաշվի առնելով այս իրավիճակը՝ առաջարկում ենք բոլորին փետրվարի 6-ին, ժամը 12:00-ին միանալ իրավունքի նվաճման երթին: Կոչ ենք անում նաև գործատուներին միանալ մեզ, քանի որ սա բոլորիս խնդիրն է:

Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել:

Երթը տեղի է ունենալու հետրյալ կերպ՝ 

Փետրվարի 6-ին ժ. 12:00-ին հավաքվում ենք Կրթության և Գիտության Նախարարության շենքի մոտ (Վերնիսաժի այգի): Որոշ ժամանակ կոչեր հնչեցնելուց հետո սկսվում է երթը՝ հետևյալ երթուղով՝
Հանրապետության փողոց – Կառավարության շենք – Իտալիայի փողոց – Կենտրոնական բանկ – Քաղաքապետարան – Խորենացու փողոց – ՊԵԿ

Համոզված ենք, որ այս բողոքի ակցիան ունենալու է իր ազդեցությունը: Կոչ ենք անում բոլորին անտարբեր չլինել և դուրս գալ փողոց:

 

Նվաճենք մեր իրավունքը:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Նամակներ Տնօրեններին http://dem.am/2014/02/01/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80-%d5%bf%d5%b6%d6%85%d6%80%d5%a5%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/ Sat, 01 Feb 2014 15:50:04 +0000 http://dem.am/?p=1361 Շարունակություն]]> «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ավելի վաղ հրապակված կոչի հիման վրա՝ նախաձեռնության կողմից անհատական փոստային նամակներ են ուղարկվել Հայաստանում գործող 131 ընկերությունների տնօրեններին:

Նպատակն է հորդորել և պահանջել ընկերությունների տնօրեններին, որպեսզի նրանք սատար կանգնեն իրենց աշխատակիցներին, չփոխանցեն կուտակային կեսաթոշակային վճարները, այսպես կոչված, կամուրջ հաշիվներին: Փոխարենը, հետևելով հարյուրավոր ընկերությունների օրինակին, աշխատավարձը ամբողջովին փոխանցեն աշխատակիցներին, մինչև ՍԴ-ի վերջնական որոշումը: Հիշեցնում ենք, որ դրա հնարավորությունը տալիս է հունվարի 24-ի Սահնմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը

Նամակների ուղարկման գործընթացը շարունակական է լինելու: Այս պահին ևս 100 նամակ պատրաստման փուլում է:

 

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Հրապարակային կոչը բոլոր գործատուներին http://dem.am/2014/01/31/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d6%80%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b9%d5%a8-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%bf/ Thu, 30 Jan 2014 21:00:43 +0000 http://dem.am/?p=1356 Շարունակություն]]> Հարգելի գործատուներ,

Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն (Որոշման ամբողջական տեքստը՝ http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf): 

Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում, հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:

Հավատացած եղեք, որ Ձեր աշխատակիցները մշտապես Ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ և ընդունելի տարբերակը չէ:

Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին:

Դուք՝ գործատուներդ, այժմ ՍԴ աշխատակարգային որոշման միջոցով հնարավորություն ունեք առանց որևէ տույժ կամ տուգանք կրելու կանգնել Ձեր աշխատողների կողքին: Ավելին՝ եթե մարտի 28-ի դատաքննության արդյունքում օրենքի վիճահարույց դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, աշխատողները չվերականգնվող ֆինանսական կորոստներ կարող են կրել, եթե նրանց աշխատավարձերից կուտակային ֆոնդերին կամ կամուրջ հաշվին փոխանցումներ իրականացվեն:

Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ 4 խմբակցություններ:

Մի մոռացեք, որ այս օրինական և արդարացի պահանջները բարձրացնող անձանց (պայքարողների) շարքերում են նաև Ձեր աշխատողները:

Արդյունքը երկար սպասել չի՛ տա՝ ՀՀ սահմանադրական դատարանը դիմումը քննության է առնելու ս. թ. մարտի 28-ին, և հավանականությունը մեծ է, որ օրենքի վիճահարույց հոդվածները կճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր:

 

Հարցեր ունենալու դեպքում գրեք es@dem.am էլեկտրոնային հասցեին:

 

Հարգանքով,

Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնություն

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ. ՍԴ որոշումն ու մեր կոչը http://dem.am/2014/01/25/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%bd%d5%a4-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%af%d5%b8%d5%b9%d5%a8/ Sat, 25 Jan 2014 13:03:40 +0000 http://dem.am/?p=1350 Շարունակություն]]> Հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն: Որոշման ամբողջական տեքստը՝ http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf

Սույն հայտարարությամբ դիմում և կոչ ենք անում ՀՀ բոլոր գործատուներին հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը և ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Մեր դիրքորոշմը սոցիալ-քաղաքական դաշտում http://dem.am/2014/01/23/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%a4%d5%ab%d6%80%d6%84%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%b4%d5%a8-%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%a1%d5%ac-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1/ Thu, 23 Jan 2014 14:35:20 +0000 http://dem.am/?p=1343 Շարունակություն]]> Քանի որ շարունակաբար մեկնաբանվում, քննարկվում ու շահարկվում է սոցիալ-քաղաքական դաշտում մեր դիրքորոշման, քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցերը, հարկ ենք համարում տալ սույն պարզաբանումը.

«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:

Քանի որ օրենքը շոշափում է սոցիալական քաղաքականության կարևորագույն հարց, մեր առջև դրված է նպատակ՝ լուծելու սոցիալ-քաղաքական կաևորագույն խնդիր՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Այս իմաստով մենք, ուզենք, թե չուզենք, գտնվում ենք որոշակի քաղաքական հարթության մեջ: Բայց մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Մենք ունենք խնդիր՝ լուծելու նշված սոցիալ-քաղաքական հարցը ի շահ մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս, ստիպելով ցանկացած՝ թե ներկա, թե ապագա, իշխանությանը պատասխանատու զգալ իրեն քաղաքացիների առաջ և իր գործողություններում առաջնորդվել բացառապես քաղաքացիների շահերով: Հենց այս դիրքորոշումն է եղել ի սկզբանե առանցքային, եւ շարունակում է մնալ այդպիսին, որի շուրջ համախմբվել են տարբեր ուժեր եւ կառույցներ: Եւ այս կոնտեքստում է, որ տեղի ունի համագործակցություն ցանկացած անհատի, ուժի, խմբակցության, քաղաքացիական նախաձեռնության հետ, քանի դեռ իրենք կիսում են մեր մտահոգությունները՝ տվյալ օրենքի նկատմամբ, ու համարում են իրենց նախ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ, ապա՝ ունեն օրենքով չարգելված որեւէ այլ պատկանելություն:

Հուսով ենք, որ պարզաբանումը հստակ է, ուստի և վերջ կտրվի մեր դիրքորոշման շուրջ անհարկի մեկնաբանություններին:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Ի պատասխան ՀՀ ոստիկանության հունվարի 17-ին արված հայտարարության http://dem.am/2014/01/21/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%b8%d5%bd%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b8/ Tue, 21 Jan 2014 12:03:59 +0000 http://dem.am/?p=1338 Շարունակություն]]> Սույն թվականի հունվարի 16-ին՝ առավոտյան 8.30-ին մեկնարկեց և շուրջ մեկուկես ժամ տևեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը Հանրապետության հրապարակում:

Այդ կապակցությամբ ցանկանում ենք գնահատել ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով ՃՈ աշխատակիցների ցուցաբերած պրոֆեսիոնալ և ադեկվատ պահվածքի համար: Ցանկանում ենք նշել նաև, որ ճանապարհային ոստիկանության պետը երթի մասին նշեց, որ ոչ մի խախտում չի նկատել և օրենքի սահմաններում որակեց ավտոերթը։

Այդուհանդերձ, ցավով արձանագրում ենք, որ հունվարի 18-ին կայանալիք «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի նախօրեին ճնշման և վախի մթնոլորտի տարածման նպատակով ավտոերթի մասնակից մի շարք քաղաքացիների տներ այցելել կամ զանգահարել են անձինք, ովքեր ներակայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ: Նրանք, պատճառաբանել են, թե ավտոերթի տվյալ մասնակցին պատկանող ավտոմեքենայի նույն մակնիշն ունեցող ավտոմեքենայով իբր թե վրաերթ կամ ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչի պատճառով էլ զննում են տվյալ մակնիշի ավտոմեքենաները: Զավեշտալին այն է, որ տարբեր մակնիշների ավտոմեքենաներ վարող տարբեր քաղաքացիների տուն այցելելիս ներկայացվել է նույն պատմությունը՝ համապատասխանաբար փոխելով միայն ավտոմեքենայի մակնիշը:

17.01.2014թ. Ոստիկանությունը պաշտոնապես հայտարարում է, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը, ոստիկանությունը նման գործառույթներ չի իրականացնում:

Քանի որ ավտոերթի մասնակիցները չէին կարող ակնկալել նմանատիպ քայլեր ոմանց կողմից՝ ուղղված ակցիայի մասնակիցների վրա ճնշման գործադրմանը և մարդկանց ահաբեկմանը սպասվելիք հավաք-երթից առաջ, նրանք համապատասխանաբար պատրաստված չեն եղել ձայնագրելու կամ նկարահանելու ոստիկանության կողմից ներկայացած անձանց կամ նրանց հեռախոսային խոսակցությունները:

Այնուամենայնիվ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը հայտարարում է, որ մենք վստահում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությանը՝ այդուհանդերձ հիմքեր ունենալով ոստիկանության անունից ներկայացած և օրենքով չսահմանված համապատասխան գործառույթներ իրականացրած անձանց բնորոշել որպես ինքնակոչներ կամ սադրիչներ, ովքեր ոչ միայն փորձում են ահաբեկել մարդկանց, այլև վարկաբեկել ոստիկանության հեղինակությունը:

Մենք ակնկալում ու հավատում ենք, որ մեր ոստիկանությունը, որ կոչված է պաշտպանելու մեր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կարևորելով իր հեղինակությունը հանրության շրջանում, թույլ չի տա, որ առաջիկայում կայանալիք նմանատիպ ակցիաներից առաջ, ընթացքում կամ հետո ինչ-որ օրինախախտ ինքնակոչներ կամ սադրիչներ փորձեն դիմել նման ստոր քայլերի:

Մենք՝ Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներս, պաշտպանված ենք ՀՀ սահմանադրությամբ ու օրենքներով, և որևէ մեկը մեզ չի կարող ահաբեկել իր սադրիչ գործողություններով:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
CivilNet TV (YouTube). Ընդդեմ պարտադիրին՝ համախմբված http://dem.am/2014/01/20/%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a2%d5%be%d5%a1%d5%ae-youtube-%d5%a8%d5%b6%d5%a4/ Mon, 20 Jan 2014 13:50:37 +0000 http://dem.am/?p=1334

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Կոչ ՀՀ Սահմանադրական Դատարանին http://dem.am/2014/01/20/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d5%b9-%d5%b0%d5%b0-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6/ Mon, 20 Jan 2014 12:49:01 +0000 http://dem.am/?p=1320 Շարունակություն]]> Բարձր դատարան,

Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երևանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն և լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական Դատարանին:

Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցին և գործի դատաքննության ապահովման միջոցի կիրառմանը:

Նկատի առնելով այն, որ դիմումում ներկայացվել էր նաև միջնորդություն՝ մինչև դատաքննության ավարտը կասեցնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթների գործադրումը, որը քննարկվելու է Սահմանադրական դատարանում մինչև 2014 թվականի հունվարի 25-ը, խնդրում ենք սույն գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս: 

Միաժամանակ խնդրում ենք միջնորդության քննարկման ժամանակ հաշվի առնել նաև հետևյալ հանգամանքները՝

1. դիմումի, ըստ էության, քննությունը նշանակված է 2014 թվականի մարտի 28-ին, իսկ օրենքի գործադրումը նախատեսված է 2014 թվականի թվականի հունվարի մեկից, այսինքն մինչև դիմումի դատաքննության ավարտը պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձանց վարձատրության մեծությունից պահվելու են այդ գումարները: Կատարվելու են նաև հավելյալ ծախսեր, օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչ ընտրության համար: Համապատասխան քայլերի պարտավորություններ ունեն նաև գործատուները, հակառակ դեպքում նրանք ենթարկվուն են վիճարկվող օրենքով նախատեսված (ֆինանսական) պատասխանատվության:

Անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաև նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների և/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման և փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից և դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի և ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու և վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների և/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:

2. այն գործատուները ովքեր 2014 թվականի հունվարի մեկից՝ նշված պարտադիր վճարը փոխհատուցելու նպատակով կբարձրացնեն աշխատակիցների վարձատրության չափը, մի կողմից չեն կարող դա իրականացնել միայն 1974 թվականին և դրանից հետո ծնվածների համար (պայմանավորված տարիքային խտրականության արգելքով և համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի և սահմանադրական սկզբունքի իրացմամբ), մյուս կողմից չեն կարող հետագայում (Սահմանադրական դատարանի կողմից դիմումի բավարարման մասին հնարավոր որոշում կայացնելու դեպքում) դրանք իջեցնել՝ վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժ չուենալու սահմանադրական սկզբունքից ելնելով, փաստացի կրելով ֆինանսական անվերականգնելի (անդառնալի) կորուստներ:

Հետևաբար դիմումով, հայտարարությունով և սույն գրությամբ ներկայացված բացասական հետևանքներից խուսափելու, ինչպես նաև անորոշ վիճակ չառաջացելու և գործի քննությունը անաչառ վարելու անհրաժեշտությունից ելնելով, մեկ անգամ ևս կարևորուն ենք վիճակրվող նորմերի գործադրումը կասեցնելու հրատապությունը:

Կից՝ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 2014 թվականի հունվարի 18-ի հայտարարությունը:

 

Հարգանքով`

2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական Դատարանում քննվող դիմումով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներ՝ 

ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բազմիցս նշվել և հիմնավորվել է, որ  պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է` հաշվի առնելով նաեւ առաջարկվող համակարգի  յուրահատուկ ռիսկերը։

Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ մասնագիտական լուրջ տեսակետ են ներկայացրել  ՀՀ փաստաբաների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մտահոգություններ և առաջարկներ են ներկայացրել Հանրային խորհուրդը, բազմաթիվ  իրավաբաններ և տնտեսագետներ:

Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը` Հայաստանի կառավարությունը ոչ միայն չհամաձայնեց հետաձգել օրենքի կիրակումը, այլև շարունակում է թաքցնել համակարգի՝ սոցիալ-տնտեսական վտանգավոր հետևանքները և ապատեղակատվություն տարածել հանրության շրջանում:

ԱԺ 36 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքը  Սահմանադրությանը հակասող ճանաչելու, գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու և մինչև դատաքննության ավարտը օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու  առաջարկով:

2013 թվականի դեկտեմեբրի 26-ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ, պահանջներ սահմանելով ՀՀ կառավարության և կենտրոնական բանկի համար, գործի դատաքննությունը նշանակել է 2014 թվականի մարտի 28-ին, նախատեսել է գործի դատաքննության բանավոր ընթացակարգ և մինչև 2014 թվականի հունվարի 25-ը պետք է անդրադառնա օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու հարցին:

Վերահաստատելով դատարան ներկայացված հանրության պահանջը` փաստում ենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչը գործադրելու դեպքում՝

1. 1974 թվականին և դրանից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձը չի բարձրանում կամ բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական հատվածն ամբողջությամբ և մասնավորը՝ գերազանցապես), հանգեցնում է փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը, ինչն անթույլատրելի է, հակասոցիալական և հետևաբար՝ Սահմանադրությանը չհամապատասխանող,
2. բավարար տեղեկատվության, ենթակառուցվածքների բացակայության և այլ գործոններով պայմանավորված` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից բազմահազար քաղաքացիներ գործող ընթացակարգով փաստացի զրկվում են իրենց կողմից կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու հնարավորությունից, ակամայից դառնում են օրինախախտներ, նրանցից օտարվում է սեփական միջոցները տնօրինելու իրավունքը, ինչը ոչ իրավաչափ է և հակասահմանադրական:

Բացի այդ, օրենքի գործադրմանը զուգընթաց մեծանալու է մեկ աշխատատեղի ինքնարժեքը, աճելու են գների և գործազրկության մակարդակները, թաքնված զբաղվածությունը և սև աշխատավարձերը, տուժելու է փխրուն գործարար միջավայրը: Նշված բացասական գործոնները խորացնելու է առանց այդ էլ լարված սոցիալական վիճակը` հանգեցնելով կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների հավելյալ արտահոսքին:

Նման գործընթաց սկսելը մինչև վերոհիշյալ հարցերի վերաբերյալ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝ իրավաչափ չէ, հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը և հանրության ու պետության համար կառաջացնի ծանր հետևանքներ:

Սահմանադրական դատարանի կողմից այս  հանգամանքներն անտեսելը և օրենքի գործադրումը չկասեցնելը նրան ակամայից կդարձնի նշված բացասական հետևանքների առաջացմանը նպաստող և կխորացնի 2014 թվականի մարտի 28-ին նշանակված դատաքննության անաչառ որոշման նկատմամբ հասարակության անվստահությունը:

Առ այդ, հաշվի առնելով վերը նշվածը, Կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝

1. կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ճանաչել Սահմանադրությանը հակասող և անվավեր, իսկ մինչ այդ կասեցնել այդ բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործադրելու վերաբերյալ օրենսդրական դրույթները:
2. նշանակել և հրապարակել պարտադիր բաղադրիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման օրը և ժամը, ապահովել քննարկման թափանցիկությունն ու հրապարակայնությունը, այդ թվում՝ հնարավորություն տալ շահագրգիռ հանրությանը՝ ուղիղ եթերով և/կամ առցանց հետևել միջնորդության քննարկման ընթացքին, լինել անաչառ և արդարացի որոշում կայացնել՝ ի շահ հանրության լայն զանգվածի:

Սույն հայտարարությունը Սահմանադրական դատարանին փոխանցելու համար լիազորում ենք Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներին:

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի բողոքի ցույցի մասնակիցներ

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Արձագանք ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո հաղորդագրությանը http://dem.am/2014/01/17/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a1%d6%80%d5%b1%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84-%d5%be%d5%ab%d5%be%d5%a1%d5%bd%d5%a5%d5%ac-%d5%b4%d5%bf%d5%bd-%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%b4%d5%ac%d5%b8-%d5%b0%d5%a1/ Fri, 17 Jan 2014 15:05:34 +0000 http://dem.am/?p=1310 Շարունակություն]]> Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ հստակ հայտարարվում է ընկերության դիրքորոշումը կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ:

Նշենք, որ դեռևս հոկտեմբեր ամսին, ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել է իր մտահոգությունը օրենքի կապակցությամբ և նամակով դիմել է ՀՀ վարչապետին, առաջարկելով վերանայել օրենքը և օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Հաղորդագրությունում, փաստորեն, ասվում է, որ ընկերությունը փոխհատուցում է իր աշխատակիցների ֆինանսական նոր բեռը, ելնելով միայն ընկերության վարած ներքին քաղաքականությունից, դրանով իսկ սատարելով իր աշխատակիցներին և այս քայլը չի դիտում որպես խնդրի լուծում: Ընդգծենք նաև, որ հաղորդագրություն նշված է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը»: Ինչով փաստորեն ընկերությունը հայտարարում է, որ պայքարի մեր ուղին համարում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Նաև ընկերությունը ցույց տվեց, որ համակարծիք է օրենքի դեմ ընդվզող քաղաքացիներին, և աշխատավարձերի բարձրացումը որևէ կերպ չի խոչընդոտում իր աշխատակիցներին շարունակելու հետագա պայքարը: Մենք բոլորս պետք է ողջունենք ընկերության դիրքորոշումը և կոչ անենք բոլոր մեծ ընկերություններին նույնպես հանդես գալ հայտարարությամբ և ցույց տալ իրենց վերաբերմունքը «Կուտակային Կենսաթոշակային» օրենքի վերաբերյալ:

Նշենք նաև, որ Նախաձեռնության որոշ անդամներ ինքնաբուխ կերպով ստեղծել են Վիվասելի ծառայութունները բոյկոտելու իրադարձությունը, ինչը պայմանավորված է պարոն Յիրիկյանի հայտարարության այն մասի հետ, որտեղ նա նշում է, որ փողոցում պայքարը քաղաքակիրթ մեթոդ չէ: Սա կարող էր տարրակարծությունների տեղիք տալ և անուղղակի ճնշում դիտարկվել ընկերության աշխատակիցների վրա: Սակայն, համաձայն ընկերության վերջին հայտարարության մեջ հստակորեն հնչեցված դիրքորոշմանը, ակնհայտ է, որ ընկերությունը սատարում է քաղաքացիների՝ սահմանադրությամբ թույլատրելի պայքարի միջոցները: Հուսով ենք, որ այն կփարատի բոլոր հնարավոր կասկածները:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
CivilNet TV (YouTube). Իրազեկման բարի լույս http://dem.am/2014/01/16/civilnet-tv-youtube-%d5%ab%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%ab-%d5%ac%d5%b8%d6%82%d5%b5%d5%bd/ Thu, 16 Jan 2014 07:32:59 +0000 http://dem.am/?p=1307

]]>
AysorTV (YouTube). Գազային պայմանագրերից խոսում է մի մարդ, ով «Գույք` պարտքի դիմաց» «փառահեղ» գաղափարի հիմնադիրն է http://dem.am/2014/01/15/aysortv-youtube-%d5%a3%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a3%d6%80%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%ad%d5%b8%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b4%d5%ab/ Tue, 14 Jan 2014 22:56:01 +0000 http://dem.am/?p=1304

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Պայքարը շարունակվում է՝ Հավաք-երթ Հունվարի 18-ին, ժամը 14:00 http://dem.am/2014/01/10/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%a8-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%9d-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84-%d5%a5/ Fri, 10 Jan 2014 15:04:28 +0000 http://dem.am/?p=1294 Շարունակություն]]> «Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին, ժամը 14:00-ին բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի:

Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ – ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

Հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը:

Հավաքի ավարտից հետո կմեկնարկի երթը հետևյալ նախնական երթուղով.
Ազատության Հրապարակ-Հյուսիսային Պողոտա-Աբովյան Փողոց-Ամիրյան Փողոց-Մաշտոցի Պողոտա-Ազատության Հրապարակ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին և ուժերին մասնակցել հավաք-երթին հանուն մեր իրավունքների ու ՀՀ Սահմանդրության պաշտպանության:

Ֆեյսբուքյան event-ը` հղում:

Պայքարի՛ր քո իրավունքների համար և կառուցի՛ր իրավական պետություն:

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ. ՏԱՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԿՈՉ http://dem.am/2013/12/31/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%bf%d5%a1%d6%80%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b4%d6%83%d5%b8%d6%83%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%be-%d5%af%d5%b8%d5%b9/ Tue, 31 Dec 2013 18:03:09 +0000 http://dem.am/?p=1275 Շարունակություն]]> Մենք ցանկանում ենք տարեմուտին ամփոփել մեր երկրի վերջին զարգացումները, անդրադառնալ կառավարական մարմինների հայտարարություններին, տալ մեր գնահատականներն ու պատասխաններն  այդ հայտարարություններին, ինչպես նաև մի քանի խոսքով նշել մեր հետագա քայլերի մասին:

Մենք երբեք դեմ չենք եղել կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, որովհետև մենք էլ ենք գիտակցում կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը և այն առավելությունները, որ կարող է բերել ճիշտ հաշվարկված և հետևողականորեն իրականացված այս համակարգը: Բայց ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ:

 

Մենք դեմ ենք կոնկրետ այս օրենքին և դրա կոնկրետ կետերին

Շատ անգամներ ենք բարձրաձայնել այս օրենքում առկա բազում թերություններն ու վտանգավոր կետերը: Մենք շատ անգամներ փորձել ենք երկխոսության հրավիրել կառավարական բոլոր հնարավոր օղակներին, որպեսզի հայտնենք մեր մտահոգություններն օրենքի որոշ կետերի  մասին, ինչպես նաև ստանանք մեզ հուզող կոնկրետ հարցերի հստակ պատասխաններ: Սակայն մեր բոլոր քայլերն անտեսվել և նույնիսկ արհամարհվել են օրենքը սատարող կառավարական ուժերի կողմից:

Ցանկանում ենք տարեվերջին մեր բոլոր քաղաքացիներին հիշեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտնող այս տխրահռչակ օրենքի կարևորագույն թերությունները և ահազանգել օրենքի  սպառնալիքների ու կործանարար հետևանքների մասին:

Կառավարական օղակներից բազմիցս շեշտվում և քարոզվում են օրենքի, այսպես ասած, դրական կողմերը, որոնք ուշադիր հայացքի ներքո վեր են ածվում կեղծիքի և անհեթեթության.

  1. Վճարում եք ընդամենը 5%:
  2. Ֆոնդերում կուտակված գումարը ձեր սեփականությունն է:
  3. Ձեր գումարները 100% երաշխավորված են:
  4. Գումարները/թոշակը ստանալիս, գումարը ինդեքսավորվելու է` հաշվի առնելով գնաճը:

 

Այժմ ներկայացնենք, թե իրականում ինչ է սպառնում մեզ

1. Նախ վճարելու ենք ոչ թե 5%, այլ 6,6 – 13,5%: Բացի այդ, քաղաքացին նաև ստիպված է լինելու ձեռք բերել ID քարտ և այն ընթերցող սարք, որի համար պիտի վճարի 9000 դրամ: Պետությունը իր մասնակցությունը սահմնափակել է 25’000 դրամով, որը ոչ մի ձև չի ինդեքսավորվում, և գնաճի ու դրամի արժեզրկման պարագայում այս գումարի գնողունակությունը տարիներ անց կարող է անհամեմատ նվազել:

2. Իրականում ֆոնդերում առկա գումարները քաղաքացին կարող է ստանալ միայն թոշակային տարիքի հասնելու դեպքում, այն էլ՝ միայն ամսական վճարումների տեսքով: Կա իհարկե բացառություն, եթե քաղաքացին անբուժելի հիվանդ է կամ հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից և հեռանում երկրից: Նույնիսկ քաղաքացու մահվանից հետո նրա ժառանգները կուտակված գումարից առձեռն կարող են ստանալ ընդամենը հիմնական կենսաթոշակի քսանհինգապատիկը, այսինքն 10500 * 25= 262’500 , իսկ մնացածը փոխանցվելու է ժառանգների կուտակային կենսաթոշակային հաշվին և այդպես շարունակ:

3. Ֆոնդերում կուտակված ամբողջ գումարի 80%-ը պետությունը երաշխավորում է պետական բյուջեով` այսինքն մեր փողերը երաշխավորվում են մեր իսկ փողերով: Սա ինքնին անհեթեթություն է, բայց սա դեռ սկիզբն է:  Պարզագույն հաշվարկները ցույց են տալիս, որ նույնիսկ մի քանի տարի հետո ֆոնդերում կուտակված գումարները գերազանցելու են մեր երկրի պետական բյուջեն, իսկ 23 տարի անց, երբ 1974թ. ծնված քաղաքացիները կդառնան 63 տարեկան և կգա առաջին վճարումները կատարելու ժամանակը, այդ գումարները կարող են տասնյակ անգամներ գերազանցել բյուջեն: Նաև վերջերս Արծվիկ Մինասյանը մամուլում հայտարարեց, որ ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի` բյուջետային երաշխիքը չի կարող նախորդ տարվա հարկային եկամուտների 10%-ից ավել լինել, իսկ այն չի անցնում 100 մլրդ դրամի սահմանը: Այս հայտարարությունը ևս մնաց անպատասխան: Շեշտենք նաև, որ ֆինանսական ֆոնդերի սնանկացումը արդեն իսկ ենթադրում է գլոբալ միջազգային ճգնաժամ, որի դեպքում պետությունն առավել ևս ի վիճակի չի լինի երաշխավորել կուտակած գումարները: Փաստորեն Սերժ Սարգսյանը, ի հակառակ ապագա ղեկավարներին լավություն անելու իր բարի կամքին, ակամա 23 տարի անց իշխանության եկած ուժերին դնում է բարդագույն խնդիրների առջև։

4. ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, վերջերս երիտասարդների հետ օրենքի քննարկման շրջանակում հայտարարեց, որ ինդեքսավորումը հաշվարկվելու է տարեկան 4% գնաճի համար: Եթե պարզագույն հաշվարկով (բարդ %-ի բանաձև) տարեկան 4% գնաճը վերջին 20 տարիների համար կիրառենք, օրինակ, հացի գնի  վրա, որն 90-ականների սկզբին 10 դրամ էր, ապա այսօր հացը պիտի արժենար մոտ 22 դրամ: Իսկ ևս 20 տարի անց` մոտ 48 դրամ:  Սակայն մենք բոլորս էլ գիտենք, որ արդեն այսօր հացն արժե  120-200, երբեմն նույնիսկ 250 դրամ:

 

Որպես օրենքի հիմնական արդարացումներ ներկայացվում են հետևյալ խեղաթյուրված պնդումները

  1. Կենսաթոշակառուների թոշակը շատ ցածր է:
  2. Մեր հասարակությունը «ծերացող» է և պետությունը չի կարող ապահովել գնալով ավելացող կենսաթոշակառուների բարեկեցիկ ծերությունը:
  3. Փորձելով անընդհատ ավելացնել կենսաթոշակները, պետությունը կկանգնի ճգնաժամի առաջ:
  4. Մենք ընտրել ենք արտասահմանյան ֆոնդեր, որովհետև նրանք առավել փորձված են ու վստահելի:

 

Պատասխանենք այս բոլոր պնդումներին

1. Շատ կարևոր հանգամանք. այս օրենքը ոչ մի ձև չի առնչվելու կենսաթոշակառուների թոշակի հետ առաջիկա 23 տարիների ընթացքում: Ավելին, այս «բարեփոխումը» ոչ մի կերպ չի անդրադառնալու գրանցված աշխատավարձ չունեցող (ինքնազբաղ) քաղաքացիների վրա, ինչպիսիք են գյուղատնտեսները, վարձու բանվորները և այլ: Այսինքն նշված քաղաքացիները, ովքեր իրապես ունեն պետության ուշադրության կարիքը, թոշակի անցնելիս ստանալու են բազային թոշակը` 10500 դրամ: Իսկ բյուջեից ամեն տարի արտասահմանյան ֆոնդերին են փոխանցվելու հսկայական գումարներ, ինչը կարող է խանգարել նշված խոցելի խմբերի թոշակների բարձրացմանը:  Եթե համեմատենք 2013 և 2014-թթ. բյուջեները, ապա կտեսնենք, որ գալիք տարվա բյուջեում «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Ծերություն» խմբի հատկացումները 199, 603, 368.3 հազար դրամից աճել են 254, 675, 669.4 հազար դրամ, այսինքն՝ ավելացել են ավելի քան 55 մլրդ դրամով, որից 20 մլրդ-ը, ըստ վարչապետի հայտարարության, գնալու է թոշակների ավելացմանը, մնացածի մի մասը, ըստ երևույթին, գնալու է արտասահմանյան ֆոնդեր` կուտակային կենսաթոշակում պետության մասնակցությունը ապահովելու, իսկ մնացածն էլ ընթացիկ, օրինակ կամուրջ հաշիվների ծախսերի վրա, որը կրկին փող լվանալու լավ վայր է: Փաստորեն օրենքը չի լուծում սոցիալական այն կարևորագույն խնդիրները, ինչի համար որ այն նախատեսված է:

2. Մենք չենք առարկում, որ երկրում առկա է «ծերացման» խնդիր, բայց պնդում ենք, որ դա ոչ թե մեր երկրում ծնելիության խնդրի, այլ առավելապես արտագաղթի հետևանք է: Եվ սա խնդիր է, որը լուծում է պահանջում, ոչ թե աքսիոմ է, որից պետք է բխեն մեր հետագա քայլերը: Փաստորեն կառավարությունը հայտարարում է, որ մեր երկիրը հիվանդ է, բայց այն բուժելու փոխարեն, սկսում է դագաղ պատրաստել:

Վարչապետն իր  ելույթում նշեց, որ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո «Baby Boom»-ի արդյունքում առաջիկա 10 տարիների ընթացքում մենք ունենալու ենք թոշակառուների թվի կտրուկ աճ: Պարզաբանեմ, «Baby Boom»-ը հետպատերազմյան առաջին տասնամյակում ծնելիության կտրուկ աճն է: Այսինքն խոսքը գնում է 1949-1959թթ ծնվածների մասի, ովքեր կհասնեն թոշակային տարիքի 2012-2022թթ: Բայց նշյալ քաղաքացիները կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներ չեն և շարունակելու են ստանալ պետական կենսաթոշակ: Այսինքն ըստ վարչապետի հայտարարության, պետությունը արդեն իսկ` 2012-ից ունի թոշակառուների թվի աճ և նրանց թոշակով ապահովելու համար պետական բյուջեից դուրս է հանում հսկայական գումարներ և դրանք պահելու է օտարերկրյա ֆոնդերում: Ինչ-որ մեկը կարո՞ղ է բացարտել այս հայտարարության տրամաբանությունը:

3. Նշում են, որ չունեն բավարար միջոցներ թոշակառուներին արժանապատիվ թոշակ տալու համար, նույնիսկ նախագահի մակարդակով ներողություն են խնդրում նրանցից, բայց պնդում են, որ կարող են ամեն աշխատող քաղաքացու համար մինչև 25,000 դրամ գումար հանել պետական բյուջեից և մինչև 45 տարի ժամկետով սառեցնել այն արտասահմանյան ֆոնդերում: Այս ամբողջը տարեցտարի միայն բյուջեի ճեղքվածքի ավելացման կբերի:

4. Ֆոնդերի մասին ավելի մանրամասն. պետությունը ՀՀ քաղաքացիներից հավաքում է ինչ-որ գումար, դրան պետական բյուջեից ավելացնում է գրեթե նույնքան գումար, և ամբողջը 45 տարի ժամկետով հանձնում է ինչ-որ ֆոնդի: Ֆոնդը ներդրումներ է կատարում այդ գումարներով` 60% ՀՀ-ում և 40% այլ երկրներում, այդ թվում և Թուրքիայում` իր հայեցողությամբ: Ներդրումները կատարվում են` գնելով երկրի թողարկած պարտատոմսերը կամ արժեթղթեր: Մեր երկրի դեպքում, արժեթղթեր թողարկում են միայն բանկերը, բայց քանի որ դրանց ռիսկայնության %-ը բարձր է, ներդրումները կատարվելու են միայն գնելով պետական պարտատոմսեր, որոնց դիմաց երկիրը վճարում է տոկոսներ բյուջեից: Ստացվում է՝ մեզնից վերցնում են գումար, հետո այդ նույն գումարը մեզ տալիս են վարկի տեսքով: Այս տոկոսները կրկին ավելացնելու են բյուջեի ճեղքվածքը: Նշենք նաև, որ այս ֆոնդերում գումարները ճիշտ տնօրինելու և եկամուտ ստանալու համար քաղաքացին պետք է ունենա խորը գիտելիքներ ֆինանսական և արժեթղթերի շուկաների մասին: Եվ սա այն դեպքում, երբ կառավարությունը պնդում է, որ քաղաքացիները այնքան գիտակից չեն, որ խնայեն իրենց միջոցները բարեկեցիկ ծերության համար:

 

Եզրակացություն

Հաշվի առնելով կառավարության «գազային խաղերը»` այս ամենից կարելի է հանգել միայն մեկ տրամաբանական եզրակացության.

կառավարող համակարգը կրկին ընտրել է «պակասորդը քողարկելու» քաղաքականությունը, ինչպես դա արեցին գազի գնի թանկացման դեպքում, որի համար ՀՀ քաղաքացիները կուտակեցին 300 մլն ԱՄՆ դոլարի պարտք ու թանկ վճարեցին դրա դիմաց: Իրականում այս գումարով պետությունը պարզապես գնեց «ՀայՌուսգազարդի» լռությունը` ընտրությունների ժամանակահատվածում:

Այժմ, կրկնելով նույն սցենարը, ՀՀ կառավարությունը, չապահովելով խոստացված տնտեսական աճը, ցանկանում է հետաձգել վերահաս ճգնաժամը, որի համար կրկին անհրաժեշտ է պարտք վերցնել արտաքին ֆինանսական միավորներից: Նկատի ունենալով, որ մեր երկիրը արդեն իսկ ահռելի արտաքին պարտքեր ունի ինչպես ՌԴ-ին, այնպես էլ արևմտյան երկրներին, այս անգամ փորձ է արվել ներգրավել ներդրումային ֆոնդերը: Վերջիններս էլ որպես նախապայման պարտադրել են այս «Կենսաթոշակային բարեփոխումները»: Արդյունքում այս կառավարող մարմինների գործելու տարիների ընթացքում չի լինի ճգնաժամ, բայց երկիրը կկուտակի նոր հսկայական ծավալների պարտքեր: Իսկ թե այս անգամ ինչպես ստիպված կլինենք փակել այդ պարտքերը, դեռևս անհայտ է:

 

Կոչ

Մենք շարունակելու ենք մեր պայքարը, արդեն իսկ մշակված ռազմավարությամբ և գործելաոճով: Կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին միանալ մեր պայքարին. Այն է` իրազեկման, բոյկոտի միջոցառումներին,  բողոքի երթերին և ցույցերին, որոնց մասին նախօրոք կկատարվի լրացուցիչ իրազեկում:

Մենք` ՀՀ քաղաքացիներս, պետք է թույլ չտանք, որ մեզ ներքաշեն այս ֆինանսական «խարդախությունների» մեջ, որովհետև, ի վերջո, այս գումարները կրկին վճարելու ենք մենք և մեր զավակները:

 

ԵՎ ԻՀԱՐԿԵ

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Azatutyun Radiokayan (YouTube). ԱՄՆ ՄԶԳ-ն 149 հազար դոլար է հատկացնում պարտադիր կուտակայինի իրազեկման համար http://dem.am/2013/12/22/azatutyun-radiokayan-youtube-%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%b4%d5%a6%d5%a3-%d5%b6-149-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%bf%d5%af%d5%a1%d6%81%d5%b6%d5%b8/ Sun, 22 Dec 2013 11:21:02 +0000 http://dem.am/?p=1271

]]>
Հանրային Հեռուստաընկերություն (YouTube). 21.12.13 / Մարդը և մարդիկ – Կենսաթոշակ http://dem.am/2013/12/22/%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-youtube-21-12-13-%d5%b4/ Sun, 22 Dec 2013 11:15:07 +0000 http://dem.am/?p=1268

]]>
HETQ.AM. Կապանցի երիտասարդներն` ընդդեմ պարտադիր կուտակայինի (Կապան) http://dem.am/2013/12/21/hetq-am-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b6%d6%81%d5%ab-%d5%a5%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1/ Sat, 21 Dec 2013 14:04:29 +0000 http://dem.am/?p=1263 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝

«Այսօր Կապանում տեղի է ունեցել բողոքի ակցիա` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ակցիային մասնակցել են մոտ 200-250 երիտասարդներ:

Նրանք երթը սկսել են Կապանի ավտոկայանից, ապա շարժվել դեպի մարզպետարանի բակ` քաղաքի կենտրոնական հրապարակ:

«Վանկարկումներով երթ կազմակերպեցինք Կապանի մարդաշատ փողոցներով և ընդհանուր առմամբ երթը կարող ենք համարել հաջողված և կազմակերպված, քանի որ որևէ արտառոց դեպք չի եղել երթի ժամանակ: Երիտասարդությունը ոգևորված էր, և շատ հավանական է, որ տոնակատարություններից հետո բողոքի ակցիաները շարունակվեն: Այս խնդրի վերաբերյալ պետք է մոբիլիզացվեն բոլոր քաղաքացիական և քաղաքական ուժերը, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել»,- ասաց Ա. Փարսադանյանը:»

Աղբյուր՝  http://hetq.am/arm/news/31545/kapanci-eritasardnern-ynddem-partadir-kutakayini-lusankarner.html

]]>
Դ!ԵՄ ԵՄ (YouTube). Դեմ եմ նոր կենսաթոշակային համակարգին (Internews Armenia) http://dem.am/2013/12/21/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-youtube-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4/ Sat, 21 Dec 2013 09:12:35 +0000 http://dem.am/?p=1260

]]>
TERT.AM. Պարտադիր կուտակայինի դեմ կընդվզեն նաև Կապանում. Նախկին քաղաքապետը չբացառեց՝ Գորիսը ևս ոտքի կկանգնի (Գորիս) http://dem.am/2013/12/20/tert-am-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a8%d5%b6%d5%a4%d5%be%d5%a6%d5%a5%d5%b6-%d5%b6/ Fri, 20 Dec 2013 09:01:35 +0000 http://dem.am/?p=1253 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

«Սյունիքի մարզում ստեղծվել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» կապանյան խումբ, որին անդամակցում են և՛ ակտիվ քաղաքացիներ, և՛ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. նախատեսվում է դեկտեմբերի 21-ին, ժամը 12-ին մեկնարկել բողոքի երթ: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը՝ նշելով, որ արդեն երթուղին պարզ է, վերջնակետը կլինի մարզպետարանը:

«Կապանում իրազեկվածության մակարդակը ցածր է, բայց մարդիկ, ովքեր տիրապետում են ինֆորմացիային, միանշանակ, դժգոհ են: Անվստահության մթնոլորտ է, չեն վստահում իշխանություններին և չեն ընդունում, որ ներկա սոցիալական պայմաններում այդ օրենքը կիրառվի»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ երթին միացողներ շատ կլինեն, իրենք արդեն հայտարարություններ են տարածել բազմամարդ վայրերում:

Հարցին, թե արդյո՞ք մարզային իշխանությունները որևէ ճնշող քայլեր չեն ձեռնարկել բողոքի ակցիան կասեցնելու համար, Արմեն Փարսադանյանը պատասխանեց, որ իրենց վրա վերջին շրջանում որևէ ճնշում չի եղել, նույնիսկ ՀՀԿ-ի երիտթևից ներկայացուցիչներ կային իրենց հավաքներին, որոնք հստակ դիրքորոշում չեն հայտնում, բայց կա ստվար զանգված, որը դեմ է այդ նախագծին:

Հետագա քայլերի մասին նա նշեց, որ իրենց դժգոհությունն արտահայտելու գործողությունների պլան են մշակում, մի խումբ հկ-ներով այսօր նամակ են ուղարկելու ԱԺ նախագահին և վարչապետին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը նախագծի վերաբերյալ: «Երթեր նույնպես կկազմակերպենք, բայց սրանով չենք սահմանափակվելու, մենք պարբերաբար մեր դժգոհությունը կարտահայտենք, որպեսզի այն չեղյալ համարվի, լուրջ ճնշումներ են պետք»,-ասաց Արմեն Փարսադանյանը՝ հավելելով, որ մնացած միջոցների շուրջ դեռ քննարկումներ են անցկացնում:

Թեմայի շուրջ զրուցեցինք նաև Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ, ով չբացառեց, որ բողոքի ալիքին կմիանա նաև Գորիսը. «Շատ շուտով ոտքի կկանգնի նաև Լեռնահայաստանի երբեմնի մայրաքաղաք Գորիսը, և այդպիսով կապացուցեն, որ արժանի են իրենց փառապանծ նախնիներին»:

Սամվել Հարությունյանը նաև նշեց, որ ինքը շատ ուրախ կլինի, եթե Կապանի և Սյունիքի մյուս քաղաքների ու գյուղերի երիտասարդները և բնակիչները կարողանան հավուր պատշաճի ընդվզել այդ «հակահայ օրենքի դեմ»:

Իսկ թե ինչ կանի ինքն այդ ուղղությամբ, պատասխանեց. «Ես անցած քսան տարիներին, իսկ հուլիսմեկյան դաժան ոճրագործությունից հետո առավել ակտիվությամբ մասնակցում եմ Սյունիքի և Հայաստանի «լիսկաթափման» սրբազան պայքարին: Իմ հետագա մարտավարության մասին կարճ ժամանակ անց կտեղեկացնեմ ժողովրդին»:

Հիշեցնենք, որ այս նախաձեռնության անդամները պայքարում են 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառման դեմ: Ըստ նոր համակարգի՝ 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք իրենց աշխատավարձի շուրջ 5-10%-ը պետք է պարտադիր կարգով փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այս գումարները որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: »

Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/12/19/pension/

 

]]>
ASPAREZ.AM. «Ժողովրդի համբերության թասը լցվում է» http://dem.am/2013/12/19/asparez-am-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d6%80%d5%a4%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a9%d5%a1%d5%bd%d5%a8-%d5%ac%d6%81%d5%be%d5%b8%d6%82/ Thu, 19 Dec 2013 19:54:01 +0000 http://dem.am/?p=1249 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է asparez.am կայքը`

«Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից: «Ասպարեզ»-ն այս հարցով զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

-Պարոն Մեսրոբյան, Ձեր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ապագա ներդրումը, որին հաջորդ տարի գումարվելու է պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը:

-Ապահովագրության հիմքում ընկած է այն գաղափարը, երբ մարդուն ապահովագրում են ինչ-որ խնդիրներից, քանի որ գալու են օրհասական օրեր, երբ մարդկանց անհրաժեշտ կլինեն գումարներ: Անձը հասնում է կենսաթոշակային տարիքի, այլեւս չի աշխատում եւ մնացած կյանքի համար նրան գումար է անհրաժեշտ: Բժշկական ապահովագրության իմաստն էլ այն է, որ մարդը պետք է գումար ունենա, որ կարողանա բուժվել բժշկական հաստատություններում: Տեսականորեն սա է: Ինչ վերաբերվում է պարտադիր կոչեցյալին, դա պետության մեջ կիրառվում է երկու դեպքում: Մի դեպքում, երբ ժողովուրդը կրթված չէ, բայց այդ գաղափարը շատ լավն է եւ այն պետք է կիրառել եւ ստիպողաբար է լինում, որ մարդիկ տեսնեն դրա առավելությունները: Կա նաեւ մյուս հանգամանքը՝ պարտադիր ապահովագրական համակարգերը կիրառվում են այն ժամանակ, երբ պետության ներսում անվստահություն կա: Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, հետագայում՝ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման հետ կապված լարվածություն է նկատվում: Հայաստանում առողջապահական համակարգի հանդեպ անվստահություն կա: Այդ ոլորտը կոռումպացված է: Ժողովուրդն իշխանության հանդեպ վստահություն չունի.1991 թվականից սկսած Հայաստանում պետության հայտարարած ծրագրերի ճնշող մեծամասնությունը ձախողվել են: Մարդիկ ոչ մի բանի չեն հավատում: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեպքում կարեւոր է ժամանակի գործոնը, քանի որ 20-30 տարվա մեջ, եթե ժողովուրդը տեսնի, որ պետությունը չի հասնում այն նպատակներին, որոնք իր առջեւ դրել է, անվստահություն կունենա: Ինչպե՞ս է մարդը մտածում.այս պետությանը ես չեմ հավատում, որի համար հիմքեր ունեմ, բայց ինձանից պահանջում են գրպանիցս գումարներ մուծել:

-Ճի՞շտ է արդյոք, որ կենսաթոշակային համակարգը կիրառելու դեպքում կուտակված գումարները հոսելու են դեպի արեւմուտք, քանի որ Հայաստանում դրանք արտասահմանյան երկրներին պատկանող մասնավոր ֆոնդերում են կուտակվելու:

-Այն, որ այդ գումարները գնալու եւ շրջանառվելու են արեւմուտքում, դժբախտաբար ամենից շատ ես եմ խոսում: Դրա համար կա հայտնի, օբյեկտիվ պատճառ: Հայաստանում ձեւավորված չէ «Երկար փողերի շուկա»: Կենսաթոշակային ֆոնդերի գումարները 30-40 տարվա՝ երկար փողեր են, իսկ այդպիսի շուկա Հայաստանում գոյություն չունի, քանի որ 20 տարի մեզ մոտ փորձում են ֆոնդային շուկա ձեւավորել, սակայն չի ստացվում, արժեթղթերի շուկան չի կայանում եւ այլն: Մեծամասամբ դոլարով, եվրոյով պահվող գումարները պետք է գնան այնտեղ, որտեղ կա «Երկար փողերի շուկա» եւ այդ գումարները ծառայելու են գերտերությունների համար ինչ-որ ակտիվների ձեռքբերմանը, իսկ պարտադիր կուտակային համակարգի կիրառման դեպքում՝ «խեղճ ու կրակ» արեւմտյան պետությունների խնդիրների լուծմանը, քանի որ Հայաստանից տեղի է ունենալու գումարների արտահոսք դեպի արեւմուտք: Որտեղ որ գնալու են այդ փողերը, այնտեղ էլ շահագրգռված են, որ նման գործընթացներ ընթանան: Մինչդեռ, այդ գումարները պետք է տեղաբաշխվեին նվազագույն ռիսկերով ակտիվների մեջ: Այդ ամենն արեւմուտքն է թելադրում, եւ ոչ միայն Հայաստանին:

-Խոսեցիք «Երկար փողերի» շուկայից: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում:

-Օրինակ, Դուք արտասահմանում կարող եք ներդրումներ անել ազդեցիկ ԲԲԸ-ներում եւ երկար ժամանակ գործող կազմակերպություններում՝ հանձինս «British Petroleum»-ի եւ այլն: Քանի որ արժեթղթերի շուկան արեւմուտքում լավ է զարգացած, ուստի այնտեղ պահանջարկ կա պահվող փողերի շուկայի, որոնց երկար ժամանակ ձեռք չեն տալիս: Հայաստանում չկա արժեթղթերի շուկա, որ մարդիկ կարողանան ներդրումներ անել, կա միան պետական արժեթղթերի շատ փոքր զանգված, սակայն երկար ժամանակով փող պահելու համար Հայաստանի հանդեպ վստահություն չկա: Ուստի, այսպես կոչված ռազմավարական ներդրումները կատարվում են այնտեղ, որտեղ կա վստահություն, երբ ներդրումների ժամանակը եւ սպասվող շահույթը երկարաժամկետ է: Հայաստանում տրամաբանությունն այլ է. փողից արագ շահույթ ստանալ, ուստի մեզ մոտ տարածված է «Տաք փողերի շուկա» հասկացությունը: Դա է պատճառը, որ Հայաստանում շատ են գործում օֆշորում գրանցված կազմակերպություններ:

-Ինչու՞ պետք է կուտակված գումարները պահվեն մասնավոր, արտասահմանյան երկրներին պատկանող հիմնադրամներում, եւ ոչ` պետական:

-Լիբերալները հեքիաթ են պատմում, թե պետությունն ավելի վատ տնտեսվարող է, քան՝ մասնավորը, ինչն այդպես չէ: Պետության դերը նսեմացնելն ու ամեն ինչում շուկայական հարաբերություններն առաջ քաշելը ճիշտ չէ: Սա այն հիմնական մոտեցումն է, որը 1991 թվականից սկսած մտավ մեր գիտակցության մեջ: Եթե այդ ժամանակվանից սկսած մեր պետությունը չէին կարող կառավարել, դա չի նշանակում, որ բոլոր պետությունների դեպքում դա այդպես է, ուղղակի տվյալ մարդիկ էին վատ կառավարիչներ: Եթե մասնավորում էլ անպիտան մարդ է լինում, ինքը սնանկ է ճանաչվում: Հաջողակ շատ պետություններում՝ Չինաստան եւ այլն, շուկայական հարաբերություններն ամբողջությամբ չեն դրսեւորվում:

-Կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում առայժմ գործող հին համակարգի հանդեպ առավելություններ ունի՞:

-Կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարն արեւմուտքից է առաջացել, իսկ պատճառը շատ լուրջ բան է: Արեւմուտքում, նաեւ՝ Հայաստանում կա ծնելիության զգալի անկում: Տարեց տարի, աշխատող մարդկանց քանակը քչանում է, չաշխատող, ծեր մարդկանց քանակը՝ շատանում (Լրագրող՝ ըստ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տվյալների՝ 2012 թվականին Հայաստանում աշխատուժի քանակը կազմել է 1229.6 հազար, զբաղվածներինը՝ 1166.5, գործազուրկներինը՝ 62.4 հազար մարդ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, ՀՀ-ում կենսաթոշակառուների թիվն անցնում է 500 հազարից) եւ յուրաքանչյուր հաջորդող տարի ավելի քիչ աշխատող մարդիկ պետք է պահեն ավելի շատ չաշխատող մարդկանց: Հին կենսաթոշակային համակարգն առաջացել է ծնելիության բարվոք պայմանների առկայության պայմաններում, երբ աշխատողների քանակը չաշխատողներից շատ էր: Այժմ հակառակն է եւ աշխատողներն այլեւս չեն կարող պահել չաշխատողներ: Գոյություն ունի գործակից, երբ 2,11-ից ծնելիությունը քիչ է, բնակչությունը նվազում է: Գրեթե բոլոր եվրոպական երկրներում ծնելիությունը 2,11 գործակցից ցածր է, Հայաստանում այդ գործակիցը 1,3-1,4-ն է:

-Եվրոպական ո՞ր երկրներում է ավելի շատ կուտակային համակարգը տարածված:

-Շատ երկրներում, սակայն այստեղ մի վտանգ էլ կա: 2008 թվականին, երբ սկսվեց տնտեսական ճգնաժամը, բավական մեծ խնդիրներ ունեցան նաեւ կուտակային, կենսաթոշակային հիմնադրամները, որոնցից մի քանիսն անգամ կանգնեցին սնանկության եզրին, քանի որ ճգնաժամը խփեց արժեթղթերի շուկային, իսկ կուտակային հիմնադրամները գումարները պտտեցնում են արժեթղթերի շուկայում, որը սկսեց ճգնաժամի մեջ ընկնել: Անգամ վերջին տարիներին արեւմուտքում սկսեցին վերանայել կուտակային հիմնադրամների գործունեության ձեւերը:

-Հայաստանում գործնականում կուտակային համակարգը կիրառելի կդառնա՞:

-Տեսականորեն այո, գործնականում՝ ոչ, այդ համակարգի կիրառումը մեզ մոտ վաղաժամկետ է: Հայաստանի երրորդ հանրապետությունը 20 տարվա պետություն է, իսկ մենք խոսում ենք 30 տարվա կուտակման մասին, այդ ժամանակ, երբ մարդիկ թոշակ ստանան, գնաճի հարցն էլ կառաջանա, որն իրական ձեւով չի հաշվարկվում: Վերջերս իմ ու իմ մագիստրանտների կողմից հերթական գիտական աշխատանքը ներկայացվեց, որտեղ հետեւյալ ուսումնասիրությունն է կատարվել: Վերցվել է 2012 թվականի հոկտեմբեր ամսվա գնաճը եւ համեմատվել 2013 թվականի հոկտեմբեր ամսվա գնաճի հետ: Ուսումնասիրվել է 50` առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ, որոնք սոցիալապես անապահով խավը միշտ օգտագործել է: Պաշտոնական վիճակագրական տվյալներով, 2012 թվականի հոկտեմբերից մինչեւ 2013 թվականի հոկտեմբերը, գնաճը կազմել է մոտ 17,5 %, իսկ երբ վերցվեց իրական գնաճը` այն կազմեց 23,5 %, որը մի քանի անգամ ավել է պաշտոնական տվյալներով մատնանշված գնաճից: Քանի որ կուտակային կենսաթոշակների դեպքում հաշվարկվելու է պաշտոնական տվյալներով գնաճը, ստացվում է` իրականության մեջ մարդը գումար է կորցնում: Հայաստանում՝ բոլոր պաշտոնական փաստաթղթերում, գնաճը շատ ավելի քիչ է ներկայացված, քան կա իրականում: Պարտադիր բառն էլ է մարդկանց խրտնեցնում: Եթե այդքան լավ համակարգ է, թող փիառ անեն, «անգրագետ» մարդկանց բացատրեն եւ թող դա լինի կամավոր: Եթե դա շատ լավն է եւ մարդիկ տեսնեն դրա առավելությունները, պետք է վազեն դեպի կուտակային համակարգ: Քանի որ մեծ կասկածներ կան, որ վազողներ չեն լինի, դրա համար պարտադիր սկզբունքն են մտցնում:

-Ինչու՞ սոցիալական ծանր պայմաններում ապրող մեր ժողովուրդը չի ընդվզում իշխանության դեմ, երբ ամեն ինչ մեզ պարտադրանքի տեսքով է թելադրվում:

-Հայերս, սոցիալական, էկոլոգիական եւ այլ հարցերի դեպքում քիչ հավանական է, որ ըմբոստանանք: Պատմությունը ցույց է տալիս, որ այդպիսի բաներ գրեթե չեն լինում: Ակտիվիստները թող լավ իմանան, հայ ժողովուրդը՝ կառավարման օբյեկտը, ըմբոստանում է այն ժամանակ, երբ իր հոգուն կպնող ինչ-որ ազգային խնդիր է տեսնում, այդ դեպքում սոցիալական ծանր վիճակը կարող է նպաստել պայքարի ծավալմանը, բայց միայն սոցիալականով զանգվածաբար ընդվզումը քիչ հավանական է: Բնապահպանական շարժումների դեպքում էլ մի քանի 100 մարդ է հավաքվում, բայց հենց բարձրացվեց Արցախի հարցը, ժողովուրդն ընդվզեց: Անձնական հարցերում նյութապաշտ ենք, ազգային հարցերում հակված ենք դրանց լուծմանը: Սակայն մեզ ցնցումներ են սպասվում, քանի որ իշխանական համակարգը մոտենում է քանդման եզրին, ցանկացած իրավիճակ կարող է պայթյունի բերել: Ժողովրդի համբերության թասը լցվում է:»

Աղբյուր` http://www.asparez.am/news-hy/joxovrdi_hamberutyan_tas-hy/

 

]]>
Ankyun Gumarats 3 (YouTube). «Երևակ» – 13.12.2013թ. (ք. Ալավերդի) http://dem.am/2013/12/19/ankyun-gumarats-3-youtube-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%af-13-12-2013%d5%a9-%d6%84-%d5%a1%d5%ac%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a4%d5%ab/ Thu, 19 Dec 2013 14:50:56 +0000 http://dem.am/?p=1246

]]>
tvyerkirmedia (YouTube). Բարձրաձայն N 62 14.12.2013 http://dem.am/2013/12/19/tvyerkirmedia-youtube-%d5%a2%d5%a1%d6%80%d5%b1%d6%80%d5%a1%d5%b1%d5%a1%d5%b5%d5%b6-n-62-14-12-2013/ Thu, 19 Dec 2013 14:47:59 +0000 http://dem.am/?p=1243

]]>
ԳԱԼԱ Հեռուստաընկերություն (YouTube). Ս. Սարգսյանի հայտարարությունը ճնշո՞ւմ ՍԴ-ի վրա http://dem.am/2013/12/19/%d5%a3%d5%a1%d5%ac%d5%a1-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-youtube-%d5%bd-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd/ Thu, 19 Dec 2013 11:26:25 +0000 http://dem.am/?p=1238

]]>
ARAVOT.AM. Կապանում նախատեսում են երթ անցկացնել՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի կիրառման http://dem.am/2013/12/18/aravot-am-%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a9-%d5%a1%d5%b6%d6%81%d5%af%d5%a1%d6%81%d5%b6/ Wed, 18 Dec 2013 19:29:15 +0000 http://dem.am/?p=1234 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է aravot.am կայքը`

«Սյունիքի մարզկենտրոնում ստեղծվել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի»  կապանյան խումբ: Կապանցիներից  բաղկացած խումբը մտադիր է իր անհամաձայնությունը հայտնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ներդրվող պարտադիր կենսաթոշակային բաղադրիչի վերաբերյալ, որը  նախատեսվում է ուժի մեջ մտնել 2014 թվականի հունվարի 1-ից: «Մենք նախատեսում ենք տարբեր մեթոդներով մեր անհամաձայնությունը հայտնել  վերոնշյալ օրենքի կիրառմանը: Այդ առիթով խումբը մտադիր է երթ կազմակերպել Կապանում: Տեղական հասարակական կազմակերպություններն էլ նախատեսում են բաց նամակով դիմել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ի դժգոհություն տվյալ օրենքի ընդունման», – նշեց  «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի»  կապանյան խմբի անդամ, «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը: Այսօր «Վերադարձ» երիտասարդական քաղաքացիական շարժում հասարակական կազմակերպության գրասենյակում մի խումբ ակտիվիստներ հանդիպել եւ քննարկել են հետագա քայլերը: Ինչպես քիչ առաջ մեզ տեղեկացրեցին՝  շաբաթ օրը խմբի ակտիվիստները  նախատեսում են երթ կազմակերպել Կապանում՝ ի դժգոհություն կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի:  Երթը կմեկնարկի դեկտեմբերի 21-ին, ժամը 12:00-ին՝ նախկին ավտոկայանի հրապարակից:»

Աղբյուր` http://www.aravot.am/2013/12/18/416105/

 

]]>
YERKIR.AM. Պարտադիր կուտակայինի երաշխիքային հիմնադրամը կեղծ է http://dem.am/2013/12/18/yerkir-am-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a1%d5%b7%d5%ad%d5%ab%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6/ Wed, 18 Dec 2013 16:39:38 +0000 http://dem.am/?p=1230 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է yerkir.am կայքը՝

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն արդարացնելիս ԱՊՊԱ-ն որպես օրինակ ներկայացնելը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու մասին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. բյուջեի քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետն իր եզրափակիչ ելույթում կենսաթոշակային ռեֆորմը համեմատեց ԱՊՊԱ-ի ռեֆորմի հետ` ասելով, որ այն ժամանակ էլ մարդիկ դեմ էին, բայց տարիներ անց դեմ արտահայտվողները տեսան, որ այդ բարեփոխումն իրեն արդարացրեց:

Արծվիկ Մինասյանի խոսքով` ԱՊՊԱ-ն և կենսաթոշակային համակարգը միանգամայն անհամադրելի են: ԱՊՊԱ-ն խոսում է երրորդ ռիսկի ապահովագրության մասին, իսկ կենսաթոշակային ռեֆորմը առնչվում է տվյալ մարդու ծերության ու նվազող եկամուտների հետ: 

«Ես միշտ բերում եմ այն օրինակը, ճիշտ է` հումորի տեսքով, որ եթե դու կարող ես մեքենա ունենալ, բայց այն չվնասել, սակայն չես կարող ապրել ու չծերանալ: Պետության պարտականությունն է` ծեր մարդուն ապահովել արժանապատիվ կենսապայմաններով: Հենց այս դաշտում է ձևավորվում պետության հիմնական պարտավորությունը»,- ասաց պատգամավորը: Ըստ նրա` եթե օրերից մի օր կենսաթոշակային ֆոնդերը սնանկանան, պատասխանատուն պետք է լինի պետությունը, ահա, թե ինչու քաղաքացու փողը մասնավորին փոխանցելը պետության` պարտավորությունից խուսափելն է նշանակում:

Դիտարկմանը, որ իշխանությունը, որպես երաշխիք, ներկայացնում է«երաշխիքային հիմնադրամ» հասկացությունը, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ երաշխիքային հիմնադրամը որևէ էական նշանակություն չունի:«ՍԴ ներկայացված դիմումում մենք հիմնավորել ենք, որ օրենքով ներկայացված երաշխիքը կեղծ է»,- ասաց պատգամավորը` բացատրելով, որ ըստ օրենքի` հիմնադրամների երաշխավորության 20 տոկոսը երաշխիքային հիմնադրամն է տալիս, իսկ 80 տոկոսը`պետական բյուջեն:

Ըստ Արծվիկ Մինասյանի` պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ մի քանի տարի հետո Հայաստանի որևէ տարվա պետական բյուջե չի կարողանա ապահովել նման ֆոնդերի փոխհատուցումը: Նաև` ըստ բյուջետային համակարգի մասին օրենքի` չի կարող բյուջետային երաշխիքը նախորդ տարվա հարկային եկամուտների 10 տոկոսից ավելին լինել, որը չի անցնում 100 միլիարդի սահմանը, մինչդեռ պարտադիր կուտակային ֆոնդերի դեպքում երկրորդ տարվանից այդ գումարն անցնելու է 100 միլիարդը: «Երկրորդ տարվանից սկսած` մենք հայտնվելու ենք կեղծ երաշխիքների դաշտում»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով. «Դա նույնն է, որ մարդկանց ստիպես, որ նրանք խաղատներում դրույքներ կատարեն»:»

Աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/60051.htm

]]>
NEWS.AM. Սեդրակը ԱՄՆ-ից աշխատանքի երեք առաջարկը մերժել է ու մնալու է Հայաստանում, որ կառավարության «քթից բերի» http://dem.am/2013/12/18/news-am-%d5%bd%d5%a5%d5%a4%d6%80%d5%a1%d5%af%d5%a8-%d5%a1%d5%b4%d5%b6-%d5%ab%d6%81-%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a5%d6%84-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%a1/ Wed, 18 Dec 2013 16:29:24 +0000 http://dem.am/?p=1225 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Սեդրակ Պողոսյանը ծրագրավորող է. 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքով նրա 1մլն 250 հազար դրամ աշխատավարձից գանձվելու է ընդհանուր թվով 425 հազար դրամ հարկ, և նա ստանալու է 825 հազար դրամ աշխատավարձ, նախկին 925 հազար դրամի փոխարեն: «Տարեկան դա ահռելի գումար է` 1 մլն 200 հազար դրամ: Տեսեք` էս պետությունը մենակ ինձանից ամսական 425 հազար դրամ է ստանում»,- NEWS.am-ին պատմեց Սեդրակը, որը նոր օրենքի դեմ ակտիվ պայքարող քաղաքացիներից է։

Ծրագրավորողն ունի 3 դպրոցական երեխա, կինը չի աշխատում. 6 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է Սեդրակի աշխատավարձով. «Բնակարանն էլ վարկով եմ վերցրել, ամսական մենակ 500 հազար դրամ վարկ եմ փակում»: 

Սեդրակը պատմեց, որ արդեն 3 անգամ մերժել է ԱՄՆ-ում աշխատելու առաջարկը, որտեղ նրան ամսական 12 հազար դոլար աշխատավարձ են խոստացել. «Հայաստանը շատ եմ սիրում, երեխաներս էլ: Որոշել եմ չգնալ ու էնպես անել, որ էս իշխանությունների քթից գա: Բայց ինձ նման շատերը կան, որ էդ կարգի գումար են բյուջե լցնում, որ կթողնեն ու կգնան»:

Վերջին մեկ տարում Սեդրակի ծրագրավորող ընկերներից 20-ն արդեն հեռացել են Հայաստանից, իսկ մյուսներն էլ տարբերակներ են փնտրում գնալու համար. «Ասենք 200 հոգի գնան, ովքեր ամսական միջինը 300 հազար դրամ հարկ են տալիս պետությանը, բազմապատկենք ու կստացվի 60 մլն դրամ: Սա նշանակում է, որ 200 մարդ գնաց, պետությունն ամսական էսքան գումար կկորցնի: Բայց ես 200-ը կոմպլիմենտ արեցի, ամեն երկրորդը վիրավորված է էս իշխանություններից ու ուզում է գնալ»:

Սեդրակի խոսքով` ծրագրավորողների արտագաղթը հետընթաց քայլ կլինի ՏՏ ոլորտում. «Էս անամոթ Կառավարությունն ասում է, որ ինքը խթանում է ՏՏ-ի զարգացումը, չկա էդպիսի բան, խաբում է, ինքը չի անում, մե´նք ենք անում»,- նշեց նա:

ՏՏ ոլորտում արդեն հմտացած մասնագետների հեռանալուց հետո այլևս ոչ մի միջազգային ընկերություն չի ցանկանա Հայաստանում ներդրումներ կատարել: Այսօր շատ ընկերություններ այստեղ ներդրում են անում, որովհետև գին- որակ հարաբերակցությունը ձեռնտու է նրանց. «Լավ ծրագրավորողները սովորեցնում են ջահելներին, եթե նրանք գնան Հայաստանից, նորերը կմնան բուհական միջից ցածր մակարդակի վրա, իսկ նման ծրագրավորողի համար ոչ մեկը ներդրում չի անի մեր երկրում»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտնելու Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։»

Աղբյուր՝ http://news.am/arm/news/185997.html

]]>
CivilNet TV (YouTube). Հիմնական խնդիրը վստահության պակասն է http://dem.am/2013/12/18/civilnet-tv-youtube-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b6%d5%a4%d5%ab%d6%80%d5%a8-%d5%be%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%af/ Wed, 18 Dec 2013 16:21:45 +0000 http://dem.am/?p=1222

]]>
KENTRONTV1 (YouTube). Ուրվագիծ 18.12.2013 http://dem.am/2013/12/18/kentrontv1-youtube-%d5%b8%d6%82%d6%80%d5%be%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae-18-12-2013/ Wed, 18 Dec 2013 16:18:08 +0000 http://dem.am/?p=1219

]]>
utopianaam (YouTube). Դեմ ենք պարտադիրին. սոցիալական հոլովակ http://dem.am/2013/12/17/utopianaam-youtube-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6-%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%a1%d5%ac%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b8/ Tue, 17 Dec 2013 17:36:23 +0000 http://dem.am/?p=1211

]]>
Lragiram Lragir (YouTube). ԴԵՄ ԵՄ ԹԻՄԸ դեպի Սահմանադրական դատարան http://dem.am/2013/12/17/lragiram-lragir-youtube-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a9%d5%ab%d5%b4%d5%a8-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4/ Tue, 17 Dec 2013 14:51:51 +0000 http://dem.am/?p=1207

]]>
CIVILNET.AM. «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնության հայտարարությունը հանձնվեց Սահմանադրական դատարան http://dem.am/2013/12/17/civilnet-am-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1/ Tue, 17 Dec 2013 12:47:51 +0000 http://dem.am/?p=1203 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է civilnet.am  կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 17-ին իր հայտարարությունը հանձնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին:

«Այս հայտարարությանն ընթացք կտրվի` օրենքի սահմանված կարգով»,- ասաց ՍԴ ներկայացուցիչը` հավելելով, որ Ազգային ժողովի չորս խմբակցությունների` Հայ հեղափոխական դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» և Հայ ազգային կոնգրեսի դիմումը Սահմանադրական դատարանը ստացել է դեկտեմբերի 16-ին` ժամը 16:00-ին, և ներկայում ուսումնասիրվում է այն քննության առնելու հարցը:

Երթը պաշտոնապես հայտարարվեց ավարտված:

Դեկտեմբերի 17-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը և ԱԺ չորս խմբակցությունների ներկայացուցիչները Ազատության հրապարակից երթ էին նախաձեռնել դեպի Սահմանադրական դատարան:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը դեմ քվեարկեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկությանը: Միաժամանակ` շուրջ 400-500 քաղաքացիներ բողոքի ակցիա կազմակերպեցին ԱԺ շենքի դիմաց: Նրանք երթով շարժվեցին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնուհետև` կառավարության շենք:

Դեկտեմբերի 5-ին էլ «Դեմ եմ ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնությունը Մարզահամերգային համալիրի մոտից մեքենաներով բողոքի երթ-ակցիա կազմակերպեց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ: Դեկտեմբերի 7-ին էլ ակցիան կազմակերպվեց հեծանիվներով, իսկ դեկտեմբերի 14-ին`Ձմեռ պապի հագուստներով:

Նոր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը: »

Աղբյուր՝  http://civilnet.am/2013/12/17/dem-am-statement-constitutional-court/ 

]]>
Azatutyun Radiokayan (YouTube). Բողոքի ԵՐԹ դեպի Սահմանադրական դատարան http://dem.am/2013/12/17/azatutyun-radiokayan-youtube-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a9-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a4/ Tue, 17 Dec 2013 10:29:11 +0000 http://dem.am/?p=1200

]]>
Դ!ԵՄ ԵՄ. Հայտարարություն http://dem.am/2013/12/17/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-2/ Tue, 17 Dec 2013 07:50:17 +0000 http://dem.am/?p=1193 Շարունակություն]]> Հայաստանի կենսաթոշակային նոր համակարգի առանցքային կետերից մեկը պարտադիր կուտակային բաղադրիչն է, որի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից:

Պարտադիր բաղադրիչը ներառող բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելն իր մանրամասնություններով միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով:

Պաշտպանելով ՀՀ ԱԺ 36 պատգամավորների նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, գտնում ենք, որ պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքը  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է  սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ:

Խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռք բերված սոցիալական պաշտպանության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ: Սահմանադրական որևէ նորմ չի լիազորում պետությանը՝ իր ստանձնած սոցիալական պարտավորություններից հրաժարում կամ փոխանցում քաղաքացուն, ինչն ամրագրվել է այս օրենքում: Օրենքը  նսեմացնում է պետության դերը՝  Սահմանադրությամբ պաշտպանվող արժեքների երաշխավորման գործում:

Կրկնակի հարկման տարբեր մեխանիզմների գործադրման միջոցով պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը հաշվի չի առնում նաև կենսաապահովման նվազագույն բյուջե և «ընտանեկան բյուջե» գաղափարը, այսինքն՝ ընտանիքի ընդհանուր եկամուտը, ընտանիքի անդամների թիվը և ծախսերը՝ ըստ անձերի քանակի: Դրա փոխարեն  հիմք է ընդունվում բացառապես անձի ամսական եկամուտը, ինչն անհավասար ֆինանսական արդյունքների է հանգեցնում, քանզի նույն գումարը ստացող երկու անհատ կարող են իրենց խնամքին ունենալ միմյանցից տարբերվող ընտանիքներ: Այս գումարը գանձվելու է նաև նվազագույն աշխատավարձից, մինչդեռ մեր երկրում նվազագույն աշխատավարձն չի  ապահովում անգամ  մարդու կենսական անհրաժեշտության կարիքների նվազագույն շեմը:

Պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունն իրականացվում է պետբյուջեի միջոցների հաշվին, սակայն անտեսվում է հանգամանքը, որ այդ նույն պետբյուջեի միջոցները ևս ձևավորվում են հարկատուների վճարումներից և հարկերից: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունը երաշխավորում է հարկատուների վճարած գումարները հարկատուների վճարած մեկ այլ գումարի հաշվին, ինչն անթույլատրելի է, անտրամաբանական, ոչ իրավաչափ, իսկ երաշխիքն էլ՝ հիմնազուրկ:

Նպաստելով բացասական սոցիալ-տնտեսական այլ դրսևորումների առաջացմանը՝ մեկ աշխատատեղի ինքնարժեքի, գների, գործազրկության մակարդակների աճին, թողարկման ծավալների նվազմանը, թաքնված զբաղվածության և սև աշխատավարձերի աճին, գործադուլների և սոցիալական այլ բողոքների առաջացմանը,  փխրուն գործարար միջավայրի վատթարացմանը, օրենքի գործադրումը կհանգեցնի կապիտալի, աշխատունակ և բանիմաց մասնագետների արտահոսքին: Բացի այդ, Օրենքն ուղղակիորեն խրախուսում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը, քանի որ թոշակի գումարը այլ երկրում ստանալու համար մասնավորապես անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիությունից հրաժարում:

Վերը նշված խնդիրներն առավել  սրվում են Հայաստանում ֆինանսական շուկաների անհամաչափ կայացման, այդ շուկաներում առկա բարձր ռիսկերի, կորպորատիվ կառավարման համակարգի անկատար և ժողովրդագրական վատթարացող վիճակի, գործազրկության խիստ բարձր աստիճանի, գյուղատնտեսության ոլորտում զբաղվածների չափազանց մեծ թվի, աշխատանքի ցածր արտադրողականության, վարձատրության անարդար համակարգի, աղքատության բարձր մակարդակի, տնտեսության խիստ անբավարար մրցակցային և այլ պայմանների առկայության դեպքում։ Փորձ է արվում կուտակային պարտադիր բաղադրիչը ներդնել սոցիալ-հոգեբանական, տեղեկատվական և ենթակառուցվածքների ոչ բավարար միջավայրի պայմաններում, ինչն ակնհատորեն հանգեցնելու է բացասական դրսևորումների:

2014 թվականի հունվարի 1-ից ներդրվելու դեպքում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձերի բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական սեկտորն ամբողջությամբ և մասնավոր սեկտորը՝ գերազանցապես), կհանգեցնի փաստացի տնօրինվող աշխատավարձի և կենսամակարդակի նվազմանը:

Նշյալ  հարցերն ունեն հասարակական և պետական մեծ կարևորություն, իսկ այս հիմնախնդիրներն անտեսելու և համապատասխան լուծումներ չառաջարկելու դեպքում լրջորեն վտանգվում է ողջ հասարակության նվազագույն ապահովվածությունը:

Նման կարևորության հարցերը պետք է դրվեն համաժողովրդական քննարկման, քանի որ որոշվում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների ապագան և ճակատագիրը:

Պարտադիր կուտակային բաղադրիչի և դրա վտանգների մասին հանրությունը ոչ միայն բավարար տեղեկացված չէ, այլ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության պատվերով «Այ Փի Էս Սի» քաղաքական և սոցիոլոգիական հետազոտությունների խորհրդատվական ինստիտուտի միջոցով իրականացված և 2013 թվականի հուլիսի 12-ին հրապարակված հարցումները փաստում են, որ 2013 թվականի հունիսի դրությամբ հարցվածների միայն 1.6%-ն է նոր կենսաթոշակային համակարգը որպես ձեռք բերում գնահատում: Իրազեկվածության խնդրին  զուգահեռ՝ բազմահազար քաղաքացիներ իրենց բողոքն են արտահայտում պարտադիր բաղադրիչի կիրարկման  վերաբերյալ:

Առ այդ, հաշվի առնելով կենսաթոշակային համակարգի ներդրման կարևորությունը որպես ներկա և ապագա սերունդների սոցիալական իրավունքների ապահովման համակարգ՝ կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝

  1. կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործադրումը,
  2. պարտադրել պատասխանատու մարմիններին շահագրգիռ հասարակական, փորձագիտական միավորումների ներգրավմամբ իրականացնել կենսաթոշակային համակարգերի նոր սցենարների (այդ թվում՝ պարտադիր կուտակային բաղադրիչը հանելու և/կամ այլ պայմաններով վերանայելու դեպքում նոր համակարգի) մշակման, կամավոր կուտակային համակարգը նոր գործիքներով խրախուսելու, կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից բխող ռիսկերի նվազեցման կամ չեզոքացման, ինչպես նաև նոր համակարգի վերաբերյալ օրենսդրության՝ Սահմանադրության հետ համապատասխանեցնելու աշխատանքներ,
  3. մշակված համակարգը ներդնել հանրաքվեի միջոցով՝ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մեխանիզմի կիրառմամբ։

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

]]>
Ankyun Gumarats 3 (YouTube) – Քաղաք Ալավերդի, ակցիա՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի http://dem.am/2013/12/15/ankyun-gumarats-3-youtube-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84-%d5%a1%d5%ac%d5%a1%d5%be%d5%a5%d6%80%d5%a4%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1%d5%9d-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8/ Sat, 14 Dec 2013 20:47:48 +0000 http://dem.am/?p=1190

]]>
KENTRONTV1 (YouTube) – Դեկտեմբերի 17-ին երթ՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների http://dem.am/2013/12/14/kentrontv1-youtube-%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-17-%d5%ab%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a9%d5%9d-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4/ Sat, 14 Dec 2013 19:27:39 +0000 http://dem.am/?p=1179

]]>
HaryurVatsunUt Jam (YouTube) – Ձներմարդերն իրենց բողոքն արտահայտեցին http://dem.am/2013/12/14/haryurvatsunut-jam-youtube-%d5%b1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d6%80%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%81-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%b6-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0/ Sat, 14 Dec 2013 13:57:58 +0000 http://dem.am/?p=1174

]]>
Newsbook (YouTube) – Ձմեռ պապիկները նույնպես ընբոստացան http://dem.am/2013/12/14/newsbook-youtube-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc-%d5%ba%d5%a1%d5%ba%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b6%d5%b8%d6%82%d5%b5%d5%b6%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%a8%d5%b6%d5%a2%d5%b8%d5%bd%d5%bf%d5%a1%d6%81/ Sat, 14 Dec 2013 13:50:06 +0000 http://dem.am/?p=1171

]]>
NewsamChannel (YouTube) – Ձմեռ պապիկները շրջեցին Երեւանի փողոցներով՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակի http://dem.am/2013/12/14/newsamchannel-youtube-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc-%d5%ba%d5%a1%d5%ba%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b7%d6%80%d5%bb%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6-%d5%a5%d6%80%d5%a5%d6%82%d5%a1%d5%b6%d5%ab-%d6%83/ Sat, 14 Dec 2013 13:23:15 +0000 http://dem.am/?p=1168

]]>
Araratnews Lratvakan (YouTube) – Լապլանդիայի ձմեռ պապիկները ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների http://dem.am/2013/12/14/araratnews-lratvakan-youtube-%d5%ac%d5%a1%d5%ba%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc-%d5%ba%d5%a1%d5%ba%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a8%d5%b6%d5%a4/ Sat, 14 Dec 2013 12:32:26 +0000 http://dem.am/?p=1165

]]>
TERT.AM – Դ!ԵՄ ԵՄ. թռուցիկներ և կոնֆետներ Ձմեռ պապիկների կողմից http://dem.am/2013/12/14/tert-am-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a9%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80-%d6%87-%d5%af%d5%b8%d5%b6%d6%86%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b1%d5%b4%d5%a5%d5%bc-%d5%ba/ Sat, 14 Dec 2013 12:02:25 +0000 http://dem.am/?p=1161 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է tert.am կայքը`

««Հեռավոր Լապլանդիայից եկած» մի խումբ Ձմեռ պապիկներ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության պայքարի շրջանակներում Ազատության հրապարակից սկսել են իրենց քայլարշավը Երևանի փողոցներով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Ձմեռ պապիկները իրենց մեջքներին փակցրել են « Դեմ եմ» թռուցիկները և կոնֆետներ են բաժանում քաղաքացիներին:

Թռուցիկներում ասվում է, որ հաջորդ տարվա հունվարի մեկից «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» համակարգի ներդրմամբ՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվելու է 6,6%-13% պարտադիր վճար:

Ձմեռ պապիկները, որոնց բաժանած կոնֆետներից ու թռուցիկներից քաղաքացիները զարմացել են, կոչ են անում միանալ պայքարին: Ձյունանուշներ չկան:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, որում տեղ գտած պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու՝ ոչ իշխանական խմբակցությունների առաջարկն ավելի վաղ ԱԺ-ն մերժել էր, 2014թ. հունվարի 1-ից սկսած` 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք պարտադիր կերպով պետք է իրենց աշխատավարձի շուրջ 5-10%-ը փոխանցեն կուտակային ֆոնդերին: Այդ գումարները, որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ:

Օրենքը դժգոհությունների և տարաբնույթ բողոքի ակցիաների տեղիք է տվել հիմնականում երիտասարդության շրջանում:
Ձմեռ պապիկները եկել են նաև համապատասխան պաստառներով. «Ո՛չ օրենքով կուտակային թալանին», «Ո՛չ հակասահմանադրական օրենքին»:

Ակիցայի մասնակիցները տեղեկացնում են, որ դեկտեմբերի 17-ին Ազատության հրապարակից ԱԺ չորս խմբակցությունների կողմից նախաձեռնվում է երթ դեպի Սահմանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով:»

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/12/14/dem/ 

]]>
A1PLUS.AM – Գրպանելն էլ ինչպե՞ս է լինում http://dem.am/2013/12/14/a1plus-am-%d5%a3%d6%80%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b6-%d5%a7%d5%ac-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%9e%d5%bd-%d5%a7-%d5%ac%d5%ab%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/ Sat, 14 Dec 2013 10:55:11 +0000 http://dem.am/?p=1157 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է a1plus.am կայքը`

«Դեկտեմբերի 17-ին ժամը 12:30-ին «Ընդդեմ կուտակային կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են Ազատության հրապարակից շարժվել Սահմանադրական դատարան պահանջելով կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը:

Նախաձեռնության անդամները նշում են, որ հունվարի մեկից իրենց աշխատավարձերից 5-10 տոկոսի չափով պարտադիր կուտակումը ապօրինի բռնագանձում է լինելու:

«Դա իմ սեփականությունը ապօրինի բռնագանձել եւ գրպանել է կոչվում, եւ եթե հասնի դրան, ես ինքս էլ կկարողնամ դատական մարմիններին դիմել եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասաց Դավիթ Մանուկյանը: Նա համարում է, որ Հայաստանում ցանկացած խնդիր կարող է լուծվել միայն քաղաքացիների պայքարի միջոցով։
Հարցին, թե Սերժ Սարգսյանի երեկվա ելույսթից արդեն կարելի է ենթադրել, որ օրենքը կիրառվելու է, Դավիթ Մանուկյանը նշեց, որ ՀՀ նախագահը թագավոր չէ: «Հայաստանը հանրապետություն է, ոչ թե միապետություն, ո՞վ է ասել, որ ետդարձի ճանապարհ չկա։ ՀՀ վերջին խոսքն ասում է ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ իրենք ներպետական բոլոր միջոցներով պայքարելու են. «Մենք պահանջում ենք, որ պարզապես մեր իրավունքները չոտնահարվեն: Մենք ընտրություն կատարելու իրավունք ունենք»։»:

Աղբուր` http://www.a1plus.am/am/politics/2013/12/14/dem-enq

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Դիմավորենք հյուրերին http://dem.am/2013/12/14/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/ Fri, 13 Dec 2013 20:05:55 +0000 http://dem.am/?p=1148 Շարունակություն]]> Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:

Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան:

Այսպիսով՝ հրավիրում ենք բոլորիդ դեկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30–ին, Ազատության հրապարակ՝ ակցիայի մասնակիցը, ականատեսն ու լուսաբանողը լինելու:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
YERKIRMEDIA.AM – Սերժ Սարգսյանը պնդում է՝ կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է գործի http://dem.am/2013/12/13/yerkirmedia-am-%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%b6%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%d5%9d-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5/ Fri, 13 Dec 2013 15:47:04 +0000 http://dem.am/?p=1144 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան չի պատրաստվում վերանայել հունվարի 1-ից կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը ներդնելու որոշումը, հակառակ հասարարական, մասնագիտական, քաղաքական լայն շրջանակների բողոքներին։ Այդ մասին նա հայտարարել է նախարարություններ կատարվող արդեն ավանդական դարձած այցի ժամանակ։ Այս հանդիպումներում պարբերաբար հնչեցվում են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ նախագահի գնահատականները։
Այս անգամ այցը Էկոնոմիկայի նախարարությունն էր, գլխավոր թեման էլ կենսաթոշակային փոփոխությունը։

“Գիտեք, խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել եւ ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում` նաեւ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ` առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ` քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը` փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է:
Ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում”,- ասել է Սերժ Սարգսյանը։
Նախագահը կոչ է արել, որ բոլոր նրանք, ովքեր համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Սակայն անցնող մի քանի ամիսներին ինչպես հանրային, այնպես էլ խորհրդարանական քննարկումները ցույց տվեցին, որ օրենքի պաշտպանները խիստ սակավաթիվ են։ Միայն վարչապետի պահանջով մի շարք պաշտոնյաներ հանդես եկան պարզաբանումներով։
Այսուհանդերձ, Սերժ Սարգսյանը դրական է գնահատել փաթեթը, եւ պնդել, որ այն պետք է գործի։
“Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. ուզում ենք, որ այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Սա ասում եմ նրա համար, որպեսզի նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրել”,- ասել է նախագահը:

Ի դեպ, նա իր խոսքում չի անդրադարձել նրա իսկ ստեղծած Հանրային խորհրդի նախաձեռնությանը, որը հատուկ թղթածրարով դիմել է ՀՀ նախագահին եւ վարչապետին՝ Կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի կիրառումը հետաձգելու նախաձեռնությամբ։»

Աղբյուր՝  http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17767

]]>
HAYNEWS.AM – Նախագահը դրական է գնահատել կուտակային կենսաթշակային համակարգի ներդրումը http://dem.am/2013/12/13/haynews-am-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0%d5%a8-%d5%a4%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a7-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bf%d5%a5%d5%ac-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1/ Fri, 13 Dec 2013 15:26:37 +0000 http://dem.am/?p=1140 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է haynews.am կայքը՝
«Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն:
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավ ար անձնակազմի հետ:

Խորհրդակցության ժամանակ Էկոնոմիկայի նախարարը, նախարարի տեղակալները և աշխատակազմի ղեկավարը զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների ու զարգացման ծրագրերի մասին:

Նախարար Վահրամ Ավանեսյանն ընթացիկ տնտեսական միտումների հետ միասին ներկայացրել է նաև այն հիմնական շեշտադրումները, որոնք դրվելու են նախարարության հետագա գործունեության հիմքում: Նա, մասնավորապես, զեկուցել է Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների, քաղաքացիական ավիացիայի բնագավառում մեկնարկած բարեփոխումների ընթացքի, տեսչական բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման և տեղեկատվական տեխնոլոգիաների, փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման, ինչպես նաև ինովացիոն քաղաքականության ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը ներկայացրել է առևտրի և շուկաների կարգավորման ոլորտը՝ հիմնականում անդրադառնալով 2013թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին արտաքին առևտրաշրջանառության տվյալներին և արտահանման ծավալների աճին:

2013թ. ընթացքում որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները զեկուցել է նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանը: Փոխնախարարն անդրադարձել է նաև Մաքսային միության տեխնիկական կանոնակարգման բնագավառում մշակված 4 ազգային տեխնիկական կանոնակարգերի նախագծերին, Հավատարմագրման ազգային մարմնի, Ստանդարտների և Չափագիտության ազգային ինստիտուտների գործունեությանը:

Նախարարի մյուս տեղակալ Գարեգին Մելքոնյանը ներկայացրել է միջազգային տնտեսական համագործակցության, Եվրամիության հետ համագործակցության և մտավոր սեփականության ոլորտներում, մասնավորապես` երկկողմ և բազմակողմ համագործակցության, 2012-2013թթ. Եվրամիության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի և իր համակարգման ներքո գտնվող այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները:

Նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանն անդրադարձել է ներդրումային քաղաքականության և արդյունաբերության զարգացման հիմնական ուղղություններին ու առաջնահերթություններին:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը Հանրապետության Նախագահին ծանոթացրել է աշխատակազմի կառուցվածքին, զեկուցել մարդկային ռեսուրսների և ընթացիկ ղեկավարման հետ կապված աշխատանքներն ու աշխատակազմի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը:

Զեկույցները լսելուց հետո, Նախագահը խոսել է Էկոնոմիկայի նախարարության առջև դրված խնդիրների և առաջնահերթությունների մասին. «Եթե ընդհանրացնելու լինենք մեր խնդիրները, ապա պետք է ասեմ, որ գործունեության նոր և շատ լայն դաշտ է բացվել, որտեղ ես ակնկալում եմ ակտիվ, հետևողական ու խորաթափանց աշխատանք: Հատուկ ընդգծում եմ այդ բառերը, որովհետև, իրոք, աշխատանքի այս որակները մեզ համար անհրաժեշտություն են՝ կապված Մաքսային միությանը մեր անդամակցության հետ: Եվ այստեղ բոլորս պետք է գիտակցենք այն պատասխանատվությունը, որ մենք վերցրել ենք մեզ վրա»,-ընդգծել է Նախագահը:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև մնացած ուղղություններով նախարարության հետևողական աշխատանքը, այդ թվում՝ բարենպաստ գործարար միջավայրի ամրապնդման, արտահանման ներուժ ունեցող, մեծածավալ աշխատատեղեր ապահովող ոլորտների զարգացման, փոքր ու միջին ձեռնարկատիրությանն աջակցման ուղղությամբ:

Սերժ Սարգսյանը խոսել է նաև Էկոնոմիկայի նախարարությունում վերլուծական կարողությունների զարգացման անհրաժեշտության և այդ նպատակով համապատասխան կենտրոնի ձևավորման մասին, որի աշխատանքի արդյունքն ավելի գործնական նշանակություն պետք է ունենա: Նախագահը կարևորել է նման կենտրոնի գործունեության հրապարակայնությունը և իրականացված վերլուծությունների հանրամատչելիությունը: Հանրապետության Նախագահը նշել է, թե որպես սկիզբ, ակնկալում է, որ փետրվար-մարտ ամիսներին, երբ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն վերջնականապես կամփոփի 2013 թվականի սոցիալ-տնտեսական արդյունքները, կառավարությունը հանդես կգա խորքային ու մանրակրկիտ վերլուծությամբ: Կներկայացվեն տարվա ընթացքում արձանագրված միտումները, կերևան, թե որքանո՞վ են կատարվել 2013 թվականի համար դրված նպատակները, կա¬տարվե՞լ են, թե՞ ոչ, եթե չեն կատարվել, ապա որո՞նք են այն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները, որոնք հանգեցրել են շեղումների, որքանո՞վ են արտաքին գործոններն ազդել արդյունքի վրա, և ապագա զարգացումների համար ի՞նչ հիմքեր են դրվել և այլն: Այսպիսի վերլուծությունները, ըստ Նախագահի, պետք են նաև, որպեսզի բոլորի համար հասկանալի լինեն որոշումներն ու մոտեցումները:

Էկոնոմիկայի նախարարությունում Հանրապետության Նախագահը պատասխանել է նաև խորհրդակցության մասնակիցներին հետաքրքրող հարցերին: Մասնավորապես, ներկայացնելով լայն քննարկումների առիթ դարձած կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի շուրջ սկսված գործընթացի մասին իր տեսակետը՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Գիտեք, այդ խնդրով ես տևական ժամանակ անձամբ եմ զբաղվել և ժամանակին մի քանի խորհրդակցություններ եմ անցկացրել, այդ թվում նաև՝ Ազգային ժողովում ընդգրկված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, կոնկրետ՝ առնվազն 4 խմբակցությունների, կուսակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նպատակը եղել է, որպեսզի մենք կարողանանք զգալ բոլոր խնդիրները, որ կարող են առաջանալ՝ քաղաքականից մինչև տնտեսական, ֆինանսական, և ունենալով այդ համոզմունքը՝ մենք փաստաթղթին տվել ենք օրենքի նախագծի տեսք, ուղարկել ենք Ազգային ժողով և, փառք Աստծո, արդեն ունենք քվեարկված օրենք, որին իմ վերաբերմունքը դրական է: Ես ամեն օր լսում եմ տարբեր կարծիքներ, ընդ որում՝ այդ կարծիքները շատ հեշտությամբ կարելի է բաժանել քաղաքական և մասնագիտական տեսակների. և՛ քաղաքականում, և՛ մասնագիտականում մշտապես առկա է և՛ մակերեսայնություն, և՛ բավականին խորքային մոտեցում: Կուզենայի, որպեսզի բոլոր նրանք, որոնք համարում են այս բարեփոխումը օգտակար, շատ ավելի ակտիվ լինեին: Վերջիվերջո, ի՞նչ ենք մենք ուզում. մենք ուզում ենք, որպեսզի այսպիսի վատ վիճակ չլինի, ինչպիսին այսօր է՝ տարեց մարդկանց սոցիալական ապահովության հետ կապված: Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից: Եվ որպեսզի ներողություն չխնդրեն ապագա պետական պաշտոնյաները, մենք այս խնդիրը պետք է լուծենք: Ես սա ասում եմ նրա համար, որպեսզի սա նաև լսելի լինի բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր կարող էին այս խնդիրը լուծել տարիներ առաջ: Մենք հիմա ստիպված չէինք լինի ներողություն խնդրելու: Հեքիաթներ են հնարել՝ սերունդների համերաշխությամբ տարիներով, տասնամյակներով եղած համակարգը ջարդում են: Ո՞վ է ասել, որ ջարդում են: Այդ համակարգը մնալու է: Մենք ասում ենք՝ լրացուցիչ սա էլ ենք ուզում: Շատ դրական եմ գնահատում, և բոլոր նրանք, որոնք դրական մոտեցում ունեն, շատ ակտիվ պետք է լինեն»,-ասել է Նախագահը:

Խորհրդակցության ավարտին Էկոնոմիկայի նախարարության մի խումբ աշխատակիցներ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար արժանացել են խրախուսանքի. տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, առաջին բաժնի պետ Արտաշես Հովհաննիսյանը, միջազգային տնտեսական համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Նինա Տեր-Գրիգորյանը պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերով:»

]]>
HETQ.AM – Ովքեր են կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների բաժնետերերը http://dem.am/2013/12/13/hetq-am-%d5%b8%d5%be%d6%84%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d5%b6%d5%a4%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc/ Fri, 13 Dec 2013 10:42:16 +0000 http://dem.am/?p=1136 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝

«ՀՀ կենտրոնական բանկն արդեն գրանցել է կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչ 3 ընկերությունների: Դրանք են` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն և «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշմամբ` գրանցվել էր «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը և ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: Արդեն հայտնել ենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերն են ֆրանսիական “Amundi” ընկերությունը` 51% և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն` 49%: 

ՀՀ ԿԲ խորհրդի նոյեմբերի 29-ի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն: «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի հիմնադիրներն (բաժնետերերն) են՝ “C-QUADRAT INVESTMENT AG”-ն՝ 74.9% մասնակցությամբ և “Talanx Asset Management GmbH”-ն՝ 25.1% մասնակցությամբ:

“C-QUADRAT INVESTMENT AG”-ն ավստրիական ակտիվների կառավարիչ է, որը 6 մլրդ ԱՄՆ դոլար է կառավարում 17 երկրներում: Talanx Asset Management GmbH-ն ակտիվների մեծությամբ երրորդ ապահովագրական խումբն է Գերմանիայում: Ընկերության ակտիվները կազմում են շուրջ 180 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ խումբը ներկայացված է 150 երկրներում»,-«Հետքին» հայտնել է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Որպես կամավոր կենսաթոշակային և ներդրումային ֆոնդերի կառավարիչ գրանցվել է նաև «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն: Ընկերությունը պետական գրանցում է ստացել 2012 թվականի հոկտեմբերի 18-ին: Ընկերության միակ բաժնետերն է  «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն:  «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ի բաժնետեր են Տիգրան Կարապետյանը ու Արմեն Մկոյանը, համապատասխանաբար` 74.51% և 25.49% բաժնեմասի մասնակցությամբ:»

Աղբյուր՝  http://hetq.am/arm/news/31360/

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Ի պատասխան ՀՀ վարչապետի հայտարարության http://dem.am/2013/12/12/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80/ Thu, 12 Dec 2013 14:20:16 +0000 http://dem.am/?p=1115 Շարունակություն]]> Ըստ Արարատնյուզի՝ «Վարչապետը նշեց, որ երեկ հանդիպում է ունեցել նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների հետ, ովքեր նույնպես ակտիվ քննադատում եւ դեմ են այս կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Երկուսուկես ժամ բանավեճ էր,  որի ընթացքում մենք ավելի լավ հասկացանք թե ինչ հարցեր են մտահոգում մեր քաղաքացիներին եւ տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մի բան ինձ չափազանց ուրախացնում է: Մենք տեսնում ենք, թե օրեցոր ինչպես  ուժեղանում քաղաքացիակայն հասարակությունը եւ այս ռեֆորմը ընդամենը  4 տարվա ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը»,-ասաց վարչապետը»:

Նախ նշենք, որ հանդիպումը ՏՏ ոլորտի անդամների հետ չի եղել, այլ տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն: Նաև ի պատասխան վարչապետի հայտարարությանը՝ նշենք, որ հարցերին չեն տրվել սպառիչ և առկա մտահոգությունները փարատող պատասխաններ, քանի որ տրված բոլոր պատասխանները հիմնվում էին հետևյալ հիմնական մտքերի վրա.

  •  Ունենք լուրջ կենսաթոշակային խնդիր, առկա համակարգն այդ խնդիրը չի լուծում
  •  Ուսումնասիրվել են տարբեր մոդելներ, հրավիրվել լավագույն փորձագետներ
  •  Ձևավորվելու է նոր մտածողություն, պատասխանատու քաղաքացիական հասարակություն

Այն, որ կենսաթոշակային համակարգը բարեփոխումների կարիք ունի, համաձայն ենք ու գիտակցում ենք: Պարզապես անընդունելի է նմանատիպ օրենքով փորձել իբր թե լուծել այդ խնդիրը:

 

Որոշ մանրամասներ

Վարչապետը, օրինակ, անտեղյակ էր, թե այդ ինչպես ենք պնդում, թե շրջանառվող 5%-ն իրականում 5 չէ, այլ 6.61 և ավել: Երբ հերթական անգամ դա մեր կողմից բացատրվեց, նա, ասես, անտեղյակ էր.  ասվածի իրավացիության հավաստումն ակնկալում էր լսել ներկա գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարից: Անգամ այս պարագայում ըստ վարչապետի մեզ համար խնդրահարույց էր զուտ 1.61 %-ով ավել լինելու հարցը, այնինչ, բնականաբար, դա մակերեսային մոտեցում է, մտահոգիչ է ոչ այնքան 1.61 տոկոսով ավել լինելու հարցը, այլ բուն երևույթը, այն է՝ հանրությանը տրամադրվում է ոչ ճիշտ և ապակողմնորոշող տեղեկատվություն: Այս պարագայում սա ոչ թե իրազեկում է, այլ ինպես վարչապետը նշեց՝ «պրոպագանդա»: Եվ ուրեմն ի՞նչ վստահության մասին է խոսքը:

Հանդիպման մասնակիցներից մեկի այն պնդմանը, թե խնդիրները նախ և առաջ պիտի լուծել արդյունավետ կառավարմամբ, այդ թվում պետական բյուջեի արդյունավետ օգտագործմամբ, ոչ թե պետության սոցիալական պատասխանատվության ակնհայտ օտարման ու քաղաքացու գրպանը մտնելու հեշտ ուղով, վարչապետի արձագանքն այն էր, որ ֆանտաստիկայի ժանրից են այն սպասումներն ու պահանջները, որ կառավարությունը և պիտի կարողանա տնտեսական աճ ապահովել, և պայքարել կոռուպցիայի դեմ, և ստվերի դեմ, և աշխատատեղեր ստեղծել: Այս պարագայում ավելորդ չենք համարի ավելացնել՝ ցանկացած կառավարություն, որն այս պահանջները համարում է ֆանտաստիկայի ժանրից, նշանակում է՝ ֆանտաստիկայի ժանր է համարում իր իրական գործունեությունը, ուստի անելիք չունի: Ի դեպ, ոչ արդյունավետ կառավարման մասին խոսվեց փաստով՝ ՀՀ նախագահի կողմից բարձրաձայնված պետբյուջեի միջոցների խայտառակ մսխումները պետգնումների ոլորտում: Իհարկե, ով չգիտի, որ նմանատիպ օրինակները շատ են, ուղղակի այդ մեկը հավելյալ հիմնավորման կարիք չունի:

Ի պատասխան բոլոր կոնկրետ մտահոգություններին, ռիսկերին, վտանգներին, որ պարունակում է օրենքը, հիմնականում տրվում էր այն պատասխանը, որ ընտրություններում հասարակության մեծամասնությունն իրենց է վստահել իշխանությունը, և իրենք օրենքի ուժով կպարտադրեն այն, ինչ իրենք են ճիշտ համարում, ու տարիներ հետո դեռ մոմ կվառենք վարչապետի համար: Արդյոք սա սպառիչ պատասխան է, թե ոչ, դատեք ինքներդ:

Վարչապետին նաև հարց տրվեց, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր 60 տարեկանում կկորցնեն աշխատանքը ու կհայտնվեն ծանր սոցիալական վիճակում՝ չկարողանալով տնօրինել իրենց կուտակած գումարները կենսաթոշակային հաշիվներում… Վարչապետը շատ լուրջ պատասխանեց, որ այդ մարդկանց կուղարկեն վերապատրաստման և կտեղավորեն աշխատանքի:

Իսկ հարցին, թե ինչ կլինի այն դեպքում, երբ 40 տարիների ընթացքում կառավարություն փոխվի ու նոր կառավարությունը որոշի, որ սա լավ օրենք չի ու պիտի փոխվի, հույս հայտնեց, որ կառավարություն չի փոխվի ու իրենք միշտ կմնան:

 

Ահա այսպիսի պատասխաններ

Նույնիսկ հանդիպման վերջում, երբ վարչապետն արդեն շտապում էր տուն, հարց բարձրացվեց, թե հնարավոր է հիմա արդեն ընտրել ֆոնդ, որին տրվեց այն պատասխանը, որ դեկտեմբերի 10-ից սկսած դա հնարավոր է, չնայած, որ նրանց ցույց տրվեց, էջի վրա տպագրված տեսքով, որ նույնիսկ www.epensions.am կայքը հասանելի չէ: Բացի այդ, այն հարցին, թե այդ ինչպես է ՀՀ քաղաքացին, ով տնտեսագետ չէ, 21 օրում կարողանալու տնտեսագիտական հետազոտություն իրականացնելու, ռիսկայնության չափերը ֆոնդերի գնահատելու, որպեսզի իր գումարները ճիշտ ֆոնդում ներդնի, ընդամենը կատակով պատասխանվեց, թե հարց տվողին իրականում 1 օրն էլ բավարար է: Ահա այսպիսի անլուրջ պատասխան՝ հաշվի առնելով, որ իրականում դեռ հուլիսի 1-ից քաղաքացիները պիտի հնարավորություն ունենային ֆոնդ ընտրել:

Կառավարության ներկայացուցիչները նաև նշեցին, թե քաղաքացիների մեղքն է, որ այսքան ժամանակ տեղյակ չեն օրենքից, քանի որ իրենք գումարներ են ծախսել իրազեկման համար, բրոշյուրներ են տպագրվել և այլն: Տեսնես այդ բրոշյուրները քաղաքացիները պիտի ձեռք բերեին հատուկ պատկան մարմիններ այցելելո՞վ: Եթե կառավարությունը պատշաճ կատարեր իրազեկման իր պարտականությունը, այդ բրոշյուրները, որոնց վրա գումարներ են ծախսվել, գոնե աշխատավայրերում կարող էին բաժանվել մարդկանց: Նույնիսկ մարդկանց մոլորության մեջ գցող սոցիալական տեսահոլովակները մի քանի ամիս է, ինչ հեռարձակվում են:

Ընդհանուր առմամբ, վարչապետը իր համար ընտրել էր հարցերին պատասխանելու փորձված տեխնոլոգիա՝ հղում կատարել գնահատականներին՝ մի կողմ դնելով այս երկրում ապրող և երկրի իրական վիճակն ամեն օր իր կաշվի վրա զգացող քաղաքացիների լուրջ ու հիմնավոր մտահոգությունները:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Հյուրեր Լապլանդիայից http://dem.am/2013/12/12/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a5%d6%80-%d5%ac%d5%a1%d5%ba%d5%ac%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81/ Thu, 12 Dec 2013 08:11:02 +0000 http://dem.am/?p=1107 Շարունակություն]]>

Ուրախ ենք հայտնել, որ մի քանի րոպե առաջ մեզ էին զանգահարել հեռավոր Լապլանդիայում բնակվող Ձմեռ պապերը:

– Ողջույն իմ խիզախ թոռնիկներ: Այստեղ Լապլանդիայում մեզ շատ է զայրացրել այդ անպիտան օրենքը և բոլոր չարաճճիները, ովքեր խրախուսում են այն: Եղեք համոզված, որ նրանցից ո՛չ մեկին այս տարի նվեր չի հասնելու,- վրդովված ասաց Ձմեռ պապերից մեկը:

– Մենք ուշիուշով հետևում ենք ձեր՝ վերջին ամիսների ծավալած պայքարին և պատրաստվում ենք գալ ձեզ օգնության,- ավելացրեց մեկ ուրիշը:

Ձմեռ պապերը խոստացան, որ շաբաթ օրը ժամը 13:30-ին կժամանեն Երևան և մեր քաղաքի մարդաշատ վայրերում, քաղցրավենիք բաժանելով, կիրազեկեն մարդկանց Կուտակային կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի մասին:

Եթե ցանկանում եք լինել «Լապլանդիայից ժամանած Ձմեռ պապ», խնդրում ենք ուղարկել Ձեր հեռախոսահամարը es@dem.am էլ. հասցեին: Մեր թիմի անդամները անպայման կզանգահարեն Ձեզ՝ այս ամանորյա ակցիայի մանրամասները հայտնելու համար:

Ֆեյսբուքյան event-ը` հղում:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Հանդիպում ՀՀ վարչապետի հետ http://dem.am/2013/12/12/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf/ Thu, 12 Dec 2013 06:56:16 +0000 http://dem.am/?p=1104 Շարունակություն]]> Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Կառավարության շենքում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի և «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության 10 անդամների միջև, ովքեր տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն:

Հանդիպման նպատակն էր այս անգամ արդեն առերես բարձրաձայնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ հանրության մտավախությունները, Օրենքի շատ դրույթների հակասահմանադրականությունը և ՀՀ վարչապետին ուղղել այն հարցերը, որոնց պատասխանները ոչ Օրենքն է տալիս, ոչ լիազոր մարմինը:

Ցավոք, հանդիպման արդյունքում քաղաքացիական նախաձեռնության անդամները կրկին չստացան իրենց հարցերի վերաբերյալ հստակ ու սպառիչ պատասխաններ, քանի որ հիմնական փաստարկները պտտվում էին այն խնդրի շուրջ, որ կենսաթոշակային խնդիրներն այսօր համընդհանուր բնույթ ունեն, աշխարհի բազմաթիվ պետություններ են բախվել այդ լուրջ խնդրին, և ՀՀ-ում ներդրվող մոդելն իր պարտադիր բաղադրիչով, իբր թե, լավագույնն է, այլապես պետությունն ունակ չի լինելու ապահովել իր քաղաքացուն բարեկեցիկ ծերություն և արժանապատիվ կենսաթոշակ:

Այն, որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումների կարիք կա, ակնհայտ է, բայց մեր կողմից բազմիցս ու հստակ ներկայացված փաստարկների հիման վրա մենք համարում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն այս տեսքով չի կարող լինել բարեփոխում և իրապես լուծել նմանատիպ լուրջ սոցիալական խնդիր, ավելին՝ այն առաջացնում և առաջացնելու է մի շարք սոցիալական լուրջ խնդիրներ, որոնք մեզ արդեն հայտնի են և անընդհատ բարձրաձայնում ենք:

Փաստորեն, հանդիպման արդյունքում չփարատվեցին «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության կողմից Օրենքի որոշ դրույթների լուրջ վտանգների վերաբերյալ բարձրաձայնվող մտավախությունները, ավելին՝ ևս մեկ անգամ համոզվեցինք, որ կառավարությունն ընտրել է հնարավորինս պետության սոցիալական պատասխանատվությունն օտարելու և այն քաղաքացիների վզին փաթաթելու մոտեցումն Օրենքի ուժով պարտադրելու ուղին, անկախ նրանից այն հակասահմանադրական է, թե ոչ:

Սա ևս մեկ ազդակ էր մեզ բոլորիս համար, որ քաղաքացիական ուժեղ ու համախմբված շարժման դեպքում միայն կարող ենք կառավարությանը ստիպել հաշվի նստել հանրության լայն զանգվածի կարծիքի հետ և հաշվի առնել նրա շահերը՝ հետ կանգնել հակասահմանադրական քայլերից:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Հիշեցում՝ տուգանքի ակտեր ստանալու դեպքում, պարտադիր կերպով տեղեկացնել մեզ http://dem.am/2013/12/10/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a5%d6%81%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d5%bf%d5%a5%d6%80-%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1/ Tue, 10 Dec 2013 14:12:31 +0000 http://dem.am/?p=1097 Շարունակություն]]> Մեքենաներով իրազեկման երթ-ակցիայի բոլոր մասնակիցներին հիշեցնում ենք, որ, տուգանքի ակտեր ստանալու դեպքում, պարտադիր կերպով տեղեկացնել մեզ` գրելով es@dem.am էլ. հասցեին: Բոլորս միասին պետք է պարզենք և հարկ եղած դեպքում միասին պետք է վճարենք ակտերը: Սա կլինի մեր հաջորդ քայլը:

Ինչպես շատերդ տեղյակ եք, կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ մեքենաներով իրազեկման երթ-ակցիայից հետո, որը տեղի էր ունեցել անցյալ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանները տուգանքի ակտեր են կազմում ազդանշանների և երթևեկության կանոնները խախտելու համար։

Արդեն տեղեկացվել ենք մի դեպքի մասին, երբ ճանապարհային ոստիկանությունից գնացել են ակցիայի մասնակիցներից մեկի տուն և ակտ են ներկայացրել, որ նա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում խախտում է արել:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Ապատեղեկատվության չտարածման կոչ http://dem.am/2013/12/10/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a5%d5%af%d5%a1%d5%bf%d5%be%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b9%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%af/ Mon, 09 Dec 2013 20:27:25 +0000 http://dem.am/?p=1086 Շարունակություն]]> «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով լրատվամիջոցների աշխատանքն ու գնահատելով նրանց կատարած աշխատանքը, այնուամենայնիվ, խնդրում և կոչ է անում լուսաբանումներում հնարավորինս լինել հստակ, անաչառ և իրողությունը չխեղաթյուրող:

Մասնավորապես, ցանկանում ենք զգուշացնել Արմնյուզ հեռուստաընկերությանը, որ արդեն 2-րդ անգամն է, ինչ նկատվում է Նախաձեռնության կողմից իրականացվող այս կամ այն ակցիայի ոչ կոռեկտ և խեղաթյուրված մեկնաբանություն:

Առաջին դեպքը մեքենաներով երթը որպես ՏՏ ոլորտի մասնագետների բողոք ներկայացնելն էր, ինչը խեղաթյուրում է իրողությունը, քանի որ դա ՏՏ մասնագետների ակցիան չէր, դա «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիան էր, որտեղ ներգրավված են տարբեր ոլորտի մարդիկ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի:

Ու քանի որ սա առաջին դեպքը չէ, այլևս հակված ենք մտածելու, որ սույն լրատվամիջոցի կողմից իրականցվում է իրականության մտադրված խեղաթյուրում և հեռուստալսարանին մոլորության մեջ գցող մեկնաբանություն: 

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիաների ոչ համաչափ, ոչ ադեկվատ ու խեղաթյուրված մեկնաբանության 2-րդ դեպքը տեղի ունեցավ Արմնյուզ հեռուստաընկերության «Փաստորեն» հաղորդման ընթացքում՝ https://www.youtube.com/watch?v=LizIlELDQMY#t=120, երբ խոսելով Վ. Պուտինի այցի օրը Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության դեմ կազմակերպված բողոքի ակցիաների մասին, ցուցադրվում էին նույն օրը ԱԺ-ի դիմաց իրականացվող «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիան, որի մասնակիցները հավաքվել էին՝ պահանջելու խորհրդարանական մեծամասնությունից կողմ քվեարկել ԱԺ 4 խմբակցությունների կողմից առաջարկված ԱԺ որոշման նախագծին՝ այն է, 1 տարով հետաձգել Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառումը՝ հանրային լայն քննարկումների և օրենքի բազմաթիվ թերի ու հակասահմանադրական կետերի փոփոխման, լրամշակման համար: Նմանատիպ ոչ պրոֆեսիոնալ մեկնաբանությունը ակնհայտ մոլորության մեջ է գցում ոչ այնքան տեղեկացված հեռուստադիտողին, որը հաղորդման վարողի շուրթերից լսում է Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության դեմ ակցիաների մասին, բայց էկրանին տեսնում «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիան ԱԺ դիմաց, որն այնքանով կապ ունի Մաքսային Միությանը ՀՀ անդամակցության խնդրի հետ, որքանով կապ կարող է ունենալ, օրինակ, Չինաստանում առկա բնապահպանական խնդիրների հետ:

Փաստորեն, կամ Արմնյուզը բացարձակապես տեղյակ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունն ու որն է վերջինիս նպատակը, իսկ այդ դեպքում մենք բաց ենք ցանկացած լրատվամիջոցի կրկին պարզաբանել մեր նպատակներն ու գործողությունները, կամ այս կերպ փորձ է արվում խեղաթյուրել մեր Նախաձեռնության բուն գործունեությունը և անտեղյակ կամ պակաս տեղյակ հեռուստալսարանի մոտ սխալ պատկերացումներ ձևավորել Նախաձեռնության գործողությունների վերաբերյալ:

Ելնելով այս ամենից և կարևորելով լրատվամիջոցների դերը հանրության իրազեկման կարևորագույն առաքելության մեջ՝ կոչ ենք անում բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց կամ տեղեկատվության աղճատված ներկայացումից ու մեկնաբանություններից:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Տուգանքի ակտեր http://dem.am/2013/12/08/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d5%bf%d5%a5%d6%80/ Sun, 08 Dec 2013 18:40:25 +0000 http://dem.am/?p=1080 Շարունակություն]]>

Ինչպես շատերդ տեղյակ եք, կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ մեքենաներով իրազեկման երթ-ակցիայից հետո, որը տեղի էր ունեցել անցյալ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանները տեղեկացրել են, որ տուգանքի ակտեր են կազմելու ազդանշանների և երթևեկության կանոնները խախտելու համար։

Նշենք, որ արդեն տեղեկացվել ենք մի դեպքի մասին, երբ ճանապարհային ոստիկանությունից գնացել են ակցիայի մասնակիցներից մեկի տուն և ակտ են ներկայացրել, որ նա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում խախտում է արել:

Խնդրում ենք ակցիայի բոլոր մասնակիցներին, տուգանքի ակտեր ստանալու դեպքում, պարտադիր կերպով տեղեկացնել մեզ` գրելով es@dem.am էլ. հասցեին: Բոլորս միասին պետք է պարզենք և հարկ եղած դեպքում միասին պետք է վճարենք ակտերը: Սա կլինի մեր հաջորդ ակցիան:

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Մամլո հաղորդագրություն http://dem.am/2013/12/08/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a1%d5%b4%d5%ac%d5%b8-%d5%b0%d5%a1%d5%b2%d5%b8%d6%80%d5%a4%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/ Sun, 08 Dec 2013 12:58:45 +0000 http://dem.am/?p=1068 Շարունակություն]]>

2013 թ. դեկտեմբերի 5-ին www.news.am կայքում՝ հրապարակվեցին դեկտեմբերի 2-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից ՀՀ նախագահի նստավայր երթով տարված նամակի բովանդակությունն ու վերջինիս տակ ստորագրած ընկերություների ցանկը՝ նշելով նաև, թե յուրաքանչյուր ընկերությունից քանի աշխատակից է միացել ստորագրահավաքին:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը հարկ է համարում նշել, որ նամակի տակ ստորագրած անձինք արտահայտել են բացառապես իրենց քաղաքացիական դիրքորոշումը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ, այլ ոչ թե այս կամ այն ընկերության պաշտոնական դիրքորոշումը:

Բայց նույնիսկ այս պարագայում news.am-ի կողմից նշված տեղեկության հրապարակումից հետո՝ դեկտեմբերի 6-ին, Անելիք բանկն իր կայքում` պաշտոնապես հայտարարեց, թե. «Սույն թվականի նոյեմբերի 21-ին կենսաթոշակային բարեփոխումների առնչությամբ կատարված ստորագրահավաքին մասնակցել են նաև «Անելիք Բանկի» որոշ աշխատակիցներ: Թույրըմբռնման պատճառով նրանք սխալ են ընկալել ստորագրահավաքի բուն էությունը, քանի որ լինելով ֆինանսական ոլորտի ներկայացուցիչներ և հասկանալով կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը, անտրամաբանական կլիներ հանդես գալ դրանց դեմ: Միանալով ստորագրահավաքին, մեր աշխատակիցները փորձել են նպաստել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հանրային լայն քննարկումների անցկացմանը, ինչը հնարավորություն կտա մեր հանրությանն ավելի լավ տեղեկանալ այդ համակարգի առավելություններին: «Անելիք Բանկի» բոլոր աշխատակիցները միշտ էլ համոզված են եղել, որ կենսաթոշակային նոր համակարգի ներդրումը դրական իրողություն է և ֆինանսական ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցչի պարտքն է այդ մասին իրազեկել հանրության լայն շերտերին»:

Հարկ ենք համարում սատարել «Ընդդեմ կենսաթաշակային պարտադիր վճարների» նախաձեռնության՝ ՀՀ նախագահին ուղղված նամակի տակ ստորագրած բոլոր ընկերությունների աշխատակիցներին, մասնավորապես Անելիք բանկի, քանի որ մեր որակմամբ սա բացի ակնհայտ ճնշում լինելուց բանկի աշխատակիցների հանդեպ, նաև նրանց օբյեկտիվ և ազատ քաղաքացիական դիրքորոշման խեղաթյուրում է միամիտ ու ծիծաղելի «հիմնավորմամբ», թե իրբ բանկային համակարգի աշխատողները թյուրիմացաբար են ստորագրել վերոնշյալ նամակի ներքո: Մենք խորապես համոզված ենք, որ Անելիք բանկի աշխատակիցները բավական ինտելեկտուալ ու կրթվածության մակարդակ ունեն, որպեսզի հասկանան, թե իրենք ինչի ներքո են ստորագրում: Ավելի քան համոզված ենք, որ նշված նամակի տակ ստորագրելը եղել է նրանց գիտակցված ու օբյեկտիվ քաղաքացիական դիրքորոշումը: Սատարելով ցանկացած ընկերության և մասնավորապես Անելիք բանկի աշխատակիցների քաղաքացիական դիրքորոշման ազատ արտահայտման ու կամարտահայտման իրավունքն ու ազատություը, կոչ ենք անում բոլոր ընկերություններին և մասնավորապես Անելիք բանկին զերծ մնալ աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելուց: Մենք այդ աշխատակիցներից յուրաքանչյուրի կողքին ենք և թույլ չենք տալու նրանց իրավունքրի ոտնահարում: Ցանկացած ընկերություն, որ կփորձի ճնշել իր աշխատակիցներին իրենց ազատ քաղաքացիական դիրքորոշման արտահայտման համար, կենթարկվի բոյկոտի մեր Նախաձեռնության ավելի քան 18000 անդամների կողմից:

Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կենթարկվեն որևէ ճնշման իրենց գործատուների կամ այլոց կողմից՝ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքին դեմ արտահայտվելու կամ բողոքի միջոցառումներին մասնակցելու համար, խնդրում ենք դիմել մեզ՝ գրելով es@dem.am էլ. հասցեին: Դիմող անձանց ինքնությունը չի հրապարակվելու:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

 

]]>
Aram Danielyan (YouTube) – Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին http://dem.am/2013/12/08/aram-danielyan-youtube-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-5-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80/ Sat, 07 Dec 2013 22:53:11 +0000 http://dem.am/?p=1065

]]>
Azatutyun Radiokayan (YouTube) – Ֆեյսբուքյան ասուլիս 06.12.2013 http://dem.am/2013/12/07/azatutyun-radiokayan-youtube-%d6%86%d5%a5%d5%b5%d5%bd%d5%a2%d5%b8%d6%82%d6%84%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%bd%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab%d5%bd-06-12-2013/ Sat, 07 Dec 2013 13:55:35 +0000 http://dem.am/?p=1061

]]>
Yerkir M e d i a (YouTube) – Կենսաթոշակային համակարգի դեմ պայքարում կընդգրկվեն նաեւ մարզերի բնակիչները http://dem.am/2013/12/07/yerkir-m-e-d-i-a-youtube-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1/ Sat, 07 Dec 2013 13:54:14 +0000 http://dem.am/?p=1058

]]>
Araratnews Lratvakan (YouTube) – «Դեմ եմ» հեծանվաերթ-իրազեկման ակցիա http://dem.am/2013/12/07/araratnews-lratvakan-youtube-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a5%d5%ae%d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%a5%d6%80%d5%a9-%d5%ab%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%a1/ Sat, 07 Dec 2013 13:32:42 +0000 http://dem.am/?p=1055

]]>
CivilNet TV (YouTube) – Պարտադիրի դեմ՝ հեծանիվներով http://dem.am/2013/12/07/civilnet-tv-youtube-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4%d5%9d-%d5%b0%d5%a5%d5%ae%d5%a1%d5%b6%d5%ab%d5%be%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be/ Sat, 07 Dec 2013 13:30:01 +0000 http://dem.am/?p=1051

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Միավորման Կոչ http://dem.am/2013/12/06/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d5%b9/ Thu, 05 Dec 2013 21:22:48 +0000 http://dem.am/?p=1043 Շարունակություն]]> Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Ազգային Ժողովի խմբակցությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների և խմբերի հարգելի ներկայացուցիչներ, բոլոր ընկերությունների աշխատակիցներ ու գործատուներ.

2013 թվականի դեկտեմբերի 4-ին կրկին առիթ ունեցանք համոզվելու, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, հերթական անգամ արտահայտեցին իրենց բացահայտ անտարբերությունն ու արհամարհանքն ավելի քան 250.000 քաղաքացիների հանդեպ, ովքեր սկզբունքային և հիմնավորված անհամաձայնություն էին հայտնել հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

Թեպետ Օրենքը վիճարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում, հորդորում և կոչով դիմում է բոլոր մտահոգ քաղաքացիներին, քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, քաղաքական բոլոր ուժերին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել և պայքարել մեր բոլորի սոցիալական և սեփականության իրավունքների պաշտպանության համար՝ միասնաբար ու համատեղ ուժերով, կիրառելով օրենքով չարգելված բոլոր հնարավորությունները՝ արտահայտելու մեր անհամաձայնությունը հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:

Մի կողմ թողնելով բոլոր նեղ խմբակային շահերը՝ միավորվենք և համատեղ ուժերով պայքարենք համընդհանուր արժեքների՝ սահմանադրականության, արդարության, օրինականության ապահովման և հաստատման համար:

Խնդրում ենք բոլորին միանալ նախաձեռնությանը՝ համատեղ կազմակերպելու և իրականացնելու բողոքի ու քաղաքացիական անհնազանդության արտահայտման օրինական բոլոր հնարավոր գործողությունները՝ երթերի, ցույցերի, հանրահավաքների, զանգվածային գործադուլների և այլ ակցիաների իրականացման տեսքով:

Միայն միասնական պայքարով մենք կկարողանանք իշխանությանն առերեսել այն հրամայականի հետ, որ իրենք, ուզեն, թե չուզեն, ստիպված և պարտավոր են հաշվի նստել ՀՀ քաղաքացիների կարծիքի ու ցանկությունների հետ: Մեզ միանալու համար գրեք es@dem.am էլ. հասցեին:

Ուժ ու կորով մեզ պայքարելու վասն արդարության ու օրինականության:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

]]>
ԳԱԼԱ Հեռուստաընկերություն (YouTube) – Մեքենաներով երթ մայրաքաղաքում http://dem.am/2013/12/05/%d5%a3%d5%a1%d5%ac%d5%a1-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-youtube-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6/ Thu, 05 Dec 2013 14:37:18 +0000 http://dem.am/?p=1038

]]>
Azatutyun Radiokayan (YouTube) – Ավտոերթ՝ ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների http://dem.am/2013/12/05/azatutyun-radiokayan-youtube-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%a5%d6%80%d5%a9%d5%9d-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab/ Thu, 05 Dec 2013 12:37:02 +0000 http://dem.am/?p=1034

]]>
Yerkir videonews (YouTube) – ”Դեմ եմ պարտադիրին” ակցիան խուճապի մատնեց ոստիկաններին http://dem.am/2013/12/05/yerkir-videonews-youtube-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%ad%d5%b8%d6%82%d5%b3%d5%a1/ Thu, 05 Dec 2013 11:28:07 +0000 http://dem.am/?p=1030

]]>
YERKIRMEDIA.AM – Կենսաթոշակային համակարգի դեմ ավտոերթ է կայացել http://dem.am/2013/12/05/1023/ Thu, 05 Dec 2013 11:23:03 +0000 http://dem.am/?p=1023 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝

«Երեւանում այսօր անցկացվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի հերթական ակցիան: Այս անգամ երթը մեքենաներով էր:

Ցուցարարները դրոշներով ու “Դեմ եմ” գրությամբ պաստառներով Մարզահամերգային համալիրի տարածքից շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ: Երթի ընթացքում նրանք բարձրախոսերով կոչ են արել քաղաքացիներին՝ միանալ իրենց բողոքի ակցիային, միաժամանակ տեղեկացնելով, թե ինչ խնդիրներ են տեսնում կենսաթոշակային նոր՝ պարտադիր համակարգի մեջ:

Երթ-ակցիայի արդյունքում քաղաքի կենտրոնում խցանումներ են առաջացել, եւ ոստիկաններն անցել են երթեւեկությունը վերականգնելու գործին:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի »

Աղբյուր՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17619

]]>
Tert.am News from all over the world (YouTube) – Ավտոերթ՝ ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու նախագծի http://dem.am/2013/12/05/tert-am-news-from-all-over-the-world-youtube-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%a5%d6%80%d5%a9%d5%9d-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8/ Thu, 05 Dec 2013 10:40:12 +0000 http://dem.am/?p=1019

]]>
NEWS.AM – Սկսվեց մեքենաներով բողոքի ակցիան՝ ընդդեմ կենսաթոշակային ռեֆորմի http://dem.am/2013/12/05/news-am-%d5%bd%d5%af%d5%bd%d5%be%d5%a5%d6%81-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1%d5%b6%d5%9d-%d5%a8/ Thu, 05 Dec 2013 09:48:55 +0000 http://dem.am/?p=1012 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է news.am կայքը՝

««Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» նախաձեռնության անդամները դեկտեմբերի 5-ին, ժամը 13-ին սկսեցին ավտոմեքենաներով բողոքի ակցիան Կիևյան, «Բարեկամություն» մետրո, Օպերա, Մաշտոցի պողոտա, Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Բաղրամյան, Օրբելի, ՄՀՀ երթուղով (ֆոտոռեպորտաժ

Մոտ հիսուն մեքենաներով «Դեմ ենք» ցուցապաստառներով մեքենաները շարժվում են փողոցներով ու բարձրախոսով մարդկանց իրազեկում են, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի մասին։

«Հունվարի 1-ից ձեր աշխատավարձը նվազելու է 6,6-ից 13 տոկոսով։ Խնդրում ենք՝ միացեք մեր ակցիային»,- ցուցարարները հայտարարում են բարձրախոսով։

Շարասյանը հետեւում են ոստիկանական մեքենաները։ Նրանք նախապես մոտեցել են ցուցարարներին եւ խնդրել են չխախտել երթեւեկության կանոնները։

Ազգային ժողովի շենքի մոտ ցուցարարներն սկսել են միասին ազդանշան տալ։»

Աղբյուր՝ http://news.am/arm/news/184028.html

]]>
Azatutyun Radiokayan (YouTube) – Խորհրդարանը մերժեց պարտադիր կուտակայինի ներդրումը հետաձգելու առաջարկը http://dem.am/2013/12/04/azatutyun-radiokayan-youtube-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%b4%d5%a5%d6%80%d5%aa%d5%a5%d6%81-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8/ Wed, 04 Dec 2013 16:28:08 +0000 http://dem.am/?p=1006

]]>
a1plusnews (YouTube) – «ԱԺ-ն մեզ դրդում է ավելի կտրուկ քայլերի» http://dem.am/2013/12/04/a1plusnews-youtube-%d5%a1%d5%aa-%d5%b6-%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%a4%d6%80%d5%a4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%af%d5%bf%d6%80%d5%b8%d6%82%d5%af-%d6%84%d5%a1%d5%b5/ Wed, 04 Dec 2013 16:19:49 +0000 http://dem.am/?p=1002

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին http://dem.am/2013/12/04/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%b0%d5%b0-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b0-%d5%bd%d5%a5%d6%80%d5%aa-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6/ Wed, 04 Dec 2013 16:15:38 +0000 http://dem.am/?p=998 Շարունակություն]]> Ներկայացնում ենք երեկվա ցույցից հետո  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին փոխանցված նամակը՝

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա, միևնույն ժամանակ ակնկալելով Ձեր անմիջական աջակցությունը դրա լուծման հարցում:

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով /այսուհետ նաև` “Օրենք”/ամրագրված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական, տնտեսական, իրավական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորումներ, որոնք հարվածի տակ են դնելու հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների: Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում իրենց ապագան կերտող այնպիսի երիտասարդ մասնագետներ, ինչպիսիք են՝ իրավաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, միջուկային էներգետիկայի մասնագետներ և այլոք, որոնք ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում պահանջող և երկրի հեռահար զարգացման համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ոլորտներում՝ իրավաբանական, ֆինանսական, կրթական, առողջապահական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում:

Մենք տեղյակ ենք  նաև, որ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո հովանավորվում և քաջալերվում են յուրաքանչյուր ոլորտում մեր հայրենակիցների ունեցած անգնահատելի ներդրումները: Դրա վառ ապացույցն է նաև Ձեր կողմից բազմիցս ընդգծված ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ, որը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ ՏՏ ոլորտի աջակցմանն է ուղղված  Ձեր կողմից այդ ոլորտում սահմանված նախագահական կրթական պարգևները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։ Սակայն կարծես թե  ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Հանրապետության Նախագահի կողմից սատարվող և գերակա նախանշված ոլորտի խթանման կարևորությանը, քանի որ  նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում են այդ նույն ՏՏ ոլորտի և բազմաթիվ այլ ոլորտների հազարավոր աշխատողների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ, մասնավորապես վերոհիշյալ ոլորտների ավելի քան 55 տարբեր   ընկերությունների հազարավոր աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքից հետո։

Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումն անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում:

Անգամ պինոչետյան Չիլիում համակարգը ներդրվել է որպես կամավոր և ոչ պարտադիր` այդ պահին աշխատաշուկայում ներգրավված աշխատող քաղաքացիների համար: Բերվում է նաև Էստոնիայի օրինակը, սակայն անտեսվում կամ թաքցվում է, որ Էստոնիայում պետությունը մի քանի տարի ի վիճակի չի եղել կատարելու իր պարտավորություններն ընդհանրապես, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակցության տոկոսային հարաբերությունը հետևյալն էր՝ 2% քաղաքացի – 4% պետություն և բացի այդ օրենքն ընդունվելով 2002թ. պարտադիր է եղել միայն 1983թ-ից հետո ծնվածների համար՝ այսպիսով, նույնպես բացառելով օրենքի հետադարձ ուժի կիրառումը աշխատաշուկայում այդ պահին արդեն ներգրավված աշխատող քաղաքացիների նկատմամբ և, հետևաբար` սոցիալական լարվածության ստեղծումը: Նույն պատճառով Մակեդոնիայում օրենքն ուժի մեջ մտնելով 2006թ-ից՝ պարտադիր է եղել միայն 2003թ.-ից հետո աշխատանքի ընդունված անձանց համար: Համացանցում ամենապարզ փնտրումն իսկ ի հայտ կհանի այս համակարգի թերություններն ու ռիսկերը, որոնցից խուսափելու կամ նվազարկելու ուղիները բացակայում են Կառավարության կողմից պարտադրվող օրենքում: Տրամաբանական կլիներ որ սահմանված լինեին նաև օրենքի անցումային դրույթներ, որոնք կբացառեին 1974թ-ից հետո ծնված և արդեն աշխատող մարդկանց այս օրենքի պատճառով՝  սոցիալական բեռի ավելացումը (օրինակ` եկամտային հարկի համապատասխան չափով նվազեցում), սակայն անցումային որևէ դրույթ ընդհանրապես նախատեսված չէ։

Վերոգրյալի լույսի ներքո, մեր խորին համոզմամբ, միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակը օրենքում տեղ գտած մի շարք դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու արդյունքն է հանդիսանում։ Մասնավորապես և հատկապես կուզենայինք Ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ  տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին /Օրենքին/ տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին և այլն:

Բացի այդ, տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում կազմում է 6.6% – մինչև 13.5% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ քննարկվող օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ՀՀ կառավարությունը ըստ հաստատված ժամանակացույցի անգամ թերացել է ժամանակին կատարել օրենքի կիրառման հետ կապված մի շարք միջոցառումներ.

Ա) Այսպիսով, ֆոնդերի կառավարիչները ըստ քննարկվող օրենքի պետք է լիցենզավորված լինեին դեռ 2013թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, սակայն նամակը գրելու պահին, երբ ընտրություն կատարելու համար մնացել է մոտ մեկ ամիս ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մեկ կազմակերպություն է օրեր առաջ ստացել համապատասխան լիցենզիա, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որի պայմաններում մարդիկ զրկվել են նույնիսկ կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի ընտրության հնարավորությունից: Հարկ է նշել, որ նմանատիպ ընտրությունն էլ իր հերթին պահանջում է ընտրողի մոտ որոշակի սպեցիֆիկ ֆինանսական գիտելիքների առկայություն և անհրաժեշտություն կա հանրության լայնածավալ զանգվածային կրթական միջոցառումներ իրականացնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան համապատասխան ընտրություն կատարելու: Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակին համապատասխան միջոցառումներ չիրականացնելու հետևանքով համապատասխան տեղեկատվություն և գիտելիք չունենալու պատճառով անձը զրկվում է ընտրություն կատարելու իրեն վերապահված նաև այդ իրավունքից, միաժամանակ իր կամքից անկախ խախտելով Օրենքով սահմանված ֆոնդի ընտրության իր պարտավորությունը (Օրենքի 37.1 կետ):

Բ) ՀՀ կառավարության կողմից պատշաճ չի կազմակերպվել և իրականացվել օրենքի վերաբերյալ հանրային պատշաճ քննարկումներ և օբյեկտիվ իրազեկման աշխատանքներ:

Գ) Օրենքում առկա են նաև թերություններ և հակասություններ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այս մասին բազմիցս հայտնել ենք ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:

 

 

Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն կուտակային կենսաթոշակի պարտադիր կիրառելու պահանջը մեր երկրում ժամանակավրեպ է և խիստ ռիսկային:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի ընդունման գործընթացում, դուք ևս ունեցել եք մասնակցություն, արդեն իսկ վավերացրել եք այն, ուստի անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ և ստանալ Ձեր անմիջական մասնակցությունն այս հարցում: Հետևաբար, դիմելով Ձեզ առաջարկում ենք արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին և լուծման նպատակով ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին եւ արտահերթ նիստ հրավիրել, առաջարկել որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը՝ օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակսություններն ու թերությունները:

            Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից:

Խնդրում ենք հետամուտ   լինել այս խնդիրների լուծմանը և կանխել  ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը:

Ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը` օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով  հետևյալ հասցեին`

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, ք: Երևան, Արշակունյաց 41

Հարգանքներով,

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ՝

Լեւոն Հարությունյան 

Մանե Թանդիլյան  

Դավիթ Խաժակյան   

Տեղեկացնում ենք նաև, որ սույն նամակը կենթարկվի բաց հրապարակման:»

Նշենք, որ տվյալ նամակի տակ ստորագրել է 4194 մարդ:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

 

]]>
CivilNet TV (YouTube) – Պարտադիրի դեմ՝ պարտադրված http://dem.am/2013/12/03/civilnet-tv-youtube-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4%d5%9d-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d6%80%d5%be%d5%a1%d5%ae/ Tue, 03 Dec 2013 19:37:19 +0000 http://dem.am/?p=994

]]>
Araratnews Lratvakan (YouTube) – Պայքարը շարունակվում էˋ ընդդեմ կուտակային կենսաթոշակների մասին օրենքի http://dem.am/2013/12/03/araratnews-lratvakan-youtube-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%a8-%d5%b7%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6%d5%a1%d5%af%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7%cb%8b-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4/ Tue, 03 Dec 2013 19:27:33 +0000 http://dem.am/?p=990

]]>
Դ!ԵՄ ԵՄ – ՏՏ ոլորտի ակտիվիստների նոր հայտարարությունը կենսաթոշակային բարեփոխումների և վարչապետի հայտարարության վերաբերյալ http://dem.am/2013/12/03/dem-am-%d5%bf%d5%bf-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%ab-%d5%a1%d5%af%d5%bf%d5%ab%d5%be%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80/ Tue, 03 Dec 2013 15:32:43 +0000 http://dem.am/?p=985 Շարունակություն]]> Մենք` Հայաստանում ապրող և ստեղծագործող ՏՏ ոլորտի մասնագետներս, չենք վախեցնում և, առավել ևս, շանտաժի չենք դիմում` երկիրը լքելու հեռանկարով: Մենք բարձրաձայնում ենք երկրում առկա աղետային աստիճանի հասնող խնդիրը և փորձում ենք պատասխանատու մարմինների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա:
Մեր ոլորտի ընկերություններից ավելի քան 90%-ը աշխատում է միջազգային, արտասահմանյան ընկերությունների հետ` միջազգային շուկայի համար` մրցակցելով Չինաստանի և Հնդկաստանի ՏՏ ոլորտների հետ: Ընկերությունները, յուրաքանչյուր աշխատողի համար, արտասահմանյան գործընկեր ընկերություններից ստանում են գումարներ, որը ծախսվում է ընկերության ընթացիկ և կապիտալ ծախսումերի, զարգացման, հարկեր վճարելու և աշխատակիցների աշխատավարձերի վրա: Այս մեխանիզմով սկսնակ ծրագրավորողի համար ամսական երկիր է մտնում մոտավորապես $750-1500, միջին մասնագետի համար` մոտ $1500-2500, ավագ մասնագետների համար` մինչև $5000, իսկ մենեջերների համար` դրանից էլ ավելի գումար: Այսինքն ՏՏ ոլորտի մասնագետներըն, իրենց համակարգչի դիմաց նստած, առանց որևէ ռեսուրս ՀՀ-ից արտահանելու, ապահովում են հսկայական գումարների անընդհատ հոսք դեպի հանրապետություն: Նշենք, որ նույնիսկ երկրի ամենահայտնի և հարգարժան բջջային օպերատորները, թեև վճարում են ահռելի հարկեր, բայց ի վերջո, դրանք արտասահմանյան ընկերություններ են և ընկերության իրական շահույթը, որը գոյացել է մեր` ՀՀ քաղաքացիների հաշվին, գնում է երկրից դուրս:

Մրցակից Չինաստանում և Հնդկաստանում ունեն գործնականում անսահմանափակ մարդկային ռեսուրսներ, և ՏՏ ոլորտում ցանկացած նախագիծ իրականացնելու համար նշված երկրներում կարողանում են հավաքել մինչև 30 հոգանոց թիմ՝ մինչև մեկ շաբաթ ժամկետում: Մեր երկրում արդեն իսկ խնդիր է դարձել հինգ հոգանոց միջին մասնագետներից բաղկացած խումբ հավաքելը. մասնագետներ չկան: Մի քանի տարի առաջ մեկ թափուր հաստիքի համար օրական ստացվում էր մի քանի դիմում, հիմա գրեթե բոլոր ընկերություններում ամիսներ շարունակ առկա են թափուր աշխատատեղեր: Երկրից հեռանում են հիմնականում լավագույն մասնագետները (պարզ է, օրինակ, Մայքրոսոֆթ կամ Գուգլ ընկերություններ Հայաստանից ինչ որակի մասնագետներ կարող են գնալ): Վերջին 4 տարիների ընթացքում երկրից հեռացած ծրագրավորողների թվերը և դրանց աճը շուտով կտարածվեն լրատվական կայքերում:
Նշյալ երկրների հետ մենք մրցում ենք ոչ միայն մարդկային ռեսուրսներով, այլ նաև, առաջին հերթին, աշխատուժի արժեքով: Կա գնային որոշակի սանդղակ, որի դեպքում արտասահմանյան ընկերությունը գերադասում է աշխատել հայ մասնագետների հետ, ովքեր ունեն համեմատաբար ավելի բարձր վարկանիշ, քան մրցակից երկրների մասնագետները: Այս վարկանիշը, ի դեպ, ձեռք է բերվել միմիայն ոլորտի բարձրորակ մասնագետների շնորհիվ: Սակայն գոյություն ունի որոշակի շեմ, որին մենք արդեն շատ մոտ ենք և որից ավել գումար արտասահմանյան գործատուն պատրաստ չէ վճարել: Կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքը փաստացի ավելացնում է նոր բաղադրիչ մեր աշխատավարձերի մեջ, որը ոչ բոլոր արտերկրյա ներդրողներն են պատրաստ ապահովել, և նոր նախագծերը պարզապես կգնան մեր մրցակից երկրներ, որոնց թիվը օրեցօր աճում է:
Նշեմ նաև, որ բոլոր այն ընկերությունները (բջջային օպերատորներ, բանկեր), որոնք հայտարարել են, թե իրենց աշխատակիցների նոր ֆինանսական բեռը կվերցնեն իրենց վրա, միանշանակ դա անելու են որոշ ծառայությունների թանկացմամբ, այսինքն կրկին մեր` հարկատու քաղաքացիներիս, հաշվին:
Կառավարությունը բազմիցս նշում է, որ աջակցում է ՏՏ ոլորտին և ՏՏ ոլորտի բոլոր ձեռքբերումները ներկայացնում է որպես իր հաղթանակ: Սա անհեթեթություն է: Կառավարությունը երբեք և ոչնչով չի աջակցել այս ոլորտին, այլ պարզապես չի խանգարել: Եվ քանի որ սա ինտելեկտի ոլորտ է, այն զերծ է մնացել նաև քրեաօլիգարխիկ տարրերի գրոհներից և զարգացել է միջազգային չափանիշներով: ՏՏ-ն ՀՀ-ում թերևս այն եզակի ոլորտներից է, որտեղ գնահատվում են միայն մասնագիտական գիտելիքները և որտեղ որակյալ մասնագետն ինքն է ընտրում գործատուին: Եվ այդ ոլորտն այսօր մեր երկրում վտանգված է:
Ի հակադրություն այս հայտարարությանը, կառավարական օղակներն անմիջապես կբերեն Նախագահի մրցանակի և նմանատիպ այլ միջոցառումների օրինակները, բայց դա նույնպես կեղծիք է: Նախագահի մրացանակի և նմանատիպ այլ երևույթների գաղափարի ու իրագործման հեղինակը ՏՏ ոլորտի կոնկրետ ընկերություններ են: Այդ ընկերություններն են նախաձեռնում և կազմակերպում նման միջոցառումներ` միջազգային ասպարեզում ցույց տալու համար, որ մեր երկրում ՏՏ ոլորտը նախագահի մակարդակով է կարևորվում:
Մենք դեմ չենք կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներին, մենք նույնիսկ դեմ չենք կուտակային կենսաթոշակային համակարգի գաղափարին, այլ դեմ ենք մեր կառավարության կողմից դրա անհեթեթ իրականացման ուղիներին:
Կառավարական կողմն անընդհատ նշում է, որ իրենք 10 տարի է աշխատում են այս օրենքի շուրջ: Խնդրում եմ, թող նշեն այդ 10 տարիների ընթացքում որևէ միջոցառում, որը զանգվածայնորեն լուսաբանել է այս օրենքի որևէ կետ: Նույնիսկ վեջին 3 տարիների ընթացքում, երբ նշյալ օրենք-թյուրիմացությունը գործում է կամավոր սկզբունքով, ոչ մի զանգվածային լուսաբանում չի կատարվել:
Այս օրենքն անընդհատ փորձում են համեմատել ԱՊՊԱ-ի հետ, բայց այդ համեմատությունն անհեթեթություն է: Նախ, ԱՊՊԱ-ն ինքնին լավ գաղափար է և մեր երկրում ունի նորմալ իրականացում: Ես չեմ կարծում, որ գիտակից և սթափ մարդիկ կարող են բողոքել դրա դեմ, ու այս դեպքում էլ մարդիկ այլընտրանք ունեին` մեքենա չվարել, քանի դեռ չեն ապահովագրել: Այսինքն, կար ելք այդ բեռի տակ չընկնելու: Հետո, ԱՊՊԱ-ի համար մարդ վճարում է տարեկան կտրվածքով և անմիջապես կարող է տեսնել իր վճարած գումարների արդյունքները: Իսկ Կենսաթոշակային օրենքի շրջանակներում ամսական վճարման ենթակա գումարը որոշ մարդկանց մոտ լինելու է ավելի, քան ԱՊՊԱ-ի տարեկան վճարումն է, իսկ արդյունքների տեսանելիությունը դեռ պարզ չէ, երբ կլինի և ինչպես:
Մենք, իհարկե, կարևորում ենք ոլորտի համար նոր մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը, սակայն եթե հիմա թույլ տանք մասնագետների նմանօրինակ շարունակական արտահոսք, մենք պարզապես կդառնանք անմրցունակ միջազգային ասպարեզում:
Մենք բազմիցս բարձրաձայնել ենք այս օրենքի բազում թերությունները, սակայն կառավարությունը խուլ է դրանց նկատմամբ: Առանձնացնենք դրանցից կարևորագույնները.
1.​ Ինֆլյացիա (դրամի արժեզրկում) – վերջին 20 տարիների ընթացքում դրամի գնողունակությունը նվազել է մոտ 100 անգամ. 90-ականներին, օրինակ, կարագն արժեր 27 դրամ, հիմա մոտ 3000: Ես նույնիսկ վախենում եմ մտածել թե ինչ կլինի 30-40 տարի անց: Կառավարությունը հայտարարում է, որ հետագայում թոշակները կինդեքսավորվեն, բայց իրենց իսկ առաջարկած օրենքում, նման կետ չկա, այսինքն՝ նրանք սա հայտարարում են կրկին անհիմն և միայն «“ազնիվ խոսքի»” սկզբունքով:
2.​ Բարձր դրույքաչափեր – մեր տնտեսությունը և քաղաքացիները պատրաստ չեն պարտադրվող նոր տնտեսական բեռին: Այս մասին շատ է խոսվել, չմանրանանքմ:
3.​ Ֆոնդեր – նշյալ միջազգային ֆոնդերի գաղափարը այս խաբեության գագաթնակետն է: Ինչ է ստացվում` պետությունը ժողովրդից ամսական հավաքում է ինչ-որ Ա գումար, դրան պետական բյուջեից ավելացնում է Բ գումար, և այդ ողջ գումարը մինչև 45 տարի ժամկետով հանձնում է ինչ-որ ֆոնդի: Ֆոնդը ՝ իր հայեցողությամբ, ներդրումներ է կատարում այդ գումարներով, օրինակ, գնում է մեր իսկ երկրի Գանձապետական Պարտատոմսեր, որոնց դիմաց հետագայում կրկին բյուջեից պետք է վճարվեն տոկոսներ: Այսինքն մեզանից վերցնում են գումար, հետո այդ նույն գումարը մեզ տալիս են վարկի տեսքով` տոկոսով: Ստացվում է անվերջ ցիկլ, որը բերում է երկրի՝ առանց այն էլ ոչ փայլուն տնտեսության հյուծման: Եթե մի օր էլ նշյալ ֆոնդերը, երկիրը բավականաչափ քամելուց հետո, հանկարծ հայտարարվեն սնանկ, երկրի տնտեսությունը պարզապես կվերանա, և մենք երանությամբ կհիշենք 90-ականները: Այս ամենը մեզ հիշեցնում է մորեխների հարձակում ցորենի արտի վրա:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնություն

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ – *** ԿՐԿԻՆ ԴԵՊԻ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ *** http://dem.am/2013/12/03/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d6%80%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be/ Tue, 03 Dec 2013 13:17:10 +0000 http://dem.am/?p=965 Շարունակություն]]> Հարգելի հայրենակիցներ,

ՀՀ Ազգային ժողովի 03.12.2013թ. նիստի ժամանակ քննարկվել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:

Սակայն, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի է ունենալու վաղն առավոտյան։

Հետևաբար, մենք կրկին մոբիլիզացնում ենք մեր ուժերը՝ կրկնապատկելով մեր թվաքանակը, վաղն առավոտյան՝ ժամանակը 11.30-ին հավաքվում ենք կրկին Ազգային ժողովի շենքի դիմաց՝ պահանջելու՝ ԱԺ բոլոր պատգամավորներին մասնակցել քվեարկությանը և կողմ քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրինագծին:

Չնայած մենք բոլորս քաջատեղյակ ենք օրենքից և շատ լավ գիտակցում ենք, որ այդ օրենքում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ինքնին հակասահմանադրական է և մեր պահանջն է եղել վերանայել օրենքը և օրենքից հանել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Սակայն մեզ աջակցող պատգամավորներն իրենք են որոշել հանդես գալ այդ առաջարկությամբ, հետագայում ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքն ամբողջությամբ բարեփոխելու մտադրությամբ: Մեզ մնում է միայն սատարել մեզ աջակցող պատգամավորներին:

Ֆեյբուքյան event-ը` հղում:

Միացիր և տարածիր:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
HETQ.AM – Ազգային ժողովում քվեարկություն տեղի չի ունեցել. ցուցարարներն ուղևորվեցին նախագահի նստավայր http://dem.am/2013/12/03/hetq-am-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d6%84%d5%be%d5%a5%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%bf%d5%a5%d5%b2/ Tue, 03 Dec 2013 10:42:51 +0000 http://dem.am/?p=961 Շարունակություն]]> Ինպես հայտնում է hetq.am կայքը՝

«ԱԺ դիմաց հավաքված ցուցարարների մոտ դուրս եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին իրենց պայքարի համար` նշելով, որ չորս խմբակցությունները, որոնք դեմ են այս օրենքին, ուժեղ են հենց ցուցարարներով, որոնք իրենց քանակով ճնշում են գործադրում ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, այսինքն` իշխանության վրա:

Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր քվեարկություն տեղի չի ունեցել, այն կլինի վաղը` ժամը 12:00-ին և խնդրեց, որ ակցիայի մասնակիցները ստվարացնեն իրենց շարքերը, ինչը հաջողության միակ գրավականն է:

Պատգամավորը հավելեց, որ իշխանությունը վախենում է մասսաներից, և միայն հոծ բազմությունը կարող է ստիպել իշխանությանը լսել իր պահանջը:

Առաջարկ եղավ ներկայացուցիչներ ուղարկել ԱԺ ակցիայի մասնակիցների պահանջները խմբակցություններին ներկայացնելու համար, սակայն ակցիայի մասնակիցների մեծ մասը դեմ հանդես եկավ` նշելով, որ պահանջները վաղուց ներկայացված են, իշխանությունը տեղյակ է դրան և բանակցելու կամ քննարկելու ոչ մի բան չունեն:

Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26` իրենց պահանջը ներկայացնելու ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:

Այս պահին ցուցարարները հավաքվել են նախագահի նստավայրի դիմացի մայթին, Բաղրամյան 26-ի դիմաց կուտակվում են ոստիկանական ուժեր, այդ թվում նաև կարմիր բերետավորներ, որոնք ժամանեցին հենց նոր: Ոստիկանները շրջափակել են ցուցարարներին, փակել են նախագահի նստավայրի մայթը: Ցուցարարները պահանջագիր են փոխանցել նախագահին:»

Աղբյուր՝ http://hetq.am/arm/news/31129/

]]>
CIVILNET.AM – Բողոքի ակցիա` Ազգային ժողովի դիմաց http://dem.am/2013/12/03/civilnet-am-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81/ Tue, 03 Dec 2013 10:33:04 +0000 http://dem.am/?p=956 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է civilnet.am կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնության մոտ 400 անդամները դեկտեմբերի 3-ին` ժամը 11:30-ից Ազգային ժողովի շենքի դիմաց ակցիա են իրականացնում` իրենց աջակցությունը հայտնելով ԱԺ-ում կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու նախաձեռնության հեղինակներին:

Ինչպես հաղորդում է ՍիվիլՆեթի թղթակիցը, ակցիայի մասնակիցների հիմնական բողոքը վերաբերում է օրենքի «պարտադիր» բաղադրիչին և, ընդհանուր առմամբ, կենսաթոշակային օրենքի բարեփոխումներին: Նրանք պահանջում են առնվազն մեկ տարով հետաձգել «պարտադիր» բաղադրիչի կիրառումը:

Ակցիայի վայրում կան նաև ոստիկաններ, սակայն ցույցը հիմնականում խաղաղ բնույթ է կրում:

ԱԺ-ում դեկտեմբերի 3-ին ավարտվել է կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով քննարկումը: Քվեարկությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ի առավոտյան:

Կենսաթոշակային նոր համակարգի հարցով նոյեմբերի 15-ին` ժամը 12:00-ին նախատեսված էր արտահերթ նիստ, որը, սակայն, Հանրապետական խմբակցությունը տապալեց: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը նույն օրը բողոքի ակցիա կազմակերպեց Ազգային ժողովի դիմաց, որը շարունակվեց կառավարության շենքի և ՀՀԿ գրասենյակ դիմաց:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը նոյեմբերի 20-ին բաց նամակ էր ուղղել Ազգային ժողովի` իրենց սատարող պատգամավորներին:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» ֆեյսբուքյան խումբն այս պահին ունի 12,444 անդամ:

Պարտադիր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:»

Աղբյուր՝ http://civilnet.am/2013/12/03/protest-pension-in-front-of-parliament/

]]>
Yerkir videonews (YouTube) – ”Դեմ եմ պարտադիրին” նախաձեռնության անդամները http://dem.am/2013/12/03/yerkir-videonews-youtube-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%b1%d5%a5%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9/ Tue, 03 Dec 2013 10:25:55 +0000 http://dem.am/?p=953

]]>
TERT.AM – Կենսաթոշակային գործող համակարգը վատն է և պետք է բարեփոխվի. Հակոբ Հակոբյան http://dem.am/2013/12/03/tert-am-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%b8%d5%b2-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a8-%d5%be%d5%a1/ Tue, 03 Dec 2013 10:22:39 +0000 http://dem.am/?p=948 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ. հունվարի 1-ից հետաձգելու օրինագծի արտահերթ կարգով քննարկմանը, ոչ իշխանական խմբակցությունների ամփոփիչ ելույթներից հետո այսօր «Հանրապետական» խմբակցության անունից ելույթ ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ով նշեց, որ կենսաթոշակների գործող համակարգը վատն է, պնդեց օրենքի կարևորության հարցում՝ նշելով, որ ընդդիմախոսների ասելիքները համոզիչ չեն։

«Շատ էին ոգևորվել, որ բոլորով ստորագրել էին մի թղթի տակ»,- դիմելով ընդդիմադիր ու այլընտրանքային խմբակցություններին՝ ասաց նա։ Պատգամավորը նկատի ուներ հավաքված 49 ստորագրությունները, որոնց միջոցով օրինագիծը արտահերթ կարգով քննարկման էր դրվել։

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց, որ մեղադրանքներն օրենքի մասով անհիմն են. «Էդ մենք ե՞րբ ենք սուտ ասել»։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե բարեփոխումների անվան տակ Կառավարությունը բոլոր հարցերում ձախողում է, Հակոբ Հակոբյանը նշեց, որ մեր «գործող կենսաթոշակային համակարգը վատն է, չի համապատասխանում հասարակությունում ձևավորված իրական հարաբերություններին,սոցիալական խնդիրների իրական վերաբաշխմանը», այդ պատճառով էլ ցանկանում են բարեփոխել այն։

«Մենք կարող ենք հստակ բարեփոխումներ անել, ռեֆորմներ չանելը մեր նման երկրների համար հանցագործություն է»,– ասաց նա:

Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության աշխատանքն է քննադատել Կառավարությանը, և ինքը հասկանում է ընդդիմությանը, սակայն վստահ է, որ ինչ էլ անեն, պետք է իրենց ու կառավարությանը մեղադրեին:

«Չանեինք, կմեղադրեիք, որ չենք անում, ասում եք, չեք անում: Սա պառլամենտ է, ուրախ եմ, որ այստեղ սկսել ենք շատ խոսել»,- եզրափակեց Հակոբ Հակոբյանը:»

Աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2013/12/03/hakob-hakobyan/

]]>
a1plusnews (YouTube) – Արծվիկ Մինասյան. Ինչո՞ւ եք լռում http://dem.am/2013/12/03/a1plusnews-youtube-%d5%a1%d6%80%d5%ae%d5%be%d5%ab%d5%af-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%a5%d6%84-%d5%ac%d5%bc%d5%b8%d6%82%d5%b4/ Tue, 03 Dec 2013 10:17:10 +0000 http://dem.am/?p=945

]]>
a1plusnews (YouTube) – ՀԱԿ-ը կոչ է անում նախագիծը հետաձգել մեկ տարով http://dem.am/2013/12/03/a1plusnews-youtube-%d5%b0%d5%a1%d5%af-%d5%a8-%d5%af%d5%b8%d5%b9-%d5%a7-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%a8-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%b1%d5%a3%d5%a5/ Tue, 03 Dec 2013 10:14:28 +0000 http://dem.am/?p=941

]]>
LRAGIR.AM – ԱԺ 4 խմբակցությունները կողմ են քվեարկելու կենսաթոշակային բարեփոխման հետաձգմանը http://dem.am/2013/12/03/lragir-am-%d5%a1%d5%aa-4-%d5%ad%d5%b4%d5%a2%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%a5%d5%b6-%d6%84%d5%be%d5%a5%d5%a1%d6%80/ Tue, 03 Dec 2013 10:05:34 +0000 http://dem.am/?p=931 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է lragir.am կայքը`

«Ազգային ժողովը շարունակում է արտահերթ կարգով քննարկել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հարցը:

Հարցը ԱԺ քննարկմանն են ներկայացրել ԱԺ Ժառանգություն, ՀԱԿ, ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունների պատգամավորները՝ 49 ստորագրություններով: Այս չորս խմբակցությունները մշակել և ԱԺ են ներկայացրել կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրումը մեկ տարով հետաձգելու նախագիծ, որը քննարկվում է և որին այս չորս խմբակցությունները կողմ են քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք կողմ են քվեարկելու այս համակարգի ներդումը մեկ տարով հետաձգելու նախագծին:

ԲՀԿ խմբակցության անունից խմբակցության քատուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս կառավարությունը կարող է գնալ նման բարեփոխումների, որին հասարակությունը վստահում է: Նա նշեց, որ կենսաթոշակային կամավոր բաղադրիչի ներդրման պայմաններում հայտնի դարձավ, որ ոչ ոք չի ցանկանում օգտվել այդ բարեփոխումից, քանի որ վստահությունը բացակայելու է:
Նա նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվերակելու նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով հետաձգել նախագիծը և կազմակերպել լուրջ քննարկոմներ: Նման օրենքի կիրառումը, ըստ Նաիրա Զոհրաբյանի, հղի է լինելու կործանարար հետևանքներով: Նա նաև նշեց, որ կառավարությունը տոտալ ճնշում է գործադրում ԱԺ-ի վրա՝ այս օրինագիծը անցկացնելու համար:

Տոտալ ճնշման վերաբերյալ արտահայտությունը զայրացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին. «Տիկին Զոհրաբյան, մեծամասնությունից ոչ ոք չի ասել, որ կառավարության կողմից տոտալ ճնշումներ կան մեզ վրա, եթե ձեզ վրա կա, դա ուրիշ հարց»:

Հովիկ Աբրահամյանը բոլոր պատգամավորներին կոչ աերց իրենց հայտարարությունների մեջ լինել կոռեկտ և զրպարտությամբ չզբաղվել:

ՀՀԿ խմբակցության անունից Հակոբ Հակոբյանը նշեց, որ վերոնշյալ չորս խմբակցությունները կարողացել են մի թղթի տակ ստորագրել ու շատ ուրախացել են դրա համար: Նա նշեց, որ եթե այդ չորս ուժերը նման գործելաոճը կարողանան սարքել սկզբունք, շատ լավ կլինի: Նա նշեց, որ Հայաստանի նման երկրներում բարեփոխումներ չկատարելը հանցագործություն է: «Է չանեինք, կմեղադրեիք, որ չենք անում: Ես կարծում եմ, որ դուք պետք ա միանաք ռեֆորմին: Եթե պարտադիրը պետք չի, մինչև հիմա կար երեք տարի, ինչո՞ւ ոչ մի առաջարկ չկար: Էսօրվանից եկեք մտածենք, ուշ չի»,- ասաց Հակոբ Հակոբյանը:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը Հովիկ Աբրահամյանին կոչ արեց նկատողություն անել ՀՀԿ պատգամավորներին: Նա նշեց, որ շատ կցանկանար, որ Հովիկ Աբրահամյանի խորհուրդներին հետևեին ՀՀԿ խմբակցության առանձին անդամներ, ովքեր տեղի-անտեղի վիրավորում են թե ընդդիմախոս քաղաքացիներին, թե պատգամավորներին: Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք դեմ չեն կենսաթոշակային բարեփոխումներին, այլ դեմ են պարտադիր կուտակային համակարգին:

Այն դեպքում, երբ երկրում մեծ թվով գործազրուկներ կան, իսկ աղքատության մակարդակը բարձր է, ըստ Մինասյանի, նման բեռ չի կարելի դնել մեր քաղաքացիների վրա: «Էս մարդկանց մենք ասում ենք՝ դուք այլևս Հայաստանում անելիք չունեք, հեռացեք Հայաստանից: Մի՞թե սա ենք մենք ուզում»,- հարցադրում արեց Արծվիկ Մինասյանը:»

Աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/91868

]]>
Araratnews Lratvakan (YouTube) – Ակցիա ԱԺ-ի դիմացˋ ընդդեմ կուտակային կենսաթոշակների http://dem.am/2013/12/02/araratnews-lratvakan-youtube-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%a1%d5%aa-%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81%cb%8b-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1/ Mon, 02 Dec 2013 15:08:43 +0000 http://dem.am/?p=927

]]>
PanoramaAM (YouTube) – Բողոքի ակցիա Ազգային ժողովի դիմաց http://dem.am/2013/12/02/panoramaam-youtube-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%a1%d5%a6%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%ab-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1/ Mon, 02 Dec 2013 12:21:16 +0000 http://dem.am/?p=915

]]>
Դ!ԵՄ ԵՄ – *** ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ԺԱՄԸ 11:30-ԻՆ ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ԱԺ *** http://dem.am/2013/12/02/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a4%d5%a5%d5%af%d5%bf%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-3-%d5%ab%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a8-1130-%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bd/ Mon, 02 Dec 2013 10:44:47 +0000 http://dem.am/?p=907 Շարունակություն]]> Վաղը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 12:00-ին ԱԺ-ում տեղի է ունենալու քվեարկություն կուտակային կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելու հարցով:

Վաղը՝ դեկտեմբերի 3-ին ժամը 11:30-ին հավաքվում ենք ԱԺ-ի վարչական շենքի դիմաց՝ պատգամավորներից պահանջելու, որպեսզի նրանք կողմ քվեարկեն բաղադրիչի կիրառումը մեկ տարով հետաձգելուն:

Հիշեցնենք, որ այս հարցը մտցվել է ԱԺ-ի այս նստաշրջանի վերջին քառօրյա և քննարկվելու է այսօր:

Ֆեյբուքյան event-ը` հղում:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
1IN.AM – Լարված իրավիճակ ԱԺ դիմաց. հավաքված ակտիվիստները սպասում են պատասխանի http://dem.am/2013/12/02/1in-am-%d5%ac%d5%a1%d6%80%d5%be%d5%a1%d5%ae-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%ab%d5%b3%d5%a1%d5%af-%d5%a1%d5%aa-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d6%81-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%be%d5%a1%d5%ae-%d5%a1/ Mon, 02 Dec 2013 09:12:27 +0000 http://dem.am/?p=901 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«Ազգային ժողովի դարպասների մոտ հավաքվել են մի խումբ երիտասարդներ, ովքեր բողոքում են Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկում, այլ սպասում են ԱԺ պատասխանին՝ քառօրյայում կենսաթոշակային բարեփոխումների հարցի քննարկման վերաբերյալ:

«Ուզում ենք տեսնել՝ քառօրյայում այդ հարցը ներկայացվելո՞ւ է, թե՞ ոչ: Ստորագրահավաք պիտի լիներ, հիմա պատասխանին ենք սպասում»,- ասացին երիտասարդները՝ միաժամանակ հավելելով, որ արդեն նկատում են՝ տրամադրությունների փոփոխություն կա, պատգամավորներն իրենք էլ են խոսում, որ պետք է ճրենքի կիրարկումը ժամանակավորապես՝ մեկ տարով հետաձգվի, որպեսզի վերանայեն այն:

Ամենատարբեր ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, սպասարկում և այլն, աշխատող երիտասարդները վճռական են. ԱԺ մոտ սպասելու են այնքան, որքան պահանջվի: Ի դեպ, ԱԺ այս քառօրյայում ընդգրկված է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» նախագիծը. այն հավանաբար կքննարկվի այսօր:»

Աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_234580.html

]]>
EMEDIA.AM – Կուտակային կենսաթոշակի դեմ բողոքողներին խնդրել են հեռանալ մինչև Պուտինի գալը http://dem.am/2013/12/02/emedia-am-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%b8/ Mon, 02 Dec 2013 09:03:31 +0000 http://dem.am/?p=896 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է emedia.am կայքը՝
«Ազգային ժողովի մոտ այս պահին հավաքված են պարտադիր կուտակային կենսաթոշակի ներդրման դեմ բողոքողները։
Ինչպես հաղորդում է eMedia.am թղթակիցը, ոստիկանները խնդրել են հավաքվածներին ազատել տարածքը մինչև 13-30՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի կապակցությամբ։
Բողոքողներն այս պահին դեռ չեն որոշել՝ կհեռանան, թե ոչ։»
Աղբյուր՝ http://emedia.am/?p=48679%2F

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Բողոքի երթ-ակցիա մեքենաներով http://dem.am/2013/12/01/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a5%d6%80%d5%a9-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b8%d5%be/ Sun, 01 Dec 2013 17:35:16 +0000 http://dem.am/?p=881 Շարունակություն]]> Հարգելի քաղաքացիներ,

Կազմակերպվում է կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ բողոքի երթ-ակցիա մեքենաներով:

Հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին ժամը 12:30 – ին մեքենաներով հավաքվում ենք Մարզահամերգային համալիրի ավտոկայանատեղիում (parking) և միասին դրոշներով շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ:

Խնդրում ենք լինել ակտիվ և անպայման մասնակցել այս ակցիային, որի նպատակն է իրազեկել և մոտիվացնել մարդկանց կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ պայքարին միանալու համար:

Քանի որ տվյալ ակցիան մեծ կազմակերպչական ջանքեր է պահանջում, մասնակցելել ցանկացողներին խնդրում ենք հնարավորինս շուտ ուղարկել հեռախոսահամարը es@dem.am էլ. հասցեին, որպեսզի հնարավոր լինի կապ հաստատել և հաղորդել մանրամասները:

Ֆեյբուքյան event-ը` հղում:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Բոլորս դեպի ԱԺ http://dem.am/2013/12/01/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bd-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a1%d5%aa/ Sun, 01 Dec 2013 17:15:43 +0000 http://dem.am/?p=866 Շարունակություն]]> Հարգելի քաղաքացիներ,

Ս.թ. դեկտեմբերի 2-ին մեկնարկելիք ԱԺ-ի այս նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում քննարկվելու է կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխման նախագծին, որը կներկայացվի ԱԺ-ում, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու փորձը ձախողվեց, քանի որ ՀՀԿ-ն բոյկոտեց այն:

Այժմ որոշված է հարցը մտցնել հերթական քառօրյա` օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետից, որի համաձայն պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ:

Այս կապակցությամբ խորհրդարանում ստորագրահավաք է անցկացվում:

Որոշված է կրկին հավաքվել ԱԺ-ի վարչական շենքի դիմաց՝ պատգամավորներից պահանջելու, որպեսզի նրանք ստորագրեն հայտարարության ձևաթերթիկը, որով կենսաթոշակային կուտակային համակարգի փաթեթի քննարկումը կմտցվի առաջիկա քառօրյա:

Հնարավոր է, որ օրենքի քննարկումը լինի ոչ թե երկուշաբթի, այլ հաջորդ 3 օրերի ընթացքում, ինչի մասին կտեղեկացվենք երկուշաբթի օրը: Այդ իսկ պատճառով խնդրում ենք ԲՈԼՈՐԻՆ հետևել մեր գրառումներին, որպեսզի արագորեն կարողանանք ինքնակազմակերպվել և հավաքվել ԱԺ-ի վարչական շենքի դիմաց:

Հետևյալ հղումով կարող եք գտնել համապատասխան ֆեյբուքյան event-ը` հղում:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Azatutyun Radiokayan (YouTube) – Պարտադիր կուտակայինի պայքարին միացան երեխաները http://dem.am/2013/11/30/azatutyun-radiokayan-youtube-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6/ Sat, 30 Nov 2013 18:52:05 +0000 http://dem.am/?p=857

]]>
NewsamChannel (YouTube) – Arcvik Minasyan http://dem.am/2013/11/30/newsamchannel-youtube-arcvik-minasyan/ Sat, 30 Nov 2013 18:46:56 +0000 http://dem.am/?p=853

]]>
168.AM – Կառավարությունը պատրաստ է խթանել արտագաղթը http://dem.am/2013/11/30/168-am-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%bf%d6%80%d5%a1%d5%bd%d5%bf-%d5%a7-%d5%ad%d5%a9%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac-%d5%a1%d6%80/ Sat, 30 Nov 2013 17:53:04 +0000 http://dem.am/?p=847 Շարունակություն]]> Կառավարությունը պատրաստ է խթանել արտագաղթըԻնչպես հայտնում է 168.am կայքը`

«Դիլիջանում երեկ բացվել է Բիզնես ինովացիոն ֆորումը, որին մասնակցել է նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը, բնականաբար, հանդես է եկել ելույթով, խոսել ՏՏ ոլորտի ներկայիս վիճակի, խնդիրների և հեռանկարների մասին:

Նա նշել է, որ այսօր ՏՏ ոլորտը ՀՀ-ում ստեղծում է ՀՆԱ-ի հինգ տոկոսը. ոլորտը համադրելի է հանքահումքային արդյունաբերության հետ, այն ունի 7000 մասնագետ, ովքեր ունեն բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներ: Վարչապետի դիտարկմամբ` ապագայում էլ այս աշխատատեղերի շարժիչ ուժը լինելու է մասնագիտական կարողությունների ավելացումը: Կառավարության ղեկավարի կարծիքով` այսպիսի նոր աշխատատեղերն են, որ ապահովելու են երկրի առաջընթացը: Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ դեռևս համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկզբում ՏՏ բնագավառում ՀՀ-ն արձանագրել է 28 տոկոսի աճ:

«Մենք պետք է երկարաժամկետ առումով հասկանանք, որ նոր աշխատատեղերը լինելու են այն ոլորտներում, որոնք առնչվում են ՏՏ-ի հետ, ինչը դնում է լրջագույն խնդիր: Առաջին հերթին` դա կադրերի պատրաստման խնդիրն է: ՏՏ-ն մեր առջև խնդիր է դնում, որպեսզի պետությունը ոլորտին տարեկան ապահովի 2000 մասնագետներ, ակնհայտ է, որ ապագայում էլ պահանջարկն ավելանալու է: Դա նշանակում է, որ բուհերում ուսանողական տեղերի պլանավորման ուղղությամբ էապես պետք է շեշտադրումները փոխենք: Իրավաբանական և տնտեսագիտական ֆակուլտետներում պետպատվերի տեղերն էապես նվազեցնելու ենք` դրանք տեղափոխելով ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներ: Պետական բյուջեի միջոցներն ուղղելու ենք ՏՏ ոլորտի բարձրորակ մասնագետների պատրաստմանը»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի այս հայտարարությունն իրականում բավականին ուշագրավ է: Այն նախ` անկեղծ խոստովանություն է, որ անկախության հռչակումից ի վեր հանրապետությունում «արտադրվել» են պահանջվածից մի քանի անգամ ավելի շատ տնտեսագետներ ու իրավաբաններ:

Իհարկե, նրանց մի մասն ընդամենը դիպլոմով է իրավաբան կամ տնտեսագետ, սակայն, միևնույն է` անգամ որակյալ մասի թիվն այնքան մեծ է, որ կբավարարեր Ռուսաստանի պես երկրին: Յուրաքանչյուր աշխատող ընկերության բաժին է ընկնում մի քանի տնտեսագետ ու իրավաբան: Իսկ հիմա հասկացել են, որ նախ` հարկավոր է տնտեսություն ունենալ, հետո` մտածել տնտեսագետների քանակը երկրաչափական պրոգրեսիայով մեծացնելու մասին: Ու քանի որ ամենահեռանկարային ճյուղը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաները, որոշվել է շեշտը դնել այդ ոլորտի վրա: Այսինքն` լրացուցիչ մասնագետներ պատրաստել:

Իսկ ո՞րն է այս ամենի հակասականությունը: Ինչպես հայտնի է, հաջորդ տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ ամենից ակտիվ բողոքում են հենց ՏՏ ոլորտի աշխատակիցները: Նրանք ստանում են բարձր և ոչ ստվերային աշխատավարձեր և ընկնում են պարտադիր վճարի ոչ թե 5%-ի, այլ 10%-ի տակ: Նույն միջոցառման ժամանակ վարչապետը հպարտությամբ նշել է, որ ըստ «Մենթոր Գրաֆիկս Հայաստան» ընկերության` չիպերի արտադրության ոլորտում մեր երկիրն ապահովում է արտադրանքի հինգ տոկոսը: Մինչդեռ նույն «Մենթոր Գրաֆիկսի» աշխատակիցները բոլորից ակտիվ են կենսաթոշակային նոր համակարգի ներդրման դեմ պայքարում: Սակայն նրանց կարծիքը ոչ ոք բանի տեղ չի դնում:

Զարմանալիորեն, ՏՏ ոլորտի 120 ներկայացուցիչների մասնակցությամբ այս ֆորումի ժամանակ կենսաթոշակների հարցը քննարկման առարկա չի դարձել (կամ` դրան կարևորություն չի տրվել, ինչը երևում է ֆորումի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից): Փոխարենը` վարչապետն անդրադարձել է այդ թեմային` լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա ասել է, որ կենսաթոշակային կուտակային նոր համակարգը մշակվել է շուրջ տասը տարի, լավագույն մասնագետների ներգրավվածությամբ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ: «Մենք հաշվի ենք առել մեր ընդդիմախոսների կարծիքները, որի արդյունքում էլ մշակվել է հայեցակարգը: Մենք ցանկանում ենք առաջ գնալ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքների պահանջներին համապատասխան: Մենք վճռական ենք մեր բարեփոխումները տրամաբանական ավարտին հասցնելու հարցում»,- ասել է Տիգրան Սարգսյանը` հիշեցնելով, որ ԱՊՊԱ-ի ներդրման ժամանակ ևս կային դժգոհություններ, սակայն համակարգի ներդրումից ընդամենը երկու եռամսյակ անց հասարակությունը զգաց դրա ներդրման արդյունավետությունը:

Ասել է թե` կառավարությունը տեղի չի տալու, և հաջորդ տարվա հունվարի մեկից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ուժի մեջ է մտնելու:
Փաստորեն, պետությունը կարևորելով ՏՏ ոլորտի զարգացումը, պատրաստվում է քայլեր ձեռնարկել ապագա կադրերի համալրման ուղղությամբ, սակայն, մեծ հաշվով, մտահոգված չէ արդեն պատրաստի կադրերի` որակյալ մասնագետների ճակատագրով:

Սա մեծ շռայլություն է: Ինչպես նախկինում գրել էինք, Ռուսաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ մինչև 2020 թվականը ՌԴ ՏՏ ոլորտը շուրջ 200 հազար միգրանտ մասնագետների կարիք կունենա, քանի որ տեղական որակյալ աշխատուժը շուկային չի բավարարում: Իսկ մեր մասնագետները բազմիցս նշել են, որ եթե իրենց մտահոգությունները լուծում չգտնեն, ապա իրենք ստիպված կլինեն արտագաղթել և աշխատանքի անցնել այլ երկրներում: Ուղղություններից մեկն արդեն պարզ է` Ռուսաստանը: Այս հայտարարություններին կառավարությունը կամ լուրջ չի վերաբերվում, կամ գտնում է, որ դա շանտաժի նման է: Իսկ կառավարությունը, ինչպես ամերիկյան ֆիլմերում է, շանտաժի չի ենթարկվում և փոխզիջումների չի գնում:

Թեպետ այս ամենը կարող է նաև մեկ այլ ձևով մեկնաբանվել: Կառավարությունը շատ էլ լուրջ է ընդունում ՏՏ ոլորտի հայ մասնագետների` արտագաղթելու սպառնալիքը: Ու քանի որ դրա իրականացման դեպքում Հայաստանի տնտեսության գերակա ուղղություն հռչակված ՏՏ ոլորտը կարող է կանգնել կադրերի սուր դեֆիցիտի խնդրի առաջ, որոշվել է հիմիկվանից լուծել այդ հարցը` ապահովել ՏՏ ոլորտի մասնագետների ավելի մեծ առաջարկ:

Այս մոտեցումն արդարացված կլիներ, եթե չլիներ մեկ կարևոր բայց: Ժամանակային լագը: Կառավարության «շեշտադրման փոփոխությունն» արդյունք կարող է տալ լավագույնը 4-5 տարի հետո: Այսինքն` ՏՏ ոլորտի մասնագիտությունների ֆակուլտետներում պետպատվերի տեղերի ավելացման արդյունքում` շրջանավարտները շուկան կհամալրեն տարիներ անց: Ընդ որում, պարզ չէ, թե ապագա կադրերի որ մասը կլինի որակյալ և որ մասը կցանկանա աշխատել սեփական երկրում:
Իսկ եթե այսօրվա մասնագետների մի մասն իր սպառնալիքներն ի կատար ածի և հեռանա երկրից, ապա 4-5 տարիների ընթացքում մեր երկիրը կկանգնի ՏՏ ոլորտի կադրերի լուրջ խնդրի առաջ:

Գերակա ոլորտի թռիչքային զարգացում նման պայմաններում ակնկալելը միամտություն կլինի: Ներկայումս աշխարհն արագ է փոփոխվում: Իսկ ՏՏ ոլորտը` առավել, քան արագ: Այս ոլորտում մի քանի տարվա լճացումը Հայաստանին կարող է ետ գցել 10-15 տարով: Սակայն, ինչպես համոզվել ենք, կառավարության խնդիրը ոչ թե 10-15 տարվա հեռանկարում նորմալ տնտեսություն ունենալն է, այլ այսօր, վաղը և հաջորդ օրը պետբյուջեն լցնելը (հնարավորության դեպքում` նաև յուրային ընկերությունների հաշիվները):»

Աղբյուր` http://168.am/2013/11/30/304891.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

]]>
AZATUTYUN.AM – Պարտադիր կուտակայինի դեմ պայքարին միացան երեխաները http://dem.am/2013/11/30/azatutyun-am-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%ab%d5%b6/ Sat, 30 Nov 2013 17:35:06 +0000 http://dem.am/?p=839 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է azatutyun.am կայքը`

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարին այսօր միացել էին ակտիվիստների երեխաները:
«Մի նեղացրեք մեր ծնողներին» խորագրով մանկական նկարների ցուցահանդես էր կազմակերպվել Սիրահարների այգում։ Երեխաները նկարել էին իրենց ընտանիքները և, դրանք ի ցույց դնելով, փաստորեն, կառավարությունից պահանջում էին չկրճատել իրենց ծնողների աշխատավարձը, ինչը անդրադառնալու էր հենց իրենց վրա:

Ժամանակները փոխվել են, և երեխաներն են այս պահին դուրս եկել փողոց՝ ծնողների պաշտպանելու, այս ակցիայի ընթացքում ասում էին ակտիվիստ-ծնողները։

«Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մեր երեխաներն են կանգնում մեր կողքին, որովհետև հակառակ դեպքում նրանց ծնողները ստիպված են լինելու կրկնակի աշխատանք վերցնել»,- ասում էր ծնողներից մեկը։
«Էս օրենքը ընտանեկան բյուջե հասկացողությունը հաշվի չի առնում, որ մի հոգի աշխատում է, պահում է 3-4 հոգու»,- ասում էր մեկ այլ ծնող։

Ակցիայի մասնակից երեխաները ծնողների ուղեկցությամբ Սիրահարների այգուց շարժվեցին դեպի Ազգային ժողովի շենքը՝ մանկական ստեղծագործությունները ԱԺ պատգամավորներին նվիրելու: Սակայն ոստիկանները փակեցին նրանց ճանապարհը՝ մեղադրելով ակտիվիստներին երեխաներին սադրելու համար:

Խորհրդարանի շենքից ցուցարարներին ընդառաջ դուրս եկավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ով խոստացավ հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյայի ընթացքում նկարները նվիրել պատգամավորներին։

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ չորս խմբակցություններով պայմանավորվել են երկուշաբթի օրը մինչև ժամը 12-ը այս խնդրի վերաբերյալ նախագիծ ներկայացնել ԱԺ նախագահին, որն առանց ԱԺ մեծամասնության քննարկման կընդգրկվի քառօրյայի օրակարգում և կքննարկվի արտահերթ։

«Հայտարարության նախագծում մենք ամրագրել ենք առաջարկներ կառավարությանը, Կենտրոնական բանկին, որպեսզի ԱԺ համապատասխան հանձնաժողովների հետ քննարկենք կասեցնելու, հետաձգելու հարցը, մինչև այդ հայտարարության մեջ նշված պայմանների իրագործումը կամ առնվազն մինչև 2015 թվականի հունվարի 1-ը,այդ ընթացքում իրականացնել մասնագիտական հանրային լայն քննարկումներ, մշակել կենսաթոշակային բարեփոխումների նոր սցենարներ, այդ թվում նաև պարտադիր բաղադրիչը հանելու դեպքում։ Դրանից հետո՝ վերջնական սցենարները մշակելուց հետո, առաջարկում ենք դնել համաժողովրդական հանրաքվեի»,- ասաց Մինասյանը։

Եթե նույնիսկ քաղաքական մեծամասնությունը չներկայանա այս քննարկմանը, պարտադիր կուտակային կենսաթոշակի հետ կապված մտահոգությունը կհնչի խորհրդարանում:

Պատասխանելով մեր հարցին, թե մտադիր են արդյոք ԱԺ պատգամավորները հարցը հասցնել մինչև Սահմանադրական դատարան, Արծվիկ Մինասյանն ասաց.- «Վստահ եմ, որ եթե մենք այստեղ հաջողություն չարձանագրենք, ապա հավանաբար կդիմենք նաև այդ քայլին»։»

Աղբյուր՝ http://www.azatutyun.am/content/article/25185590.html

]]>
168.AM – «Հրապարակ». «Մի ուրիշ ձև» աժիոտաժ խորհրդարանում http://dem.am/2013/11/30/168-am-%d5%b0%d6%80%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%a1%d5%af-%d5%b4%d5%ab-%d5%b8%d6%82%d6%80%d5%ab%d5%b7-%d5%b1%d6%87-%d5%a1%d5%aa%d5%ab%d5%b8%d5%bf%d5%a1%d5%aa-%d5%ad%d5%b8/ Sat, 30 Nov 2013 13:11:44 +0000 http://dem.am/?p=832 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

««Հրապարակը» գրում է. Երեկ խորհրդարանում աժիոտաժ էր՝ «մի ուրիշ ձև». ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնչակտուր անցնում էր խորհրդարանական միջանցքներով, հենց մի ընդդիմադիր կամ «այյընտրանքային» պատգամավոր էր գտնում, արագ բերման էր ենթարկում. «Ո՞ւր ես, է, արի, շուտ արա», ու հետն արագ տանում էր։ Վերջին «տարվածը» Գագիկ Ջհանգիրյանն էր։ Բանն այն է, որ խորհրդարանական չորս խմբակցություններ պետք է հասցնեն 24 ժամվա ընթացքում ստորագրել հայտարարության ձևաթերթիկը, որով փորձում են կենսաթոշակային կուտակային համակարգի փաթեթի քննարկումը հրատապ կարգով մտցնել առաջիկա քառօրյա։ Քիչ հետո «պուլեմյոտի» արագությամբ խորհրդարան «գցվեց» «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նա շնչակտուր, աստիճանները երեք-երեք լոնք անելով՝ բարձրացավ երկրորդ հարկ ու հենց միջանցքում Արծվիկ Մինասյաեի ձեռքից վերցրեց ձևաթուղթն ու ստորագրությունը դրոշմեց վրան։ Ո՞րերորդն էիք՝ հարցրինք շնչակտուր Թևաև Պողոսյանին։ «Տասներորդը»։ Ընդամե՛նը, արդեն ժամը տասնյոթն է։ «Ոչ մի կապ չունի, միևչև երկուշաբթի ժամը տասներկուսը ժամանակ ունենք, կհասցնենք 44 ստորագրություն հավաքել, շաբաթ-կիրակին աշխատանքային չեն համարվում»։ Վասն ինչի՞։ «Վասն այն, որ լիքը ֆունդամենտալ բացեր կան այդ օրինագծի մեջ, պետք է շտկել, ինչո՞ւ ընդունել, հետո, մի քանի ամիս անց գալ, փոփոխությունները բերել, թե քննարկենք-ընդունենք։ Պետք է էս գյխից հարցը լուծել»։ Կհաջողե՞ք այս անգամ, թե՞ էլի կտապալվի նիստը։ «Վստահ եմ. որ ցանկացած մարդ, որ ճանապարհ է գնում, տեղ է հասնում, պետք է չհոգնել պարզապես ու պայքարել մինչև վերջ»։»

Աղբյուր՝ http://168.am/2013/11/30/304845.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

]]>
Kentron Channel (YouTube) – Հայկական ուրբաթ 29.11.13 http://dem.am/2013/11/30/kentron-channel-youtube-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%af%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82%d6%80%d5%a2%d5%a1%d5%a9-29-11-13/ Sat, 30 Nov 2013 13:02:03 +0000 http://dem.am/?p=829

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխման նախագիծ ԱԺ-ի օրակարգում http://dem.am/2013/11/30/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4/ Sat, 30 Nov 2013 12:27:24 +0000 http://dem.am/?p=817 12345

]]>
ARMINFO.AM – Հայ ավտոմոբիլիստները բողոքում են աշխատավարձերի 6.6-13% նվազման դեմ http://dem.am/2013/11/29/arminfo-am-%d5%b0%d5%a1%d5%b5-%d5%a1%d5%be%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b8%d5%a2%d5%ab%d5%ac%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%a1/ Fri, 29 Nov 2013 14:35:24 +0000 http://dem.am/?p=812 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է arminfo.am կայքը՝

«Հայ ավտոմոբիլիստները բողոքում են աշխատավարձերի 6.6-13% նվազման դեմ, որը տեղի կունենա կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում: Այդ նպատակով «Ես դեմ եմ աշխատավարձերի 6-13% նվազմանը» երիտասարդական նախաձեռնության մասնակիցներն սկսել են ցանկացողներին բաժանել անվճար կպչուն պիտակներ:

Ակցիայի մասնակիցների խոսքերով, արդեն բաժանվել են մոտ 700 պիտակներ: Այն բանից հետո, երբ դրանք կփակցվեն ավտոմոքենաների ապակիների վրա, նախաձեռնողները մասնակիցներին խնդրում են ուղարկել իրենց լուսանկարները es@dem.am հասցեով, նախաձեռնության Facebook-ի էջում դրանք տեղադրելու և քաղաքացիներին ոգեշնչելու և անարդարացի «բարեփոխումների»  դեմ միավորելու համար: Շարժմանը միանալ բոլոր ցանկացողներին կազմակերպիչները խնդրոմ են գրել նշվսծ էլեկտրոնային հասցեով:

Նշենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել): Հատկանշական է, որ տխրահռչակ 5%-ով կգանձվի ոչ թե «մաքուր», այլ «կեղտոտ» աշխատավարձը, այսինքն, բոլոր սոցիալական վճարումների հետ միասին: Այսպիսով, իրականում քաղաքացիները կկորցնեն իրենց իրական եկամուտների ոչ թե 5%, այլ 6,6%-ից մինչեւ 13%-ը: Իշխանությունների այս «նախաձեռնությունը», հասկանալի պատճառներով, առաջացրել է հայ հասարակության դիմադրությունը: Ինչն ուղեկցվում է բողոքի բազմամարդ ակցիաներով, ինչպես նաև կենսաթոշակային պարտադիր բարեփոխումները չեղյալ համարելու պահանջներով:»

Աղբյուր՝ http://arminfo.am/index.cfm?objectid=7428CA10-58D7-11E3-BD700EB7C0D21663

]]>
Դ!ԵՄ ԵՄ – ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ :-) http://dem.am/2013/11/29/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%ab-%d5%b6%d5%a5%d5%b2%d5%a1%d6%81%d6%80%d5%a5%d6%84-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%ae%d5%b6%d5%b8%d5%b2%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/ Fri, 29 Nov 2013 14:30:01 +0000 http://dem.am/?p=805 Շարունակություն]]> Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարին են միացել նաև մեր երեխաները: Այս շաբաթ` նոյեմբերի 30-ին, ժամը` 15:00-ին Երևանի Բաղրամյանի պուրակում կազմակերպում ենք «ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ» թեմայով մանկական նկարների ցուցահանդես: Մեր երեխաներն արտահայտվում են իրենց նկարների միջոցով, իսկ մենք սատարում ենք մեր երեխաներին, միանում նրանց ակցիային: Մեր երեխաները նկարում են իրենց ընտանիքի անդամներին, իրենց առօրյան, ինչպես նաև նկարի միջոցով արտահայտվում են, որ օրենքի կիրառման արդյունքում իրենք կզրկվեն մի շարք բարիքներից, իսկ թե որոնք են այդ բարիքները, կտեսնենք մեր երեխաների նկարներում: Հետևաբար, բոլորս միանանք մեր երեխաների ակցիային և սատարենք նրանց:

Խնդրում ենք ներկայանալ ձեր բալիկների հետ միասին :-): Չմոռանաք ձեր հետ բերել նրանց նկարած նկարները:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
HETQ.AM – Կուտակային կենսաթոշակների կառավարչի բաժնետեր է նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը» http://dem.am/2013/11/29/hetq-am-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80/ Thu, 28 Nov 2013 22:47:31 +0000 http://dem.am/?p=788 Շարունակություն]]> HETQ.AM - Կուտակային կենսաթոշակների կառավարչի բաժնետեր է նաև «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը»Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝

«ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները վերջին շրջանում տված տարբեր հարցազրույցներում, որպես կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներ, շահարկում են համաշխարհային համբավ ունեցող ընկերությունների անուններ:

Մասնավորապես հայտարարվել է երկու ընկերության մասին` ֆրանսիական «Ամունդի» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ» ընկերությունների անունները: Իրականում, պարզվում է, այդ ընկերություններն ունենալու են բաժնեմաս ֆոնդի կառավարիչ ընկերությունում:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն` արդեն իսկ գրանցվել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:

ՀՀ կենտրոնական բանկին գրավոր դիմեցինք` խնդրելով տրամադրել կուտակային ֆոնդի կառավարիչ ընկերությունների` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ» ընկերությունների հիմնադիրների և բաժնետերերի մասին տեղեկություններ:

Այսպիսով, համաձայն ԿԲ-ից ստացած պատասխանի` արդեն գրանցված «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերն են Amundi ընկերությունը` 51% եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը` 49%:

Ստորև` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի բաժնետերերի ցուցակը և բաժնեմասը 

 

Բաժնետերեր Ղեկավարներ Տեսակարար կշիռը կանոնադրական կապիտալում (%)
CREDIT AGRICOLE S.A. SANDER Jean-Marie, CHIFFLET Jean-Paul 15.56%,
ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ պարզ բաժնետիրական ընկերություն M. Dominique  LEFEBVRE 12.44%
Ստեփան Գիշյան 1 %
«Արմավիրի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Մանասեր Հարությունյան 14.08%
«Արարատի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Մարատ Հարությունյան 12.28%
«Արագածոտնի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Գարուշ Գրիգորյան 7.4%
«Լոռու գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Սամվել Վիրաբյան 6.64%
«Շիրակի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Բագրատ Հեբեյան 6.6%
«Կոտայքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Ֆրունզ Պողոսյան 5.6%
«Գեղարքունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Խաչիկ Սահակյան 5.28%
«Տավուշի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Կամո Մարդանյան 4.8%
«Սյունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Արմեն Խաչատրյան 4.28%
«Վայոց ձորի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ Մխիթար Վարդանյան 4.04%

 

«Ցե-Կվադրատն» էլ, պարզվում է, նույնպես կցորդ ընկերություններով է հանդես գալու: ԿԲ-ն «Հետքին» հայտնել է, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գտնվում է գրանցման եւ լիցենզավորման փուլում և վերջինիս հիմնադիր բաժնետերերն են հանդիսանալու C-QUADRAT INVESTMENT AG եւ Talanx Asset Management GmbH ընկերությունները:»

Աղբյուր՝ http://hetq.am/arm/news/30996

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Հայտարարություն http://dem.am/2013/11/27/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/ Wed, 27 Nov 2013 11:46:36 +0000 http://dem.am/?p=761 Շարունակություն]]> Այսօր տեղ է ունեցել ապատեղեկատվություն, ըստ որի yervannews.am կայքում տարածվել է հայտարարություն, որ հետևյալ հղումով հոդվածում DEM.AM տարբերանշանով նկարները ստեղծվել են ոչ թե Դ!ԵՄ ԵՄ թիմի, այլ անհայտ աղբյուրի կողմից:

Դ!ԵՄ ԵՄ թիմը խորին շնորհակալություն է հայտում yervannews.am կայքի տնօրինությանը ընդառաջ գնալու և ապատեղեկատվությունը իրենց կայքից հեռացնելու համար:

Միաժամանակ Դ!ԵՄ ԵՄ թիմը հայտնում և հաստատում է, որ հիշյալ տարբերանշանով նկարները տարածվել են իրենց կողմից, ինչպես նաև, որ yervannews.am կայքը ոչ մի պատախանատվություն չի կրում հիշյալ ապատեղեկատվության համար:

Դ!ԵՄ ԵՄ թիմը հայցում է ներողամտություն տեղի ունեցած թյուրիմացության համար:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
HETQ.AM – Կենսաթոշակային նոր համակարգը՝ առավելություններ, թերություններ, ռիսկեր http://dem.am/2013/11/26/hetq-am-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a8%d5%9d-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be/ Tue, 26 Nov 2013 15:31:18 +0000 http://dem.am/?p=756 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝

«2000-ական թվականների կեսերին պարզ դարձավ, որ Հայաստանը կենսաթոշակների վճարման հարցում խնդիրներ ունի: Սոցիալական ապահովության վճարներն այլևս չէին բավարարում կենսաթոշակները վճարելու համար, ուստի կառավարությունը բյուջեից անընդհատ դոտացիա էր տրամադրում կենսաթոշակային հիմնադրամին: Տարեցտարի դոտացիայի ծավալն ավելանում էր:

2008թ. հավաքագրված սոցապվճարները կազմել են 105 մլրդ դրամ, իսկ վճարված կենսաթոշակները՝ 153 մլրդ դրամ: Այսինքն՝ կենսաթոշակային ֆոնդում առկա էր 48 մլրդ դրամի դեֆիցիտ: 2012թ. դեֆիցիտը հասավ արդեն 67 մլրդ դրամի: Սա նշանակում էր, որ կառավարությունը կամ պետք է դադարի բարձրացնել առանց այն էլ չնչին կենսաթոշակները, կամ էլ պետք է փոփոխի կենսաթոշակային համակարգը: Ներկայիս կենսաթոշակային համակարգը ժառանգել ենք խորհրդային ժամանակներից, ու այն կոչվում է «սերունդների համերաշխություն»:

Այսինքն՝ ներկա սերունդը հատուկ վճարներ է կատարում իր ծնողների ու պապերի ծերությունն ապահովելու համար: Սակայն այդ համակարգը կենսունակ է, երբ մեկ կենսաթոշակառուի համար գոնե 7 աշխատող մուծումներ է կատարում: Հայաստանում 2000-ականների կեսերին 3 զբաղվածին 1 կենսաթոշակառու էր բաժին հասնում, իսկ ներկայում այդ հարաբերակցությունն իջել է 2,5/1:

ՀՀ կառավարությունը 2008թ. նոյեմբերին ընտրեց կուտակային համակարգին անցնելու որոշում՝ թող ամեն մարդ ինքը հոգ տանի իր ծերության մասին: Կուտակային համակարգը կիրառվում է բոլոր զարգացած ու բազմաթիվ զարգացող երկրներում: Սակայն կուտակային համակարգի տարատեսակները բազմաթիվ են, ու հարց առաջացավ՝ իսկ ո՞ր մոդելն ընտրել:

Կուտակային համակարգն ունի 2 հիմնական մոդել՝ պետական և մասնավոր: Զարգացած երկրների մեծ մասը կուտակային սխեման կիրառում է պետական կենսաթոշակային հիմնադրամների միջոցով՝ զուգահեռ զարգացնելով մասնավոր կենսաթոշակային սխեմաները:

Սակայն 1980թ. Չիլիում Պինոչետի կառավարությունը մտահղացավ ու կյանքի կոչեց հեղափոխական կուտակային մոդել՝ պետությունը ձեռքերը լվանում է կենսաթոշակներից, իսկ միջոցների կուտակումը հանձնվեց մասնավոր կենսաթոշակային ֆոնդերին: Այս մոդելը տարբեր հաջողություններով (նաև` ձախողումներով) կիրառվեց Հարավային Ամերիկայի ու Արևելյան Եվրոպայի մի քանի երկրներում: Հայաստանն այդ համարձակներից մեկն է՝ 2014թ. նախատեսվում է անցնել պարտադիր կուտակային համակարգին մասնավոր կենսաթոշակային կառավարիչների ներգրավմամբ:

Նոր համակարգի առավելությունները

Կուտակային մասնավոր համակարգն ունի երկու հիմնական առավելություն: Առաջին՝ բյուջեն ազատում է կենսաթոշակային «գլխացավանքից», երկրորդ՝տնտեսական աճին նպաստելու մեծ ռեսուրս է: Ընդ որում՝ երկրորդ ազդեցությունը երբեմն շատ ավելի է կարևորվում, քանի որ այն կարելի է գնահատել բարեփոխման հենց առաջին տարիներին: Սպասվում է, որ Հայաստանում կենսաթոշակային հաշիվներին տարեկան կկուտակվեն 120-130 մլն դոլարի միջոցներ՝ ՀՆԱ-ի մոտ 1%-ի չափով: Հաջող ներդրումների դեպքում դրանք ՀՆԱ-ի վրա մինչև 2-3% անուղղակի ազդեցություն կարող են ապահովել: Կենսաթոշակային ռեսուրսները կարելի է ուղղել միայն արժեթղթերի ձեռքբերմանը կամ ավանդադնել բանկերում, հետևաբար սպասվում է բոլոր տեսակի տոկոսադրույքների նվազում (այդ թվում՝ վարկերի): Սակայն հարց է առաջանում՝ որքանո՞վ է դա իրատեսական:

Երբ Չիլիում սկսեցին կենսաթոշակային բարեփոխումը, երկրի կապիտալի շուկան վերելքի մեջ էր ու կլանեց կենսաթոշակային բոլոր ռեսուրսները՝ նպաստելով չիլիական հրաշքի կերտմանը: Մեզ մոտ կապիտալի շուկան համարյա զրոյական վիճակում է, հետաքրքրություն են ներկայացնում միայն պետական պարտատոմսերը: Սակայն այդ պարտատոմսերով տնտեսություն չես զարգացնի, իսկ մասնավոր թողարկումներ հազվադեպ են լինում: Այստեղ առկա է կառավարության աշխատանքի ակնհայտ բացթողումը. բարձր տոկոսադրույքներ սահմանելով պետական պարտատոմսերի նկատմամբ՝ կառավարությունը խոչընդոտել է մասնավոր պարտատոմսերի թողարկմանը: Միջնաժամկետ պետական պարտատոմսերը ներկայում թողարկվում են 13-14% եկամտաբերությամբ, այնինչ որևէ մասնավոր կազմակերպություն այդպիսի տոկոսադրույքով թողարկում չի անի: Կենսաթոշակային ռեսուրսների մի մասը (40%-ը) դուրս է գալու հանրապետությունից, սակայն եթե երկրի ներսում իրացման շուկա չլինի, Կենտրոնական բանկը ստիպված կլինի թույլ տալ մնացած ռեսուրսներն էլ դուրս հանել: Իսկ դա մեր տնտեսությանը ոչ մի լավ բան չի խոստանում:

Հնարավոր է՝ նոր համակարգը նպաստի ստվերային աշխատավարձերի կրճատմանը, քանի որ այն գործատուները, որոնք «սպիտակ» աշխատավարձ են վճարում, ակնհայտ առավելություն են ստանում «ծրարով»աշխատավարձ վճարողների նկատմամբ:

Ռիսկերը

Ռիսկերը հիմնականում պայմանավորված են երկարատև հեռանկարում ֆինանսական ու քաղաքական կայունության ապահովման հետ: Սակայն որևէ մեկը դա երաշխավորել չի կարող: Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում կենսաթոշակային հիմնադրամները ողջ աշխարհում զգալի վնասներ կրեցին, սակայն փրկվեցին պետական աջակցությունների շնորհիվ: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դրամի փոխարժեքը պայթում է, իսկ դոլարը հասնում է 500 դրամի: Բոլոր կարճաժամկետ խնայողությունները միանգամից արժեզրկվումեն 20%-ով, ինչը հետագայում կանդրադառնա կենսաթոշակառուին վճարվող թոշակի գնողունակության վրա:

Բրիտանացի փորձագետ Դերեկ Քոլհարդը, ով այս տարվա գարնանը Երևանում դասախոսություն էր կարդում իր երկրի փորձի մասին, ասաց, որ Մեծ Բրիտանիայում մասնավոր կենսաթոշակային կառավարիչները չարդարացրին մարդկանց հույսերը: Կենսաթոշակային հիմնադրամներից մեկում վատնումի կասկած առաջացավ, կորել է վստահությունը, ու մարդիկ հիմա դիմում են նախկին համակարգին վերադառնալու համար: Ճիշտ է՝ մեր պաշտոնյաները վստահեցնում են, որ կառավարիչների գործունեության վրա խիստ հսկողություն կսահմանեն, սակայն միայն ժամանակը ցույց կտա, թե որքանո՞վ դա արդյունավետ կլինի: Այնուամենայնիվ, հեղինակավոր ու հայտնի կառավարիչների մուտքը վստահության որոշ պաշար ստեղծում է: Եւ՛ ֆրանսիական «Ամունդին» և՛ գերմանական «Ցե-Կվադրատը» որևէ հայտնի սկանդալում ներքաշված չեն եղել: Առաջինը կառավարում է 1.5 տրլն դոլարի ակտիվներ, երկրորդը՝800 մլրդ դոլարի:

Թերությունները

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը զերծ չէ որոշ թերություններից:  Լուրջ թերություն է այն, որ օրենքը տարածվում է մինչև 1974 թ. հունվարի 1-ը ծնվածների վրա: Ստացվում է՝ նախորդ աշխատանքային ստաժը «ջուրն է ընկնում», իսկ 25 կամ 30 տարում կուտակված գումարը համադրելի չէ 45 տարում կուտակվածի հետ: Էստոնիայում, օրինակ, 2002թ. ներդնելով պարտադիր կուտակայինը՝ այն տարածեցին միայն 19 տարեկանների ու հաջորդ սերունդների վրա, որպեսզի չվնասեն արդեն աշխատանքային ստաժ ունեցողներին: Հաջորդ թերությունն այն է, որ ցածր եկամուտ ստացողները առանձնապես չեն շահում: Օրինակ՝ 40 տարվա ստաժ ունեցող և ամսական 80 հազ. դրամ ստացողները այսօրվա գործող կարգով կարող են հավակնել ամսական 40 հազ. դրամ կենսաթոշակի, իսկ կուտակայինի դեպքում՝ ավելի քիչ (մոտ 32 հազ. դրամ՝առանց տոկոսային ու գնաճային հավելումների):

Համակարգը նպաստավոր է միայն բարձր աշխատավարձ ստացողների համար: 40 տարվա աշխատանքային ստաժի (մասհանումներ կատարելու պայմանով) դեպքում կարելի է հավակնել միջին աշխատավարձի առնվազն 40%-ի չափով կենսաթոշակի: Սակայն այստեղ էլ որոշ հարցեր են առաջանում: Օրինակ՝ հղիները կտուժեն այն պատճառով, որ հղիության արձակուրդի ժամանակ մասհանում չեն կատարելու, թեև այդ արձակուրդը գումարվում է աշխատանքային ստաժին: Բացի այդ՝ աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվելու է կյանքի սպասվող տևողությունը հաշվի առնելով, իսկ կանանց դեպքում այն զգալիորեն ավելի բարձր է (78 տարի` տղամարդկանց 71-ի համեմատ): Հետևաբար, կանանց կենսաթոշակը հաշվի նույն մնացորդի դեպքում ավելի քիչ կլինի, քան տղամարդկանցը:

Հնարավոր է նաև, որ օրենքի գործողության ընթացքում ի հայտ գան նոր թերություններ:»

Աղբյեւր՝ http://hetq.am/arm/news/30976/kensatoshakayin-nor-hamakargy-aravelutyunner-terutyunner-risker.html

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարության http://dem.am/2013/11/26/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1%d5%bd%d5%ad%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%aa-%d5%b0%d5%b0%d5%af-%d5%ad%d5%b4%d5%a2%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6/ Tue, 26 Nov 2013 11:28:30 +0000 http://dem.am/?p=751 Շարունակություն]]> Ի պատասխան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի հայտարարության. «Ես կարծում եմ, որ այդ բողոքող երիտասարդները ավելի շատ են հասկանում, քան պրոֆեսիոնալ տնտեսագետները, կառավարության անդամները, Ազգային ժողովի պատգամավորները (հեգնում է. հեղ.): Նրանք հըլը թող սովորեն իրենց անուն-ազգանունը գրել, հետո նոր թող բողոքի ակցիաների մասնակցեն, ըտենց բողոքի ակցիաների անընդհատ կարելի ա մասնակցել` փող տվեք՝ ապրեմ, չաշխատեմ, թոշակ տվեք, բայց ես չկուտակեմ: Ըտենց ակցիաներ ինչքան ասես, կարելի ա կազմակերպել: Բայց էությունը պետք ա հասկանալ, չէ՞: Ո՞վ ձեր թոշակը պտի տա» (աղբյուր՝ http://www.parliamentmonitoring.am/news/195.html) .

Պարոն Բադեյան, թույլ տվեք հիշեցնել, որ Դուք հանդիսանում եք Ազգային ժողովի պատգամավոր, այն էլ իշխող կուսակցության՝ ՀՀԿ խմբակցության անդամ և ի պաշտոնե կոչված եք ծառայելու քաղաքացիներին, ում ներկայացուցիչը հանդիսանում եք Դուք օրենսդիր իշխանությունն իրականացնող մարմնում: Ի դեպ, իշխանությունը ՀՀ-ում պատկանում է ժողովրդին (ՀՀ Սահմանադրություն, հոդված 2), և Դուք ընդամենն այդ իշխանությունն իրականցնում եք այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքացիները Ձեզ դա լիազորում, պատվիրում ու համապատասխանաբար վարձատրում են:

Ելնելով այն հանգամանքից, որ Դուք ՀՀ քաղաքացիների, այդ թվում «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության անդամ շուրջ 13.000 քաղաքացիների վարձու աշխատողն եք, պահանջում ենք, որպեսզի Ձեր արտահայտություններում, հատկապես հրապարակային, ցուցաբերեք հարգանք ՀՀ քաղաքացու հանդեպ և երբևէ Ձեզ թույլ չտաք նմանատիպ ոչ կոռեկտ արտահայտություններ ՀՀ քաղաքացիների հասցեին՝ առավել ևս Ձեզ իրավունք վերապահելով գնահատականներ տալ այս կամ այն քաղաքացու կրթվածության մակարդակի վերաբերյալ: Ի վերջո սանձարձակությունն էլ սահման ունի, ինչպես և ՀՀ քաղաքացիների համբերությունը: Գիտակցեք, խնդրում ենք, որ Դուք իշխող կուսակցություն եք ներկայացնում և պետք է պատշաճ մակարդակ ցուցաբերեք Ձեր վարքով ու հայտարարություններով:

Ինչ վերաբերում է Կուտակային կենսաթոշակների մասին օրենքին դեմ արտահայտվող քաղաքացիների կրթվածությանն ու ինտելեկտուալ կարողություններին, թույլ տվեք կրկին Ձեզ հիշեցնել, որ այդ քաղաքացիներն այն աստիճան կրթված են և այնպիսի պոտենցիալով, որ կարողանում են աշխատել՝ կիրառելով բացառապես իրենց բարձր մասնագիտական որակավորումն ու գիտելիքները, վճարել բավականին բարձր հարկեր, որպեսզի Դուք կարողանաք ստանալ աշխատավարձ և դեռ մի բան էլ փորձեք այն նշանակալիորեն բարձրացնել: Ելնելով վերը նշվածից՝ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնությունը Ձեզնից պահանջում է հրապարակային ներողության հայցում՝ ՀՀ քաղաքացիների ստվար խմբին հրապարակային վիրավորելու համար: Պարզաբանենք. տարբեր մասնագիտությունների տեր, աշխատող մարդկանց կրթվածությունը կասկածի տակ դնելը վիրավորանք է ինչպես քաղաքացուն, այնպես էլ ՀՀ-ին, որտեղ փաստորեն «անկիրթ» քաղաքացիներ են աշխատում տարբեր կարևորագույն ոլորտներում:

Անդրադառնալով Ձեր հարց-մտահոգությանը, թե «ով մեր թոշակը պտի տա», նշենք, որ լինելով օրենսդիր մարմնի անդամ՝ ենթադրվում է, որ այդ հարցի պատասխանն ավելի քան պիտի ունենայիք: Ինչևէ, գտնվելով մեծահոգի՝ պարզաբանենք Ձեզ համար: Պետությունը, որն իրեն Սահմանադրությամբ հռչակել է սոցիալական, պարտավոր է ապահովել յուրաքանչյուր քաղաքացու նվազագույն կարիքները բավարարող սոցիալական կենսաթոշակ պետական բյուջեից, որը հիմնականում ձևավորվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերից, վարելով համապատասխան հարկաբյուջետային քաղաքականություն և իրականացնելով արդյունավետ կառավարում: Բացի այդ, մենք այսօր վճարում ենք ոչ փոքր տոկոս կազմող եկամտային հարկ, եթե հիշում եք, և մեր վճարած հարկերի միջոցով պետությունն ապահովում է կենսաթոշակ այսօրվա թոշակառուների համար, իսկ վաղը, ելնելով սերունդների համերաշխության սկզբունքից, մեր կենսաթոշակը պետությունը պիտի վճարի վաղվա աշխատող քաղաքացիների վճարած հարկերից ձևավորվելիք պետական բյուջեից: Այլ բան է, որ եթե Դուք մտահոգություն ունեք, որ վաղն այդչափ աշխատող քաղաքացիներ գուցե չլինեն, և մեր վաղվա կենսաթոշակի վճարումը վտանգված է, ապա Դուք եք կառավարող քաղաքական ուժը, հնարավորություն ու պարտք ունեք կառավարելու ի շահ Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացիների, որպեսզի վաղը մեր երկրում չլինի համապատասխան որակավորմամբ աշխատունակ քաղաքացիների և աշխատատեղերի պակաս: Հուսանք՝ մեր պատասխանը փարատեց Ձեր մտահոգությունները:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնություն

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

]]>
tvyerkirmedia (YouTube) – Խմբագիր 23 11 13 N189 http://dem.am/2013/11/26/tvyerkirmedia-youtube-%d5%ad%d5%b4%d5%a2%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-23-11-13-n189/ Tue, 26 Nov 2013 10:37:16 +0000 http://dem.am/?p=746

]]>
CHANAPARHARTV (YouTube) – ՃԱՆԱՊԱՐՀ Ընդդեմ կուտակային կենսաթոշակների http://dem.am/2013/11/26/chanaparhartv-youtube-%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ba%d5%a1%d6%80%d5%b0-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd/ Tue, 26 Nov 2013 10:14:12 +0000 http://dem.am/?p=743

]]>
ԳԱԼԱ Հեռուստաընկերություն (YouTube) – Կարեւորի մասին. Հարցազրույց Տիգրան Մարտիրոսյանի հետ [Թարմեցված] http://dem.am/2013/11/26/%d5%a3%d5%a1%d5%ac%d5%a1-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-youtube-%d5%af%d5%a1%d6%80%d5%a5%d6%82%d5%b8%d6%80/ Tue, 26 Nov 2013 09:40:26 +0000 http://dem.am/?p=740

]]>
1IN.AM – Հայաստանն ընտրել է կուտակային կենսաթոշակային համակարգի ագրեսիվ մոդել. տնտեսագետ http://dem.am/2013/11/25/1in-am-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%bf%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1/ Mon, 25 Nov 2013 12:54:56 +0000 http://dem.am/?p=735 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«Կուտակային կենսաթոշակային համակարգին անցում է կատարում երկրների մեծ մասը, սակայն այդ համակարգի մոդելները միմյանցից տարբերվում են: Նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Սամվել Ավագյանը նշեց, որ Հայաստանն ընտրել է մի մոդել, որ բավական ագրեսիվ է, կտրուկ փոփոխություններ է պարունակում, ռիսկային է և հանրության դժգոհությունն է հարուցում:

«Դու ոչ թե կենսաթոշակային ֆոնդը վերացնում ես, այլ անձի համար հաշվեհամար ես բացում, եթե նա համարում է, որ դա բավարար չէ, նոր դիմում է մասնավորին: Եթե եկամուտներդ մեծ են, պետությունը քեզ ուղարկում է մասնավորի մոտ ապահովագրելու, քանի որ փորձը ցույց է տալիս՝ մասնավոր համակարգն արդյունավետ է, եթե դու գործ ունես մեծ եկամուտների հետ, բայց ոչ ցածր եկամուտների դեպքում»,- ասաց նա:

23 տարի հետո թոշակի անցնելու դեպքում քաղաքացին ստանալու է ցածր կենսաթոշակ, ընդ որում՝ մի մասն ավելի ցածր, քան ներկա բաշխողական համակարգով: Ըստ տնտեսագետի՝ մենք վատացնում ենք վիճակը ռեալ կենսաթոշակ ստացողների համար, լավացնում ենք նրանց համար, ում աշխատավարձը բարձր է: Նրա խոսքով՝ երբ ուսումնասիրում ես այլ երկրների փորձը, տեսնում ես, որ անցումն այսքան կտրուկ չի եղել: Այլ երկրներում այն մարդիկ, ովքեր որոշակի ստաժ ունեին, չընկան այս համակարգի տակ, կուտակային համակարգում ընդգրկեցին 19 տարեկանից սկսած, ոչ թե մեր երկրի նման՝ 40 տարեկան անձանց, ովքեր արդեն որոշակի ստաժ ունեն: Աշխատանքային ստաժ չունեցողների համար, նոր համակարգով, լինելու է բազային կենսաթոշակ, այսինքն՝ բոլորը ստանալու են կենսաթոշակ:

Սպառողների միության պաշտպան Արմեն Պողոսյանի համար մտահոգիչ է նաև այն, որ այս համակարգը վնասում է հատկապես Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում: Նրա խոսքով՝ այս կերպ մարդու համար, որն ունի հեռանկար, ճանապարհը փակվում է: Նա ընդգծեց՝ խոսքը սահմանային դեպքերի մասին է, ասենք՝ երիտասարդի, որը 7-8 հարյուր հազար է ստանում և տան հեռանկարներ ունի:

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կողմ է նոր համակարգին անցմանը, կարծում է, որ «Кто не рискует, тот не пьет шампанское»: Նրա միակ մտահոգությունն այն է, որ ինդեքսացիայի խնդիր կարող է լինել, այն է՝ դրամը կարող է ապագայում այլ արժեք ունենալ: Նման դեպքի համար այլ երկրներում ապահովագրում են, մեզ մոտ դեռ հայտնի չէ՝ ինչ կերպ են վարվելու: «Մենք ունենք 510 հազար կենսաթոշակառու, իսկ 19 տարեկան 580 հազար քաղաքացի, զբաղվածների թիվը 1 630 000, սակայն այսօր ծնունդ չկա. տարեկան 40 հազար երեխա է ծնվում: Ստիպված ես այսօր կուտակայինին անցնել, որ նրանք գոնե կարողանան բարեկեցիկ կյանք ապահովել, հակառակ պարագայում 10-20 տարուց երկիրը կլինի Ճապոնիայի վիճակում»,- ասաց նա:

Ադիբեկյանը նկատեց՝ Մաքսային միությանն անդամակցման որոշումը հաշվի առնելով՝ հնարավոր է՝ Ռուսաստանը Հայաստանին ստիպի իր կենսաթոշակային համակարգը վերցնել, որի դեպքում հաշվի են առնվում ծառայության տարիները, ընտանիքում երեխաների քանակը, մի խոսքով՝ պետության մեջ քո ողջ ներդրումը:»

Աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_economy_232791.html

 

]]>
EMEDIA.AM – Կուտակային կրքեր. ինչ ենք շահում, ինչ ենք կորցնում (ինֆոգրաֆիկա, տեսանյութ) http://dem.am/2013/11/25/emedia-am-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d6%80%d6%84%d5%a5%d6%80-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b7%d5%a1%d5%b0%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ab%d5%b6%d5%b9/ Mon, 25 Nov 2013 08:27:40 +0000 http://dem.am/?p=726 Շարունակություն]]> EMEDIA.AM - Կուտակային կրքեր. ինչ ենք շահում, ինչ ենք կորցնումԿուտակային կենսաթոշակային համակարգը սարերի հետևում չէ: Եվս մի ամիս, և մենք հայտնվում ենք ֆինանսական նոր «գլուխկոտրուկի» մեջ: Դժգոհությունների ալիքը դեռ չի մարում, շահառուների մեծամասնությունը տեղյակ չէ կենսաթոշակային նոր համակարգից: Փորձենք հնարավորինս պարզ, պատկերավոր և մատչելի ներկայացնել կուտակային համակարգը, սպասվող փոփոխությունների դրական և բացասական կողմերը ու հասարակության վերաբերմունքը:

Համակարգը՝ երկու խոսքով

Աշխատողը փոխանցում է հատուկ կենսաթոշակային ֆոնդերին իր աշխատավարձի 5 տոկոսը։ Եվս 5 տոկոս, բայց ոչ ավել քան 25.000 դրամ ավելացնում է պետությունը։ Ֆոնդերը ներդնում են գումարը Հայաստանում և արտասահմանում։ Ստացված եկամուտը վերադառնում է շահառուին՝ ավելանալով անվանական թոշակին։ Պետությունն ու գործատուն, ինչպես այժմ, շարունակում են աշխատողի համար վճարումներ անել։ Պայմանական 150.000 «մաքուր» աշխատավարձի օրինակով համակարգը բացատրված է ստորև բերված ինֆոգրաֆիկայում։

Ո՞րն է նոր համակարգին անցնելու պատճառը

Կենսաթոշակային համակարգի փոփոխությունները մեծապես կախված են երկրի ժողովրդագրական վիճակից։ Այժմ մեկ թոշակառուի թոշակը գոյանում է 3-4 աշխատող քաղաքացու հարկերից։ Սակայն ծնելիության անկման, կյանքի սպասվող միջին տևողության ավելացման, 90-ական թվականներին աշխատունակ տարիքի բնակչության ակտիվ արտահոսքի և բնակչության ծերացման, արտագաղթի հետ մեկտեղ աշխատող մարդկանց ու թոշակառուների հարաբերակցույունը փոխվելու է, իսկ թոշակառուներին ապահովելու համար բեռը մեկ աշխատողի վրա՝ մեծանալու: Այսպես, 2012թ–ին ծնվել է 42 333 երեխա՝ 2.3%–ով ավելի քիչ, քան 2011թ.–ին։ Ուստի պետությունն առաջարկում է աշխատողներին այսօրվանից ինքնուրույն հոգալ սեփական թոշակի մասին։

Ի՞նչ դրական ու բացասական սպասելիքներ կան նոր համակարգից

Կուտակային կենսաթոշակային համակարգի կոմնակիցները թվարկում են հետևյալ հիմնական փաստարկները.

1. Դեմոգրաֆիական ռիսկերից կենսաթոշակի կախվածության նվազեցում
2. Անհատական հաշիվ, կուտակված միջոցները տնօրինվելու են հենց անձի կողմից
3. Կուտակային հաշիվները ժառանգության իրավունքով կարող են փոխանցվել ժառանգներին
4. Կուտակային համակարգի ներդրման համար ընտրված ֆոնդերը ազդեցիկ խաղացողներ են միջազգային շուկաներում (Talanx-ը եկամուտների ծավալով Գերմանիայի երրորդ ու Եվրոպայի 8-րդ ապահովագրական խումբն է, որը գործում է 150 երկիրներում, ունի S&P A+/կայուն վարկանիշ։ Amundi–ն՝ Societe generale ու Credit Agricole բանկերի ստեղծած ակտիվների կառավարիչը, առաջինն է մայրցամաքային Եվրոպայում ու իններորդը՝ աշխարհում, տնօրինում է ավելի քան 746 մլրդ եվրո աշխարհի 30 երկրներում)
5. Երկարաժամկետ և բարձր վարձատրվող աշխատանքի խթանում. համակարգի ներդրումից հետո աշխատողները ճնշելու են գործատուներին՝ օրինական աշխատավարձերը գրանցելու համար, հետագայում բարձր թոշակ ապահովելու նպատակով։ Դա կօգնի ստվերից դուրս բերել աշխատավարձերը ու գրանցել անօրինական աշխատողներին
6. Արժանապատիվ ծերության ապահովում
7. Ավելի բարձր կենսաթոշակների ապահովում
8. Ստեղծվում են «երկար փողեր», որոնք կաշխատեն երկրի տնտեսության համար
9. Պետությունը երաշխավորում է կուտակված գումարները
10. Մինչ այժմ կուտակված գումարները ուղղվելու են ֆոնդեր։

Կուտակային կենսաթոշակային համակարգի ընդդիմախոսները բերում են հետևյալ հակափաստարկները.

1. Աշխատավարձից լրացուցիչ պահումներ են լինելու, այլ խոսքով՝ աշխատավարձը կնվազի
2. Ուսանողական տարիները չեն ներառվում նոր կուտակային համակարգում
3. Ժամկետային զինծառայության տարիները չեն ներառվում նոր կուտակային համակարգում
4. Կանանց հղիության արձակուրդը չի ներառվում նոր կուտակային համակարգում
5. Գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել մինչև 1974թ-ի ծնվածներին, ինչը տարիքային խտրականություն է առաջացնում
6. Մեծացնում է ստվերը. աշխատողները կնախընտրեն գրանցել փոքր աշխատվարձ՝ փոքր գումար վճարելու համար,
7. Հասարակությունը բավարար չափով իրազեկված չէ փոփոխությունների մասին
8. Բարձր աշխատավարձերի դեպքում պետությունը ավելի քիչ է վճարելու, քան աշխատողը
9. Գնաճ և երկարաժամկետ ներդրումների հետ կապված մտավախություններ
10. Ֆոնդերի ենթադրյալ սնանկացման դեպքում պետությունը լրացուցիչ հարված կստանա
11. Բավարար չափով հաշվի չի առնվել արտասահմանյան փորձը, մասնավորապես՝ թոշակային վճարներով կրթություն ստանալու ու անշարժ գույք ձեռք բերելու օրինակները։

Թոշակներն այլ երկրներում

Բնականաբար, թոշակային բարեփոխումների ժամանակ հեծանիվ ոչ ոք չի հորինել, հիմքում ընկած է միջազգային փորձը։ Կուտակային մոդելի դասականը համարվում է Չիլիիթոշակային համակարգը։ Այն ներդրվել է 1980 թվականին, աշխատողները մասնավոր հիմնադրամներ են փոխանցում աշխատավարձերի 10%–ը։ Այսօր միջին աշխատավարձը կազմում է 1021 դոլար, միջին թոշակը՝ 350։ Նշենք, սակայն, որ Չիլիում «միջին աշխատավարձ» ասածը հարաբերական երևույթ է, քանի որ սոցիալական անդունդը հսկայական է, ուստի միջին աշխատավարձը բնակչության իրական միջին եկամուտը չի արտացոլում։
Աշխարհում գործում են նաև այլ համակարգեր. լավագույներից մեկն է համարվում գերմանականը։ Այն հիմնված է, այսպես կոչված, «սերունդների համերաշխության» սկզբունքի վրա՝ աշխատող սերունդն ապահովում է թոշակառուներին։ Աշխատողն ու գործատուն պետական կենսաթոշակային հիմնադրամ են փոխանցում հավասար գումար, որը կազմում է հաշվարկային աշխատավարձի 19.4%-ը։ Բացի դրանից, Գերմանիայի բազմաթիվ (որպես կանոն՝ խոշոր ընկերություններ) ունեն նախկին սեփական աշխատողների համար թոշակային բյուջե։ Ամեն կազմակերպություն ինքն է որոշում իր աշխատակիցներին թոշակ տրամադրել–չտրամադրելու հարցը։ Զուգահեռաբար աշխատողներն ունեն նաև թոշակային միջոցները ինքնուրույն տնօրինելու հնարավորություն ու ազատ են ներդնել գումարները թե՛ ֆոնդերում, թե՛ բանկերում՝ ավանդների միջոցով, թե՛ անշարժ գույքի գնման համար՝ հետագայում վարձակալությամբ տալու համար, թե՛ ցանցացած այլ միջոցով։ 2013 թ. դրությամբ Գերմանիայում միջին թոշակը կազմում է 1200 եվրո։ Որոշ թոշակառուների մոտ այն գերազանցում է նախկին աշխատավարձի 70%–ի շեմը։
Այլ օրինակ է Սինգապուրը. գումարները փոխանցում են թե աշխատողները, թե գործատուն։ Վճարները բաժանվում են 3 պայմանական մասի՝ «հատուկ» (գումարները չի կարելի օգտագործել մինչը թոշակի անցնելը), «բժշկական» (կարելի է օգտվել միմիայն առողջության հետ ծախսերի համար) ու «սովորական» (կարելի է օգտագործել անշարժ գույքի, կրթության ծախսերը հոգալու համար)։ Ընդ որում, գումարների 75 տոկոսը ուղղվում է «սովորական» հաշվեհամարին, ինչը թույլ տվեց սինգապուրցիներին ինքնուրույն ֆինանսավորել իրենց կրթությունն ու անշարժ գույք ձեռք բերել։

Ինչ է մտածում ժողովուրդը

Համակարգը հատկապես դժգոհություններ առաջացրեց բարձր աշխատավարձ ունեցող շահառուների մոտ։ Մի քանի հարյուր մարդ, հիմնականում՝ ՏՏ ոլորտի աշխատողներ, ակտիորեն մասնակցում են համակարգի դեմ ակցիաներին։ Իսկ ինչ են մտածում համակարգի մասին շարքային քաղաքացիները՝ eMedia.am տեսանյութում։

]]>
YERKIR.AM – Երբ Սահմանադրությունն արգելում է, իսկ օրենքը` նախատեսում http://dem.am/2013/11/25/yerkir-am-%d5%a5%d6%80%d5%a2-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a3%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%ab/ Mon, 25 Nov 2013 08:17:14 +0000 http://dem.am/?p=721 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է yerkir.am կայքը՝

««Ընդդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների»նախաձեռնող խմբի անդամները պնդում են, որ պարտադիր կուտակային համակարգի մասին օրենքով նախատեսված դրույթներով` մինչև 40 տարեկան անձանց զուտ աշխատավարձերը (ներառյալ` անհատ ձեռներեցների մաքուր եկամուտները) նվազելու են 6.6 – 13%-ով, և կուտակված գումարը նրանք չեն կարողանալու տնօրինել մինչև կենսաթոշակային տարիքին հասնելը:

«Օրենքն այնքան անմշակ է, որ նույնիսկ ծանր սոցիալական վիճակում ապրող քաղաքացուն (ով ժամանակին կուտակել է գումար իր հաշվեհամարին) չի ընձեռվում այդ գումարից օգտվելու հնարավորություն (ինչն ակնհայտ հակասահմանադրական է) բավարարելու նվազագույն կենսական պահանջմունքները: Այս և այլ կետերի առնչությամբ ԱԺ պատգամավորները հրավիրել էին արտահերթ նիստ, որի ընթացքում պետք է քննարկվեր օրենքի հետաձգման հարցը և բացթողումների մշակման գործընթացը: Սակայն օրենսդիրում քաղաքական մեծամասնության պատճառով նիստը տապալվեց և պատգամավորները հայտնեցին իրենց պատրաստակամությունը դիմել Սահմանադրական դատարան օրենքը վիճարկելու համար: Պատգամավորները և քաղաքացիները տեսնում են հակասահմանադրական 3 հիմնական կետ. առաջինը վերաբերում է սեփականության իրավունքի ոտնահարմանը. ինչպես պնդում է գործադիրը այդ վճարները հարկեր կամ տուրքեր չեն, սակայն վաստակած գումարից մասհանումը պարտադիր է (Սահմանադրության 31-րդ հոդվածը երաշխավորում է քաղաքացու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը):

Երկրորդ հակասահմանադրական կետը տարիքային խտրականությունն է. մինչև 74 թիվը ծնված քաղաքացիների համար վճարները կամավոր են, իսկ դրանից հետո ծնվածների համար պարտադիր (մինչդեռ սահմանադրության 14.1 հոդվածը նախատեսում է օրենքի առջև հավասարություն անկախ տարիքից): Երրորդ կետը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ հոդվածով սոցիալական լրացուցիչ բեռի կիրառումն է միայն 1974թ.-ից հետո ծնվածների նկատմամբ (սահմանադրության 42-րդ հոդվածը կանխում է քաղաքացու իրավական կարգավիճակը վատթարացնող օրենքի հետադարձ ուժը): Քաղաքացիները հայտնում են իրենց աջակցությունը պատգամավորներին` ՍԴ դիմելու համար:

Նախաձեռնությանն աջակցելուն արդեն իսկ արձագանքել են քաղաքական և հասարակական խմբավորումներ, որոնց հետ համատեղ անցկացվել են քննարկումներ և բողոքի ակցիաներ: Նախաձեռնող խմբի անդամները շնորհակալություն են հայտնում աջակցության համար և հայտնում իրենց պատրաստակամությունը օրենքի հետաձգումը իրականություն դարձնելու աշխատանքները շարունակելու համար»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:»

Աղբյուր՝ http://www.yerkir.am/am/news/58751.htm

]]>
a1plusnews (YouTube) – 22 11 P.S. Հյուրը Արծվիկ Մինասյանն է http://dem.am/2013/11/23/a1plusnews-youtube-22-11-p-s-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a8-%d5%a1%d6%80%d5%ae%d5%be%d5%ab%d5%af-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a7/ Sat, 23 Nov 2013 19:48:25 +0000 http://dem.am/?p=718

]]>
Araratnews Lratvakan (YouTube) – Քաղաքացիները պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին http://dem.am/2013/11/22/araratnews-lratvakan-youtube-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1/ Fri, 22 Nov 2013 13:35:55 +0000 http://dem.am/?p=715

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Քննարկման հրավեր http://dem.am/2013/11/21/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b0%d6%80%d5%a1%d5%be%d5%a5%d6%80/ Thu, 21 Nov 2013 14:02:45 +0000 http://dem.am/?p=702 Շարունակություն]]> Պարոնայք՝
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար՝ Արտեմ Ասատրյանին
ՀՀ Ֆինանսների նախարար՝ Դավիթ Սարգսյանին
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար՝ Վաչե Գաբրիելյանին

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»
քաղաքացիական նախաձեռնությունից

Քննարկման հրավեր
Հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվում է, որ ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը, որի դրույթները հարուցել են հանրային դժգոհության և բողոքի մեծ ալիք՝ մանավանդ հասարակության կարևորագույն՝ միջին խավի շրջանում։ Համաձայն կենսաթոշակային բարեփոխումների  ծրագրի ժամանակացույցի, հանրային իրազեկումը պետք է լիներ շարունակական, սակայն փաստորեն հանրությանը իրազեկվել է օրենքի ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս առաջ՝ այնինչ օրենքի մշակումը տևել է տարիներ։ Քանի որ օրենքը շոշափում է հասարակության լայն շերտերի շահերը, տրամաբանական կլիներ բացի հանրային իրազեկումից կազմակերպել նաև հանրային քննարկումներ և լսումներ, ինչը սակայն նախատեսված չի էլ եղել բարեփոխումների ծրագրում։ Ավելին, օրենքի պատասխանատուները խուսափել են և խուսափում են բացառապես բոլոր հրապարակային քննարկումներից՝ նախընտրելով պատասխանել միմիայն լրագրողների հարցերին։  Նման գործելաոճը չափազանց տարօրինակ է, քանի որ տրամաբանորեն կառավարությունն ինքը պետք է շահագրգռված լիներ պատասխանելու բողոքող բազմահազար քաղաքացիների հարցերին և այդպես, ինչ-որ տեղ նաև լրացնելով հանրային քննարկումների բացը, նպաստել հանրային լրացուցիչ իրազեկմանը։ Նույնիսկ ԱԺ-ում սույն օրենքի քննարկմանը ուղղված արտահերթ նիստը բոյկոտվեց խորհրդարանական մեծամասնության կողմից։ Այսինքն կարող ենք փաստել, որ հանրային իրազեկումը և քննարկումները բոյկոտվում են թե՛ օրենսդիրի, թե՛ գործադիրի կողմից, ինչը ոչ մի կերպ չի նպաստում հասարակության մեջ վստահության սերմանմանը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի նկատմամբ և դեռ մի բան էլ խորացնում է առկա կասկածները։

Միանգամայն ողջունելի կլիներ և դրականորեն կընկալվեր, եթե կառավարությունն ինքը նախաձեռներ երկխոսություն-քննարկում օրենքի դրույթներից բողոքող հազարավոր քաղաքացիների հետ, նպատակ ունենալով լույս սփռել շատ հարցերի վրա, որոնց պատասխանները առկա հանրային իրազեկումը չի տալիս, ինչպես նաև հասկանալ քաղաքացիների տեսակետը և փորձել գտնել կամ առաջարկել լուծումներ։

Քանի որ քննարկման կամ երկխոսության հրավեր երբևէ չի ստացվել կառավարության կողմից, ապա «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնությունը ինքն է կատարում մեկ քայլ ընդառաջ և հրավիրում պարոնայք նախարարներ Ա. Ասատրյանին, Դ. Սարգսյանին և Վ. Գաբրիելյանին կլոր սեղանի շուրջ հանրային երկխոսության-քննարկման, որի ընթացքում ակնկալում է ստանալ պատասխանները մի շարք հուզող հարցերի, որոնք հնարավոր է առաջացել են ոչ լիարժեք իրազեկման պատճառով, ինչպես նաև քննարկել օրենքի խնդրահարույց որոշ դրույթներ։

Հուսով ենք այս հրավերը կընկալվի որպես կառավարություն-հասարակություն երկխոսության հնարավորության դրական օրինակ և  չի արժանանա հերթական անհասկանալի բոյկոտի։

Հարգանքով՝
«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»
քաղաքացիական նախաձեռնություն

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
1IN.AM (YouTube) – «Անհեթեթ փաստարկներ են բերում», կառավարության ներկայացուիչը բողոքողների մասին http://dem.am/2013/11/21/1in-am-youtube-%d5%a1%d5%b6%d5%b0%d5%a5%d5%a9%d5%a5%d5%a9-%d6%83%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d6%80%d5%af%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a5%d5%b6-%d5%a2%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1/ Thu, 21 Nov 2013 13:30:53 +0000 http://dem.am/?p=698

]]>
1IN.AM (YouTube) – Բողոքի ակցիա պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ http://dem.am/2013/11/21/1in-am-youtube-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6/ Thu, 21 Nov 2013 13:29:12 +0000 http://dem.am/?p=695

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Հերքում-Պարզաբանում http://dem.am/2013/11/21/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a5%d6%80%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%a6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4/ Thu, 21 Nov 2013 12:39:03 +0000 http://dem.am/?p=685 Շարունակություն]]> Ս.թ. նոյմբերի 20-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Մրցանակները կվերադարձնե՞ն» վերտառությամբ հոդվածը, որտեղ հոդվածագիրը մասնավորապես նշել է՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաների երիտասարդ մասնագետները, ովքեր միավորվել են «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության մեջ, մտածում են Սերժ Սարգսյանից ստացած իրենց մրցանակները հետ վերադարձնելու մասին՝ ի նշան բողոքի: Այս մասին մեր զրույցում երեկ հայտնեց նախաձեռնության անդամ, «Սինոփսիս» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը:»

Հոդվածագրի շարադրանքի մեջ կա մտքի աղավաղում, քանի որ մասնավոր կարծիքները ներկայացվել են որպես քննարկվող քայլ, ինչը ընթերցողի մոտ թյուրըմբռնումների տեղիք է տալիս:

Մրցանակ վերադարձնելու մասին ոչ մի որոշում կամ քննարկում չի եղել ուստի ես ՀԵՐՔՈՒՄ ԵՄ, որ ասել եմ, որ նման հետագա քայլ է ծրագրված կամ այս հարցը քննարկման է ենթարկվել:

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և պահանջում իրենց հետ հարցազրույցներում արտահայտած մտքերը չաղավաղել և չհրամցնել հասարակությանը հնարավոր այլ նկատառումներով:

 

Զրույցի իրական հարց ու պատասխանը

Հարց՝
Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ՏՏ ոլորտի այն մասնագետները, որոնք նախագահից իրենց ոլորտում գրանցած հաջողությունների համար պարգևներ են ստացել, պատրաստվում են դրանք հետ վերադարձնել:

Պատասխան՝
Նման կարծիքներ իրոք հնչել են, սակայն դա որպես կայացած լուրջ որոշում կամ փաստ դիտարկելը կարծում եմ վաղաժամ է:

Հարց՝
Բայց չեք բացառում, որ նման բան հնարավոր է:

Պատասխան՝
ՀՀ Նախագահը միշտ շեշտել էիր աջակցությունը ՏՏ ոլորտին և կարևորել է այն, ուստի այս պահին նման քայլ անելու հավանականությունը շատ փոքր եմ համարում:

Հեղինակ՝ Դավիթ Հովհաննիսյան

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

 

]]>
Yerkir Oratert (YouTube) – Բողոքի ակցիա կառավարության մոտ http://dem.am/2013/11/21/yerkir-oratert-youtube-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%b8%d5%bf/ Thu, 21 Nov 2013 12:30:19 +0000 http://dem.am/?p=682

]]>
LURER.COM – Կուտակային համակարգը և… Սահմանադրությունը http://dem.am/2013/11/21/lurer-com-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%a8-%d6%87-%d5%bd%d5%a1%d5%b0%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80/ Thu, 21 Nov 2013 12:14:12 +0000 http://dem.am/?p=678 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է lurer.com կայքը՝

«Մինչ «Հայոց աշխարհում» ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը, «Հրապարակում»՝ էլ ԿԲ բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրել են կենսաթոշակային նոր համակարգի առանձնահատկությունները և հեռանկարները, «Ժամանակը» «որոշել» է կարևորել, որ «կուտակայինի դեմ» կառավարության շենքի դիմաց այսօր ընթացող բողոքի ակցիայի «կորիզը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցները»՝ («Ընդդեմ գրպանահատության»), «Ժողովուրդը»՝ փոխանցել ՀՅԴ խորհրդարանական Արծվիկ Մինասյանի տեսակետները, որոնք, ըստ թերթի, հիմնավորում են, թե «Համակարգը, այնուամենայնիվ, հակասահմանադրական է»: Այս մասին գրված է Կառավարության պաշտոնական կայքէջում:

«Ազգը» և «Հայոց աշխարհը» վկայակոչել են ԱՎԾ երեկվա հրապարակումը և տեղեկացրել, որ «Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը փոքր ինչ բարձրացել է և «արդյունաբերության շնորհիվ հունվար-հոկտեմբերին կազմել 3,4 տոկոս»: «Ժողովուրդը» մտահոգություն է հայտնել, թե «Հայաստանում ձու ներկրող ընկերությունների թիվը ավելացել է, ինչի հետևանքով թերթի զրուցակից, Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ «ձվի արտադրությամբ զբաղվող ընկերությունները հայտնվել են ծանր իրավիճակում»: «ՀԺ»-ն անդրադարձել է նոր տիպի ՀԴՄ-ների ներդրման գործընթացներին, նշել, որ դրանց «պարտադիր կիրառումը սահմանված է» միայն մեր երկրում, նաև հավելել, թե իբր նոր հսկիչ-սարքավորումների ձեռքբերման գինը «հույժ գաղտնի է պահվում» («Պայալնիկ՝ պլանշետի գնով»):

«Ժամանակը» տնտեսական աճի խթանման և աշխատատեղերի ստեղծման նպատակով ՀԲ-ի կողմից առաջիկա չորս տարվա համար առաջարկվող ծրագիրը որակել է «Թթվածնի նոր բալոն օլիգարխների համար», մի այլ հրապարակման մեջ էլ, հիշատակելով ՄՄ անդամ երկրների ընդունած հայտարարությունը «Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի մասին», նշել, թե իբր «Հայաստանը կանգնած է դրամավարկային ինքնուրույն քաղաքականություն վարելու կորստի առջև»: «Հայոց աշխարհը» անհրաժեշտ է համարել մշակել «արտագաղթը նվազեցնող լուրջ ծրագրեր»՝ վկայակոչելով նախօրեին հրապարակված ԱՎԾ-ի «ՀՀ մարզերը և Երևան քաղաքը թվերով» հերթական զեկույցը:»

Աղբյուր`  http://lurer.com/?p=122347&l=am

]]>
168.AM – Ցուցարարները կոչ են անում իրենց միանալ քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին http://dem.am/2013/11/21/168-am-%d6%81%d5%b8%d6%82%d6%81%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%b8%d5%b9-%d5%a5%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%81-%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b6/ Thu, 21 Nov 2013 12:10:38 +0000 http://dem.am/?p=672 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ պայքարողները այսօր հերթական բողոքի ցույցը կազմակերպեցին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը`առնվազն մեկ տարով հետաձգել օրենքի գործադրումը, որը նախատեսված է 2014թ. հունվարի 1-ից,  քննարկում սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, և միայն դրանից հետո որոշել՝ պե՞տք է նման օրենք Հայաստանի Հանրապետությանը, թե՞ ոչ:

Ցուցարարներին մոտեցավ կառավարության նամակների և դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը, որ ուզում էր ցուցարարներից ստանալ նրանց գրավոր պահանջները ներկայացնող նամակ, բայց ցուցարարներն ասացին, որ իրենք շատ հստակ ներկայացրել են իրենց պահանջները բանավոր. հետաձգել օրենքի կիրառումը և դրանից հանել «պարտադիր» բառը:

Հիշեցնենք, որ նախորդ բողոքի ակցիան տեղի էր ունեցել անցած շաբաթ նոյեմբերի 15-ին, երբ ԱԺ-ում իրենց ընդդիմադիր հայտարարած երեք խմբակցությունները և ԲՀԿ-ն այս օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով արտահերթ նստաշրջան էին հրավիրել, որը տապալվեց ՀՀԿ և ՕԵԿ անդամ պատգամավորների բոյկոտի արդյունքում:

Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիայի, որի ժամանակ բողոքավորները հայտարարում էին, որ պետք չէ քաղաքականացնել իրենց ակցիան, իրենք ուզում են փոխել այս օրենքը ու վերջ, այսօր նրանք կոչ արեցին իրենց միանալ բոլոր կուսակցություններին և քաղաքացիական շարժումներին, քանի որ «միայն միասնական պայքարի շնորհիվ հնարավոր կլինի հասնել հաջողության»:

Ցուցարարների հռետորաբանության մեջ փոխվել էր մի կարևոր հանգամանք ևս. եթե նախորդ միջոցառման ժամանակ ցուցարարները սպառնում էին, որ եթե իշխանությունները չկատարեն իրենց պահանջները, ապա իրենք ստիպված կլինեն արտագաղթել, այս անգամ նրանց պաստառների վրա գրված էր «Ոչ արտագաղթին», իսկ ելույթ ունեցողները հայտարարում էին, որ իրենք չեն պատրաստվում արտագաղթել, այլ պայքարելու են մինչև չհասնեն իրենց պահանջների բավարարմանը:

Անցած մեկ շաբաթվա ընթացքում նրանք հասցրել էին ուսումնասիրել միջազգային փորձը: Ելույթ ունեցողներից մեկը նշեց, որ նույնիսկ Չիլիում, որը ոչ կատարյալ ժողովրդարավարական երկիր է, «Պարտադիր կուտակային կեսաթոշակների մասին» օրենքը սկսել է կիրառվել միայն նոր աշխատաշուկա մտնողների վրա, իսկ արդեն աշխատողների վրա այն չի տարածվել: Բացի այդ՝ ցուցարարներն անընդունելի էին համարում այն հանգամանքը, որ մարդը կարող է 10 տարի մուծումներ կատարել կուտակային կենսաթոշակային համակարգում, հետո դառնալ գործազուրկ և չունենալով եկամտի աղբյուրն, չի կարողանալու օգտվել իր կուտակած միջոցներից և պետք է սպասի մինչև կենսաթշակային տարիքի հասնելը:

Ցուցարարները մտահոգիչ էին համարում այն հանգամանքը, որ 30 տարվա ընթացքում կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին կատարված իրենց վճարումները կարող են այն աստիճան արժեզրկվել, որ 30 տարի հետո, այդ հիմնադրամների վճարած գումարներով հնարավոր չլինի անգամ նվազագույն կարիքները հոգալ, մինչդեռ հիմա իրենց ստիպում են վճարել իրենց եկամուտի մի զգալի մասը:

Ցուցարարները չգիտեն՝ ինչ անել կամ ինչպես ստիպել կառավարությանը փոխելու իր վերաբերմունքը օրենքի նկատմամբ: Խորհրդարանի կամ կառավարության առջև հավաքվելով ու «Դեմ ենք, դեմ ենք» վանկարկելով, ոչինչ չի ստացվում: Ցուցարարներն իրենց մեջ խոսում են այն մասին, որ օրենքի կիրառմանը մնացել է ընդամենը մեկ ամիս, և եթե իրենց չհաջողվի այդ մեկ ամսվա ընթացքում հաջողության հասնել, ապա հուվարի 1-ից հետո, երբ օրենքը ուժի մեջ մտնի՝ իրենց ոչինչ չի հաջողվի փոխել: Նրանք պայմանավորվեցին հաջորդ անգամ հավաքվել Մաշտոցի պուրակում, բայց ոչ թե ցույց անելու այլ իրենց հետագա քայլերը քննարկելու համար:»

Աղբյուր` http://168.am/2013/11/21/301619.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Կարծիք ՀՀ կառավարության կենսաթոշակային քաղաքականության վերաբերյալ http://dem.am/2013/11/20/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%ae%d5%ab%d6%84-%d5%b0%d5%b0-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9/ Wed, 20 Nov 2013 19:21:52 +0000 http://dem.am/?p=667 Շարունակություն]]> Ներկայումս ՀՀ-ում ներդրվող նոր կուտակային կենսաթոշակային համակարգը, իր դրական կողմերով հանդերձ, խիստ դժգոհությունների ալիք է բարձրացրել՝ այդ համակարգի պարտադիր ու անարդարացի լինելու և այլ պատճառներով: Սակայն, հիմնական խնդիրն իրականում կապված է ոչ թե բուն նոր պարտադիր կուտակային համակարգի թերությունների հետ, այլ եկամուտների հարկման քաղաքականության, մասնավորապես՝ կենսաթոշակային բարեփոխումների առաջին փուլում իրականացված հարկային դաշտի փոփոխությունների և դրանով պայմանավորված հարկային բեռի ավելացման հետ։ Եկամուտների հարկման նոր հարկատեսակը, եկամտային հարկը, միասնականացրել է նախկինում գործող եկամտահարկը և սոցիալական վճարները, և սահմանվել են դրա ավելի մեծ դրույքաչափեր։

Ընդունված քաղաքականության ենթատեքստում, կենսաթոշակային բարեփոխումների առաջին փուլում կրճատվել են գործատուների կողմից ներկայացվող հաշվետվությունների քանակը և դյուրացվել դրանց ներկայացման ձևը: Այդուհանդերձ, պետք է նշել, որ հաշվետվությունների թվի կրճատումը՝ որպես եկամտի հարկման դրույքաչափի փոփոխության նպատակ, ամբողջովին արհեստական է, բացարձակապես դուրս խնդրո առարկա բարեփոխումների շրջանակից։ Փաստորեն, աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացու համար եկամուտների հարկման ԷԱԿԱՆ ավելացումը հիմնավորվում է գործատուների մի քանի հաշվետվությունները մեկով փոխարինելու, ինչպես նաև այդ հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու խնդիրները լուծելու անհրաժեշտությամբ։ Սա կատարյալ անհեթեթություն է: Ստացվում է, որ կառավարությունը դրա քողի տակ, ի սկզբանե, խնդիր էր դրել հասնելու հետևյալ նպատակին՝

«Տարալուծելով, միակցելով նախկին եկամտահարկը սոցիալական վճարների հետ՝ սահուն կերպով բարձրացնել աշխատողների եկամուտների հարկումը՝ վերացնելով նվազագույն չհարկվող մեծությունը և դրույքաչափը դարձնելով 24.4%, 26% և 36% (կախված եկամտի մեծությունից), ընդ որում, հնարամտորեն դրա ազդեցությունը զուտ տնօրինվող եկամուտների վրա հետաձգել մինչև 2014թ. հունվարի։ 

Կարելի է արձանագրել, որ կենսաթոշակային բարեփոխման՝ հարկային մասի հիմնական իրական նպատակը չի առնչվում կենսաթոշակային բարեփոխումների հետ, իսկ իրական նպատակ է հանդիսացել քողարկված և հնարամիտ ձևով քաղաքացիների եկամուտների հարկման դրույքաչափի բարձրացումը, այն յուրահատկությամբ միայն, որ այդ բարձրացման ազդեցությունը հետաձգվել է մեկ տարով, հավանաբար հնարավոր դիմադրության ուժը մեղմելու և մարդկանց փաստի առաջ կանգնեցնելու նպատակով։

Քաղաքականության և հայեցակարգային առումով առաջարկվում է, որպեսզի կառավարությունը պահպանի բարեփոխումների միասնական սկզբունքներ և ապահովի դրանց ամբողջականությունը բարեփոխման իրականացման ՈՂՋ ընթացքում։ Այսինքն, սկզբնական փուլում որդեգրված սկզբունքները, թե, մասնավորապես՝ «Քաղաքացու եկամուտները չեն նվազում», պետք է կիրառվեն ամբողջապես, ոչ միայն կենսաթոշակային բարեփոխման հարկային մասում, այլ նաև մյուս փուլերում ևս։ Ըստ այդ մոտեցման էլ պետք է փնտրել համապատասխան լուծումները:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` ներբեռնելով  հետևյալ ֆայլը:

Հեղինակ` Գարիկ Խաչիկյան

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
TERT.AM – «Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» խմբի պատասխանը՝ կառավարության վարչության պետին http://dem.am/2013/11/20/tert-am-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8/ Wed, 20 Nov 2013 13:31:12 +0000 http://dem.am/?p=663 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

««Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» ֆեյսբուքյան խմբի անդամները Tert.am-ի են ուղարկել իրենց բաց նամակ-պատասխանը՝ կառավարության սոցիալական վարչության պետ Աստղիկ Միրզախանյանին, վերնագրելով այն՝ «Աստղիկ Միրզախանյանի հետքը խոշոր ընկերությունների աշխատողների վրա»:

«Կառավարության սոցիալական վարչության պետ կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարության մշակման թիմի ղեկավար Աստղիկ Միրզախանյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ… Ասում է իբրև խոշոր ընկերությունները չեն ցանկանում աշխատողների աշխատավարձը բարձրացնել: Իսկ Դուք հատուկ նշելով Ձեր աշխատանքային փորձը բազմաթիվ միջազգային կազմակերպություններում՝ հիմնավորելով Ձեր կարծիքը, ինչո՞ւ եք ընդհանրապես նշում գործատուին այս օրենքը քննարկելիս: Դուք օրենք եք մշակել 10 տարի շարունակ, բայց մինչ այսօր չգիտեք, թե ո՞ւմ է այն վերաբերում»,-հարցնում են խմբի անդամները:

Նրանք հույս ունեն, որ Աստղիկ Միրզախանյանը չի ասի, որ մտքում գործատու էր պահել, «երբ աշխատակցի աշխատավարձից գումար էր որոշել «գանձել»»:

«Այդքան փորձ ունեցող մարդը պիտի հասկանար, որ ցանկացած կազմակերպություն առաջին հերթին եկամուտ հետապնդելու նպատակ ունի և աշխատավարձը բարձրացնում է միայն այն ժամանակ, երբ դա կազմակերպությանը է′լ ավելի եկամուտներ կբերի: Դուք կարող եք «հայկական մենթալիտետ»-ին համաձայն ենթադրել, որ պետության հարկային և այլ լծակները կօգտագործվեն՝ գործատուներին ստիպելու համար բարձրացնել աշխատավարձերը, բայց հավատացեք, այն կազմակերպությունը, որտեղ աշխատում են մեր անդամներից շատերը, իրենք են կայացնում իրենց որոշումները»,- ասված է պատասխանում:

Նրանք հետևյալ հարցն են բարձրացնում. իսկ ինչո՞ւ կառավարությունն օրենքի ուժով չի պարտադրում գործատուներին:

«Կպատասխանենք այս հարցին. որովհետև վախենում եք: Վախենում եք, որ այն եզակի ներդրումներն էլ, որ կան՝ կփախչեն Հայաստանից: Դուք ընդունում եք, որ Հայաստանը ունի «ծնելիության անկում, արտագաղթ, հասարակության ծերացում և այլն» և ակնկալում եք, որ 500 հազար աշխատողներից 100 հազարը շուտով կլքի Հայաստանը: Ամենաողբալի փաստն այն է, որ Դուք, ինչպես մեր Կառավարությունը, հարցի լուծումը տեսնում եք ոչ թե տնտեսության զարգացման ճանապարհով, այլ «նաղդ» փողը օրենքի ուժով առգրավվելու միջոցով՝ ընդունելով մի օրենք, որն էլ ավելի կխորացնի մեր երկրի վերը նշված հիմնախնդիրները»,- ասված է նամակում։

Խմբի անդամները կասկածի տակ են դնում նաև հռչակված տեսակետը, որ պետությունն իր կողմից մասնակցություն է ապահովում, քանի որ ասվում է, թե. «Եթե Ձեզ թվում է, թե 50,000 դրամը 1 միլիոն աշխատավարձ ստացողի համար մեծ ներդրում է պետության համար՝ որպես պետության կողմից կուտակային կենսաթոշակի մասնակցություն, ապա բացատրեմ, որ այդ նույն 1 միլիոն դրամ ստացողը արդեն իսկ վճարում է պետությանը 94,000 դրամ կենսաթոշակային ապահովագրության համար, որը քողարկված է իր ընդհանուր 258,080 դրամ եկամտային հարկի մեջ, համաձայն «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի, որը գործում է 2013թ.-ի հունվարի 1-ից: Իսկ Ձեր կողմից գովերգած «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքով» բացատրվում է, որ 1 միլիոն ստացողը ևս 75,000 դրամ պետք է վճարի պարզ չէ, թե ում»:

«Գումարների ճանապարհը հետևյալն է. պետական բյուջե, հետո ֆոնդ, որտեղից այդ գումարը իրականում կվերադառնա բյուջե՝ պետական արժեթղթերի գնման արդյունքում»,-ներկայացվում է մեխանիզմը:

Նրանք անդրադարձել են Աստղիկ Միրզախանյանի հարցադրմանը, թե ինչո՞ւ նոր բարձրացավ այս ալիքը և մեր այն ենթադրությանը, որ խոշոր կազմակերպություններն են կանգնած նախաձեռնության ետևում կամ քաղաքական ինչ-որ ուժեր:

«Ձեզ պատասխանենք, որ պատճառն այն է, որ Դուք թերացել եք պատշաճ կերպով և ժամանակին իրազեկել հասարակությանը: Իսկ պատշաճ իրազեկման համար «խեղճուկրակ» բյուջեից գումարները ծախսելու փոխարեն մեծ գումարների օգնություն եք ստացել արտերկրից՝ ինչո՞ւ չեք նշում այդ փաստի մասին: Դուք ասում եք, որ «որպես սոցիալական վարչության պետ ես պետք է մտածեմ ոչ թե էկոնոմիկան զարգացնելու մասին […] , այլ որ կենսաթոշակային կուտակումներն առավելագույնս աճեն»: Իսկ մեր Կառավարությո՞ւնն էլ է սոցիալական վարչության պետ: Իսկ ո՞վ պիտի մտածի մեր երկրի մասին: Ո՞վ պիտի հետ վերադարձնի այն 100 հազար քաղաքացիներին, երբ իրենք լքեն իրենց հայրենիքը: Փոխարենը՝ Դուք պահանջում եք քաղաքացիությունից հրաժարվեն, որ իրենց, իսկ կուտակած գումարները վերադարձնեք»,- ասված է պատասխանում:

Աստղիկ Միրզախանյանին հարց է ուղղվում որպես սոցիալական վարչության պետի. «Իսկ նա ինչո՞ւ չի հաշվի առնում այդ երիտասարդների այսօրվա սոցիալական խնդիրները՝ այն վարկերը, որոնք նրանք վերցրել էին մինչև 2011թ»: Տարեթիվը հատուկ է նշվում, որովհետև ըստ խմբի անդամների մեկնաբանության՝ Աստղիկ Միրզախանյանի կարծիքով՝ բոլորը օրենքը պետք է կարդացած լինեին 2010թ.-ի դեկտեմբերի 30-ին և այլևս վախենային երկարատև վարկեր վերցնել։

«Դուք հղում եք անում անհայտ երկրների անհայտ հարցումներին, որտեղ երիտասարդությունը կողմ էր կենսաթոշակային համակարգին: Իսկ Դուք արդյոք խոսե՞լ եք նոյեմբերի 15-ին Ազգային Ժողովի մոտ հավաքված հազարավոր երիտասարդներից որևէ մեկի հետ: Արդյոք կա՞ն օրենքի կողմնակիցներ՝ թվով 10,000 և ավելի, ֆեյսբուքյան խմբի անդամների շարքերում: Իսկ ինչո՞ւ չեք կատարել Ձեր սեփական ուսումնասիրությունը՝ հարցնելով մեր երիտասարդությանը: Իսկ ԴՈՒՔ միացե՞լ եք կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգին, որը 2011թ-ից ուժի մեջ է, բայց ֆոնդերը մեկ շաբաթ առաջ են ի հայտ եկել»,- այս հարցերի շարանն է ներկայացվում:

Որպես ամփոփում նշվում է, թե «նմանատիպ սիրողական ուսումնասիրությունների միջոցով՝ 10 տարի հարկատուների գումարները վատնելով», բայց իրականում միայն համացանցի տարբեր անկյուններից կտորներով տեղեկատվություն հավաքելով, օրենք չեն մշակում:

«Չիլիում Պինոչետի ժամանակ էլ էին, երևի, երեխաների բարեկեցության մասին հարցին պատասխանում՝ «Կարելի է, բայց ոչ»: Կարելի՞ է այնպես անել, որ Հայաստանում մտավորականությունը չվերանա՝ «Կարելի է, բայց ոչ»: Կարելի՞ է այնպես անել, որ Հայաստանը աշխարհում առաջի 10 վատագույն տնտեսությունների ցանկից դուրս գա՝ պատասխանը գիտեք: Եվ բազմաթիվ են նման հարցերը, սակայն, ցավոք, պատասխանն է նույնը»:»

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/11/20/response-astghikmirzakhanyan/

]]>
TERT.AM – Կենսաթոշակային բարեփոխումների դեմ դժգոհության ետևում խոշոր ընկերությունների հետք է երևում. Աստղիկ Միրզախանյան http://dem.am/2013/11/20/tert-am-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4/ Wed, 20 Nov 2013 13:26:43 +0000 http://dem.am/?p=657 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

«Կառավարության սոցիալական վարչության պետ կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարության մշակման թիմի ղեկավար Աստղիկ Միրզախանյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ ի սկզբանե երիտասարդները եղել են կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգի ներդրման գաղափարի սատարողները, բազմաթիվ կլոր սեղաններ և սեմինարներ են անցկացվել մինչև 2010 թվականի դեկտեմբերին օրենսդրական փաթեթի ընդունումը և հենց երիտասարդներն են, որ աջակցել են իրենց, և որ հիմա նրանց դժգոհության ալիքի հետևում տեսնում է խոշոր ընկերությունների ականջները, որոնք կողմնակից են եղել, որ կուտակային հիմնադրամները լինեն իրենց կից /Ռուսաստանի տարբերակով/ և որոնք չեն ցանկանում որևէ չափով բարձրացնել աշխատողների աշխատավարձերը:

– Դժգոհության առյուծի բաժինը ընկնում է նրան, որ կենսաթոշակային բարեփոխումն ունի «պարտադիր»
բաղադրիչը:

– Նախ, այդ պարտադիրի ու կամավորի հետ կապված մենք մեծ քննարկումներ ենք ունեցել դեռևս 2007 թվականից սկսած, մեր օրենքում շատ հստակ գրված է, որ 2011 թվականից՝ կամավոր, իսկ 2014 թվականից՝ պարտադիր հիմունքներով: Այսինքն՝ երեք տարի գործել է կամավորը, որից հետո նոր հիմա պետք է մտցնեինք պարտադիրը, որի ժամանակը եկել է: Կամավորը եղե՞լ է, բա ինչո՞ւ չեն կուտակել: Աշխարհում կամավոր չկա, կա կա՛մ պետության կողմից պարտադրանք, կա՛մ էլ կորպորատիվ պարտադրանք, որն ամրագրվում է կոլեկտիվ պայմանագրերում: Կամավոր մոդելը կիրառվում է, որպես կանոն, ոչ կազմակերպված աշխատուժի, օրինակ՝ գյուղացիական տնտեսությունների անդամների և ինքնազբաղվածների դեպքում: Մնացածի համար մոդելը պարտադիրն է: Ես աշխատել եմ տարբեր միջազգային կազմակերպություններում, մեր աշխատանքային պայմանագրերում հստակ գրվում էր. աշխատավարձից՝ այսքան տոկոսը գնում է պարտադիր առողջապահական ապահովագրության, այսքան տոկոսը՝ կենսաթոշակային ապահովագրության /յուրաքանչյուր կազմակերպություն իր կորպորատիվ պայմանագրերն ունի սոցիալական ապահովագրության, որին մասհանումներ է անում նաև աշխատողը/ և այլն: Չե՞ս ստորագրում՝ the door is open՝ դուռը բաց է: Այսինքն՝ սա ոչ ուղղակի պարտադրանք է:

Մենք ուսումնասիրել էինք ու գիտենք, որ եթե աշխարհը կամավորով չի կուտակում, հայը այն մարդը չէ, որ գնաց ու կամավոր կուտակե՞ց: Դրա համար սկզբից ևեթ ասում էինք՝ պարտադիր: Տարբեր երկրներ այս հարցի շուրջ կատարված հարցումներ են արել. հարցված երիտասարդների 60-70 տոկոսն ասել է՝ ավելի լավ է մեզ պարտադրեք, բայց ոչ կամավոր; Ո՞ր ջահելն է մտածում իր ծերության մասին, ոչ մեկը, մեկը ես ժամանակին մտածե՞լ եմ ծերության մասին: Երբ երիտասարդ ես, դու չես մտածում կուտակելու, հավաքելու մասին: Դա ոչ միայն հայկական մենթալիտետի հարց է, այլ ցանկացած մարդուն բնորոշ է, քանի որ ինքն իրենից միշտ վանում է ծերանալու հարցը՝ ծնված օրվանից:

– Խոսում եք բնական զգացմունքների ու զգացողությունների մասին , ոմանք էլ ասում են՝ «ես ի՞նչ իմանամ՝ կարող է մահանամ և ինձնից կտրած գումարները չեմ ուզում տալ»:

– Աստված մի արասցե, այդպիսի դեպքերի համար նախատեսված է ժառանգության մեխանիզմը. կուտակված գումարները մնում են ժառանգներին: Մյուս կողմից, լավ ծնողը պետք է մտածի նաև իր երեխաների համար հոգս չդառնալու մասին. Կուտակային համակարգն ապահովելու ավելի բարձր թոշակներ: Կա մեկ այլ խնդիր ևս. հիմա աշխարհը բաց է, մեր երեխաները գնում են արտասահման, 10- 15 տարով չեն կարողանում վերադառնալ: Դեպքեր կան, որ օրինակ՝ չեն կարողանում գալ, իրենց ծնողներին թաղել, որովհետև այն պայմաններով են գնում, որ կեսից շատը ոչ լեգալ է այնտեղ ապրում և աշխատում: Հիմա այդ վիճակում ո՞րը պետք է լինի մտքիդ եկող առաջին ազդակը. եղբայր, եղունգ ունես, գլուխդ քորի և երեխաներիդ վրա ոչ թե հույս մի դիր, որովհետև իրենք վատն են, այլ աշխարհն է փոխվել: Մարդիկ հիմա 35 տարեկանում չեն ամուսնանում, ինչու՞, որովհետև չեն կարողանում տուն դնեն, փող վաստակեն, կին բերեն, պահեն: Աշխարհը փոխվել է և այդ կուտակային համակարգը հենց նրա համար է, որ պետությունը, ելնելով նրանից, որ շատ անկայուն է ժողովրդագրական իրավիճակը (ծնելիության անկում, արտագաղթ, հասարակության ծերացում և այլն) չի կարողանում արժանավայել գումարներ հատկացնել թոշակ վճարելու համար, օրինակ՝ այսօր կա 500 հազար աշխատող, եթե վաղը 100 հազարը հեռացան, ո՞վ է տալու նրանց հարկերը: Աշխատողներն են չէ՞ հարկ տալիս, որ Ձեր մամայի, իմ մամայի թոշակները վճարեն: Ավելին, ամեն տարի թոշակները պետք է բարձրացվեն, որպեսզի թոշակառուները կարողանան դիմակայել ինֆլյացիային, էլ չեմ ասում, որ մի քիչ էլ ավելի լավ ապրեն: Որեմն՝ պետք է հարկեր ավելացնենք, չէ՞, որ թոշակ վճարենք: Հարկ ավելացնենք, նորից էս աշխատող երիտասարդների վրա պետք է ավելացնենք: Որ Եվրոպան սոցիալական ապահովության նման համակարգ ունի, գնացեք մի հատ հարցրեք իրենց հարկերի տոկոսը: Նման արտահայտություն կա չէ, որ աշխարհում ոչ մի ձրի բան չկա:

Հիմա այդ ջահել տղաները, էդ գիտակից տղաները, որ սկզբնական շրջանում մեզ աջակցող խումբն էին, այդքան բանը չեն հասկանո՞ւմ, շատ էլ լավ հասկանում են: Ինձ թվում է՝ քամին լրիվ ուրիշ տեղից է գալիս, որովհետև մենք յոթ տարի սրանով զբաղվել ենք, ու այնպես չէ, որ քնեցին, վեր կացան ու իմացան այս համակարգի մասին:

– Իսկ ինչո՞ւ, շատերին է այդ հարցը հետաքրքրում, թե ինչո՞ւ հիմա աղմուկ և դժգոհության ալիք բարձրացավ:

– Ինձ թվում է՝ մեկը հրահրել է նրանց, որովհետև երբ մենք սկսել ենք, մեր դեմ պայքարողները երբեք երիտասարդները չեն եղել: Այդ պայքարողները եղել են որոշ կուսակցությունները, օրինակ` Դաշնակցության հետ երկարատև բանակցել ենք, համոզել, ու հենց իրենց պահանջով դրեցինք կամավորը: Ու ասել ենք՝«եթե կաշխատի, մենք ընդհանրապես պարտադիր բաղադրիչը չենք մտցնի: Բայց չի աշխատում. մենք առաջինը չենք, վերջինը չենք, այնպես չէ, որ մենք յուրահատուկ տնտեսող ազգ ենք: Ու դեռ 90–ականներին մեզ միշտ ասում էին՝ ներքին խնայողություններ են պետք. ներքին պարտքն ավելի լավ է, քան արտաքինը: Դուք ձեր ժողովրդից պարտք արեք, ոչ թե դրսից, որովհետև ժողովրդի պարտքը վերադարձնելիս համ ժողովուրդն է օգտվում, համ պետությունը: Սա էլ ներքին պարտքի մի տեսակ է: Իմ պապը 20 տարի աշխատավարձի առյուծի բաժինը ստանում էր երեք տոկոսանոց «աբլիգացիաների» տեսքով, որոնք սկսեցին խաղարկվել 40 տարի անց: Այն ժամանակ փակ համակարգ էր, ինչ Համաշխարհային բանկ, ինչ Արժույթի միջազգային հիմնադրամ, նման բաներ չկային, և Սովետմիությունը պարտք էր անում իր իսկ ժողովրդից՝ պարտատոմսեր տալով:

– Խորհրդային միությունից օրինակ բերեցիք, սակայն հենց շատերի աչքը դրանից է վախեցած: Նկատի ունեմ «Հայխնայբանկ»-ում ավանդադրված գումարները, որոնք փոշիացվեցին: Եվ նման մտավախություններ ունեն ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև օրինակ՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

– Ինքն այդ հարցում միշտ մեզ հետ պայքարել է: Այո՛, աշխարհում ամեն ինչ հնարավոր է, հիմա էլ տարբեր բանկերում մարդիկ իրենց սեփական փողն են դրել, չէ՞ (նկատի ունի քաղաքացուն – խմբ.), բայց բոլոր հնարավոր կանխատեսելի ռիսկերի դեմ մեխանիզմները օրենքում դրված են: Օրինակ՝ սկզբում նախատեսվում էր չիլիական մոդելը, որն ամբողջությամբ լիբերալ է. դնում ես՝ վերցնում ես, չես դնում՝ չես վերցնում: Այսիքն՝ ա/ չիլիական մոդելը չունի բազային կենսաթոշակ, չունի բ/ երաշխիքային ֆոնդ, չունի գ/ բնակչության իրազեկում և բնակչության հետ աշխատանք: Այսինքն՝ Չիլիում Պինոչետի ժամանակ լուծվել է տնտեսական ազատականացման խնդիր: Աշխարհն իրեն բոյկոտել էր, խունտա էր, չէ՞, բայց նման ցավոտ գործիքակազմով ու ճանապարհով հզոր տնտեսություն ստեղծեց: Հիմա. մե՞նք ինչ արեցինք, մենք այս ամենն ուսումնասիրելով եկանք եզրակացության, որ մեր մոդելը պետք է հնարավորինս սոցիալական ուղղվածություն ունենա, այսինքն՝ առաջնահերթ պետք է լինի ապագա կենսաթոշակառուի շահը: Առաջինը՝ համակարգը կառուցեցինք բազային կենսաթոշակի վրա, որը կստանան բոլորը՝ այդ թվում կուտակային համակարգի մասնակիցները: Երկրորդը՝ պետությունը նույնպես կմասնակցի կուտակման վճարին, հատկացնելով բյուջեից 5%, որպեսզի մասնակիցն ավելի շատ գումար ունենա իր կուտակային հաշվին և ավելի բարձր թոշակ ստանա հետագայում: Ճիշտ է, աղքատամետությունն ապահովելու նպատակով 500 հազարից բարձր աշխատավարձ ստացողներին պետությունը կաջակցի 25 հազար դրամով և ոչ ավել, դա էլ արեցինք, որպեսզի մեծ գումարներ բյուջեից չգնան բարձր աշխատավարձ ստացողներին, այլ բաշխվեն այսօրվա թոշակառուների թոշակների ավելացման համար: Պատկերացնո՞ւմ եք, 1 մլն աշխատավարձ ստացողին պետությունը պետք է աջակցեր ամսական 50 հազար դրամով, իսկ դա արդեն մեկ թոշակառուի լավ թոշակ է… Կարծում եմ՝ արդար չէր լինի, եթե մենք չսահմանափակեինք վերևից պետական մասնակցության չափը:

Մենք ուսումնասիրեցինք նաև Ռուսաստանի օրինակը, որն ասում է ՝ կամավոր-ստիպողական: Ի՞նչ են անում ռուսական խոշոր ընկերություններ. նրանք տեղում ստեղծեցին իրենց կենսաթոշակային հիմնադրամներն ու իրենց աշխատողներին պարտադիր՝ կորպորատիվ պայմանագրի միջոցով պարտադրեցին մասհանումներ անել ֆոնդին: Չես ուզում, դուրս արի, չստորագրեցիր պայմանագիրը, ուրեմն ընկերության աշխատող չես: Հիմա նրանք ստեղծեցին իրենց ֆոնդերը և այդ գումարները մնում են իրենց մոտ:

Մեզ մոտ այդ ճանապարհով գնալու համար մի շարք խոշոր ձեռնարկություններ առաջակում էին. թույլ տվեք, որ մենք ունենանք մեր հիմնադրամները: Սա էժան փող է, ո՞վ չի ուզում էժան փող: Էլի կարելի է, ես դեմ չեմ, թող ներդրում անեն, բայց որպես Սոցիալական վարչության պետ ես պետք է մտածեմ ոչ թե էկոնոմիկան զարգացնելու մասին, այդ մասին թող մտածի էկոնոմիկայի նախարարը, այլ որ կենսաթոշակային կուտակումներն առավելագույնս աճեն: Որ այնքան աճի, որ կենսաթոշակառուն սոցիալապես ապահովված լինի: Իսկ հիմա հարց եմ տալիս, այդ էժան փողերը, որ ես ունենամ, որտե՞ղ կներդնեմ:

– Իմ արտադրության մեջ:

– Իսկ ով ասաց, որ իմ սեփական բիզնեսն ամենալավն է: Այսինքն՝ ստացվում է, որ էժան փողը կվերցնեմ, ու ոչ արդյունավետ կներդնեմ: Իսկ տուժողը կլինի ապագա կենսաթոշակառուն, որն ավել քիչ գումար կկուտակի իր հաշվին: Ես կարծում եմ, մեր այսօրվա խնդիրը՝ իրազեկումն է և ֆինանսական գրագիտության բարձրացումը: Մենք այս հարցում մի քիչ հետ ընկանք, բայց հիմա թափ ենք հավաքում…

– Ուշ չի՞ արվում:

– Այո՛, այդտեղ համաձայն եմ: Ինչո՞ւ ուշ եղավ, այդ եկամտային հարկը այնքան ռեսուրս խլեց, միացրեցինք չէ՞ եկամտահարկն ու սոցիալական վճարները մեկ միասնական եկամտային հարկի տեսքով: Մեր իրազեկման կենտրոնը, որ ստեղծվեց, զբաղված էր հիմնականում եկամտային հարկով, որը շատ կարևոր էր, որովհետև եթե հանկարծ չստացվեր, կուտակայինը չէր աշխատելու:

– Սակայն ողջ օրը ինչ-որ սոցիալական գովազդ է գնում. սատանա, հրեշտակ:

– Առաջինը, ես ասել եմ, որ դա լինի անվճար, որովհետև պատկերացնո՞ւմ եք՝ պետությունը որքան փող պետք է տա էս խեղճուկրակ բյուջեից: Ասեմ, որ (գովազդի – խմբ.) հինգ րոպեն 1,5 մլն դրամ է: Հաշվեք՝ ինչքա՞ն հինգ րոպե է պետք, որ ժողովրդին բացատրենք: Ինչո՞ւ փող տանք, եթե սա ազգային խնդիր է, սոցիալական ու ասեմ, որ ողջ աշխարհում դա անվճար է:»

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/11/19/astxik-mirzaxanyan/

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Մեքենաներին փակցնելու համար նախատեսված պաստառներ http://dem.am/2013/11/20/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d6%83%d5%a1%d5%af%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80/ Wed, 20 Nov 2013 09:44:58 +0000 http://dem.am/?p=646 Շարունակություն]]> Ինչպես տեղեկացրել էինք՝ մեքենաներին փակցնելու համար նախատեսված պաստառներն արդեն տարածվում են (տես ՀՂՈՒՄ): Սակայն բարձր ծանրաբեռնվածության պատճառով չենք կարողանում փոխանցել դրանք անհատական կարգով:

Դրանք ստանալու համար խնդրում ենք շաբաթ օրը ժամը 13:00 –ին գալ Մաշտոցի պուրակ:

Խնդրում ենք պաստառը փակցնելուց հետո լուսանկրել ավտոմեքենան և ուղարկել es@dem.am էլ. հասցեին:

Լուսանկարները կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում՝ մարդկանց էլ ավելի ոգևորելու և համախմբելու նպատակով:

 

Շնորհակալություն՝
Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ – ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔ http://dem.am/2013/11/20/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bd-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%b0%d5%b0-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6/ Tue, 19 Nov 2013 20:04:40 +0000 http://dem.am/?p=637 Շարունակություն]]> Հարգելի քաղաքացիներ,

Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի 1-ից «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ենք լինելու մեր աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին:

ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցություններ ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը բոյկոտեցին 15.11.2013թ. հայտարարված արտահերթ նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր այս հարցը:

Սա անընդունելի է, և մենք շարունակելու ենք մեր պայքարը առավել մեծ թափով, այնքան ժամանակ, քանի դեռ ըստ էության լուծումեր չեն տրվել մեր կողմից բարձրացված հարցերին:

Կոչ ենք անում բոլորին ՝ ուսանողներին, գործարարներին, աշխատավոր զանգվածներին և առհասարակ իրենց ապագայով մտահոգ բոլոր անձանց հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ին  ժամը 12:00-ին  հավաքվել ՀՀ կառավարության շենքի մոտ և պահանջել, որպեսզի ՀՀ կառավարությունը լսի մեր ձայնը և լուծում տա խնդրին:

Միացեք և հրավիրեք Ձեր բոլոր ընկերներին:

ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐԻՆ:

Ահա համապատասխան ֆեյսբուքյան Event-ը՝ https://www.facebook.com/events/1435288836699435/

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
168.AM – Ինչո՞ւ պաշտոնյաները չեն դառնում կամավորներ http://dem.am/2013/11/19/168-am-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%ba%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b9%d5%a5%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%bc%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a1%d5%b4/ Tue, 19 Nov 2013 19:17:58 +0000 http://dem.am/?p=632 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

«Երբ շինարարները կամուրջ են կառուցում, առաջին փորձարկման ժամանակ կանգնում են այդ կամրջի տակ` իրենց իսկ օրինակով ցույց տալով դրա ապահովությունը:

ՀՀ իշխանությունն, անվերջ կրկնելով` «ապահով Հայաստան», «ապահով ծերություն», փորձում է մարդկանց մոտ վստահություն ներշնչել իր արածի հանդեպ, այդ թվում և` կենսաթոշակային բարեփոխումների, սակայն սեփական օրինակն այս դեպքում գործի չի դրվում:

Կենսաթոշակային փոփոխությունների կամավոր կուտակային բաղադրիչի մեկնարկը հայտարարվել է 3 տարի առաջ, այս տարվա սկզբին գրանցվել է ակտիվների առաջին կառավարիչը, սակայն մինչ օրս ոչ մի ՀՀԿ-ական պաշտոնյա «կամավոր» չի գրանցվել:

«Կամավորին մասնակցելու համար պետք է ունենալ համեմատաբար ագրեսիվ պորտֆելներ: Ես ուզում եմ տեսնել ագրեսիվ պորտֆելներ ունեցողներ և անպայման մասնակցելու եմ»,- երեկ կենսաթոշակային բարեփոխումների թեմային նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը՝ միաժամանակ «բողոքելով», որ աշխատավարձի 50%-ը հիմնադրամին կամավոր փոխանցելուն խանգարում է աշխատավարձի չափը:

Ըստ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանի՝ կամավորին միանալու համար պետք է լինի մարդկանց որոշակի քանակ և կուտակումների որոշակի ծավալ, որպեսզի հնարավոր լինի միջոցները դիվերսիֆիկացնել, պորտֆելը ճիշտ կառավարել և արդյունք ստանալ:

Թեև նախարարները չեն շտապում իրենց գումարները վստահել օտար կառավարիչներին, ՀՀ 260 հազար քաղաքացի 2014թ.-ի սկզբից պարտադրված կլինի աշխատավարձից 5 % մասհանում անել: Տարեկան կուտակումները կկազմեն շուրջ 150 մլն դոլար: Օրենքը թույլ է տալիս դրանց 40%-ը ներդնել արտերկրում, 60%-ը՝ ՀՀ-ում, ինչը, ըստ Ն.Երիցյանի, կչեզոքացնի նաև փոխարժեքի տատանումների ռիսկը:

ՀՀ-ում ներդրումների դաշտը լայն չէ` բորսայում ցուցակված ընկերությունները սահմանափակ են և հիմնականում բանկեր են: Այսինքն` այս «բարեփոխումներից» հիմնական շահողը, գոնե սկզբնական շրջանում, բանկերն են լինելու:

Ներկայումս Fitch վարկանշային գործակալության հետ բանակցություններ են վարվում՝ հայկական ընկերություններին վարկավորելու համար, ինչը թույլ կտա ներդրումներ իրականացնել դրանցում:

Օրենքը ներդրումները մեծամասամբ ուղղորդում է դեպի եվրոպական երկրներ, իսկ ահա Մաքսային միության անդամ-երկրներից որևէ մեկի թողարկած արժեթղթերը վստահելի չեն համարվում: Սա խնդրահարույց կդառնա Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցության դեպքում: Առավել ևս խնդրահարույց իրավիճակ կստեղծվի, եթե որոշվի եվրասիական տնտեսական տարածքում մեկ միասնական արժույթ ներդնել:

Այդ դեպքում ՀՀ-ում կենսաթոշակային կուտակային համակարգով քաղաքացիներից հավաքագրված միջոցներին ի՞նչ ճակատագիր է սպասվում, ի՞նչ արտարժույթով են հաշվարկվելու, պարզ չէ: Կառավարության օրակարգում էլ այս հարցը չկա:

«Ես որևէ տեղ չեմ կարդացել, որ Մաքսային միությունից հետո գալիս է արժութային միությունը: Դա Ձեր էքստրապոլացիան է»,- տարակուսեց Վ.Գաբրիելյանը:

ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը մեզ հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ կառավարիչների հետ պայմանագիր կնքելիս պետք է սահմանվի, որ ակտիվների տեղաբաշխման ժամանակ հնարավորություն նախատեսեն, որ ցանկացած պահի դրանք փոխարկվեն այլ արժույթի, որը պաշտոնապես կգործի ՀՀ-ում:

«Այս փողերը նրանք ուզում են մեծ մասամբ տանել եվրոպական ֆինանսական հաստատություններ` տեղաբաշխելու: Բայց այսօրվա դրությամբ պետք է փոփոխություն անել օրենքում, որ մարդիկ վստահ լինեն, որ արժե տեղաբաշխել, որովհետև, եթե ՄՄ մտնեն, այնտեղ հանկարծ փոխարժեքը ռուբլի լինի, մարդիկ կորուստներ չունենան: Հետևաբար, այսօր տեղաբաշխելուց պետք է այս հնարավորությունը նախատեսել»,- ասաց Հ.Բագրատյանը:

Կենսաթոշակային ներդրումային ֆոնդերի կառավարումը, երկար բանակցություններից հետո, վստահվել է «ԱՄՈՒՆԴԻ» և «Ցե-Կվադրատ» ընկերություններին, որոնց հետ այժմ պայմանագրերի ստորագրման տեխնիկական խնդիրներն են լուծվում: Արդեն մոտ 1 շաբաթից մինչև 2014 թ. փետրվարի 20-ը ՀՀ քաղաքացիները կկարողանան ընտրել իրենց ֆոնդի կառավարչին, իսկ չընտրելու դեպքում դա մեխանիկորեն կարվի համակարգչի կողմից: Իսկ ի՞նչ կլինի, եթե մի գեղեցիկ օր քո ընտրյալ կառավարիչը սնանկանա: Ըստ Ն.Երիցյանի` ակտիվների կառավարիչների սնանկացումը որևէ կերպ չի վնասի քաղաքացիներին, և կուտակված գումարները չեն կորչի, պարզապես արժեթղթերը դեպոզիտարիաներից կփոխանցվեն ակտիվի նոր կառավարչին:

Ինչևէ: Իշխանավորների շուրթերից կենսաթոշակային բարեփոխումները շատ ցանկալի են թվում, բայց ժողովրդական իմաստնությունն ասում է՝ մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա:»

Աղբյուր` http://168.am/2013/11/19/300844.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Մեքենաներին փակցնելու համար նախատեսված պաստառները պատրաստ են http://dem.am/2013/11/19/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a5%d6%84%d5%a5%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6-%d6%83%d5%a1%d5%af%d6%81%d5%b6%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80-%d5%b6%d5%a1/ Tue, 19 Nov 2013 13:50:56 +0000 http://dem.am/?p=622 Շարունակություն]]> Ուրախ ենք բոլորին տեղեկացնել, որ արդեն կան նաև պաստառներ՝ մեքենաներին փակցնելու համար: Պաստառները ստանալ ցանկացողներին խնդրում ենք գրել es@dem.am էլ. հասցեին: Նշենք, որ դրանք տրվում են անվճար:

Խնդրում ենք պաստառը փակցնելուց հետո լուսանկրել ավտոմեքենան և ուղարկել նույն հասցեյով: Լուսանկարները կհրապարակվեն մեր ֆեյսբուքյան էջում՝ մարդկանց էլ ավելի ոգևորելու և համախմբելու նպատակով:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ՏԱՐԱԾԵԼ:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
LRAGIR.AM – Ո՞ր խոշոր ընկերության ականջներն են կառավարության հետեւում http://dem.am/2013/11/19/lragir-am-%d5%b8%d5%9e%d6%80-%d5%ad%d5%b8%d5%b7%d5%b8%d6%80-%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%bb%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a5%d5%b6/ Tue, 19 Nov 2013 11:12:30 +0000 http://dem.am/?p=618 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է lragir.am կայքը՝

«Կառավարության սոցիալական ապահովության վարչության պետ, կենսաթոշակային բարեփոխումների ռազմավարության մշակման թիմի ղեկավար Աստղիկ Միրզախանյանը tert.am-ի հետ զրույցում ասում է, որ կենսաթոշակային ռեֆորմի դեմ հանդես եկողների հետեւում տեսնում է խոշոր ընկերությունների ականջները, որոնք ցանկանում էին, որ կենսաթոշակային կառավարման հիմնադրամները լինեին իրենց կից:

Հնարամիտ արձագանք է՝ երբ որեւէ հարցի վերաբերյալ չկա բացատրություն, չկա փաստարկ, հայտարարել, թե երեւում են ինչ որ մեկի ականջները: Այդ դեպքում գուցե Աստղիկ Միրզախանյանը ասի, թե հատկապես ում ականջների մասին է խոսքը: Դա արդեն կլինի առարկայական խոսակցություն, այլապես խոշոր ընկերությունների ականջներ սովորաբար, կամ միշտ, երեւում են կառավարության գործողությունների հետեւում:

Համենայն դեպս, մինչ այժմ կառավարության գործունեությունից Հայաստանում շահել են միայն խոշոր ընկերությունները, իսկ փոքր ու միջին ընկերությունները միայն լուծել գոյատեւման հարցեր: Օրինակ, երբ կառավարությունը հարկային վարչարարություն բարելավելու համար ինչ որ նոր ու յուրահատուկ ՀԴՄ-ներ է պարտադրում ընկերություններին, դա բեռ է դառնում ոչ թե խոշորների, այլ փոքր ու միջին ձեռնարկությունների համար: Այդպես է հարկային վարչարարության որեւէ այլ փոփոխության պարագայում:

Օրինակ, Հայաստանում իրեն ավելի ու ավելի հարմար է զգում խոշոր Սամվել Ալեքսանյանը, որը Երեւանը նվաճում է սուպերմարկետներով, դուրս մղելով առեւտրի փոքր ու միջին օբյեկտները, կառավարության աչքի առաջ անօրինականություն թույլ տալով Փակ շուկայում: Ու կարծես թե կառավարությունը չտեսավ ու չքաշեց այդ խոշոր ընկերության «ականջները»:

Հիմա, երբ քաղաքացիները, հիմնականում ՏՏ ոլորտում բարձր վարձատրվող մասնագետները դժգոհում են պարտադիր կենսաթոշակային ռեֆորմից, կառավարությունը նրանց հետեւում խոշորների ականջներ է տեսնում: Անուններ, տիկնայք եւ պարոնայք, տվեք կոնկրետ անուններ, թե ում եք տեսնում եւ ինչ շահ են հետապնդում այդ «ականջատերերը»:

Աստղիկ Միրզախանյանը, ինչպես նաեւ կառավարության տարբեր պաշտոնյաներ, այդ թվում նախօրեին ասուլիս տված երեք նախարարները, հայտարարում են, թե տարիներ շարունակ քննարկում են այդ հարցը եւ այլեւս մտադիր չեն քննարկել:

Այս մոտեցումը խոսում է մեղմ ասած ոչ ադեկվատության մասին: Առավել եւս այն դեպքում, երբ հենց այս կառավարության ղեկավարն ու անդամներն են սիրում հաճախ հիշատակել արագ փոփոխվող աշխարհի մասին: Արագ փոփոխվող աշխարհում առաջ են գալիս նոր իրողություններ, ինչը ենթադրում է, որ եթե ասենք 5 տարի առաջ հանրությունը կենսաթոշակային ռեֆորմը կարող էր սուր չընկալել, ապա 5 տարի անց նոր իրողություններ կարող են ի հայտ գալ, որոնք կսրեն ռեֆորմի հանրային ընկալումը:

Հետեւաբար հայտարարել, թե տասը կամ հինգ տարի է քննարկում ենք, էլ ինչ կա քննարկելու, մեղմ ասած նշանակում է լինել ժամանակին ոչ ադեկվատ: Ի վերջո, հանրության համար որեւէ երեւույթի վերաիմաստավորման վաղեմության ժամկետ գոյություն ունենալ չի կարող, այլապես 5 տարի առաջ ընտրվող քաղաքական որեւէ ուժ կհայտարարեր՝ 5 տարի առաջ ընտրություն է եղել՝ ընտրվել ենք, էլ ընտրության հարց քննարկելու կարիք չունենք:

Թեեւ, ՀՀԿ-ն ըստ էության հենց այդպես էլ մոտենում է ընտրությունների գաղափարին եւ պատահական չէ, որ հիմա էլ այդ ուժի ձեւավորած կառավարությունը հայտարարում է, թե տարիներ շարունակ քննարկել ենք, հիմա էլ ինչ եք ուզում:»

 Աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/country/view/91100

]]>
Արմնյուզ լրատվական հեռուստաալիք (YouTube) – Ովքեր են տնօրինելու կուտակային կենսաթոշակների գումարները http://dem.am/2013/11/19/%d5%a1%d6%80%d5%b4%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a6-%d5%ac%d6%80%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a1%d5%ac%d5%ab%d6%84-youtube-%d5%b8/ Mon, 18 Nov 2013 20:55:23 +0000 http://dem.am/?p=610

]]>
CivilNetTV (YouTube) – Չիլի չենք մենք http://dem.am/2013/11/19/civilnettv-youtube-%d5%b9%d5%ab%d5%ac%d5%ab-%d5%b9%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84/ Mon, 18 Nov 2013 20:26:29 +0000 http://dem.am/?p=607

]]>
ILUR.AM – «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը պահանջում է անցկացնել հանրաքվե http://dem.am/2013/11/18/ilur-am-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-5-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%be/ Mon, 18 Nov 2013 14:18:41 +0000 http://dem.am/?p=600 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է ilur.am կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը պահանջում է կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգը հանրապետությունում ներդնելու կապակցությամբ անցկացնել հանրաքվե: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

Նա գտնում է նաև, որ երկրի քաղաքացիների 99%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին, քանի որ մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ սկզբնական փուլում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվում է կամավոր, իսկ դրանցի հետո նոր` պարտադիր սկզբունքով, իսկ այն երկրներում, որոնցում համակարգն սկզբից ներդրվել է պարտադիր հիմքերով, առաջացել են պրոբլեմներ: «Մարդկանց փաստացի աշխատավարձը կրճատվելու է 6,6-13%-ով, մարդիկ իբր թե 20-30 տարի հետո թոշակ կստանան, որն անհայտ է, թե ոնց են ստանալու, որովհետև մենք ունենք բազում օրինակներ, երբ մարդկանց փողերն ուղղակի կորել են»,- ասել է Հայկ Ավետիսյանը` որպես օրինակ նշելով ԽՍՀՄ փլուզումից հետո մարդկանց «գումարների փոշիացումը»:

Իր հերթին, նախաձեռնության մյուս անդամը` Հարություն Ասլամազյանը հայտարարել է, որ օրենքում սահմանված պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է: Օրենքի պարտադիրության սկզբունքը խախտում է Սահմանադրության 8 հոդվածով ամրագրված անձի սեփականության իրավունքը, 31 հոդվածով ամրագրված անձի ազատությունը և 14.1 հոդվածով ամրագրված խտրականության դեմ արգելքի մասին դրույթները: Ինչպես նաև սահմանադրության անցումային դրույթներով ասվում է, որ սոցիալական վիճակը չի կարող վատանալ բարեփոխումներից հետո: Սահմանադրությամբ սահմանվում է, նաև որ քաղաքացու կողմից իրականացրած վճարների տնօրինումը պետությունը պարտավոր է վերցնել իր վրա, իսկ տվյալ օրենքով այդ ֆոնդերի տնօրինումը տրվելու է մասնավոր կազմակերպություններին:

Կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչը Հայաստանում կներդրվի 2014 թվականի հունվարի 1-ից: Հիշեցնենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: «Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին» օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել):

Հիշեցնենք նաեւ, որ անցած ուրբաթ ԱԺ չորս խմբակցություններ՝ նշված հարցով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել, որը տապալվել էր իշխող մեծամասնության՝ ՀՀԿ-ի բոյկոտի պատճառով:»

Աղբյուր՝ http://ilur.am/news/view/21251.html

]]>
1IN.AM – Չխաբվելու ինտելեկտուալ կարողությունը http://dem.am/2013/11/18/1in-am-%d5%b9%d5%ad%d5%a1%d5%a2%d5%be%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%ab%d5%b6%d5%bf%d5%a5%d5%ac%d5%a5%d5%af%d5%bf%d5%b8%d6%82%d5%a1%d5%ac-%d5%af%d5%a1%d6%80%d5%b8%d5%b2%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/ Mon, 18 Nov 2013 13:04:45 +0000 http://dem.am/?p=595 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«Ինչպես երևում է, կառավարությունը մտադիր չէ նահանջել կենսաթոշակային ռեֆորմից, որով պարտադիր կուտակային համակարգ է ներդրվելու Հայաստանի Հանրապետության՝ մինչև եկող տարվա հունվար 40 տարին դեռ չլրացած բոլոր աշխատող քաղաքացիների համար: Ընդդիմադիր ուժերը, որ ներկայացված են խորհրդարանում, պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան՝ ռեֆորմի սահմանադրականության հարցով: Կառավարության երեք նախարարներն այսօր հայտարարել են, որ ռեֆորմը հակասահմանադրական չէ, այլապես հարկ վճարելն էլ կլիներ հակասահմանադրական: Նրանք հայտարարել են, որ մտադիր չեն նոր դեբատների մեջ մտնել:

Իհարկե, նրանց այս «պատրաստակամությունը» պայմանավորված է լինելու հասարակության բողոքի ուժգնությամբ, և եթե բողոքն ուժգին լինի, ապա կառավարությունը լավ էլ կնստի դեբատների և կգա նոր ընդհանուր հայտարարի: Խնդիրն այն է, թե ինչպիսին կլինի բողոքը:

Այստեղ պետք է իհարկե առանձնացնել երկու իրողություն: Ակնհայտ է, որ եթե ինչ-որ հարցի վերաբերյալ կա հասարակական դժգոհություն, ապա գտնվում են այդ դժգոհությունը սեփական քաղաքական նպատակներին ծառայեցնելու պատրաստ ուժեր: Սա լիովին բնական իրողություն է քաղաքականության մեջ բոլոր երկրներում: Եվ այս իմաստով, դժգոհ, բողոքող քաղաքացիներին այս հանգամանքը չպետք է խրտնեցնի, վախեցնի, նրանց մեջ չպետք է առաջանան մտավախություններ, որ հարցը քաղաքականացվում է:

Իրավիճակը շատ ավելի պարզ է: Քաղաքական ուժերը կփորձեն օգտագործել քաղաքացիներին, իսկ քաղաքացիներն էլ պետք է փորձեն օգտագործել քաղաքական ուժերին, այսինքն՝ կարողանան չօգտագործվել, այլ ավելի շատ քաղաքական ուժերին օգտագործել իրենց խնդիրները կառավարությանը լսելի դարձնելու համար: Այնպես որ, պետք չէ հերթական անգամ ընկնել քաղաքականացնել-չքաղաքականացնելու դիլեմայի մեջ և ավելորդ ռեսուրսներ ու էներգիա վատնել այս ամենի վրա, ինչը վերջիվերջո կարող է դառնալ հասարակական ներուժի ջլատման պատճառ: Պետք է ընդամենը լինել բանիմաց, լինել բավարար շրջահայաց և թույլ չտալ, որ քաղաքական ուժերը մանիպուլյացիայի ենթարկեն քաղաքացիներին, այլ ընդամենը այդ ուժերին օգտագործել սեփական խնդիրները լուծելու համար:

Սա է բանաձևը, և եթե այդ բանաձևը տվյալ դեպքում չկիրառվի, ապա հասարակությունը չի կարող կառավարության համար դառնալ այն ազդեցիկ գործոնը, որը կստիպի գործադիրին վերանայել իր որոշումները և ռեֆորմի անցնել կամավորության սկզբունքով, կամ հետաձգել դրա կիրառումը մինչև հանրային կոնսենսուսի որևէ այլ բովանդակության ձևավորումը: Այս իմաստով, Հայաստանին անհրաժեշտ են քաղաքացիական պայքարի նման նախադեպեր: Դրանով է նաև կայանալու քաղաքացիական հասարակությունը, այսինքն՝ ոչ թե սև-սպիտակի բաժանմամբ՝ մենք քաղաքականացված չենք, դուք քաղաքականցված եք, այլ ճկուն բանաձևերով ու մեխանիզմներով, որոնք թույլ կտան առավելագույն օգուտը քաղել առկա ռեսուրսներից և հնարավորություններից: Բայց այն, որ քաղաքական սպեկուլյացիաների վտանգը բավական մեծ է, ոչ ոք իհարկե չի կարող ժխտել՝ նկատի ունենալով Հայաստանում քաղաքական «ավանդույթների» և քաղաքական ուժերի որակները: Սակայն փորձը ցույց է տվել, որ արդյունավետությունը ոչ թե սև-սպիտակից է բխում, այլ ճկուն մեխանիզմների կիրառումից: Հակառակ դեպքում, եթե վախ կա խաբվելուց, և չկա դրանից զերծ մնալու բավարար ինտելեկտուալ կարողություն, ապա եթե քաղաքական ուժերն էլ չխաբեն, հերթական անգամ կխաբի կառավարությունը:»

Աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_analysis_230995.html

]]>
CIVILNET.AM – Քաղաքացիները կենսաթոշակային նոր համակարգի ներդրման դեմ կպայքարեն «մինչև վերջ» http://dem.am/2013/11/18/civilnet-am-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0/ Mon, 18 Nov 2013 12:59:46 +0000 http://dem.am/?p=591 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է civilnet.am կայքը՝

«Պարտադիր կուտակային կենսաթոշակի վերաբերյալ օրենքն ահռելի վնասներ կբերի Հայաստանին. նոյեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեցին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամներ Հայկ Ավետիսյանն ու Հարություն Աղլամազյանը` նշելով, որ իրենք ուսումնասիրել են և շարունակում են ուսումնասիրել օրենքի հետ կապված բոլոր բացասական կողմերը:

«Մարդկանց փաստացի աշխատավարձը կրճատվելու է 6,6-13%-ով. մարդիկ իբր թե 20-30 տարի հետո թոշակ կստանան, որն անհայտ է, թե ոնց են ստանալու, որովհետև մենք ունենք բազում օրինակներ, երբ մարդկանց փողերն ուղղակի կորել են»,- ասաց Հայկ Ավետիսյանը` որպես օրինակ նշելով ԽՍՀՄ փլուզումից հետո մարդկանց «գումարների փոշիացումը»: Նա հարց ուղղեց, թե օրենքի փոխվելու դեպքում ով է պատասխանատու լինելու այդ գումարների վերադարձի համար:

Հայկ Ավետիսյանը նշեց, որ այլ երկրներում այս օրենքը սկզբնական շրջանում տարածվում է այն մարդկանց վրա, որոնք դեռ նոր են աշխատաշուկա մուտք գործում:

«Հայաստանից ավելի շատ զարգացած երկրներում, օրինակ` Արգենտինայում, Լատվիայում, պարտադիր բաղադրիչի ներդրումը ձախողվել է»,- ասաց Ավետիսյանը` նշելով, որ Արգենտինայում, օրինակ, կենսաթոշակները կառավարող ֆոնդերը սնանկացել են, իսկ Ռուսաստանում` սառեցվել:

Բանախոսները նշեցին, որ իրենց համար առաջնային խնդիրը պարտադիր բաղադրիչի վերացումն է:

«Ամեն ինչ կընկնի իր տեղը, եթե «պարտադիր» պայմանը հանվի, և ժողովուրդը իր կամքով գնա և միանա»,- նկատեցին նրանք:

«Քննարկման մեջ է, թե ինչ ձևով կլինի մեր պայքարը, բայց կլինեն գործադուլներ, հանրահավաքներ: Ժողովուրդը չի ուզում այդ օրենքը և վերջ»,- ասացին բանախոսները` նշելով, որ մտադիր են «պայքարել մինչև վերջ»:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» ֆեյսբուքյան խումբն այս պահին ունի 8500 անդամ:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը նոյեմբերի 15-ին բողոքի ակցիա էր կազմակերպել Ազգային ժողովի դիմաց, որը շարունակվել էրկառավարության շենքի և ՀՀԿ գրասենյակ դիմաց:

Պարտադիր կենսաթոշակային համակարգի շահառուները կլինեն 1974թ. հետո ծնված քաղաքացիները: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվելու են կենսաթոշակաին ֆոնդում, որը կառավարվելու է ֆոնդի կառավարիչների միջոցով:

Այն քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազ. դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով. պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազ., պետությունը կփոխանցի 25 հազ. դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:

Անի Գրիգորյան»

Աղբյուր՝ http://civilnet.am/2013/11/18/against-mandatory-pension-payments-press-conference

]]>
a1plusnews (YouTube) – Կլինեն գործադուլներ, հանրահավաքներ http://dem.am/2013/11/18/a1plusnews-youtube-%d5%af%d5%ac%d5%ab%d5%b6%d5%a5%d5%b6-%d5%a3%d5%b8%d6%80%d5%ae%d5%a1%d5%a4%d5%b8%d6%82%d5%ac%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%b6/ Mon, 18 Nov 2013 12:55:15 +0000 http://dem.am/?p=588

]]>
ԳԱԼԱ Հեռուստաընկերություն (YouTube) – Կառավարությունը պարտադրում է http://dem.am/2013/11/18/%d5%a3%d5%a1%d5%ac%d5%a1-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-youtube-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80/ Mon, 18 Nov 2013 12:54:17 +0000 http://dem.am/?p=585

]]>
HETQ.AM – «Մենք հասարակությանն աջակցելու ենք, որպեսզի ճնշումը մեծացնի իշխանությունների նկատմամբ» http://dem.am/2013/11/18/hetq-am-%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a5%d5%b6%d6%84/ Mon, 18 Nov 2013 09:40:28 +0000 http://dem.am/?p=579 Շարունակություն]]> hetq.amհարցազրույցն ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ՝

Պարոն Մինասյան, կուտակային կենսաթոշակային  համակարգի ներդրումն ի՞նչ ռիսկեր է պարունակում:

-Այն մոդելը, որը կոչվում է կուտակային կենսաթոշակային համակարգ ենթադրում է, որ քաղաքացիները պարտավոր են իրենց հարկման ենթակա աշխատավարձից կամ որ նույնն է` անվանական աշխատավարձից,  կատարել մուծումներ, կուտակում խնայողության տեսքով մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին: Այս միջոցներին ավելանում է նաև կառավարության կողմից բյուջեից տրվող ևս 5 %-անոց մուծումները: Արդյունքում ձևավորվում է հսկայական  խնայողությունների գումար` երկար փող, որը, սակայն, օրենքի շրջանակներում առնվազն 50 %-ը կարող է տեղաբաշխվել դրսում: Այսինքն` եթե հաշվի առնենք, որ խոսքը տարեկան  100-150 մլն դրամ գումարի մասին է, այդ գումարի առնվազն կեսը կարող է տեղաբաշխվել դրսի ֆինանսական շուկաներում: Հետևաբար, առաջանում է ֆինանսական շուկայի ռիսկ այդ ակտիվների նկատմամբ:

Եվ ինչպես փորձն է ցույց տվել, 2008-09 թթ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին  հազարավոր ֆոնդեր պարզապես փուչիկի պես պայթեցին, որովհետև ներդրված կենսաթոշակային այդ գումարները որևէ ապահովվածություն չունեին, ակտիվների տակ որևէ գումար չկար: Եվ նաև նույն թվականներին Արգենտինան, որ անցել էր այդ համակարգին, միանգամից հետ կանգնեց և հետ քաշեց իր ֆոնդերը` անցնելով նորից սերունդների համերաշխության գաղափարին: Այսինքն` առաջին կարևոր ռիսկը ֆինանսական շուկաների ռիսկն է, որ գումարները  փաստացի կարող են ներդրվել այնպիսի ակտիվների մեջ, որ պարզապես փուչիկի պես կարող են պայթել:

Երկրորդ ռիսկն  այն է, որ դրանից ազգային տնտեսությունը չի շահում, որովհետև նախ ` կարծրանում է ստեղծված աշխատաշուկան, մեկ աշխատատեղի ստեղծման համար այլևս բարձրացել է անհրաժեշտ գումարը, որպեսզի գործատուն ստեղծի: Հետևաբար, դա նշանակում է, որ մենք ունենալու ենք ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծում, այլ անգամ աշխատատեղերի կրճատում և ստվերի մեծացում: Այսինքն` երկրորդ ռիսկը աշխատաշուկայից եկող ռիսկն  է:

Երրորդը` դեմոգրաֆիական ռիսկն է :Օրինակ, կինը, որ երեխա պետք է ունենա, երեխա  ունենալուց և երեխային խնամելու ժամակահատվածում, փաստորեն, չի ստանալու որևէ հատկացում: Արդյունքում կինը պետք է որոշում կայացնի` երեխա ունենա հիմա՞, թե՞ հետաձգի հետո: Եվ քանի որ Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմաններն այնպես չեն, որ կինը աշխատաշուկայից դուրս գա և գնա երեխա ունենա, և իր վիճակը բարեկեցիկ լինի, նա նախընտրելու է (դա ցույց են տալիս նաև հարցումները) հետաձգել երեխա ունենալու իր հնարավորությունը: Արդյունքում մենք կորցնելու ենք նոր սերնդի ծնվելը:

Դեմոգրաֆիական ռիսկի մեկ այլ դրսևորումն այն է, որ աշխատատեղ չստեղծելով, չունենալով բավարար թվով աշխատունակ երիտասարդներ, ստացվում է, որ մեկ աշխատողի վրա փաստացի ընկնելու է շատ ավելի մեծ բեռ, քան այն դեպքում, եթե այդ գումարները ծախսվեին նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանի տնտեսության մեջ:

Նշվել է, որ այդ օրենքը կիրառվելու է 1974 թ. հետո ծնվածների վրա: Կա՞ն սահմանադրական հակասություններ:

-1974 թ. հունվարի 1-ից  հետո ծնվածների  վրա դրույթը հակասահմանադրական է: Սա ակնհայտ  տարիքային խտրականություն է: Այլ երկրներում այլ մեխանիզմներով է կիրառվել: Օրինակ, առաջին անգամ աշխատաշուկա մտնելուց հետո է կիրառվել: Եթե երիտասարդն ավարտել է բուհը, չի աշխատում, բնականաբար, ինքն այդ համակարգում չկա, իսկ երբ սկսում է աշխատել, այդ պահից սկսում է գործել: Այս մոտեցումը թույլ է տալիս, որպեսզի տարածվի բոլորի վրա, մարդ կարող է լինել 45 տարեկան, բայց  երբեք աշխատանք կատարած չլինի և հիմա նոր դուրս գա և մտնի այդ համակարգի մեջ: Բայց ավելի մեծ շեշտադրումը դրված է կամավորության հենքի վրա` որպես կարևոր ապացույց պետության և ֆինանսական ոլորտի կառավարման նկատմամբ: Քանի որ մեր երկրում չկա դա, հակառակը` մենք ունեցել ենք ավանդների կորստի դեպքը, բանկերի պայթյունը, հսկայական ռեսուրսների կորուստներ տարբեր ձևերով, քաղաքացիները պարզապես չեն վստահում, իսկ չվստահելը ամենամեծ բացասական լիցքն է այս համակարգի աշխատանքի նկատմամբ: Եվ հոգեբանական գործոն կա:

Մասնավոր պարտադիր կուտակային համակարգերը գործում են այն երկրներում, որտեղ կոորպորատիվ կառավարման համակարգերն ուժեղ են, որտեղ ձեռնարկության կառավարումը մեկ-երկու-երեք մարդու ձեռքում չէ, այլ հազարավոր մարդկանց ձեռքում, հազարավորներով բաժնետերեր են, մեզ մոտ այդպես չէ: Հակառակը մեր տիպի երկրներում ամենարդյունավետ գործիքը սերունդների համերաշխության գաղափարն է, երբ կա ընդհանուր ֆոնդ, այդ ընդհանուր ֆոնդով ապահովագրվում են բոլոր հնարավոր ռիսկերը, մարդու կյանքի մեջ դրսևորվող, որոնցից մեկն էլ կենսաթոշակային տարիքն է, երբ մարդ հասնում է այդ տարիքի, կորցնում է  աշխատունակությունը, նրան իր կատարած ֆոնդի վճարումների համապատասխան վերադարձնում են գումարները` որպես կենսամակարդակի պահպանման միջոց:

Հակասահմանադրականության մեկ այլ դրսևորումն այն է, որ Սահմանադրության 117-րդ հոդվածն ամրագրում է, որ արգելվում է  ձեռքբերված սոցիալական  մակարդակի նվազեցում: Մինչդեռ այս փաթեթը ամրագրում է այդպիսի մոտեցում, մասնավորապես, կենսաթոշակային նվազագույն տարիքը 5 տարուց դարձել է 10 տարի, այսինքն` մարդն առնվազն պետք է 10 տարի ունենա, որ մտնի ապահովագրական աշխատանքային կենսաթոշակի մեջ:

Մեկ այլ խտրականություն արտահայտվում է հենց սերունդների համերաշխության սկզբունքը ոտնահարելու մեջ: Սահմանադրության 36-րդ հոդվածի 3-րդ մասը խոսում է երեխաների կողմից ծնողներին պահելու պարտականության մասին: Դրա՝ կենսաթոշակային համակարգում լավագույն դրսևորումը հենց սերունդների համերաշխության համակարգն է, երբ ներկա սերունդը վճարում է իր նախորդ  սերնդին պահելու համար: Այս փոփոխությունները, փաստորեն, վերացնում են այս կապը, և ասում են, որ դու պետք է պահես քեզ, այլ ոչ թե քո նախորդ սերնդին:

Սահմանադրական շատ լուրջ հակասություններ ենք տեսնում, և նաև քաղաքացիական նախաձեռնող խմբերն էլ են հղում տալիս այդ ամենին, նաև սեփականության իրավունքի սահմանափակման սահմանադրականության հարց կա և այլն, և այլն, այսինքն` այս ամենը բերում է նրան, որ պայքարը տրամաբանական շարունակություն պետք է ունենա թե սահմանադրական բողոքարկումների մակարդակում, թե քաղաքացիների ակտիվ դրսևորումներով:

Իսկ ի՞նչ ընթացք կլինի:  Ի՞նչ շարունակական քայլեր կարվեն:

-Մենք հասարակությանն աջակցելու ենք, որպեսզի ճնշումը մեծացնի իշխանությունների նկատմամբ: Երկրորդ` իրավական ընթացակարգերը պահելով հանդերձ` գնալու ենք գործողությունների` սահմանադրական բողոքարկումներ, անհնազանդություններին աջակցություն, բողոքի ակցիաներ, նաև պահանջներ, պայմաններ ու պարտադրանքներ, որպեսզի մի շարք կանոններ փոփոխությունների ենթարկվեն և այլն: Ուզում եմ ասել, այնպես չէ, որ ես կարող եմ խոսել բոլորի փոխարեն, բայց, կարծում եմ, քաղաքացիական ակտիվ նախաձեռնության կազմակերպիչների հետ պետք է քննարկել և մշակել հետագա գործողությունները:

Պարոն Մինասյան, ինչպե՞ս են հաշվարկել, որ 1974 թ. հետո ծնվածների  համար պետք է կիրառվի նշյալ օրենքը:  Ինչպե՞ս են ստացել այդ թիվը:

-Ընդհանրապես, նման փոփոխությունները հիմնվում են որոշակի հաշվարկների վրա, որոնք կոչվում են ակտուարական հաշվարկներ: Այդ հաշվարկների մեջ կենտրոնական տեղերից մեկը հանդիսանում է մահացության աղյուսակը: Մեր երկրում չի վարվել այդպիսի աղյուսակ, և երբ մենք հարցնում էինք` արդյո՞ք այդ ակտուրաական հաշվարկները կարող եք տրամադրել մեզ, մենք էլ ուսումնասիրենք, սրանից 4 տարի առաջ կառավարությունը հղում էր տալիս Համաշխարհային բանկին, Համաշխարհային բանկն էլ՝ կառավարությանը, և այդպես էլ չտվեցին այդ հաշվարկները` պատճառաբանելով, որ դրանք գաղտնիքներ են: Արդյունքում հիմա իրենք հայտարարում են, որ իրենց հաշվարկները գալիս-հանգում են 1974 թ. հունվարի 1-ից հետո  ծնվածների վրա, որպեսզի համակարգը ֆինանսապես կարողանա աշխատել, կայանալ, զարգանալ: Եթե դրանից ավելի տարիքով մարդիկ լինեն, ապա նրանց կենսաթոշակային տարիքին քիչ ժամանակ կմնա, և կուտակումները չեն կարող հնարավորություն տալ, որպեսզի համակարգն ավելի արդյունավետ աշխատի:

Հիմնավորումը  սա է, ինչը մենք չենք ընդունում, որովհետև նույն հաջողությամբ կարող ենք ասել, որ 2010 թ. հունվարի 1-ից հետո ծնվածների վրա կիրառեք, որ ավելի արդյունավետ լինի կամ 2001 թ.-ից հետո ծնվածների վրա, որ էլի ավելի արդյունավետ լինի և այլն, և այլն: Այսինքն` քանի դեռ հաշվարկները մենք չունենք, չենք կարող ասել, որ այդ հաշվարկները ճիշտ են, արդյունավետ են, օգտակար են, ավելին ասեմ` այն ժամանակ մենք փորձեցինք ինքնուրույն կատարել նման  ակտուարական հաշվարկներ, անգամ պատվիրեցինք միջազգային կարգի մասնագետների: Նրանց նախնական հիմնավորումն  այն էր, որ պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակարգը ամենևին պարտադիր չէ, որ լինի, պայմանական կուտակայինը կարող է շատ լավ աշխատել երկրում, սակայն դրան` որպես հակափաստարկ, ֆինանսական մեծածավալ հետազոտություններ չկարողացանք ներկայացնել, որովհետև դա շատ մեծ ծախս էր: Իսկ մյուս կողմից կառավարությունը և Կենտրոնական բանկն ու Համաշխարհային բանկը չտրամադրեցին մեզ այդ հաշվարկները:

Ի վերջո, ինչքանո՞վ է տուժելու քաղաքացին այդ համակարգի  ներդրմամբ: Ի՞նչ կկորցնի:

-Բավական լուրջ է քաղաքացու ռիսկը, համենայն դեպս, գոնե այն մասով, որ աշխատավարձերի չբարձրացման արդյունքում կորցնելու է իր եկամուտների 5 %-ը  սպառման նպատակով օգտագործելու հնարավորությունը,  մյուս կողմից՝ քաղաքացիներից պահանջում են մասնագիտական լուրջ իմացություն այս կամ այն ֆոնդը կամ փաթեթն ընտրելու հարցում: Սա նշանակում է, որ քաղաքացին կամ պետք է ինքնակրթությամբ զբաղվի կամ հավելյալ վճարներ  պետք է տա խորհրդատուներին, որպեսզի իրեն խորհուրդներ տա, թե որտեղ դնի:

Եվ վերջապես, երրորդ կարևոր կորուստը, որ քաղաքացին կարող է ունենալ, նոր աշխատատեղ ընտրելու սահմանափակ լինելն է, որովհետև, ինչպես նշեցի, ռեսուրսները հիմնականում ուղղվելու են դուրս, Հայաստանում աշխատատեղեր ստեղծելը կարծրանում է, ավելի է թանկանում, և  փաստորեն, քաղաքացին պետք  է բավարարվի իր ունեցած աշխատանքով և աշխատավարձով, այսինքն` զարգացման միտված նպատակներ չկան: Ավելի բարձր աշխատավարձ ստացողները,  որոնք 500.000 դրամից ավելին կարող են ստանալ, օրինակ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի երիտասարդները, ոչ թե 5, այլ  մինչև 10 % պարտադիր խնայողություն պետք է իրականացնեն իրենց աշխատավարձերից, ինչը նշանակում է նրանց ծրագրերի խաթարում, նրանց ծրագրերի, մոտեցումների և ցանկությունների սահմանափակում:

 

Աղբյուր` http://hetq.am/arm/news/30819/menq-hasarakutyann-ajakcelu-enq-orpeszi-tchnshumy-metsacni-ishkhanutyunneri-nkatmamb.html

]]>
1IN.AM – Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու անհրաժեշտություն չկա. տնտեսագետ http://dem.am/2013/11/17/1in-am-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab/ Sun, 17 Nov 2013 11:53:48 +0000 http://dem.am/?p=573 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկար:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը՝ հավելելով, որ ավելի ճիշտ կլիներ զարգացնել և կատարելագործել ներկայիս համակարգը:

«Միաժամանակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու անհրաժեշտության համար հատուկ հետազոտություններ են կատարվել: Դրանք հրապարակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ համաձայն իրականացված հետազոտությունների՝ Հայաստանը ծերացող երկիր է և կենսաթոշակառուների թիվն անընդհատ աճում է:

«Մեր բյուջեում կար հետևյալ սկզբունքը. կենսաթոշակները վճարվում էին այնքան, որքան սոցապ վճարներից գումար էր հավաքվում: Մենք մոտ 10-15 տարի այդ սկզբունքով ենք աշխատել: Բայց մի քանի տարի առաջ այդ բալանսը խախտվեց. կենսաթոշակառուների թիվն ավելացավ, իսկ սոցապ վճարներն այդքան չէին աճում: Ստիպված՝ հատկացումները կատարվում էին այլ հարկատեսակների հաշվին: Դիսբալանսը պատճառ հանդիսացավ, որ իշխանությունները մտածեն կենսաթոշակային այլ համակարգ ներդնելու մասին: Եղած մի քանի տարբերակներից ընտրվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, որն ունի և պարտադիր, և կամավոր բաղադրիչներ:

Թե որքանով էր ճիշտ նման կտրուկ անցում կատարելը, հարց է, որի պատասխանը մենք դեռևս չունենք: Այնպես չէ, որ այս համակարգին անցում կատարելը միակ ճիշտ տարբերակն էր: Ունեինք սոցապ հատկացումների քիչ ծավալ, քանի որ աշխատավարձի մեծ մասը ստվերում էր: Կային վարչարարական-տեխնիկական հարցեր, որոնք կարելի էր ժամանակի ընթացքում շտկելով՝ սոցապ հատկացումներն ավելացնել: Դա իրականում տեղի ունեցավ: 2008-2009 թվականներից հետո մենք սոցապ հատկացումների էական աճ ունենք, բայց մեկ է, բոլոր դեպքերում կենսաթոշակների խոստացված բարձրացում իշխանությունները չեն կարողանալու անել»,-նկատեց տնտեսագետը:

Սամվել Ավագյանի խոսքով՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո բազային կենսաթոշակները, միևնույն է, պետք է վճարվեն: «Կրկին առաջանում է նշածս դիսբալանսի հարցը, այն չի վերանում: Միաժամանակ, պետք է նշել, որ օրենքը վատ չի մշակվել: Երեք տարվա ընթացքում տարբեր կարծիքներ են հավաքվել, լսվել են բոլոր քննադատությունները՝ հանգելով օրենքի բավական բարձր մակարդակի: Նման բան շատ քիչ է հանդիպում: Ես Հայաստանում չգիտեմ մի օրենք, որը երեք տարի քննարկվեր: Քննարկումների ընթացքում բավական շատ շտկումներ են կատարվել, համակարգն ամբողջականացվել է»:

Ամփոփելով՝ Սամվել Ավագյանը հիշեցրեց, որ ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը միակն է, որտեղ 2014 թվականի հունվարի 1-ից կգործի Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: «Նախկին ԽՍՀՄ երկրներից այսպիսի համակարգ ունեն Էստոնիան և Լատվիան: Մեր մոդելը հիմնված է էստոնական մոդելի վրա: Հայաստանյան մոդելը էստոնականի տեղայնացումն է: Հատկանշական է, որ ԱՊՀ ոչ մի երկիր անգամ չի նախատեսում անցում կատարել պարտադիր կուտակային համակարգին»,-ասաց տնտեսագետը:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր համակարգի ներդրումն իր մոտ մի հարց է ծնում՝ որտեղ են «պտտվելու» պարտադիր կուտակայինի գումարները: «Խնդիրն այն է, որ կենսաթոշակային հիմնադրամները, այսպես կոչված, «երկար փողեր» են հավաքագրում: Իսկ ահա Հայաստանում «երկար փողերի» շուկա չկա: Հիմնադրամները մարդկանց գումարները վերադարձնում են 20-30 տարի հետո, երբ նրանք հասնում են կենսաթոշակային տարիքի: Առաջ է գալիս հետևյալ միտքը՝ մինչ մարդկանց կենսաթոշակներ վճարելը հիմնադրամները այդ հսկայական գումարները ներդնելու են դրսի բիզնեսներում: Ստացվում է՝ հայ թոշակառուների փողերը սնուցելու են դրսի տնտեսությունները, ներդրումներ կատարվելու են դրսում: Սա ֆինանսական ամենակարևոր խնդիրն է»,- նկատեց փորձագետը:

Նրա խոսքով, ցանկացած նման օպերատոր միջնորդ է՝ փողի տիրոջ և շուկաների միջև, և բնական է, որ միջնորդության համար պետք է միջնորդավճար պահանջի:

Ամփոփելով՝ Հարություն Մեսրոբյանը նշեց, որ կուտակային համակարգը պետք է կամավոր լինի: «Եթե համակարգը կամավոր չէ, դիտարկվում են դրա թույլ կողմերը»:

Հիշեցնենք, որ կենսաթշակային կամավոր կուտակային համակարգը գործում է 2011 թվականից և տարիքային սահմանափակում չունի: Իսկ 2014 թվականից գործելու է պարտադիր կուտակային համակարգը: Այն մարդիկ, ովքեր ծնվել են 1974 թվականից հետո, պարտադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային համակարգի:

Աղբյուր`  http://www.1in.am/arm/armenia_economy_230775.html

]]>
a1plusnews (YouTube) – 15.11P.S. Հյուրը Սեւակ Միքայելյանն է http://dem.am/2013/11/17/a1plusnews-youtube-15-11p-s-%d5%b0%d5%b5%d5%b8%d6%82%d6%80%d5%a8-%d5%bd%d5%a5%d6%82%d5%a1%d5%af-%d5%b4%d5%ab%d6%84%d5%a1%d5%b5%d5%a5%d5%ac%d5%b5%d5%a1%d5%b6%d5%b6-%d5%a7/ Sat, 16 Nov 2013 20:51:53 +0000 http://dem.am/?p=570

]]>
Հանրային հեռուստաընկերություն (YouTube) – 15.11.13 / Տեսանկյուն http://dem.am/2013/11/17/%d5%b0%d5%a1%d5%b6%d6%80%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-youtube-15-11-13-%d5%bf/ Sat, 16 Nov 2013 20:13:25 +0000 http://dem.am/?p=567

]]>
168.AM – Կքաղաքականանա՞ կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը http://dem.am/2013/11/16/168-am-%d5%af%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%9e-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4/ Sat, 16 Nov 2013 16:38:52 +0000 http://dem.am/?p=562 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

«ԱԺ չորս խմբակցությունների կողմից նախաձեռնված արտահերթ նստաշրջանը երեկ չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Երեք ժամվա ընթացքում գրանցվել էր 50 պատգամավոր` անհրաժեշտ 66-ի փոխարեն: ՀՀԿ խմբակցությունից գրանցվել էր միայն ԱԺ ղեկավարությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա տեղակալներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, թեև նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ իրենք չեն խուսափի ընդդիմության կազմակերպած նստաշրջանին մասնակցելուց: ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ նախապես չէին տեղեկացվել, որ պետք է բոյկոտել նստաշրջանը: Օրինակ, նիստի սկզբում ակնհայտորեն բանից անտեղյակ` նիստերի դահլիճ մտան ՕԵԿ ներկայացուցիչներ Կարեն Բոթոյանը և Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը:

Նրանք տեսնելով, որ դահլիճի յուրայինների հատվածը դատարկ է, միայն օտարների մասում է աշխուժություն, սկսեցին զանգահարել, ու, երևի տեղեկանալով, որ այդ նիստին մասնակցելը տիեզերական մեղք է, անմիջապես դուրս թռան նիստերի դահլիճից:

ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները քառօրյայի սկզբում որոշել էին ստորագրություն հավաքել ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար, առաջարկելով փոփոխություն կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում»:

Ընդդիմադիր պատգամավորների մի մասն առաջարկում է օրենքից հանել «պարտադիր» բառը, այսինքն` կուտակային կենսաթոշակային հիմնադրամներին աշխատավարձից մասհանումը դարձնել կամավոր: Կամավոր դառնալու պարագայում` այդ օրենքը կմնար թղթի վրա, քանի որ դժվար է գտնել մեկին, ով կամավոր գումարը կվստահի անհայտ հիմնադրամին` 23 տարի հետո մաս-մաս հետ ստանալու պայմանով: Պատգամավորների ավելի իրատեսորեն տրամադրված մասն առաջարկում էր օրենքի կիրառումը հետաձգել մեկ տարով, որպեսզի այդ ընթացքում հնարավոր լինի կառավարության հետ հասնել փոխզիջումային լուծման:

Մինչ խորհրդարանի դահլիճում տապալվում էր արտահերթ նիստը, ԱԺ-ի դիմաց բողոքի ցույց էին անում կուտակային թոշակների համակարգի հակառակորդները, ովքեր պահանջում էին փոփոխություն կատարել օրենքում: Նրանց հիմնական մասը տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ էին, առավելապես` երիտասարդներ, ովքեր պնդում էին, որ այս օրենքի գործողության դեպքում իրենք զրկվում են զգալի ֆինանսական միջոցներից, և դա կարող է խթանել արտագաղթն այս ոլորտի մասնագետների շրջանում:

ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցությունների մի քանի պատգամավորներ միացան ցուցարարներին: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բոցաշունչ ելույթ ունեցավ` ընդդեմ կուտակային կենսաթոշակների համակարգի: Ըստ նրա` ներկայումս գործող «սերունդների համերաշխության» համակարգն իր էությամբ ավելի ազգային է, քանի որ զավակները վճարում են ծնողների համար, իսկ կուտակային համակարգը նույնն է` թե` որդին հորը տանի ծերանոց: Ցուցարարներն ավելի կոշտ գնահատական էին տալիս այս օրենքին` այն անվանելով պետական ռեկետ, կամ` ստիպողական դրամահավաք:

Մի փոքր կանգնելով խորհրդարանի շենքի առջև, նաև Արմեն Ռուստամյանի հորդորով, նրանք որոշեցին բողոքի ցույցը շարունակել ՀՀԿ կենտրոնական գրասենյակի առաջ, պահանջել, որ ՀՀԿ-ական պատգամավորները գան և մասնակցեն խորհրդարանի նիստին: Երթը Բաղրամյան-Մաշտոց, Ամիրյան փողոցներ երթուղով հասավ կառավարության շենք, ապա նաև` ՀՀԿ գրասենյակի դիմաց:

Ցուցարարներն «Ա-մոթ» էին վանկարկում արտահերթ նիստը տապալած ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին, պահանջելով որ ՀՀԿ-ական պատգամավորները մասնակցեն նիստին` ապահովելով, անհրաժեշտ քվորում: Նրանք անընդհատ կրկնում էին, որ եթե ՀՀԿ-ակաները չմասնակցեն նիստին, և այն տապալվի, ապա իրենք դիմելու են պայքարի այլ միջոցների, մասնավորապես` դիմելու են Սահմանադրական դատարան:

Ի վերջո, երկու ցուցարարների ներս թողեցին ՀՀԿ գրասենյակ: Երբ նրանք դուրս եկան, չգիտեին անգամ, թե ում հետ են հանդիպել: Բայց հայտարարեցին, որ իրենք մեկ քայլ առաջ են գնացել իրենց պայքարում: Այդ մեկ քայլը երևի այն է, որ ՀՀԿ-ում իրենց խոստացել են, որ բացատրություն կտան, թե ինչու են բոյկոտել ԱԺ արտահերթ նստաշրջանը, բացի այդ, վերցնելով պահանջագիրը, հավաստիացրել են, որ այն կքննարկեն:

Ցուցարարները հեռացան ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մոտից` բավարարվելով իրենց արժանացրած ընդունելությամբ: Թերևս բավարարված են նաև ՀՀԿ-ականները, ովքեր համարեցին, որ այդ թղթի կտորը վերցնելով` իրենք ցրեցին ցույցը:

Ինչո՞ւ ՀՀԿ-ականները տապալեցին ԱԺ նիստը. իրականում հանրապետականների մեծ մասը հասկանում է, որ այն դժգոհությունը, որ կա կուտակային կենսաթոշակային համակարգից, միանգամայն արդարացի է: Դա վնասում է ինչպես գործատուներին, այնպես էլ` աշխատողներին: Բայց իրենք չեն կարող խոսել դրա մասին, քանի որ կառավարությունը պնդում է այդ համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Իսկ արդարացնել այդ համակարգն իրենք չեն կարող. քանի որ այդպես ավելի կբորբոքեն հանրային դժգոհությունը: Այնպես որ, ավելի նպատակահարմար գտան բոյկոտել և խուսափել որևէ քննարկումից:

Ի՞նչ ավարտ կունենա ցուցարարների պայքարը: Կարելի է վստահաբար ասել, որ կառավարությունը չի փոխի իր դիրքորոշումը: Ցուցարարներն անընդհատ կրկնում էին, որ իրենց պայքարը քաղաքական չէ, այլ զուտ սոցիալական և իրավական: Այս հայտարարություններն արվում են այն նպատակով, որպեսզի թույլ չտան բողոքի ակցիան քաղաքականացնել. ուզում են ասել, որ` թույլ չենք տա, որ քաղաքական ուժերն ու գործիչներն օգտագործեն մեր պայքարը, մենք գործիք չենք դառնա ինչ-որ մեկի ձեռքում:

Իրենք համարում են, որ այս օրենքի գործողության արդյունքում իրենց սոցիալական վիճակը վատանալու է, և պահանջում են իրավական լուծում` օրենքի գործունեությունը կասեցնելու համար: Բայց եթե կառավարությունն ընդառաջ չի գնում իրենց սոցիալական և իրավական պահանջներին, եթե կառավարությունն իրականացնում է այն քաղաքականությունը, որը ինքն է նպատակահարմար համարում, ինչ է լինում պայքարի հետ:

Պատմությունը ցույց է տվել, որ նման դեպքերում կա երկու տարբերակ. կամ պայքարը դառնում է քաղաքական, և պայքարողները պահանջում են նոր կառավարություն, կամ պայքարողներն ընդունում են, որ կառավարությունը ճիշտ քաղաքականություն էր իրականացնում, և դադարեցնում են պայքարը:»

Աղբյուր`  http://168.am/2013/11/16/299894.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

]]>
Tika Martirosyan (YouTube) – «Մարդիկ իրազեկված չեն կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգից» http://dem.am/2013/11/16/tika-martirosyan-youtube-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%af-%d5%ab%d6%80%d5%a1%d5%a6%d5%a5%d5%af%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b9%d5%a5%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1/ Sat, 16 Nov 2013 15:21:49 +0000 http://dem.am/?p=559

]]>
Newsbook (YouTube) – Քննարկել են կուտակային կենսաթոշակի դեմ պայքարի հետագաանելիքները http://dem.am/2013/11/16/newsbook-youtube-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1/ Sat, 16 Nov 2013 15:20:15 +0000 http://dem.am/?p=556

]]>
CivilNetTV (YouTube) – Կենսաթոշակների հարցը՝ Մաշտոցի այգում http://dem.am/2013/11/16/civilnettv-youtube-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a8%d5%9d-%d5%b4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%b8%d6%81%d5%ab-%d5%a1%d5%b5/ Sat, 16 Nov 2013 15:18:15 +0000 http://dem.am/?p=553

]]>
Araratnews Lratvakan (YouTube) – Պայքարի նոր մեխանիզմներ` ընդդեմ կուտակային կենսաթոշակների օրենքի http://dem.am/2013/11/16/araratnews-lratvakan-youtube-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b4%d5%a5%d5%ad%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a6%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4/ Sat, 16 Nov 2013 15:05:10 +0000 http://dem.am/?p=550

]]>
NEWS.AM – Խորհրդարանական մի քանի խմբակցություններ մտադիր են դիմել ՀՀ Սահմանադրական դատարան http://dem.am/2013/11/15/news-am-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%ab-%d6%84%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ad%d5%b4%d5%a2%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8/ Fri, 15 Nov 2013 18:11:34 +0000 http://dem.am/?p=546 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Չի բացառվում, որ հաջորդ շաբաթ ստորագրահավաք կազմակերպվի, ՀՀ Ազգային ժողովի նոր արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ՝ կապված կուտակային կեսաթոշակային համակարգին անցում կատարելը հետաձգելու հետ: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ չորս խորհրդարանական խմբակցությունների ժողովի արդյունքներն ամփոփելով:

Ըստ Զոհրաբյանի՝ կուտակային կեսաթոշակային համակարգի ներդրման հարցը շատերին է վերաբերում, եւ զարմանալի չէ, որ հասարակությունն անհանգստացած է: Հենց դրանից ելնելով էլ  պատգամավորը չի բացառել, որ ստորագրահավաք կկազմակերպվի՝ նոր արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ:  «Այդ համակարգը ներդնելը երիտասարդության, երիտասարդ մասնագետների արտագաղթի ուղիղ ճանապարհն է: Մինչդեռ, վարչապետը այդ համակարգը հանճարեղ է համարում»:

ՀԱԿ  խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ չորս խորհրդարանական խմբակցությունների ստորագրած հայտարարությամբ իրենք միանում են  բողոքի ցույցերին, որոնք «Facebook» սոցցանցում կազմակերպել է նախաձեռնող խումբը: «Մենք վճռել ենք աջակցել այդ նախաձեռնող խմբին, որը հայտարարում է տվյալ համակարգի ոչ սահմանադրական լինելու մասին: Մենք վճռել ենք այդ համակարգի ներդրման դեմ մի շարք միջոցառումներ անցկացնել»:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշել է, որ հայտարարության մեջ ընդգծվում է խորհրդարանական մեծամասնության պահվածքից դժգոհությունը, որն էլ ոտնահարում է խորհրդարանական փոքրամասնության իրավունքները: «Նրանք ոչ միայն ցինիզմ են դրսեւորել, այլեւ վախենում են այդ թեմայով քննարկումներից, քանի որ հասարակությանը հայտնի է դարձել, որ 250 000 քաղաքացի կտուժի այդ համակարգն ընդունելու հետեւանքով»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ երեկ խորհրդարանական մեծամասնության խմբակցությունը վստահեցրել էր, որ կմասնակցի արտահերթ նիստին: «Դեռ երեկ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ մի շարք հանրապետականներ երդվում էին, որ չեն տապալի նիստը եւ այն երկխոսության մթնոլորտում կանցկացնեն: Սակայն այսօր նրանք մեզ փաստի առաջ կանգնեցրին:  Դրանով նրանք ցույց տվեցին իրենց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ:  Դա նաեւ խորհրդարանական մեծամասնության ՝ խորհրդարանի նշանակությունը նվաստացնելու փորձն է»:»

Աղբյուր` http://news.am/arm/news/180970.html

]]>
NEWS.AM – Խորհրդարանական չորս ուժերը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՀԿ-ի կողմից ԱԺ նիստի տապալման հետ http://dem.am/2013/11/15/news-am-%d5%ad%d5%b8%d6%80%d5%b0%d6%80%d5%a4%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b9%d5%b8%d6%80%d5%bd-%d5%b8%d6%82%d5%aa%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%bf%d5%a5%d5%b2/ Fri, 15 Nov 2013 18:06:21 +0000 http://dem.am/?p=541 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Խորհրդարանական չորս ուժերը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՀԿ-ի կողմից ԱԺ նիստի տապալման հետ: Հայտարարությունում ասվում է.

«ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցով: Նիստը չկայացավ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների) բոյկոտի պատճառով: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանը ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին:

Քաղաքական մեծամասնության կեցվածքը գնահատում ենք որպես բացահայտ արհամարհանք սահմանադրության նկատմամբ, քաղաքական փոքրամասնության սահմանադրական իրավունքներն իրացնելու հնարավորությունը ի չիք դարձնող եւ բաց քննարկումներից խուսափելու քայլ, անհանդուրժողականության դրսեւորում, Ազգային ժողովի դերը նսեմացնելու հերթական փորձ:

Համակարծիք լինելով բազմահազար քաղաքացիների եւ տասնյակ կազմակերպությունների` կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ արտահայտված մտահոգությունների հետ` գտնում ենք, որ այս համակարգի ներդրման բացասական հետեւանքները կրելու են Հայաստանի բոլոր քաղաքացիները, ներկա եւ ապագա սերունդները.

1. դատապարտում ենք քաղաքական մեծամասնության քայլը,

2. անըդնունելի ենք համարում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ դնելու Հայաստանի իշխանությունների կարծր եւ մեր քաղաքացիների շահերից չբխող մոտեցումը,

3. պահանջում ենք կասեցնել պարտադիր բաղադրիչի կիրառումը, իրականացնել հանրային եւ մասնագիտական լայն քննարկումներ, ստեղծել բացահայտված ռիսկերի լիարժեք չեզոքացման մեխանիզմներ, կատարել համապատասխան փոփոխություններ եւ վերջնական տարբերակը դնել հանրաքվեի,

4. շարունակելու ենք պայքարել այս համակարգի դեմ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված ցանկացած միջոցով (օգտագործելով ՀՀ ԱԺ նոր արտահերթ նիստ հրավիրելու, սահմանադրական կարգով բողոքարկումներ իրականացնելու, ցուցական միջոցառումներ կազմակերպելու, քաղաքացիական ակտիվ նախաձեռնությունները համախմբելու եւ աջակցելու, Հայաստանի կառավարության նկատմամբ հանրային ճնշումները ուժեղացնելու եւ այլ միջոցներով):

Մենք կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել այս պայքարին: Այն ուղղված է արժանապատիվ ծերություն ունենալու ՀՀ քաղաքացու իրավունքի ապահովմանը»:

Հայտարարությունը ստորագրել են.

Խմբակցություններ
ՀՅԴ Արմեն Ռուստամյան
«Բարգավաճ Հայաստան», Նաիրա Զոհրաբյան
Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան «Ազատ Դեմոկրատներ»,
«Ժառանգություն» Զարուհի Փոստանջյան
ՀԱԿ Արամ Մանուկյան»

Աղբյուր` http://news.am/arm/news/180967.html

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Հերթական հավաքը կկայանա շաբաթ օրը` նոյեմբերի 16-ին` ժամը 13:00-ին: http://dem.am/2013/11/15/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a5-%d5%b0%d5%a5%d6%80%d5%a9%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d6%84%d5%a8-%d5%af%d5%af%d5%a1%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a1-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9/ Fri, 15 Nov 2013 13:29:09 +0000 http://dem.am/?p=534 Շարունակություն]]> Հարգելի քաղաքացիներ,

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը կոչ է անում միանալ հերթականհավաքին, որը կկայանա շաբաթ օրը` նոյեմբերի 16-ին` ժամը 13:00-ին:

Անհրաժեշտ է հնարավորին չափ շատ մարդկանց ներկայությունը`հնարավորին չափ շատկազմակերպություններից:

Նախատեսված է ներկայացնել անցած շաբաթվա աշխատանքների ամփոփումը և արդյունքները: Ինչպես նաև կան բազմաթիվ առաջարկներ, որոնց իրականացման համարպետք է կազմավորվեն աշխատանքային խմբեր:

Հիշեցնում ենք նաև, որ շարունակվում է քաղաքացիների իրազեկումը թռուցիկների և պաստառների միջոցով, որոնց նոր տարբերակները կարող եք բեռնել հետևյալ հղումով` ՀՂՈՒՄ: Կոչ ենք անում անպայման մասնակցել այս ակցիային` տպելով և տարածելով դրանք:

Ահա համապատասխան ֆեյսբուքյան Event-ը՝ https://www.facebook.com/events/1450159358544368/

Միացե’ք:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
1in.am (YouTube) – Ակտիվիստներն իրենց պահանջենրը ներկայացրեցին ՀՀԿ ին և հեռացան http://dem.am/2013/11/15/1in-am-youtube-%d5%a1%d5%af%d5%bf%d5%ab%d5%be%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%ab%d6%80%d5%a5%d5%b6%d6%81-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6%d5%bb%d5%a5%d5%b6%d6%80%d5%a8-%d5%b6%d5%a5/ Fri, 15 Nov 2013 13:14:44 +0000 http://dem.am/?p=530

]]>
CivilNetTV (YouTube) – Բոյկոտ ընդդեմ բոյկոտի http://dem.am/2013/11/15/civilnettv-youtube-%d5%a2%d5%b8%d5%b5%d5%af%d5%b8%d5%bf-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%b8%d5%b5%d5%af%d5%b8%d5%bf%d5%ab/ Fri, 15 Nov 2013 13:09:26 +0000 http://dem.am/?p=526

]]>
OPERATIV.AM – Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջագիր ներկայացրին ՀՀԿ-ին ու հեռացան http://dem.am/2013/11/15/operativ-am-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%af%d5%ab%d6%81%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%ba%d5%a1%d5%b0%d5%a1%d5%b6/ Fri, 15 Nov 2013 12:57:28 +0000 http://dem.am/?p=522 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է Operativ.am կայքը՝

«Ինչպես ավելի վաղ Operativ.am-ը տեղեկացրել էր, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա էր անցկացնում: Դրանից հետո բողոքի ակցիայի մասնակիցները «Ամոթ, ամոթ» վանկարկումներով շարժվեցին Հայաստանի «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակ՝ պահանջելու պատգամավորներից գնալ Ազգային ժողով, մասնակցել նիստին, թեկուզ դեմ քվեարկել:

Ակտիվիստներին միացել են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» թևի ներկայացուցիչները, ազատամարտիկներ և այլ բազմաթիվ քաղաքացիներ: Ինքնաբուխ ցույցի մասնակիցները վանկարկում էին «Գալուստ, խաբեբա», քանի որ Սահակյանը խոստացել էր, որ ՀՀԿ-ն մասնակցելու է արտահերթ նիստին, սակայն նրանք չեն մասնակցել: Նախաձեռնության մասնակիցներին, այնուամենայնիվ հաջողվեց ներս մտնել ՀՀԿ գրասենյակ, որտեղ էլ հանձնեցին 25 կետից բաղկացած պահանջագիր: Այդ պահանջներից էին, թե ինչու է թոշակներից գանձվում 5 տոկոսը (բացի այդ, ակտիվիստների հաշվարկով դա կազմում է 6,6-13 տոկոս.-խմբ), թե ինչ սկզբունքով է ընտրվել 1974 թվականը և այլն: Ակտիվիստների պահանջներից ամենակարևորն էլ «պարտադիր» բառը նախագծից հանելն էր:

Պահանջագիրը հանձնելուց հետո բողոքի ակցիայի մասնակիցները դադարեցրին իրենց ցույցը:

Հիշեցնենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, Ազգային ժողովի արտահերթը նիստում պետք է  քննարկվեր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման հետաձգման հարցը, սակայն Հայաստանի «Հանրապետական» և «Օրինաց երկիր» կուսակցությունները տապալեցին այն:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների»»

Աղբյուր` Հղում

]]>
TERT.AM – (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Կուտակային համակարգի դեմ ակցիայի մասնակիցները ՀՀԿ գրասենյակին փոխանցեցին պահանջագիրը. երթն ավարտվեց http://dem.am/2013/11/15/tert-am-%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%b8%d6%82%d5%a9-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%a4%d5%a5/ Fri, 15 Nov 2013 12:50:29 +0000 http://dem.am/?p=514 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարումների» նախաձեռնությունն այսօր Ազգային ժողովի մոտ բողոքի հանրահավաք և երթ է անցկացնում, որին մասնակցում են բավական մեծ թվով դժգոհողներ: Բազմության մի ծայրը ԱԺ կենտրոնական մուտքի մոտ է, մյուսը՝ ԱԺ Դեմիրճյան փողոցի մուտքի:

Երթին ՀՀ այլ քաղաքացիներից բացի, մասնակցում են նաև ազատամարտիկներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ երեք ընդդմադիր խմբակցությունների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների ստորագրահավաքով անցկացվում է ԱԺ արտահերթ նիստ՝ «Կուտակային պարտադիր կենսաթոշակների» օրենքի հետ կապված:

Քիչ անց քաղաքացիներին միացան ԱԺ այն խմբակցությունների պատգամավորները, ում ստորագրություններով այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթը: Ներկաների մեջ են «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»՝ Աղվան Վարդանյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը:

Ողջունելով ցուցարարներին՝ Լևոն Զուրաբյանը հայտարարեց.«Իսկապես շատ պարտադիր է հավաքված քանակը և վստահ եմ, որ շատերը կհավաքվեն»:

Նա ներկաներին տեղեկացրեց, որ հանրապետականները վերջին պահին որոշել են բոյկոտել ԱԺ արտահերթ նիստը, քանի որ այսօր ԱԺ դահլիճում գրանցվել է ընդամենը 46 պատգամավոր:

Վերջինս կոչ արեց չհուսահատվել և նշեց, որ հենց նրանց պայքարի արդյունքում է, որ նախաձեռնվեց արտահերթը:

«Դուք բերեցիք նրան, որ չորս խմբակցություններ միացան ձեր նախաձեռնությանը, պետք է համարել սա պայքարի սկիզբը»,- ավելացրեց ՀԱԿ պատգամավորը:

Սկզբում որոշվել էր, որ երթի մասնակիցները պետք է գնային դեպի կառավարություն, սակայն Արմեն Ռուստամյանն առաջարկեց շարժվել դեպի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակ:


 13։33

Նշենք, որ երբ երթը հասավ կառավարության շենքի մոտ, Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իր մասնակցությունը երթին այդտեղ ավարտվում է, քանի որ իրենք Հանրապետականից պահանջելու ոչինչ չունեն: Նա հաջողություն և խաղաղ երթ մաղթելով հեռացավ:

Այս պահին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության առաջնորդությամբ երթի մասնակիցները գտնվում են ՀՀԿ ԳՄ-ի դիմաց:

14.31

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ դուրս ելած քաղաքացիները ՀՀԿ գրասենյակի ներկայացուցչին փոխանցեցին իրենց պահանջագիրը:

Բողոքի երթն ավարտվեց. ավելի վաղ հայտարարվել էր, որ նոր համակարգին դեմ արտահայտվող քաղաքացիները պատրաստվում են մինչև ԱԺ արտահերթ նիստի վերսկսումը՝ ժամը 15:00-ն անցկացնել ՀՀԿ-ի գերագույն մարմնի շենքի դիմաց՝ մինչև ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավորները ետ կանգնեն օրինագիծը բոյկոտելու որոշումից:

«Խոստացավ, որ այդ հարցերը կտրվեն համապատասխան անձանց, և կլինի քննարկում»,- լրագրողներին ասաց երթի մասնակից Տիգրան Պետրոսյանը: Նա իր օրինակով նշեց, որ որպես IT ոլորտի աշխատող, որտեղ աշխատավարձերը բարձր են, այդ օրենքն առավելապես իրենց ոլորտում է իր բացասական հետևանքները թողնելու: «Այդ տասը տոկոսը իմ ընտանեկան բյուջեի վրա այնպիսի ազդեցություն կարող է թողնել, որ չկարողանամ իմ երեխայի համար բարեկեցիկ կյանք ապահովել»,-ասաց նա:

ՀՀԿ գրասենյակի ներկայացուցիչ Ռազմիկ Թադևոսյանն ակտիվիստներին վստահեցրել է, որ իրենք գիտեն օրենքից բխող բոլոր խնդիրների մասին և խոստացել է, որ «կփորձեն լուծումներ տալ»:

Ցուցարարները նաև հետաքրքրվել են, թե ինչու է ՀՀԿ-ն այսօր բոյկոտել նիստը, և Ռազմիկ Թադևոսյանն ասել է՝ «իրենց խմբակցության ղեկավարը պաշտոնապես հայտարարել է արդեն պատճառը»: ՀՀԿ ներկայացուցիչը ակտիվիստներին խորհուրդ է տվել սպասել անակնկալների:»

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/11/15/protest-parliament

 


]]>
a1plusnews (YouTube) – IWPR Մեդիա կենտրոն. Կենսաթոշակային բարեփոխումները http://dem.am/2013/11/15/a1plusnews-youtube-iwpr-%d5%b4%d5%a5%d5%a4%d5%ab%d5%a1-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bf%d6%80%d5%b8%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1/ Fri, 15 Nov 2013 12:40:36 +0000 http://dem.am/?p=511

]]>
[Սկսած 1:50-ից] Azatutyun Radiokayan (YouTube) – «Ազատություն» ռադիոկայան | միայն հավաստի լուրեր http://dem.am/2013/11/15/%d5%bd%d5%af%d5%bd%d5%a1%d5%ae-150-%d5%ab%d6%81-azatutyun-radiokayan-youtube-%d5%a1%d5%a6%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%bc%d5%a1%d5%a4%d5%ab%d5%b8%d5%af/ Fri, 15 Nov 2013 11:53:38 +0000 http://dem.am/?p=508

]]>
Lragiram Lragir (YouTube) – ՀՀԿ կուսակցությունը թռել էր ԱԺ-ի նիստից http://dem.am/2013/11/15/lragiram-lragir-youtube-%d5%b0%d5%b0%d5%af-%d5%af%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%a9%d5%bc%d5%a5%d5%ac-%d5%a7%d6%80-%d5%a1%d5%aa-%d5%ab/ Fri, 15 Nov 2013 11:45:05 +0000 http://dem.am/?p=504

]]>
NEWS.AM – Ընդդիմադիր պատգամավորներն առաջնորդում են ցուցարարների երթը դեպի ՀՀԿ գրասենյակ. ազատամարտիկները միացել են երթին http://dem.am/2013/11/15/news-am-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%ab%d5%b4%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%b6%d5%b8%d6%80/ Fri, 15 Nov 2013 11:41:00 +0000 http://dem.am/?p=499 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Նոյեմբերի 15-ին «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնությանը միացած ցուցարարները, տեղեկանալով, որ ՀՀԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը՝ համակարգի ներդրման հետաձգումը քննարկելու համար, ընդդիմադիր պատգամավորների հորդորով բողոքի երթ են սկսել։

«Մի նահանջեք, գնացեք մինչեւ վերջ»,- հավաքվածներին խորհուրդ է տվել ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։

ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի խորհրդով երթն այժմ շարժվում է դեպի դեպի ՀՀԿ կենտրոնական գրասենյակ՝ պահանջելու, որ ՀՀԿ պատգամավորները մասնակցեն արտահերթ նիստին։

Նրանց շարքերը գնալով ստվարանում են։ Երթի մասնակիցներին են միացել ազատամարտիկները։

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am»

Աղբյուր` http://news.am/arm/news/180911.html

]]>
NEWS.AM – ՀՀԿ-ն կրքերը հանդարտեցրեց` խոստանալով պարզաբանում հրապարակել http://dem.am/2013/11/15/news-am-%d5%b0%d5%b0%d5%af-%d5%b6-%d5%af%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d6%81%d6%80%d5%a5%d6%81-%d5%ad%d5%b8%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac/ Fri, 15 Nov 2013 11:35:12 +0000 http://dem.am/?p=495 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է news.am կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության անդամները, որոնց միացել են ազատամարտիկները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամները, խորհրդարանից երթով եւ «ամոթ» վանկարկումներով հասան ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ պահանջում էին իշխող կուսակցությանը չբոյկոտել ԱԺ արտահերթ նիստը:

Քաղաքացիներից մեկը` Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ իրենք պահանջում են, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքից հանվի բաղադրիչը բնութագրող «պարտադիր» բառը:

Երթի մասնակիցներն ասել են, որ չեն հեռանալու, կսպասեն մինչև ժամը 15։00-ն, ու եթե ոչինչ չփոխվի, կդիմեն այլ միջոցների:

Ժամը 14։00-ի մոտ ցույցին մասնակցող ճարտարագետ Տիգրան Պետրոսյանը, որը ՀՀԿ գրասենյակ էր մտել՝ ներկայացնելու իրենց 25 կետից բաղկացած պահանջը, դուրս եկավ եւ տեղեկացրեց, որ ՀՀԿ ներկայացուցիչները խոստացել են պարզաբանում հրապարակել, թե ինչու չեն մասնակցել ԱԺ արտահերթ նիստին։

Նախաձեռնության անդամներն ավարտել են ակցիան։

Ակցիայի մասնակիցներն ամբողջ երթի ընթացքում դժգոհում էին նրանից, որ «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները փորձում են իրենց ձեռքը վերցնել ակցիայի ղեկը։ Նախաձեռնության անդամներն անընդհատ ընդգծում էին, որ սա ինքնաբուխ ակցիա է, այստեղ կազմակերպիչ չկա։

Մինչեւ ՀՀԿ գրասենյակ հասնելը երթի մասնակիցները կանգ են առել կառավարության շենքի մոտ, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իր մասնակցությունը երթին այդտեղ ավարտվում է, քանի որ իրենք Հանրապետականից պահանջելու բան չունեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին խորհրդարանի առջեւ հավաքված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության անդամները, տեղեկանալով, որ ՀՀԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը՝ համակարգի ներդրման հետաձգումը քննարկելու համար, ընդդիմադիր պատգամավորների հորդորով բողոքի երթ էին սկսել։

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am»

Աղբյուր` http://news.am/arm/news/180950.html

]]>
1IN.AM – Ակտիվիստները ՀՀԿ-ին մինչև 15:00-ն ժամանակ տվեցին http://dem.am/2013/11/15/1in-am-%d5%a1%d5%af%d5%bf%d5%ab%d5%be%d5%ab%d5%bd%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%b0%d5%af-%d5%ab%d5%b6-%d5%b4%d5%ab%d5%b6%d5%b9%d6%87-1500-%d5%b6-%d5%aa%d5%a1%d5%b4%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af/ Fri, 15 Nov 2013 11:28:49 +0000 http://dem.am/?p=491 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«ՀՀԿ գրասենյակի մուտքի առջև այս պահին շարունակվում է քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են, որպեսզի իշխող կուսակցության պատգամավորները գնան ԱԺ և թեկուզ դեմ քվեարկեն: Հավաքվածները պահանջում են նաև օրենքի նախագծից հանել «պարտադիր» բառը: Հենց այս գրությամբ պաստառ էլ՝ «Ո՛չ պարտադիրին», ցուցարարներն ունեն իրենց ձեռքին:

Ակտիվիստները հորդորում են ՀՀԿ-ական պատգամավորներին՝ մինչև ժամը 15:00-ն որոշում կայացնել, այլապես այլ մեթոդների կդիմեն: «Պայքարն ավելի վճռական կտանենք»,- պնդում են նրանք:

Ի դեպ՝ քիչ առաջ ակտիվիստների ձեռքին մեկ ուշագրավ պաստառ էլ հայտնվեց՝ «Հնարավոր է, բայց՝ ոչ»: Հիշեցնենք՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս բովանդակությամբ պատասխան է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հնչեցրած մի շարք հարցերի:»

Աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_politics_230377.html

 

]]>
1IN.AM – Դրանց քննադատության արժեքն ինչ ա որ. Գալուստ Սահակյանը՝ ընդդիմադիրներին http://dem.am/2013/11/15/1in-am-%d5%a4%d6%80%d5%a1%d5%b6%d6%81-%d6%84%d5%b6%d5%b6%d5%a1%d5%a4%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%aa%d5%a5%d6%84%d5%b6-%d5%ab%d5%b6%d5%b9-%d5%a1-%d5%b8%d6%80/ Fri, 15 Nov 2013 11:25:11 +0000 http://dem.am/?p=487 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը նոյեմբերի 15-ի ԱԺ արտահերթ նիստը բոյկոտեց, քանի որ չէր ցանկանում հարցի շուրջ բովանդակային քննարկում անցկացնել: ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նշեց, որ ընդդիմության նախաձեռնած՝ կուտակային պարտադիր կենսաթոշակների հարցի վերաբերյալ արտահերթ նիստի անցկացմանը ՀՀԿ-ն դրական էր տրամադրված, և դա հայտնի էր բոլորին:

«Բոլորդ էլ գիտեք՝ շատ դրական էինք տրամադրված, որ արտահերթը լինի, որովհետև առաջ էին քաշում մեկ տարով հետաձգելու հարցը, կիրառման ժամկետը երկարաձգելու հարցը: Մենք դրական էինք վերաբերվում, որովհետև նորմը նոր էր, հարցադրումը նոր էր, բայց հետագայում պարզ դարձավ, որ մարդիկ ցանկանում են բովանդակային քննարկումներ ացկացնել»,- ասաց նա:

Սահակյանը նշեց, որ իրենք մոտ 10 տարի է՝ այդ խնդրով զբաղվում են, բազմաթիվ անգամ բովանդակային քննարկումներ, լսումներ արել են ու գտան, որ անիմաստ էր նորից քննարկել: Նա նշեց, որ իրենց կողմից նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որևէ տրամադրող խոսք խմբակցության պատգամավորներին չեն ուղղել և ընդգծեց՝ իրենք բազմիցս հիմնավորել են և անիմաստ են համարում նորից, սկզբից քննարկել: Դիտարկմանը, թե՝ ընդդիմությունը հիմքեր ունե՞ր պնդելու, որ իրենք «վախենում» են բովանդակային քննարկումից, Սահակյանը պատասխանեց. «Մարդիկ են, ինչ-որ մի պիտակ պետք է կպցնեն: Իրենք էլ գիտեն, որ վախի գործոնը մեզանից շատ հեռու է: Մենք չենք խուսափել, ընդամենը բնութագրում ենք, որ բովանդակային նոր քննարկման խնդիր չունենք: Դրանց քննադատության արժեքը, ուժը ինչ ա որ…»:

Հարցին ի պատասխան՝ այսուհետ արտահերթ նիստեր հրավիրելու ընդդիմության նախաձեռնությունները տապալվելո՞ւ են, Սահակյանն ասաց, որ դրա համար առնվազն պետք է քաղաքական մեծամասնություն դառնան, իսկ եթե փոքր են, փոքր-փոքր պիտի խոսեն, փոքր-փոքր պայքարեն:

«Ամենադժվար բանն այն է, որ կանոնանակարգը հնարավորություն է տալիս քննարկելու անգամ անհեթեթ բաները, ասենք՝ Արցախի ճանաչման հարցը, երբ ամբողջ ԱԺ-ն միաձայն արգումենտներ է բերում, որ սխալ է, բայց ստիպված ենք նստել, էթիկայի կանոնները չխախտելով՝ անհիմն բաներ լսել»,- ասաց նա:

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի»

Աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_politics_230370.html

]]>
1IN.AM – Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշելու՝ ես ուզո՞ւմ եմ թոշակ ստանալ, թե՞ ոչ. Արամ Մանուկյան http://dem.am/2013/11/15/1in-am-%d5%b8%d5%b9-%d5%b8%d6%84-%d5%ab%d6%80%d5%a1%d5%be%d5%b8%d6%82%d5%b6%d6%84-%d5%b9%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-%d5%ab%d5%b4-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%a8-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b7%d5%a5%d5%ac%d5%b8/ Fri, 15 Nov 2013 11:19:30 +0000 http://dem.am/?p=483 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«Ազգային ժողովի նոյեմբերի 15-ի՝ ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստի բոյկոտումը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համար սպասելի էր: Նրա համար, սակայն, առավել ուրախալի է այն, որ հարյուրներով մարդիկ են հիմա հավաքվում Դեմիրճյան փողոցում:

«Երեք ժամվա ընթացքում եթե համապատասխան թվով մարդիկ չհավաքվեն, քվորում չի լինի: Եթե հանկարծ էս օրենքի նախագիծը գնար հաջորդ տարի, բյուջեն քանդվում էր: Ամբողջ բյուջեի տրամաբանությունը կառուցված էր հենց էս օրենքի վրա, քանզի այս օրենքով են բյուջեի գումարները հավաքագրելու: Եվ հենց այդ էր պատճառը, որ Տիգրան Սարգսյանը երեկ հենց շեշտը դրեց այս օրինագծի վրա»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ այս օրենքը համարում է ոտնձգություն Սահմանադրության, մարդու իրավունքների, կամավորության սկզբունքի վրա։

Մեջբերելով վարչապետի խոսքերը, թե՝ այս օրենքով մարդը 30 տարի հետո ապահով ծերություն է ունենալու, Մանուկյանը հարց ուղղեց. «Իսկ եթե ես չեմ ուզում, իսկ եթե ես մտադրվել եմ գնալ Հայաստանից։ Ոչ ոք իրավունք չունի իմ տեղը որոշելու՝ ես ուզո՞ւմ եմ թոշակ ստանալ, կամ ինչքա՞ն ստանալ»։

Պատգամավորը կարծիք հայտնեց, որ այս աննորմալ որոշման դեմ պետք է ժողովուրդն ըմբոստանա: Անդրադառնալով ԱԺ դիմաց երիտասարդների կազմակերպած բողոքի ակցիային՝ Մանուկյանը նշեց, որ անչափ ուրախ է այս նախաձեռնության համար, որը շուրջ ութ հազար մարդ է հավաքել: Նա ասաց, որ հաճույքով է խոսում այդ երիտասարդների հետ, ովքեր «նոր ջահելներ են, նոր մտքեր», ովքեր շրջել են ծանոթներով, գրասենյակներով ու հարցրել՝ արդյոք տեղյա՞կ են, որ հունվարի 1-ից իրենք լրացուցիչ գումարներ են վճարելու, և պարզել են, որ մարդիկ տեղյակ չեն:

«Պետք է ասեմ, որ շատ գրագետ ու փաստարկված նախաձեռնություն է, և արժե, որ սրա շուրջ ժողովուրդ հավաքվի, և ալիք բարձրացվի: Մենք ասում ենք՝ գոնե մի տարով արի time out անենք, որ հասկանանք՝ ով ինչքան է վճարելու, ոնց է լինելու, քննարկենք պարտադիրի ու կամավորի հարցը, բայց իրենք պատրաստ են կոպեկ հավաքել ցանկացած մեթոդով: Եվ այդ մեթոդներից ոչ մեկը վերարտադրություն, տնտեսական զարգացում չի բերում: Ի՞նչն է խանգարում՝ գան ու ապացուցեն, որ մենք սխալ ենք: Իսկ սա նշանակում է, որ իրենք քաղաքական թիմ չեն, իրենք մեկ մարդու թիմ են: Թիմային բառի մյուս տեսակը ո՞րն է, ժողովուրդ… Ոհմակը, ճի՞շտ է…»,- ասաց նա:»

Աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_politics_230361.html

]]>
NewsamChannel (YouTube) – AJ 15112013 http://dem.am/2013/11/15/newsamchannel-youtube-aj-15112013/ Fri, 15 Nov 2013 11:14:49 +0000 http://dem.am/?p=480

]]>
1IN.AM – ԱԺ արտահերթ նիստը տապալվեց http://dem.am/2013/11/15/1in-am-%d5%a1%d5%aa-%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%b0%d5%a5%d6%80%d5%a9-%d5%b6%d5%ab%d5%bd%d5%bf%d5%a8-%d5%bf%d5%a1%d5%ba%d5%a1%d5%ac%d5%be%d5%a5%d6%81/ Fri, 15 Nov 2013 11:12:13 +0000 http://dem.am/?p=477 Շարունակություն]]> ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից Պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար հրավիրված արտահերթ նիստը մեկնարկեց և ավարտվեց միանգամից: Ինչպես նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտահերթ նիստը չի կայանում, քանի որ «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունները բոյկոտել են նիստը և քվորում չի ապահովվել:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները միասին ապահովել են արտահերթ նիստը հրավիրելու համար պահանջվող նվազագույն 44 պատգամավորի ստորագրությունները:

]]>
NEWSBOOK.AM – ՀՀԿ-ն բոյկոտեց կուտակային «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը http://dem.am/2013/11/15/newsbook-am-%d5%b0%d5%b0%d5%af-%d5%b6-%d5%a2%d5%b8%d5%b5%d5%af%d5%b8%d5%bf%d5%a5%d6%81-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1/ Fri, 15 Nov 2013 11:06:38 +0000 http://dem.am/?p=473 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է newsbook.am կայքը՝

«ՀՀԿ-ն այսօր բոյկոտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ ընդդիմադիր կուսակցությունների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը:

Ինչպես ԱԺ-ից հայտնում է Newsbook.am-ի թղթակիցը, ՀՀԿ բոյկոտել է նիստը, քանի որ կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են օրենքը արմատապես սկզբից քննարկել:

ԱԺ արտահերթ նիստի գումարման համար հավաքված 44 ստորագրություններն ուժի մեջ են ևս 3 ժամ: Եթե առաջիկա երեք ժամվա ընթացքում քվորում չապահովվի, արտահերթ նիստը չի կայանա:

Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար ավելի վաղ հավաքվել էր անհրաժեշտ 44 ստորագրությունները։ Ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունները ստորագրահավաք էին կազմակերպել արտահերթ նիստ հրավիրելու համար, որտեղ պետք է քննարկվվեր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը:

Նկատենք, որ համաձայն այդ համակարգի՝ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին պետք է աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարումներ կատարեն:»

Աղբյուր` http://newsbook.am/?p=20501

]]>
a1plusnews (YouTube) – ՀՀԿ-ն տապալեց նիստը http://dem.am/2013/11/15/a1plusnews-youtube-%d5%b0%d5%b0%d5%af-%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%ba%d5%a1%d5%ac%d5%a5%d6%81-%d5%b6%d5%ab%d5%bd%d5%bf%d5%a8/ Fri, 15 Nov 2013 11:03:06 +0000 http://dem.am/?p=470

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Ի՞նչ է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը միջին խավի և ՀՀ տնտեսության զարգացման համար http://dem.am/2013/11/14/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab%d5%9e%d5%b6%d5%b9-%d5%a7-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%b6/ Thu, 14 Nov 2013 18:48:09 +0000 http://dem.am/?p=465 Շարունակություն]]> Վերջերս զարգացում ստացած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դեմ պայքարի ընթացքում բազմիցս հնչել են տարբեր կարծիքներ և հիմնավորումներ օրենքի այս կամ այն կետի մասին, բայց հիմնականում խոսվել է օրենքի «պարտադիր» բաղադրիչի կիրառման՝ այսօր ժամանակավրեպ լինելու մասին:

Բոլորիս քաջ հայտնի է, թե ովքեր են առաջինը այս օրենքի բեռը իրենց ուսերի վրա վերցնելու: Նրանք, հիմնականում, այն քաղաքացիներն են, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն, ստանում են արժանավայել թափանցիկ աշխատավարձ և պատշաճ կերպով վճարում բոլոր հարկերը: Երբ ես լսում եմ «միջին խավ» արտահայտությունը, ակամա պատկերացնում եմ մեր Հանրապետության հենց այդպիսի քաղաքացիներին: Նրանց մեջ ես չեմ տեսնում ամբողջովին կամ մասամբ ստվերային աշխատավարձ ստացողների, չեմ տեսնում պետական տարբեր մարմինների շատ աշխատակիցների: Այս մոտեցումը առավել իմաստավորված է, երբ խոսում ենք քննարկվող օրենքի խնդիրների մասին:

Միջին խավի դերը և նշանակությունը ցանկացած երկրի տնտեսության մեջ դժվար է գերագնահատել: Այս խավն է ապրանքների և ծառայությունների այն հիմնական սպառողը, որի շնորհիվ գործող բիզնեսները, մասնավորապես մեր երկրում, դեռ շարունակում են գործել: Ես շատ կուզեի ասել, որ նրանք ծաղկում և զարգանում են, բայց ցավոք դա այդպես չէ: Հիմնական պատճառն այն է, որ միջին խավը դեռ գտվում է իր չափազանց վաղ զարգացման շրջանում՝ գրեթե նոր է ծնվել: Իսկ եթե ավելացնենք Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնակչության նվազման փաստը, ապա մենք իրոք գտնվում ենք կործանման եզրին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ունի երեք հիմնական խնդիր: Ավելի ճիշտ կլիներ ասել – երեք հիմնական խնդիրների խումբ: Առաջին խումբը վերաբերվում է կուտակային կենսաթոշակի հավաքագրման փուլին, երկրորդը՝ ֆոնդերում ներդրման մեխանիզմներին, և, վերջապես, երրորդը՝ կուտակված միջոցների վճարումներին վերաբերվող սահմանափակումներին՝ կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո կամ, որոշ դեպքերում, ավելի վաղ:

Ժամանակային առումով ամենահրատապ խնդիրը կայանում է այսօր առաջին մասում՝ հավաքագրման, սակայն պետք չէ թերագնահատել գումարների ներդրման իրականացման և հետագա վճարումների կատարման խնդիրները: Վերջիններս նույնպես ունեն օրենքում լրջագույն բացթողումներ և ընդունելի չեն հասարակության համար: Բայց այս հոդվածում ես հիմնականում կանրադառնամ խնդիրների առաջին խմբին:

Շատերը օրենքի մասին տեղյակ են այնքանով, որքանով ներկայացված է եղել կարճ գովազդային տեսահոլովակներով՝ շեշտը դնելով ապահով ծերության վրա: Իսկ ո՞րն է այս օրենքի ամենացավալի փաստը, որի մասին գովազդը կամ լռում է, կամ ապատեղեկացնում: Սկսած 2014թ.-ի հունվարի 1-ից օրինական եկամուտ ստացող ՀՀ քաղաքացիները պարտավոր են իրենց օրենքով հասանելի առձեռն աշխատավարձի 6.6%-ից 12%-ը և, կախված աշխատավարձի չափից՝ անգամ ավելին, վճարել մասնավոր կենսաթոշակային ֆոնդերից մեկին: Ընդ որում, նույն օրենքի շրջանականերում պետությունը պարտավորվում է կատարել իր ներդրումը քաղաքացիների կենսաթոշակային կուտակումների համար, բայց ոչ ավել քան 25,000 դրամ:

Հիշեցնեմ, որ երբ սոցիալական վճարները 2013թ.-ի հունվարի 1-ից միացվեցին եկամտահարկին, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը պահանջեց գործատուներին բարձրացնել աշխատողների համախառն աշխատավարձը, որպեսզի առձեռն վճարման ենթակա աշխատավարձը չնվազի: Առանձին դիտարկելուց՝ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքը չառաջացրեց դժգոհություն ոչ գործատուների մոտ, ոչ աշխատակիցների, քանի որ գործատուների ծախսերը գրեթե չավելացան, իսկ աշխատակիցների եկամուտները չնվազեցին: Սակայն այն ունի իր բացասական ազդեցությունները «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի կիրառման ժամանակ, երբ աշխատավարձի այդ արհեստական բարձրացումը հանգեցրել է պարտադիր կենսաթոշակային հատկացումների փաստացի բարձրացմանը, քանի որ վերջինս հաշվարկվում է համախառն աշխատավարձից: Բացի այդ, հարկային օրենսդրությանը անծանոթ քաղաքացու համար պարզ չէ, թե որքան է կազմում այսօր նրա վճարած եկամտային հարկի մեջ ներառված սոցիալական վճարները, որոնք առանձին գումարով այլևս տեսանելի չեն: Այս ամենը քողարկվել է և չի բարձրաձայնվում: Այսպիսով, սկսած 2014թ-ի հունվարի 1-ից 1974թ.-ից հետո ծնված քաղաքացիները շարունակում են վճարել թե հին սոցիալական վճարները, և թե դրան գումարած կուտակային պարտադիր հատկացումները: Այլ կերպ ասած՝ նրանք իրենց ուսերի վրա են կրում այսօրվա թոշակառուների, ինչպես նաև հենց իրենց համար, կենսաթոշակ ապահովելու կրկնակի բեռը: Այս բեռը դաժանաբար աճում է աշխատավարձի հետ զուգահեռ: Օրինակ՝ եթե համախառն աշխատավարձը կազմում է 600,000 դրամ, հարկումից հետո աշխատակիցը պետք է ստանար մոտ 446,000 դրամ: Սակայն նա պետք է վճարի նաև 35,000 դրամ կենսաթոշակային պարտադիր հատկացում, որը կազմում է զուտ աշխատավարձի մոտ 8%: Համեմատելու համար՝ մեկ միլիոն համախառն աշխատավարձ ստացողի կենսաթոշակային պարտադիր հատկացումը կկազմի 75,000 դրամ կամ 10% զուտ աշխատավարձից:

Ընթերցողի մոտ կարող է հարց առաջանալ, թե ինչու են օրինակները բերված այսքան բարձր աշխատավարձերի վրա: Պատճառներից մեկը այն է, որ Կառավարությունը իր հաշվարկները կատարել է հիմնվելով այդ թափանցիկ բարձր աշխատավարձերի վրա, քանի որ նրանք են ապահովելու հիմնական մուտքերը: Մյուս պատճառը այն է, որ նայելով նման աշխատավարձ ստացողների միայն եկամտային մասին, կարող է առաջանալ թյուր կարծիք, թե իրենց համար հեշտ կլինի կատարել կենսաթոշակային պարտադիր վճարումները: Սակայն երբ գիտակցում ենք, թե քանի աշխատազուրկ ընտանիքի անդամների, երեխաների և

թոշակառուների մասին են հոգ տանում նրանք, ապա հասկանում ենք, որ դա չափազանց ծանր բեռ է իրենց համար: Միջին խավը այսօր Հայաստանում այն կարգավիճակում չէ, ինչպիսին նա պետք է լինի, որպեսզի կոչվի «միջին խավ»: Իրականում, միջին խավը պետք է կարողանա ոչ միայն գոյատևել և վաստակել օրվա հացի փող իր և իր ընտանիքի համար, այլ նաև պետք է կարողանա վարկով բնակարան գնել, մեքենա, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ անցկացնել իր արձակուրդը տանից դուրս: Բայց մեր Կառավարությունը սերմանում և արմատավորում է աղքատի մտածելակերպը մեր երկրում՝ օրվա հացից ավելին արդեն շռայլություն է…

Եթե կենսաթոշակային պարտադիր վճարումները կատարելու փոխարեն, քաղաքացին բանկից 10 տարով վարկ վերցնի և վճարի ամսեկան 75,000 դրամ, նա կկարողանա բնակարան գնել: Հիմա հարցը նրանում է, թե տնտեսական աճ ապահովելու համար որ տարբերակը ավելի նպաստավոր կլինի՝ այդ գումարը ներդնել շուկայում՝ զարգացնելով անշարժ գույքի շուկան և վճարելով բանկային տոկոսներ, թե ներդնել ֆոնդերից մեկում, որտեղից այդ գումարները կուղղվեն անհայտ ուղղությամբ: Փաստացի ահռելի մեծ գումարներ պարզապես դուրս են բերվում շուկայի շրջանառությունից:

Կառավարությունը ասում է, թե նոր օրենքը կաջակցի ներդրումներին: Հայաստանում երկու ձևաչափի ներդրումներ կարող են լինել.

Առաջինն այն է, երբ բացվում է նոր արտադրություն, որի արդյունքում ստեղծվում են ապրանքներ և ծառայություններ: Սակայն այստեղ մի հիմնական խնդիր կա` ովքե՞ր են լինելու այդ ապրանքների և ծառայությունների սպառողները, երբ միջին խավին դնում են ծայրահեղ դժվար կացության մեջ՝ նպաստելով բարձր որակավորում ունեցող մասնագետների արտագաղթին և մեր երկրի ընդհանուր բնակչության նվազմանը: Հայաստանի գործարարները իրենց միջոցները ստիպված են ներդնել արտերկրում, քանի դեռ Հայաստանի քաղաքացիների քանակը և գնողունակությունը չի աճել: Մենք ներդրումային գումարների խնդիր չէ, որ ունենք, մենք ներդրման համար նպաստավոր պայմանների խնդիր ունենք:

Ներդրումների երկրորդ ձևաչափը այն է, երբ արտասահմանյան գործող արտադրողները բացում են մասնաճյուղեր Հայաստանում՝ օգտվելով աշխատուժի մատչելի լինելու գրավիչ պայմանից: Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ այս օրենքը իրականում թանկացնում է աշխատանքային շուկան: Հայաստանը, ունենալով գրավիչ լինելու հնարավորություն, վերացնում է այդ եզակի առավելությունը, որը այսօր դեռ առկա է:

Ինչպես տեսանք, միջին խավը գնալով նոսրանում է, իսկ տնտեսական աճը կանգնում է էլ ավելի մեծ վտանգի առջև:

Բայց մի շատ մեծ դրական բան կա այս օրենքի մեջ՝ էլ ավելի կհարստանան նրանք, ովքեր արդեն իսկ ավելի քան հարստացել են մեր հաշվին…

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
KENTRONTV1 (YouTube) – Սոցիո լուր 14.11.2013 http://dem.am/2013/11/14/kentrontv1-youtube-%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%b8-%d5%ac%d5%b8%d6%82%d6%80-14-11-2013/ Thu, 14 Nov 2013 18:41:10 +0000 http://dem.am/?p=462

]]>
ԴԵՄ ԵՄ – «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման արդյունքում առաջ եկող հիմնախնդրներ http://dem.am/2013/11/14/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1/ Thu, 14 Nov 2013 13:37:56 +0000 http://dem.am/?p=458 Շարունակություն]]> Ձեզ ենք ներկայացնում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի կիրառման արդյունքում առաջ եկող հիմնախնդրների ցանկը:

1. Օրենքում սահմանված պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է: Օրենքի պարտադիրության սկզբունքը խախտում է Սահմանադրության 8-րդ հոդվածով ամրագրված անձի սեփականության իրավունքը, 31-րդ հոդվածով ամրագրված անձի ազատությունը և 14.1-րդ հոդվածով ամրագրված խտրականության դեմ արգելքի մասին դրույթները: Օրենքը նաև խախտում է սահմանադրական մեկ այլ սկզբունք՝ անձանց սոցիալական վիճակը չի կարող վատթարանալ բարեփոխումների արդյունքում: Սահմանադրությամբ սահմանվում է նաև, որ քաղաքացու կողմից իրականացրած վճարների տնօրինումը պետությունը պարտավոր է վերցնել իր վրա, իսկ տվյալ օրենքով այդ ֆոնդերի տնօրինումը տրվելու է մասնավոր կազմակերպությունների:

2. Օրենքը սահմանում է տարիքային խտրականություն, որի հետևանքով գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել մինչև 1974թ-ը ծնվածներին: Սա նաև Սահմանադրության 14.1 հոդվածի խախտում է:

3. Օրենքը արհեստականորեն խնդիրներ է առաջացնում գործատուի և աշխատողի միջև, քանի որ, նվազեցնելով փաստացի աշխատավարձը՝ հարկադրում է գործատուին ավելացնել աշխատավարձը կամ նվազեցնում է աշխատողի վարձատրությունը իր կատարած աշխատանքի դիմաց, որը նվազեցնելու է աշխատողի աշխատանքային կատարողականությունը:

4. Պետության կողմից 5%-ի վճարումը պետբյուջեից կամ քաղաքացու կողմից վճարած գումարների վրա միայն գնաճին հավասար տոկոսագումար վճարելը անտրամաբանական է, քանի որ պետբյուջեն նույնպես գոյանում է քաղաքացիների հարկերից:

5. Պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը հիմնվում է պետբյուջեի վրա, որը նույնպես անտրամաբանական է, քանի որ քաղաքացուց գանձված մի գումարով երաշխավորվում է գանձված մյուս գումարի ապահովությունը:

6. Մեծ խնդիր է ֆոնդերի տնօրինումը օտարերկրյա, առավել ևս, մասնավոր կազմակերպություններին տրամադրելը, որը կնպաստի գումարների երկրից դուրս գնալուն և մեծ ռիսկեր կստեղծի դրանց կորստի համար: Օրենքում շատ են թերի ձևակերպումները ընդհանրապես ֆոնդերի կառավարման և նրան թափանցիկության առումով:

7. Հաշվի առնված չէ այլ երկրների դառը փորձը, որոնք կանգնել են այդ ֆոնդերի կորուստի առաջ, գրանցել են մեծ կորուստներ և պարտադրված վերադարձել են նախկին համակարգին:

8. Հաշվի առնված չեն դեֆոլտի կամ այլ տնտեսական ճգնաժամերի դեպքում գոյություն ունեցող ֆինանսական ռիսկերը: Նման իրավիճակներում պետությունն ի վիճակի չի լինելու իր ստանձնած երաշխավորությունները իրականացնել նույնիսկ՝ ողջ բյուջեի հաշվին: Օրենքը երաշխավորում է ֆոնդերի միայն 80 տոկոսը այն էլ պետբյուջեի միջոցների հաշվին:

9. Հաշվի առնված չեն աշխատաշուկայի ռիսկերը: Օրինակ՝ գյուղատնտեսության կամ նման այլ ոլորտների աշխատողները չեն ընդգրկվելու այդ նախագծի մեջ:

10. Հայտնի չեն չաշխատող մարդկանց կենսաթոշակների գոյացման մեխանիզմները:

11. Հաշվի առնված չեն աշխատող կանանց երեխա ունենալու դեպքում չվճարումների հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում, սա նպաստելու է ծնելիության նվազմանը: (Իսկ չաշխատող կանանց դեպքում ոչ մի օրենքով նախատեսված չէ նրանց սոցիալական խնդիրների պաշտպանվածությունը երեխաներ ունենալու և պահելու համար: Նրանք զրկված են այն բոլոր արտոնություններից, որոնք ունեն աշխատող կայանք և չկա դրանց փոխհատուցող որևէ այլ համակարգ: Դա հանգեցնում է դեմոգրաֆիական մեծ խնդիրների:)

12. Այս վճարը գանձվելու է նաև նվազագույն աշխատավարձից, որը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը: Արդյունքում չի ապահովվում օրենքով սահմանված նվազագույն շեմը: Սա նվազագույն աշխատավարձը հարկելու մեկ այլ դրսևորում է:

13. Այս օրենքը նաև անուղղակիորեն նպաստելու է ստվերային տնտեսության աճին, քանի որ խրախուսում է մարդկանց պաշտոնապես ամրագրել նվազ աշխատավարձ հարկային մեծ բեռից խուսափելու համար:

14. Տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի նաև հերթական արտագաղթի ալիքին: Եվ խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է, այլև իշխանության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:

15. Նման կարևորություն ունեցող և համաժողովրդական բնույթի հարցերը պետք է դրվեն հանրային քննարկման: Որոշում ընդունելու համար էլ պետք է անցկացնել նաև հանրաքվե, քանի որ փոփոխվում է ոչ միայն ներկա, այլև ապագա սերունդների ֆինանասկան ճակատագիրը:

16. Հաշվի առնված չէ ընտանեկան բյուջե գաղափարը: Այսինքն, ընտանիքի ընդհանուր եկամուտը և ծախսերը ըստ անձերի քանակի: Դրա փոխարեն միայն հիմք է ընդունվում անձի ամսական եկամուտը, ինչը այս օրենքի պարագայում անհավասար ֆինանսական արդյունքների է հանգեցնում:

17. Հաշվի առնված չեն մարդկանց ընթացիկ աշխատանքային և վարկային պարտավորությունները և հեռանկարային վարկային նպատակները: Սա նշանակում է առկա վարկային և աշխատանքային հարաբերություններին պետության կողմից ուղղակի միջամտում, քանի որ կատարվում է աշխատավարձի իջեցում և քանի որ մարդիկ, ովքեր արդեն ստանձնել են վարկային պարտավորություններ, հարկադրված են փոփոխել դրանք՝ հաշվի առնելով հարկային այս լրացուցիչ բեռի ավելացումը:

18. Օրենքն ուղղակիորեն խրախուսում է ՀՀ քաղաքացիությունից հրաժարումը, քանի որ թոշակի գումարը ստանալու համար արտերկրում բնակվող անձը պետք է հրաժարվի ՀՀ քաղաքացիությունից: Երկքաղքացիություն կիրառող երկրի համար սա անտրամաբանական է և ոչ իրավաչափ:

19. Այս լրացուցիչ ֆինանսական բեռը ստիպելու է նաև անհատ ձեռներեցներին և գործարարներին կատարել իրենց մատուցած ծառայութունների գների բարձրացում, քանի որ մի մասը հարկադրված է լիելու բարձրացնել աշխատավարձերը: Այսինքն, տեղի կունենա հերթական գնաճ առանց այն էլ ամենօրյա գնաճ ունեցող երկրում:

20. Գանձումը իրականացվելու է չհարկված գումարից, այսինքն՝ աշխատավարձի չհարկված չափից, որից հետո թոշակ ստանալուց գումարները կրկին հարկվելու են: Սա չի տեղավորվում ոչ մի տրամաբանության մեջ:

21. Չկա վստահություն, որ այդ գումարները քաղաքացիները հետ են ստանալու այնպես, ինչպես ներկայացնում է կառավարությունը: Օրենքի կամավոր կիրառումը միայն կարող է վստահություն առաջացնել մարդկանց մոտ, այլ ոչ թե կառավարության հավաստիացումները: Նույնիսկ Օրենքի պարադիր կիրառությունից մեկ երկու ամիս առաջ բացակայում է հստակ տեղեկատվություն մեր գումարները կառավարող ֆոնդերի մասին: Նման համակարգեր ներդնելուց առաջ պետք է վերականգնել վստահությունը կառավարական կառույցների հանդեպ, ինչը չի կարող արվել միայն հայտարարություններով:

22. Քաղաքացու կողմից անհայտ ֆոնդերին վճարվող գումարների դիմաց քաղաքացին չի ստանում շուկայական – բանկային տոկոսադրույք, որը նա կարող էր ստանալ իր գումարն իր ընտրությամբ ազատորեն ներդնելու հնարավորություն ունենալու դեպքում, այսինքն ստանալու ենք բանկային տոկոսից ցածր տոկոս:

23. Քաղաքացուն ընձեռնված է ֆոնդ ընտրելու սահմանափակ իրավունք, որը նա կարող է իրականացնել շատ կարճ ժամկետում գրավոր եղանակով, ուստի այդ ժամկետում որևէ գործողություն չանելու դեպքում քաղաքացու փոխարեն ընտրությունը կատարելու է պետական մարմինը, սա ըստ էության քաղաքացուն ընձեռնված ձևական իրավունք է, որի իրականացման պայմանները այն վերածում են գրեթե անիրականանալի՝ փաստացիորեն պետական մարմնին տալով քաղաքացու փոխարեն ֆոնդ ընտրելու հնարավորությամբ:

24. Սահմանված տոկոսները անհիմն բարձր են և չեն կարող լինել պարտադիր: Մարդ իրավունք ունի կամավոր ընտրել բարեկեցիկ կենսաթոշակ ստանալ կամ չստանալը, քանի որ պետությունը պարտավոր է ապահովել նվազագույն կենսաթոշակ: Բնականաբար նվազագույն թոշակի ապահովման համար պիտի լինեն պարտադիր մուծումներ, որոնք և բոլոր քաղաքացիները անում են սոց. վճարի տեսքով: Իսկ բարեկեցիկ, այսինքն՝ նվազագույնից ավել թոշակ ստանալու համար պետք է լինի կամավոր վճարումների համակարգ, այլ ոչ թե պարտադիր: Ընդ որում մինչ այժմ այդ նվազագույն կենսաթոշակի ապահովման համար բոլորը կատարել են սոց. վճարումներ համաձայն սերունդների համերաշխության սկզբունքի: Եվ այդ մուծումները հիմա էլ շարունակելու ենք կատարել՝ ուղղակի միասնական եկամտային հարկի տեսքով, երբ եկամտահարկը և սոց վճարը միավորվեցին միասնական եկամտային հարկ անվան տակ:

25. Սահմանված տոկոսները անտրամաբանական են, քանի որ 1974թ-ի ծնվածն էլ է մուծում 5-10%, 18 տարեկան, նոր աշխատաշուկա մտնողն էլ է մուծելու 5-10%: Առաջինը մուծելու է 23 տարի երկրորդը 40: Անհամաչափությունն ակնհայտ է:

Եվ այս ցանկը շարունակելի է:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
a1plusnews (YouTube) – Վարչապետը՝ Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին http://dem.am/2013/11/14/a1plusnews-youtube-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%a8%d5%9d-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1/ Thu, 14 Nov 2013 10:58:42 +0000 http://dem.am/?p=455

]]>
GOV.AM – Վարչապետն անդրադարձել է հրատապ հարցերի. Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում http://dem.am/2013/11/14/gov-am-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%a4%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b0%d6%80%d5%a1%d5%bf%d5%a1%d5%ba-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81/ Thu, 14 Nov 2013 10:54:40 +0000 http://dem.am/?p=449 Շարունակություն]]> Ձեզ ենք ներկացնում gov.am կայքում հրապարակված` վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում`

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչ օրակարգի ձևավորումը ուզում եմ անդրադառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք է շնորհակալություն հայտնենք Միացյալ Նահանգների վարչակազմին, քանի որ ծրագիրն էական նշանակություն ունեցավ մեր տնտեսության համար: Այսօր ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին և որոնց գծով մենք պետք է ունենայինք դրական արդյունքներ: Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակի կայքէջում տեղադրված են վերջին գնահատականները, ըստ որոնց Հայաստանի Հանրապետությունը բոլոր երեք հիմնական չափանիշներով ստացել է դրական գնահատականներ: Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր: Հանձնարարվում է ֆինանսների նախարարին՝ այս հարցը բարձրացնել Միացյալ Նահանգներում մեր միջկառավարական հանձնաժողովի նիստին, ինչպես նաև դիմել «Հազարամյակի մարտահրավերների» գրասենյակին նոր հայտով, որպեսզի մենք հնարավորություն ունենանք ստանալու նոր ֆինանսավորում: Իհարկե, մենք պետք է գիտակցենք, որ հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու: Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից:

Այնպես որ, նաև զանգվածային լրատվական միջոցների ուշադրությունն եմ հրավիրում այս հրապարակման վրա, որի համաձայն Հայաստանն առաջընթաց է արձանագրել:

Երկրորդ խնդիրը. հունվարի 1-ից մենք անցնելու ենք կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Շուրջ 10 տարի ենք ծախսել նախապատրաստական աշխատանքների վրա: Տեղի են ունեցել բուռն քննարկումներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության նախագահի մոտ երկու անգամ ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որոնց հրավիրվել են Ազգային ժողովի պատգամավորները, մասնագետներ, տրվել են լրացուցիչ հանձնարարականներ: Բոլոր շահագրգիռ կողմերը ստացել են իրենց հետաքրքրող և մտահոգող հարցերի պատասխանները, որոնց արդյունքում էլ Ազգային ժողովն ընդունել է մի օրենսդրական փաթեթ: Քանի որ մինչև հունվարի 1-ը մնացել է բավական քիչ ժամանակ, անհրաժեշտ է, որպեսզի այս բարեփոխման համար մեր պատասխանատուներն այս ժամանակահատվածում ակտիվ լինեն և ԶԼՄ-ների միջոցով կարողանան անհրաժեշտ տեղեկություն տրամադրել մեր քաղաքացիներին և առաջին հերթին նրանց, ովքեր հունվարի 1-ից մասնակցելու են կուտակային համակարգի վճարումներին: Հասկանալի է, որ այս մեկ ամսվա ընթացքում, երբ որ սկսելու են աշխատել նաև Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցված հիմնադրամները, որոնք սպասարկելու են մեր քաղաքացիներին և կառավարելու են նրանց խնայողությունները, անհրաժեշտ է, որպեսզի շատ առարկայական հարցերի պատասխաններ տանք մեր քաղաքացիներին, թե հունվարի 1-ից հետո նրանք ինչպես են իրականացնելու այդ գործառույթը: Առաջին հերթին սա վերաբերում է ՀՀ ֆինանսների նախարարությանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, էկոնոմիկայի նախարարությանը և Կենտրոնական բանկին: Այս կառույցների մասնագետներն ավելի մեծ ժամանակ պետք է տրամադրեն ԶԼՄ-ների հետ շփվելուն, որպեսզի մենք բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կարողանանք տալ մեր քաղաքացիներին:»

Աղբյուր` http://gov.am/am/news/item/10843/

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Բոլորս դեպի ԱԺ՝ մեզ աջակցող պատգամավորներին սատարելու http://dem.am/2013/11/13/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bd-%d5%a4%d5%a5%d5%ba%d5%ab-%d5%a1%d5%aa%d5%9d-%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%a1%d5%bb%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d5%b2-%d5%ba%d5%a1%d5%bf/ Wed, 13 Nov 2013 10:48:39 +0000 http://dem.am/?p=442 Շարունակություն]]> Հարգելի քաղաքացիներ,

Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո,  նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն ՊԱՐՏԱԴՐՎԱԾ են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով:

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնոհիվ այս ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին ՝ ժամը 12:00-ին  տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է նշված բաղադրիչի կիրառման հետաձգումը:

Կոչ ենք անում, նշված օրը՝ ժամը 12:00-ին, հավաքվել ԱԺ-ի մոտ և մեր ներկայությամբ սատարել մեզ աջակցող պատգամավորներին:

Խնդրում ենք տարածել այս կապակցությամբ պատրաստված թռուցիկներն ու պաստառները, որոնք կարող եք բեռնել` սեղմելով ԱՅՍՏԵՂ:

Ահա համապատասխան ֆեյսբուքյան Event-ը՝ https://www.facebook.com/events/173861902811924

Միացեք:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
NEWSBOOK.AM – Կուտակային հիմնադրամներ պարտադիր վճարումները ժողովրդի ունեզրկման գործիք է. Կոնգրես http://dem.am/2013/11/12/newsbook-am-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%b4%d5%b6%d5%a1%d5%a4%d6%80%d5%a1%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80/ Tue, 12 Nov 2013 15:05:26 +0000 http://dem.am/?p=438 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է newsbook.am կայքը՝

«Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված կուտակային կենսաթոշակների խնդրի հետ:

«Հունվարի մեկից սկսելու են գործել կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված օրենքների այն դրույթները, ըստ որոնց, 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ ՝ կուտակային հիմնադրամներին: Օրենքի այս դրույթը հազարավոր քաղաքացիների բողոք է առաջացրել եւ սպառնում է դառնալ իշխանությունների հետ հասարակության առճակատման մի նոր պատճառ:

Մասնավորապես, Ֆեյսբուքի տիրույթում ձեւավորվել են պարտադիր վճարումների դեմ ընդվզող քաղաքացիների խմբեր, որոնց մեջ ներգրավված մարդկանց թիվն արդեն մոտենում է 8 հազարի, ըստ էության ձեւավորվել է սեփական իրավունքների համար պայքարող քաղաքացիների մի նոր շարժում:

2010թ. փետրվարին հրապարակված «100 քայլ» ծրագրի 34 կետի համաձայն, ինչպես նաեւ 2010թ. սեպտեմբերին հրապարակված ՀԱԿ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի մեջ մենք ամրագրել ենք մեր մոտեցումները հայտարարելով, որ լրացուցիչ կենսաթոշակի աղբյուր ենք դիտարկում քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումները, եւ որ «մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին գործավորների և գործատուների մուծումները պետք է հանվեն հարկման բազայից»` շահագրգռելով մասնակցությունը մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներին, ի տարբերություն կառավարության ծրագրի, ուր տնտեսական շահագրգռվածության փոխարեն օգտագործված է հարկադրանքի մեխանիզմը:

Մենք համարում ենք պարտադիր վճարումները կուտակային հիմնադրամներ ոչ այլ ինչ, քան կառավարության կողմից մոգոնված ժողովրդի ունեզրկման եւս մեկ գործիք, նախ՝ որովհետեւ նման դրույթը ոտնահարում է քաղաքացիների իրավունքը՝ տնօրինելու իրենց սեփականությունը, եւ երկրորդ՝ քանի որ երկրում ստեղծված անառողջ քաղաքական եւ տնտեսական կլանաօլիգարխիկ համակարգի պայմաններում հնարավոր չէ որեւէ հավատ ընծայել իշխանության հովանավորչությամբ ստեղծվող կուտակային հիմնադրամների նկատմամբ:

Ուստի, մենք ընդունում ենք քաղաքացիների կողմից եկած առաջարկը եւ միանում ենք իրենց նախաձեռնությանը՝ ԱԺ-ում հրավիրելու արտահերթ նիստ, որի օրակարգում կդրվի պարտադիր վճարումների մասին դրույթների կիրառման հետաձգումը 1 տարով՝ կենսաթոշակային բարեփոխման ավելի ընդունելի լուծումներ գտնելու նպատակով»:»

Աղբյուր` http://newsbook.am/?p=20280

]]>
ԱԺ մոնիտորինգ (YouTube) – ԱԺ չորս խմբակցությունները պատրաստվում են արտահերթ նիստ հրավիրել http://dem.am/2013/11/12/%d5%a1%d5%aa-%d5%b4%d5%b8%d5%b6%d5%ab%d5%bf%d5%b8%d6%80%d5%ab%d5%b6%d5%a3-youtube-%d5%a1%d5%aa-%d5%b9%d5%b8%d6%80%d5%bd-%d5%ad%d5%b4%d5%a2%d5%a1%d5%af%d6%81%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82/ Tue, 12 Nov 2013 14:42:16 +0000 http://dem.am/?p=435

]]>
YERKIRMEDIA.AM – ՀՅԴ-ն արդեն ունի 44 ստորագրություն. կենսաթոշակային նոր համակարգի հարցով արտահերթ նիստ կհրավիրվի http://dem.am/2013/11/12/yerkirmedia-am-%d5%b0%d5%b5%d5%a4-%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d5%b8%d6%82%d5%b6%d5%ab-44-%d5%bd%d5%bf%d5%b8%d6%80%d5%a1%d5%a3%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/ Tue, 12 Nov 2013 13:33:40 +0000 http://dem.am/?p=430 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝

«ՀՅԴ խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել խորհրդարանում՝ կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու եւ այլ փոփոխությունների հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար։

Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ հաջողվել է հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը, եւ հինգշաբթի արտահերթ նիստ կհրավիրվի։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգի ռիսկերի մասին բարձրաձայնում են նաեւ տարբեր կազմակերպությունների շուրջ 2.700 աշխատակիցներ։ Հոկտեմբերի 30-ին այդ կազմակերպությունները նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով օրենքից հանել յուրաքանչյուր ամիս աշխատավարձից 5 տոկոս վճարելու պարտադիր պահանջը։

Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրենքը հակասահմանադրական է: Դաշնակցությունն այս հարցով դիմելու է նաեւ Սահմանադրական դատարան։»

Աղբյուր`  http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17217

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ (Livestream) – ԱԺ հայտարարությունը ՀՀ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի վերաբերյալ http://dem.am/2013/11/12/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%aa-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%b0-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab/ Tue, 12 Nov 2013 12:56:54 +0000 http://dem.am/?p=423

]]>
Yerkriharc (YouTube) – Երկրի հարցը Մարիաննա Քալեջյան, Դավիթ Խաժակյան 11 11 2013 http://dem.am/2013/11/12/yerkriharc-youtube-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a1%d6%80%d6%81%d5%a8-%d5%b4%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a1-%d6%84%d5%a1%d5%ac%d5%a5%d5%bb%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1/ Tue, 12 Nov 2013 10:06:09 +0000 http://dem.am/?p=416

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Թռուցիկների բաժանում. Փուլ 1 http://dem.am/2013/11/11/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a9%d5%bc%d5%b8%d6%82%d6%81%d5%ab%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a2%d5%a1%d5%aa%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d6%83%d5%b8%d6%82%d5%ac-1/ Mon, 11 Nov 2013 19:56:20 +0000 http://dem.am/?p=409 Շարունակություն]]>

Նոյեմբերի 9-ի հավաքից հետո սկսվել է իրազեկման թռուցիկների մասշտաբային տարածում քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում` խանութներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և սրճարաններում:

Բոլոր նրանք, ովքեր զբաղվել էին թռուցիկների և պաստառների տարածմամբ, միաձայն նշում են, որ մարդկանց մեծ մասը շատ աղոտ տեղեկություններ ունի կենսաթոշակների հետ կապված ինչ-որ «բարեփոխումների» մասին և այն, որ աշխատավարձերը նվազեցվելու են, չգիտի: Պատմում են, որ շատերը չեն էլ պատկերացնում, որ օրենքը վերաբերում է նաև իրենց:

Ուզում ենք տեղեկացնել, որ հաշվի առնելով թռուցիկների տարածման ընթացքում հնչած մեկնաբանությունները` դրանց բովանդակությունը լրացվել է:

Թռուցիկների և պաստառների նոր տարբերակները կարող եք բեռնել` սեղմելով ԱՅՍՏԵՂ:

Խնդրում ենք տարածել:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Բաց նամակ ԱԺ պատգամավորներին http://dem.am/2013/11/11/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a2%d5%a1%d6%81-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%a1%d5%aa-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a3%d5%a1%d5%b4%d5%a1%d5%be%d5%b8%d6%80%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab%d5%b6/ Mon, 11 Nov 2013 19:31:14 +0000 http://dem.am/?p=399 Շարունակություն]]> «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավորներին՝ խնդրելով աջակցել նախաձեռնությանը Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչն անվավեր ճանաչելու հարցում:

Այս կապակցությամբ նախաձեռնությունն առաջարկում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ օրենքի վիճահարույց դրույթները շտկելու նպատակով, կամ վիճարկել օրենքը սահմանադրական դատարանում:

Նամակը կարող եք բեռնել՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Yerkir M e d i a (YouTube) – Կենսաթոշակային նոր համակարգի խնդրով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի http://dem.am/2013/11/11/yerkir-m-e-d-i-a-youtube-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%ad%d5%b6/ Mon, 11 Nov 2013 13:38:53 +0000 http://dem.am/?p=396

]]>
YERKIRMEDIA.AM – Կենսաթոշակային նոր համակարգի խնդրով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի http://dem.am/2013/11/11/yerkirmedia-am-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%ad%d5%b6%d5%a4%d6%80/ Mon, 11 Nov 2013 12:56:44 +0000 http://dem.am/?p=392 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝

«Խորհրդարանի Դաշնակցություն խմբակցությունը խորհրդակցություններ է սկսելու Ազգային ժողովի մյուս խմբակցությունների հետ՝ արտահերթ նիստ հրավիրելու 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող “Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի” հետ կապված։ Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ տեղեկացրել, որ պատգամավորներին այդ համակարգի ներդրման առնչությամբ կոչ են հղել նաեւ մի շարք կազմակերպությունները։

Պատգամավորը հիշեցնում է, որ Դաշնակցությունը բազմիցս բարձրաձայնել է համակարգի ներդրման անարդյունավետության եւ վտանգավորության մասին, ինչը նաեւ արտահայտել են տարբեր կազմակերպույթունների շուրջ 2700 աշխատակիցներ, որոնց ցանկը գնալով ավելանում է։

Ի դեպ, հոկտեմբերի 30-ին այդ կազմակերպությունները նամակով դիմել են վարչապետին՝ օրենքից հանելու աշխատավարձից 5֊֊% պարտադիր վճարում կատարելու պահանջը։

“Մենք համոզված ենք, որ պարտադիր բաղադրիչի կիրառումը 2014 թվականի հունվարի 1-ից կործնարար հետեւանք կունենա միջին խավի վրա, որն արդեն իսկ կրում է մեր երկրի տնտեսական աճը խթանելու եւ շարունակական զարգացում ապահովելու ոչ դյուրին բեռը՝ հանդիսանալով բարեխիղճ հարկատուներ եւ օրինավոր քաղաքացիներ։ Այս օրենքը լրացուցիչ ազդակ կհանդիսանա Հայաստանի որակյալ մասնագետների հեռանալու համար”,- ասված է խմբակցությանն ուղղված նամակում։

Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրենքը հակասահմանադրական է, եւ իրենք առաջարկում են խորհրդարանական մեծամասնությունն ու կառավարությանը՝ հետաձգել դրա կիրառումը՝ մեկ տարի ժամկետով։ Մինասյանն ասաց նաեւ՝ դիմելու են Սահմանադրական դատարան։

Արդեն ավարտվում է 2013 թվականը, եւ օրենքն ուժի մեջ է մտնելու 2 ամսից, սակայն դեռ հստակ չեն այն մեխանիզմները եւ կուտակային հիմնադրամների կառավարիչները, որոնց միջոցով պետք է կիրառվի օրենքը։

Դիտարկմանը, որ 2014 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն՝ ի պատասխան Աղվան Վարդանյանի հարցին, հայտարարել է, որ օրենքն արդեն 3 տարի է մշակվել ու ամեն ինչ պատրաստ է, Արծվիկ Մինասյանն արձագանքեց՝ ոչինչ էլ պատրաստ չէ։»

Աղբյուր`  http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17192

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի հիմնավորումները http://dem.am/2013/11/11/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%b4%d5%a1%d5%bd/ Sun, 10 Nov 2013 21:26:01 +0000 http://dem.am/?p=385 Շարունակություն]]> Փորձել ենք վերլուծել կառավարության՝ վերջին մի քանի տարիներին իրականացված քաղաքականությունը.

1-ին քայլ – մինչև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ընդունումը հարկատուները վճարում էին սոց. վճար, որից գոյանում էին պետական միջոցներ, որից էլ հետագայում վճարվում էր կենսաթոշակ (փուլ 1):

2-րդ քայլ – կառավարությունը միավորեց եկամտահարկը և սոց. վճարը մեկ միասնական եկամտային հարկում՝ հիմնավորելով, թե նպատակ ունի նվազեցնել վարչարարությունը գործատուների համար, բայց գումարային առումով եկամտահարկի և սոց. վճարի չափը չնվազեց, այլ ավելացավ: Այսինքն` փոփոխությունները որևէ դրական ազդեցություն չունեցան քաղաքացու համար (փուլ 2), բայց արդյունքում ավելացավ հարկային բեռը:

3-րդ քայլ – դրանից հետո հաջորդ քայլն էր Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի ընդունումը (փուլ 3), որով արհեստականորեն ստեղծվեց եռաստիճան թոշակային համակարգ՝ հետևյալ բաղադրիչներով.

  • առաջին բաղադրիչ – նվազագույն կամ սոցիալական կենսաթոշակ, այսինքն` պետության կողմից վճարվող մաս: Սա ըստ էության թոշակի այն մասն է, որը գոյություն ուներ մինչև փուլ 1-ի ավարտը, այսպես ասած` հին կենսաթոշակը: Այսպիսով` ներկայումս, Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի գործողության արդյունքում 2014թ հունվարի 1-ից մենք վճարելու ենք և՛ սոց. վճար՝ որպես եկամտային հարկի մաս, և՛ դրա արդյունքում պետությունը վճարելու է կենսաթոշակ, այսինքն` պետք է, որ բավարար ֆինանսական միջոցներ լինեն բավարար նվազագույն թոշակ վճարելու համար, որը պետության պարտականությունն է:
  • երկրորդ բաղադրիչ – պարտադիր մաս, որը քաղաքացու և պետության կողմից վճարվող պարտադիր գումարն է, որի դեմ մենք պայքարում ենք: Այսպիսի կարգավորման գործարկման օրինակ դեռ չի եղել ոչ մի զարգացած երկրում, եղել են ընդամենը փորձեր, որոնք արագ ձախողվել են, քանի որ հարկադրաբար անձանցից գանձել գումար սեփական թոշակի համար որևէ զարգացած հասարակություն չի ընդունի, իսկ կիրառվող մեխանիզմներն էլ թափանցիկ չեն, ինչը մեծ չարաշահումների առիթ և պատճառ կհանդիսանա:
  • երրորդ բաղադրիչ – կամավոր: 100 տոկոս կամավորությամբ անձը կատարում է վճարում իր ապագա թոշակի համար, որը, գումարվելով պետական պարտադիր նվազագույն թոշակին, կարող է ճիշտ և կիրառելի լուծում լինել ցանկացած հասարակության համար: Ըստ էության, բոլոր զարգացած երկրներում կա 2 բաղադրիչ՝ առաջին բաղադրիչ՝ պետական կամ նվազագույն կենսաթոշակ և երկրորդ բաղադրիչը՝ կամավոր, երբ անձի վճարած մեկ դրամի դիմաց պետությունը կամ գործատուն վճարում է մեկ դրամ, այսինքն 50/50 աշխատող տարբերակով, այսպես կոչված “matching”, ինչը բացարձակ կամավոր է:

ՀՀ կառավարությունը կրկնօրինակել է այս երկաստիճան մոդելը՝ ասելով, թե լավագույն փորձն է վերցնում տարբեր երկրներից, բայց 2 բաղադրիչի փոխարեն ներդրել է 3 բաղադրիչ ու արհեստականորեն ստեղծել է երկրորդ բաղադրիչը՝ պարտադիրը՝ 50/50 մասնակցությամբ: Ամբողջ աշխարհում գոյություն ունի սոց. վճար որպես հարկատեսակ (social security) (սա մեզ մոտ եկամտային միասնական հարկի սոց. վճարն է) և կամավոր “matching”, իսկ մեզ մոտ կա նաև միջանկյան պարտադիր “matching”, ինչը մեղմ ասած, անհասկանալի է: Եթե սա ընդունենք որպես իրականություն, ապա ստացվում է` մենք վճարում ենք և՛ սոց վճար, և ՛պարտադիր մասնակցում մեր թոշակի ձևավորմանը, որը կրկնակի հարկում է:

Այսպիսով՝ 2-3 տարվա ընթացքում, այս եռափուլ, այսպես կոչված, «բարեփոխումների» արդյունքում կառավարությունը հետևողականորեն իրականացրել է ժողովրդի հարկային բեռը ավելացնելու քաղաքականություն:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
LRAGIR.AM – Հայաստանի կառավարության «կուտակային ծերությունը» http://dem.am/2013/11/10/lragir-am-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af/ Sun, 10 Nov 2013 11:49:13 +0000 http://dem.am/?p=378 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է lragir.am կայքը՝

«Վերջին շրջանում մամուլում մի շարք հրապարակումներ եղան արդեն 2014թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման եւ դրա կապակցությամբ վարձու աշխատող հանդիսացող որոշակի խմբերի դժգոհության հետ:

Դժգոհում են հատկապես ՏՏ ոլորտում զբաղված աշխատողները: Դժգոհողներն հատկապես ակտիվ են սոցիալական ցանցերում, որտեղ բուռն քննարկվում են դժգոհության արտահայտման ձևերը` թռուցիկների և բուկլետների արտաքին տեսքից սկսած մինչև օրենքի դրական և բացասական կողմերի, օրենսդրական բացերի բացահայտումն ու վարչապետին կամ այլ պաշտոնատար անձանց բողոք-նամակ-առաջարկությունների ուղղումը:

Փաստորեն, այս դեպքում ևս աշխատեց “հայի խելքի” և դրա “գալստյան” ժամկետների մասին հին ժողովրդական խոսքը:

Մի կողմ թողնելով հարցը, թե ինչու է միայն հիմա ՀՀ-ում աշխատողների մոտ առաջանում այս բողոքը, այն դեպքում, երբ խնդրո առարկա օրենքն ընդունվել է ԱԺ-ում և ստորագրվել նախագահի կողմից դեռևս մի քանի տարի առաջ, քննարկենք, թե արդյոք տեղին է աշխատողների դժգոհությունը և արդյոք արդյունավետ է այն, համենայն դեպս ներկայիս տեսքով:

Բանն այն է, որ օրենքից դժգոհելու առիթ իսկապես կա: Այս, և եկամտային հարկի մասին ՀՀ Օրենքներով կառավարությունը կարելի է ասել մեկ հարվածով երկու նապաստակ է խփում:

Նախ առաջին փուլով վերացվեց նախկինում գործատուների և աշխատողների կողմից կատարվող սոցիալական վճարը և դա ներկայացվեց որպես բարեփոխում` միաժամանակ պարտադրելով գործատուներին վերահաշվարկել աշխատողների աշխատավարձերն այնպես, որ վերջիններս շարունակեն ստանալ նախկինում որպես աշխատավարձ ստացվող առձեռն գումարները, ինչպես նաև ապահովելով հարկային բեռի` նույնն է թե բյուջեի մուտքերի որոշակի թեկուզ և ոչ մեծ ավելացում: Հիշեցնենք, որ կառավարության սահմանած կարգի համաձայն, գործատուները ստիպված էին մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար դրամ իրենց կողմից ավելացնել աշխատակիցների հաշվարկային աշխատավարձերին, որպեսզի կարողանան ապահովել կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն 2013 թ. համար հաշվարկվող աշխատավարձերը:

Իսկապես հրաշալի լուծում էր գտնվել: Գործատուներն առանձնակի չդժգոհեցին, քանի որ յուրաքանչյուր աշխատողի մասով հարկային բեռն ավելանում էր շատ փոքր չափով, չդժգոհեցին նաև աշխատողները, քանի որ կառավարությունն ըստ էության անտեսելով «ուղղակի հարկ» կոչվող հասկացությունը (թեպետ այն խախտված կարելի է համարել վաղուց), իր որոշմամբ հարկային բեռը դրեց գործատուների վրա` պարտադրելով ավելացնել աշխատավարձերը, որպեսզի աշխատողը չտուժի: Միաժամանակ ապահովվեցին հարկային ավելի մեծ մուտքեր, որոնք թեկուզ և ամեն աշխատողի մասով շատ փոքր էին, բայց կարելի է հաշվել, թե ինչ ընդհանուր լրացուցիչ գումար է ստացվում ՀՀ ում զբաղված աշխատողների թվաքանակը ամսական մի քանի հարյուր կամ մեկ երկու հազար դրամով բազմապատկելով:

Մյուս կողմից, հնարավոր եղավ խուսափել ժամանակից շուտ դժգոհությունից: Այստեղ թերևս դեր են խաղացել նաև քաղաքացիների հոգեբանության վերաբերյալ գիտելիքները: Թերևս հաշվի է առնվել, որ հայաստանցի միջին վիճակագրական աշխատողը չի ընկալում եկամտային հարկը կամ սոցիալական վճարները որպես իր կողմից իր հաշվին բյուջե վճարվող գումար և իրեն որպես հարկատու ընդհանրապես, մյուս կողմից՝ միջին վիճակագրական հայաստանցին չի դժգոհի, մինչև որևէ խնդիր չհասնի անձնապես իրեն: Հայաստանցի աշխատողների մեծ մասին թերևս բացարձակապես չի հուզում, թե ինչ վիճակում են հայտնվում գործատուներն անձնապես իր կողմից վճարվելիք հարկերի ավելացման արդյունքում: Իհարկե, պարտադիր կուտակային կենսաթոշակների համակարգի մասին օրենքի ընդունման, դրա ուժի մեջ մտնելու ժամկետների, ինչպես նաև եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի ընդունման և ուժի մեջ մտնելու ժամկետների համար ընտրված միջակայքերը կարող են պայմանավորված լինել նաև դրանց յուրաքանչյուրի մասով նախապատրաստական որոշակի աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ, սակայն թերևս աներկբա է, որ այստեղ իր ուրույն տեղն ունի նաև աշխատողների ու գործատուների զգոնությունը բթացնելու, դժգոհությունը թուլացնելու կամ հետաձգելու միտումը:

Այժմ առկա է մի իրավիճակ, երբ աշխատողների մի մասը, ում գործատուները հիմնականում արտասահմանյան կազմակերպություններ են կամ առնվազն համագործակցում են արտասահմանյան կազմակերպությունների հետ (մասնավորապես ՏՏ ոլորտի աշխատողները) և չեն պատրաստվում իրենց վրա վերցնել իրենց աշխատողների “ապահով ծերության” հոգսը, կտրուկ սկսել են դժգոհել: Աշխատողների մյուս մասը, ովքեր աշխատում են այսպես կոչված “ավանդական “ հայկական բիզնեսներում, կարծես թե դժգոհություններ չունեն` նրանք տարիներով սովորել են կամ ավելի ճիշտ չեն էլ զգացել իրենց հարկային բեռն այն պարզ պատճառով, որ գործատուները նրանց վճարել են որոշակի առձեռն աշխատավարձ և իրենց վրա վերցրել հարկային ծախսերը:

Ընդդեմ պարտադիր 5-10 %-ի դեմ բողոքող քաղաքացիների դժգոհությունն իհարկե տեղին է, սակայն փոքր ինչ անհասկանալի է նրանց մոտեցումն իրավիճակին: Մի կողմից, վերջիններս չեն ցանկանում կատարել և դեմ են այդ վճարներին, մյուս կողմից քննարկում են տարբերակներ, ուղարկում են նամակներ, որտեղ կատարում են որոշակի կոմպրոմիսային առաջարկներ: Մասնավորապես առաջարկում են պարտադիր տարիքային շեմը 1974թ.-ից հետո ծնվածներից բարձրացնել և սահմանել 1996թ.-ից հետո ծնվածների համար և այլն:

Ստացվում է մի իրավիճակ, որ հանրության կարելի է ասել բանիմաց, աշխատող մի զանգված, որն ըստ էության պետք է դրսեւորի առավել հասուն վարքագիծ, փորձում է խորանալ, եթե չասենք մասնագիտանալ կուտակային կենսաթոշակային համակարգի թերությունների կամ առավելությունների մեջ, ուսումնասիրում է միջազգային փորձը, քննարկում օրենքի կոնկրետ թերությունները մասնագիտական տեսանկյունից:

Այս ամենից զատ, նրանք փաստորեն գտնում են, որ իրենց հարցը լուծել են կամ կլուծեն, և սկսում որոշել արդեն 1996թ. –ից հետո ծնված քաղաքացիների փոխարեն: Որոշում են, որ ճիշտը իրենց կողմից պարտադիր 5-10 % վճարը չվճարելն է, իսկ այ 1996թ.-ից հետո ծնված ապագա աշխատողները ոչինչ:

Ստեղծված իրավիճակը ակնառու օրինակ է, որ մեր հանրության նույնիսկ բավական զարգացած և սոցիալականացված հատվածը կամ նրա մի զգալի մասը դեռևս խնդիր ունի հասունանալու: Պատճառը պարզ է` որևէ երկրում աշխատավորներն ունեն բողոքի օրինական և պատմականորեն հաստատված արդյունավետ միջոց, որպիսին գործադուլն է: Որևէ տեղ, որտեղ տեղի են ունենում աշխատավորական կոլեկտիվների` կոնկրետ խնդրի` աշխատավարձի հետ կապված դժգոհություններ, աշխատողները չեն փորձում խորանալ տարատեսակ պատճառների ու հիմնավորումների մեջ: Նրանք հայտնում են, որ դժգոհ են, ինչից են դժգոհ, ինչի համար և կատարում են որոշակի գործողություններ:

Փոքր ինչ դժվար է պատկերացնել, որ օրինակ Հունաստանում ստեղծված բարդ բյուջետաին վիճակի հետևանքով, երբ կառավարությունը միջազգային ֆինանսական հաստատությունների և եվրոպական կառույցների պահանջով գնում էր աշխատավարձերի և այլ սոցիալական ծրագրերի կրճատման, բողոքող քաղաքացիները քննարկում էին, թե արդյոք ինչ տեսքով է ճիշտ պետության կողմից ֆինանսական աջակցության ստացումը կամ այդ պահանջների այլ մանրամասներ:

Հ.Գ. Չքննարկելով, թե լավ բան է արդյոք անհատական կուտակային կենսաթոշակային համակարգը, թե ոչ, այնուամենայննիվ պետք է նշել որ այս պարագայում փոքր ինչ տարրօրինակ է ՀՀ Կառավարության դիրքորոշումը: Ներդրվող համակարգի ճիշտ աշխատանքի դեպքում այն թերևս կարող է իսկապես լավը լինել: Սակայն լավ բանը չարժե պարտադրել: Ինչու չէր կարելի կատարել այս անցումը կամավորության սկզբունքով, ինչպես աշխարհի շատ երկրներում, ինչու չէր կարելի և շարունակում է անկարելի լինել համակարգի աշխատանքով և սեփական փորձով (անձնապես, ծանոթ բարեկամներով, պետական սեկտորի աշխատողներով) ապացուցել մարդկանց, թե ինչքան լավ և ապահով է այսօր կուտակել և վաղը հետ ստանալով ունենալ ապահով ծերություն:»

Աղբյուր` http://www.lragir.am/index/arm/0/society/view/90619

]]>
PARLIAMENTMONITORING.AM – Հանուն պայծառ ապագայի http://dem.am/2013/11/10/parliamentmonitoring-am-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%b5%d5%ae%d5%a1%d5%bc-%d5%a1%d5%ba%d5%a1%d5%a3%d5%a1%d5%b5%d5%ab/ Sun, 10 Nov 2013 11:33:44 +0000 http://dem.am/?p=373 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է parliamentmonitoring.am կայքը՝

«Եթե Դուք ծնվել եք 1974 թ-ին կամ դրանից հետո եւ աշխատում եք, ապա  պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից եք: 2014 թվականի հունվարի 1-ից Դուք պարտավոր եք Ձեր ամսական եկամտի՝ աշխատավարձի 5 տոկոսը փոխանցել կենսաթոշակային ֆոնդին, որը կուտակելու և կառավարելու է խնայված միջոցները մինչև Ձեր 63 տարին լրանալը:

Նոյեմբերի 6-ին Կենտրոնական բանկը պաշտոնապես տեղեկացրեց, որ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար ՀՀ կենտրոնական բանկին են դիմել ֆրանսիական «Ամունդի» ընկերությունը «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի հետ միասին և ավստրոգերմանական «Ցե Կվադրատ» ներդրումային ընկերությունը  «Տալանքս» խմբի անդամ՝ «Տալանքս ասեթ մենեջմենթ» ընկերության հետ:

Կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի ներդրումը սահմանվում է  Ազգային ժողովի կողմից 2010-ին ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով, ըստ որի 2011-ից գործում է կուտակային համակարգի կամավոր բաղադրիչը, իսկ 2014-ի հունվարի 1-ից նախատեսվում է պարտադիր բաղադրիչի ներդրումը:

Օրենքի կիրարկման նախաշեմին հասարակական դժգոհության ալիք է բարձրացել: «Facebook» սոցիալական ցանցում «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» անվանումով խումբ է ստեղծվել, որի անդամները 2000-ից ավելի ստորագրություն են հավաքել՝ ընդդեմ համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրման: Խմբի անդամները  դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ օրենքի որոշ դրույթների սահամանադրականությունը վիճարկելու պահանջով: Կա նաև ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և օրենքում փոփոխություններ կատարելու պահանջ: Խմբի անդամները համոզված են, որ համակարգի պարտադրումը սահմանափակում է անհատի՝ իր իսկ ֆինանսական միջոցների տնօրինման ազատությունը:

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը զարմանում է՝ ինչո՞ւ են հատկապես երիտասարդները բողոքում. չէ՞ որ ապահովվում է հենց նրանց բարեկեցիկ ծերությունը: «Նրանց աշխատավարձը ցածր չի լինի, կլինի նույնը, ուղղակի նրանք աշխատավարձի 5 տոկոսը կկուտակեն իրենց վաղվա օրվա համար: Մենք էդ ռեֆորմն անում ենք հենց իրանց համար», -մեզ հետ զրույցում ասաց պարոն Հակոբյանը:

Նրա խոսքով՝  բյուջետային աշխատողներին ու կենսաթոշակառուներին քիչ է վճարվում, փոխարենը  շուրջ 20 մլրդ դրամ ուղղվում է կենսաթոշակային համակարգին: «Կարող էինք աշխատավարձ բարձրացնել կամ կենսաթոշակ, բայց այդ փողը տալիս ենք 1974-ից հետո ծնված երիտասարդներին, որ իրենց ապագան պայծառ լինի, քան մերն է սպասվում, ու իրենք բողոքո՞ւմ են», -նկատեց պատգամավորը:

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը վստահ է՝ ընդունված օրենքը հակասահմանադրական չի կարող լինել, իսկ դրա մասին պնդումները «հիպոթետիկ տրամաբանության արդյունք են»: «Ոչ մի խախտում չկա: 3 տարի շարունակ մենք այդ հարցերը քննարկում ենք և Սահմանադրական դատարանի, և իրավաբանների, և միջազգային իրավունքի մասնագետների հետ: Այդ մարդկանցից ոչ մեկ խախտում չտեսավ, հենց իրենք տեսա՞ն  այդ խախտումը», -զարմացավ Հակոբ Հակոբյանը:

Պարտադիր կենսաթոշակային համակարգը կոռուպցիոն ռիսկերի առջև, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, չի կանգնի, քանի որ դուրս է մնալու պետական լծակների ազդեցությունից: «Սա է մեր երաշխիքը», -նշեց Հակոբյանը:

Համակարգը քաղաքացիներին պարտադրելուն դեմ է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը: «Եթե այդ սկզբունքով է կիրառվում, ապա պետք է մեղմացնումներ լինեին, ասենք՝ 5 տոկոսի փոխարեն, աշխատավարձի 3 տոկոսը պահվեր և բացի այդ՝ տարիքային շեմն իջեցնել ու այն տարածել ոչ թե 74 թվականից, այլ ասենք՝ 84, 90 թվականներից հետո ծնված մարդկանց վրա: Մի խոսքով, պարտադիրին դեմ ենք, կամավորին՝ կողմ», -մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ պատգամավորը:

Բարեփոխման գաղափարն ընդհանուր առմամբ, Մելքումյանի խոսքով, ընդունելի է, բայց  խնդրահարույց՝  այնպիսի աղքատ երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Պատգամավորն իրատեսական չի համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու պահանջի իրագործումը: «Ես դեմ չեմ, եկեք քննարկենք, բայց քաղաքական ուժերը պետք է իրենք էլ շահագրգռված լինեն, իսկ միայն մեր, այսինքն` այդ օրենքին դեմ ձայները բավական չեն արտահերթ նիստ հրավիրելու համար: Մենք ներկայացնում ենք օրինագծեր, դրանք մտնում են լիագումար նիստի օրակարգ, բայց մերժվում են: Նույնն էլ դա է լինելու, ինչ տարբերություն», -ասաց պատգամավորը` նկատելով, որ այս փուլում ընդամենը կարելի է քննարկել, թե բարեփոխումներն ինչ հետևանքներ ու արդյունքներ կարող են ունենալ:

Հիշեցնենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ՝ հարակից մի քանի տասնյակ օրինագծերում առաջարկվող փոփոխություններով, ընդունել է նախորդ գումարման խորհրդարանը՝ ձայների 72 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել ՀՀԿ-ն , ՕԵԿ-ն ու այդ շրջանում դեռևս կոալիցիայի մաս կազմող  ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» բոյկոտել են քվեարկությունը: Օրենքի փոփոխությունների փաթեթը, որով լրամշակվում է 2010թ-ին ընդունվածը և հստակեցվում են  այն մեխանիզմները, որոնցով 2014թ-ից ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ընդունվել է 2012-ի նոյեմբերին՝ ձայների 69 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել  կոալիցիոն ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն, մյուս խմբակցությունների ՝ նիստին ներկա պատգամավորները դեմ են քվեարկել:»

Աղբյուր`  http://www.parliamentmonitoring.am/news/183.html

]]>
ԳԱԼԱ Հեռուստաընկերություն (YouTube) – Ո՞ւր են գնալու կուտակային կենսաթոշակի գումարները http://dem.am/2013/11/10/%d5%a3%d5%a1%d5%ac%d5%a1-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-youtube-%d5%b8%d5%9e%d6%82%d6%80-%d5%a5%d5%b6/ Sun, 10 Nov 2013 11:23:59 +0000 http://dem.am/?p=370

]]>
Yerkir M e d i a (YouTube) – Կենսաթոշակային նոր համակարգի դեմ լայնածավալ արշավներ են ծրագրվում http://dem.am/2013/11/10/yerkir-m-e-d-i-a-youtube-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d6%80%d5%a3%d5%ab-%d5%a4%d5%a5/ Sun, 10 Nov 2013 11:21:23 +0000 http://dem.am/?p=367

]]>
AZATUTYUN.AM (Video) – Կենսաթոշակայինի դեմ վիրտուալ պայքարը տեղափոխվեց փողոց http://dem.am/2013/11/10/azatutyun-am-video-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6%d5%ab-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%be%d5%ab%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a1%d5%ac-%d5%ba/ Sun, 10 Nov 2013 11:15:48 +0000 http://dem.am/?p=364

]]>
AZATUTYUN.AM (Video) – Քաղաքացիներն՝ ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի http://dem.am/2013/11/10/azatutyun-am-video-%d6%84%d5%a1%d5%b2%d5%a1%d6%84%d5%a1%d6%81%d5%ab%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6%d5%9d-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af/ Sun, 10 Nov 2013 11:11:54 +0000 http://dem.am/?p=361 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է azatutyun.am կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարին» «Ֆեյսբուքում» ստեղծված նախաձեռնության անդամներն այսօր հավաք էին կազմակերպել Մաշտոցի պուրակում, որպեսզի վիրտուալ տարածքից դուրս արտահայտեն իրենց դժգոհությունը պետական այս նոր ծրագրի նկատմամբ։

Նոր ներդրվող համակարգի համաձայն՝ այս հունվարից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները ամեն ամիս իրենց աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու են մասնավոր ֆոնդերին, որոնք էլ փաստորեն կառավարելու են քաղաքացիների փողերը այնքան ժամանակ մինչև նրանք դառնանք 63 տարեկան: Պետական պաշտոնյաները բացատրում են, որ այսպես երաշխավորվում է մարդկանց ապահով ծերությունը, մինչդեռ այս նախաձեռնության անդամների կարծիքով՝ սա պարզապես «պետական ռեկետ է»:

Այսօրվա հավաքի մասնակիցների նպատակն էր այս խնդրին տալ հանրային մեծ հնչեղություն, քանզի շատերը պարզապես չգիտեն, թե ինչ է իրենց սպասվում արդեն հաջորդ տարեսկզբին։

«Սկսելու ենք թռուցիկներ բաժանել, պաստառներ են փակցնելու տարբեր վայրերում, հետո կքննարկենք, թե ինչ առաջարկներ կան, մտածենք բողոքի երթ անցկացնելու մասին։ Պահանջներ պետք է մտածենք, որ ԱԺ-ն օրենքը ետ կանչի, օրենքի պարտադիր մասը հանեն, դա է ամենառանցքային հարցը»,- ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը։

Պարտադիր բաղադրիչի մասը պետական պաշտոնյաները բացատրում են այսպես՝ այսօր երկիրը ժողովրդագրական խնդիր ունի, դառնում է ծերացող պետություն, ավելին՝ նրանք հավաստիացնում են, որ փորձը ցույց է տալիս, եթե քաղաքացուն չեն ստիպում խնայել գումարը, ապա ապագայում սա պետության համար լրացուցիչ սոցիալական բեռ է դառնում: Այս բացատրությունը, սակայն, նոր հարցեր է առաջացնում համակարգին դուրս եկած մարդկանց շրջանում:

«Փոխանակ մենք այն հարցերը լուծենք, որ դեմոգրաֆիկական խնդիրների առաջ չկանգնենք, մտածում ենք՝ ոնց էդ փողերը պահենք, որպեսզի հետո դեմոգրաֆիկական խնդիր լուծենք։ 60 տարի հետո կարող է ընդհանրապես երկիր չլինի, հիմա մտածենք, ինչ կա, խլենք ժողովրդի ձեռքից»,- ասում է Հակոբ Արշակյանը։

Մի քանի օր առաջ պարզ դարձավ, որ Կենտրոնական բանկն արդեն երկու միջազգային ընկերությունից Հայաստանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու հայտ է ստացել:

Այսօրվա հավաքի ներկաներն ասում են, որ անգամ պետությանը չեն վստահում, ուր մնաց թե մասնավոր կառույցներին վստահեն տարիների աշխատած փողը:

Արդեն քննարկման ընթացքում հավաքի մասնակիցները մտածում էին երթ, գործադուլ, թե այլ մի միջոցի դիմել խնդրին ավելի մեծ հնչեղություն տալու և ի վերջո ցանկալի նպատակին հասնելու համար:

Պետական մակարդակով այսօր գովազդվում է, որ ապահով ծերություն ենթադրում է մոտոցիկլետ վարել, հանգիստը կազմակերպել դահուկ քշելով։ Երիտասարդներն այսօր առաջարկում էին պատասխան գովազդ նկարել և ցույց տալ 20 տարի հետո առկա խնդիրները:»

Աղբյուր` http://www.azatutyun.am/content/article/25163232.html

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Առաջիկա շաբաթվա անելիքները http://dem.am/2013/11/09/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%af%d5%a1-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9%d5%be%d5%a1-%d5%a1%d5%b6%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8/ Sat, 09 Nov 2013 18:41:27 +0000 http://dem.am/?p=357 Շարունակություն]]> Սիրելի քաղաքացիներ,

Այսօր՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի անդամների երկրորդ հանդիպումը Մաշտոցի պուրակում՝ մաքուր օդի ու թեթև անձրևի ներքո: Հանդիպման ընթացքում տարբեր կարծիքներ հնչեցին սույն խնդրի կապակցությամբ մարդկանց իրազեկման, տարբեր ատյաններ դիմումներ ուղարկելու, բողոքի ցույց անելու, կամավորներ ներգրավելու, աշխատանքային մի քանի խմբեր ստեղծելու և այլ հարցերի վերաբերյալ:Արդյունքում մշակվեցին առաջիկա շաբաթվա անելիքները՝

1. թռուցիկները և իրազեկման թերթիկները բաժանել մարդկանց(տրանսպորտում, հասարակական վայրերում, հիմնարկներում): Պայքարի մեջ ներգրավել կամավորների, շահագրգիռ անձանց:

2. կապ հաստատել այլ ընկերությունների, կազմակերպությունների հետ, դրանց ներսում ձևավորել մի քանի հոգուց կազմված աշխատանքային խմբեր, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն տվյալ կազմակերպության հետ աշխատաքները,

3. ներգրավել լրատվամիջոցներին՝ խմբում տեղի ունեցող ու դրա կողմից կազմակերպվող միջոցառումները լուսաբանելու համար:

Խնդրում ենք, որ հնարավորին չափ շատ մարդ ներգրավվի այս ամենում: Մեր փոխարեն այս խնդիրը ոչ ոք չի լուծելու:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
168.AM – Բողոքի ակցիա. Եթե կառավարությունը լուծումներ չառաջարկի՝ կլինեն գործադուլներ http://dem.am/2013/11/09/168-am-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%a5%d5%a9%d5%a5-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%ac%d5%b8/ Sat, 09 Nov 2013 18:13:47 +0000 http://dem.am/?p=344 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

«Այսօր՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ հանրային քննարկում: Քննարկման օրակարգում պարտադիր կենսաթոշակային կուտակային նոր համակարգի հարցն էր: Մասնակիցները պատրաստել էին թռուցիկներ և պաստառներ, որոնցում համառոտ շարադրված էր խնդրի էությունը: Բոլորին կոչ էր արվում մասնակցել և հնարավորինս շատ տպագրել ու տարածել դրանք՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգ (2014 թվականից արդեն կսկսի գործել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը), ըստ որի` 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ, թե որքան են նրանք կուտակել աշխատանքային տարիներին: Պետությունը երաշխավորում է կուտակային վճարների վերադարձը` հաշվի առնելով տարեկան գնաճը: Ըստ նոր համակարգի՝ եթե աշխատավարձը չի գերազանցում 500.000 դրամը, ապա աշխատողը յուրաքանչյուր ամիս կուտակում է աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան գումար էլ ապագա թոշակառուի հաշվին ուղարկում է պետությունը: Եթե աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը, ապա աշխատողն ու պետությունը միասին թոշակային հաշվին փոխանցում են 10-ական տոկոս:

Կենսաթոշակային այս նոր համակարգի կիրառումից հատկապես անհանգստացած են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի երիտասարդ ներկայացուցիչները՝ ծրագրավորողները, և այլք:

ՏՏ ոլորտում ընդգրկված են  հատկապես երիտասարդները, և նրանք հայտարարում են, որ իշխանությունների նման քայլի դեպքում իրենց մեծ մասը ստիպված կլինի լքել Հայաստանը և գործունեություն ծավալել այլ երկրներում:

ՏՏ ոլորտի մի քանի տասնյակ ընկերություններ նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունը և առաջարկները: Նամակի պատճեններն նաև ուղարկվել են Ազգային ժողով, նախարարություններ, դեսպանատներ, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այլ կազմակերպություններ:

Այսօր Մաշտոցի պուրակում տեղի ունեցած հանրային քննարկման ընթացքում մշակվեցին պայքարի հետագա քայլերը։ Ընթացքում նաև շարունակվում էր ստորագրահավաքն՝ ընդդեմ կառավարության այդ որոշման: Առաջարկվեց ստեղծել մի մարմին, որը կարող է իրականացնել և կոորդինացնել բոլոր գործողությունները։ Պլանավորվում է, որպեսզի բացի ՏՏ ոլորտից՝ այլ ոլորտի աշխատակիցները ևս միանան շարժմանը։

ՏՏ ոլորտի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանը, ամփոփելով քննարկումը, նշեց, որ այս հանրային քննարկման ընթացքում ամենկարևորն այն էր, որ նախաձեռնողները և խնդրով մտահոգ մարդիկ հնարավորություն ունեցան ծանոթանալ միմյանց հետ, և հասկացան, որ իրականում շատ-շատերն են մտահոգված այս խնդրով, և միայն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում  չէ, որ քննարկում են հարցը, այլ մարդիկ դուրս են եկել և ռեալ պայքարում են։

Խոսելով հետագա գործողությունների մասին՝ Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ կլինի իրազեկում, այնուհետև՝ երթեր, ակցիաներ։ Եթե ընթացքում չլինի ոչ մի արձագանք, իշխանությունները  լուծման տարբերակներ չառաջարկեն, ապա իրենք կդիմեն գործադուլների։

Շարժման մասնակիցները մտադիր են խմբեր ձևավորել, ունենալ պատասխանատուներ, համակարգողներ, նաև համագործակցել մյուս նախաձեռնությունների հետ։ Հաջորդ հանդիպում-քննարկումը կլինի առաջիկա շաբաթ օրը, ժամը 13:00-ին։

Տեղեկացնենք, որ երիտասարդները «Ֆեյսբուքում» համապատասխան խումբ են ստեղծել՝ ընդդեմ պարտադիր կենսաթոշակային կուտակային այս համակարգի ներդրման, որտեղ ակտիվ քննարկումներ են լինում, ինչպես նաև կայք են ստեղծել՝ dem.am, որը պարբերաբար նոր տեղեկատվությամբ է համալրվում:

ՄԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ»

Աղբյուր`  http://168.am/2013/11/09/297569.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Միացեք մեզ շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13:00-ին Մաշտոցի պուրակում http://dem.am/2013/11/08/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%ab%d5%a1%d6%81%d5%a5%d6%84-%d5%b4%d5%a5%d5%a6-%d5%b7%d5%a1%d5%a2%d5%a1%d5%a9-%d6%85%d6%80%d5%a8%d5%9d-%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5/ Fri, 08 Nov 2013 13:28:56 +0000 http://dem.am/?p=332 Շարունակություն]]> Շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի է ունենալու հանրային քննարկում: Քննարկման օրակարգում պարտադիր կենսաթոշակային վճարների հարցն է լինելու: Մշակվելու են պայքարի հետագա քայլերը:

Պատրաստվել են թռուցիկներ և պաստառներ, որոնցում համառոտ շարադրված է խնդիրը: Բոլորին կոչ ենք անում մասնակցել և հնարավորինս շատ տպել ու տարածել դրանք ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի անդամների կողմից արդեն իսկ տպվել է թռուցիկների և պաստառների որոշակի քանակություն՝ հավաքից հետո տարածելու նպատակով:

Թռուցիկները կարող եք բեռնել՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ:

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Նոր կարծիքներ պարտադիր կենսաթոշակային վճարների վերաբերյալ http://dem.am/2013/11/08/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%af%d5%a1%d6%80%d5%ae%d5%ab%d6%84%d5%b6%d5%a5%d6%80-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1/ Fri, 08 Nov 2013 12:01:38 +0000 http://dem.am/?p=328 Շարունակություն]]> Երեկ մասնակցեցի Երկիր Մեդիայի «Բարձրաձայն» հաղորդման նկարահանմանը: Ասեմ, որ շատ լավ էին կազմակերպել: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին: Հաղորդմանը չէր ներկայացել , այսպես ասած, մեղադրվող կողմը, բայց միևնույն է քննարկումը անցավ բավականին արդյունավետ: Նոր կարծիքներ ի հայտ եկան, նոր թերություներ բացահայտվեցին օրենքի վերաբերյալ, որոնք մինչ այժմ չէին հնչել: Բայց դրանց վրա հիմա չեմ կենտրոնանալու: Դրանք հեռարձակման ժամանակ կտեսնեք՝ շաբաթ օրը ժամը 21:20-ին:

Մի այլ շատ կարևոր հարց կար, որի մասին չխոսվեց, բայց որը անպայման պիտի հաշվի առնել այս համակարգը ներդնելուց առաջ: Նկարահանումից դուրս գալուց հետո ծանոթացա մեկի հետ, ով հետաքրքրվում էր ֆեյսբուքյան խմբով` ինչպես կարող է միանալ և այլն: Պարզվեց, որ նա գործարար է, ունի իր բիզնեսը և դեմ է օրենքին: Շատ խնդիրներ ներկայացրեց, բայց ամենակարևորը հետևյալն էր` որպեսզի իր աշխատողները չտուժեն, նա ստիպված պիտի բարձրացնի աշխատավարձերը, այսինքն` լրացնի այդ գանձումների բացը: Արդյունքում իր արտադրանքը պիտի թանկացնի ու քանի որ նա գործ ունի դրսի շուկայի հետ, ապա թանկացման պատճառով կկորցնի իր պատվիրատուներին և կդառնա անմրցունակ: Այսինքն բիզնեսի անկում է արձանագրվելու: Ստացվում է, որ այս օրենքը խնդիրներ է առաջացնում գործատուի և աշխատողի միջև: Եթե գործատուն աշխատավարձը չբարձրացնի, աշխատանքի որակի անկում կգրանցի, բարձրացնելու դեպքում էլ` միջազգային շուկայում կդառնա անմրցունակ:

Նաև մի քանի օր առաջ այս թեմայով զրույցներ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ: Բերեմ երկու վառ օրինակ: Մի վարսավիր և մի բուժծառայող, իմանալով, թե ինչ է սպասվում (նրանք տեղյակ էլ չէին նոր օրենքից), միանգամից այսպիսի մի միտք արտահայտեցին՝ մենք ստիպված ենք լինելու մեր ծառայությունների գները բարձրացնել… Ստացվում է, որ այս օրենքը բիզնեսի անկում է արձանագրելու ոչ միայն դրսի շուկայի հետ գործ ունեցողների համար, այլև նպաստելու է ներսում ևս մի գնաճի:

Ու այս ամենը` սպասվելիք ամանորյա թանկացումների, արդեն իսկ թանկացած էլեկտրոէներգիայի և գազի ձմեռային ծանր մուծումների ֆոնին:

Հեղինակ՝ Տիգրան Մարտիրոսյան

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ
DEM.AM

]]>
NEWSBOOK.AM – «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը միավորման կոչ է անում http://dem.am/2013/11/07/newsbook-am-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%a1%d5%a4%d5%ab%d6%80-%d5%be/ Thu, 07 Nov 2013 14:14:54 +0000 http://dem.am/?p=320 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է newsbook.am կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերին կոչ անելով համախմբել ջանքերն ու պայքարել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը չեղյալ հայտարարելուն հասնելու համար:

««Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2010 թվականի դեկտեմբերին: Օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» քաղաքացիանան նախաձեռնությունը ձևավորվել է 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

Օրենքը ոչ միայն չի համապատասխանում ՀՀ-ում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական իրականությանը, այլև ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Ըստ էության, ՀՀ կառավարությունն անհաջող փորձ է կատարել տեղայնացնելու «միջազգային փորձը», և կրկին քաղաքացու շահերը ստորադասել ֆինանսական կառույցների շահերին: Օրենքի կիրառումը 2014թ. հունվարի 1-ից նշանակում է քաղաքացիների ընթացիկ աշխատավարձի փաստացի նվազում առնվազն 5-ից 9-ը տոկոսով և սա պաշտոնապես 40 տոկոս աղքատություն արձանագրած երկրում:

Օրենքը պարտադրում է 1974թ.-ից հետո ծնված բոլոր անձանց կատարել վճարումներ անհայտ ծագումով ֆոնդերին, որպեսզի քաղաքացին տարիներ անց ստանա կենսաթոշակ՝ իր իսկ վճարած գումարի հաշվին: Ընդ որում, այդ տարիների ընթացքում անձը չի ստանում իր վճարած գումարի դիմաց բանկային տոկոսադրույք (այլ միայն գնաճային տոկոս), մինչդեռ ֆինանսական ֆոնդերը կառավարող կառույցները ՀՀ քաղաքացիների գումարները ներդնելու են արտերկրում, ստանալու են գերշահույթ, զարգացնելու են այլ պետությունների տնտեությունը, իսկ ՀՀ կառավարությունը երաշխավորոելու է քաղաքացիների կատարած վճարումների միայն 30 տոկոսը:

Հիմնախնդրին լուծում տալու ակնկալիքով՝ Նախաձեռնության ջանքերով կազմակերպվել է ստորագրահավաք, որի արդյունքում ավելի քան 2700 քաղաքացիներ դիմել են ՀՀ վարչապետին: Փաստաբան Հայկ Գրիգորյանը դիմում-նամակ է հղել Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` կոչ անելով նրան վիճարկելու Օրենքի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում : ՀՀ մի շարք քաղաքացիներ նամակներ են ուղղել ԱԺ պատգամավորներին և խմբակցություններին` պահանջելով վեր կանգնել կուսակցական շահերից և նախաձեռնել ստորագրահավաք՝ ԱԺ-ում արտահերթ նիստ գումարելու և Օրենքը փոփոխելու նպատակով, կամ սահմանադրական դատարան դիմելու համար:

Սույն նախաձեռնությանը միացած շուրջ 7000 քաղաքացիները վճռականություն են հայտնում պայքարը շարունակել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով չարգելված բոլոր օրինական, այդ թվում՝ հրապարակային միջոցառումների ու երթերի միջոցներով:

Մենք ակնկալում ենք բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերի դրական արձագանքը և համախմբումը այս կարևորագույն հարցի շուրջ՝ հայտնելով բոլոր մտահոգ ուժերի հետ համագործակցելու մեր պատրաստակամության մասին:

Նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան խմբի միջոցով միավորել է խնդրով մտահոգ շուրջ 7000 ակտիվ քաղաքացիների: Նախաձեռնության Ֆեյսբուքյան էջն է` https://www.facebook.com/groups/659878787373449/

Նախաձեռնությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին միանալ պայքարին»,- ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:»

Աղբյուր` http://newsbook.am/?p=19647

]]>
Azatutyun Radiokayan(YouTube) – Կենսաթոշակային ֆոնդերը կառավարելու հավակնորդները 2-ն են http://dem.am/2013/11/07/azatutyun-radiokayanyoutube-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d5%b6%d5%a4%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be/ Thu, 07 Nov 2013 14:05:54 +0000 http://dem.am/?p=317

]]>
ARMTIMES.COM – Շարքերը համալրվում են http://dem.am/2013/11/06/armtimes-com-%d5%b7%d5%a1%d6%80%d6%84%d5%a5%d6%80%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d6%80%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6/ Wed, 06 Nov 2013 14:34:09 +0000 http://dem.am/?p=311 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է armtimes.com կայքը՝

«Որքան մոտենում է կենսաթոշակային նոր համակարգի ներդրման սկզբնաժամկետը, այնքան մեծանում է հանրության դիմադրությունը դրա նկատմամբ:

2014 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ներդրվում է, այսպես կոչված, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը: Այն ենթադրում է, որ 40 տարին չլրացած բոլոր աշխատավարձ ստացող հայաստանցիները իրենց աշխատավարձից պարտադիր կերպով պետք է վճարում կատարեն կուտակային հիմնադրամներից որեւէ մեկին, որպեսզի այդ գումարը ետ ստանան թոշակի անցնելուց հետո: Այս համակարգին դեմ դուրս եկածների ավանգարդում մի խավ է, որին հնարավոր չէ որակել որպես անգրագետ կամ կիսագրագետ: Խոսքը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատակիցների մասին է: Վերջիններս ակտիվ պայքարի մեջ են: Նրանք հիմնավորում են նոր համակարգի ներդրման բացասական հետեւանքները` հանդես գալով բաց նամակներով ու հայտարարություններով, եւ նրանց շարքերն օրեցօր աճում են: Եթե ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ այդպիսի հայտարարությունների տակ ստորագրում էր 7 տասնյակ մարդ, ապա երեկ ՀՀ վարչապետին` նոր համակարգը քննադատող բաց նամակի տակ ստորագրել է 46 կազմակերպություն` արդեն տարբեր ոլորտներից: Սա լուրջ հակազդեցություն է եւ կարող է փոխել իրավիճակը:

Ինչպե՞ս են հիմնավորում այս կազմակերպությունները նոր համակարգի բացասական ազդեցությունը կոնկրետ այդ ոլորտի վրա: Խնդիրն այն է, որ նոր համակարգի ներդրումից հետո 40 տարեկանից երիտասարդ բոլոր աշխատողների աշխատավարձերը գործնականում նվազելու են առնվազն 5 տոկոսով: Եւ սա ոչ թե առձեռն ստացվող` «մաքուր» աշխատավարձից, այլ անվանականից` «կեղտոտից»: Ու ստացվում է, որ իրենց կյանքն արդեն պլանավորած մարդկանց մոտ տեղի է ունենում կտրուկ փոփոխություն դեպի վատը: Ասվածը հիմնավորելու համար բերենք կոնկրետ հաշվարկ: ՏՏ ոլորտի աշխատողների աշխատավարձը բավականին բարձր է: Վերցնենք մի ծրագրավորողի, օրինակ, ով ստանում է ամսական 700 հազար դրամ անվանական աշխատավարձ: 700 հազար դրամ անվանական` «կեղտոտ աշխատավարձ» ստացողը առձեռն ստանում է մոտ 550 հազար դրամ: Քանի որ այդ ոլորտը համարվում է կայուն, ուստի աշխատողները չեն խորշում վարկեր վերցնել ու, ասենք, բնակարան ձեռք բերել: Ամսական նրանք վարկը սպասարկելու համար կվճարեն մի 250-300 հազար դրամ: Ստացվում է, որ նրանք իրենց ընտանիքի կենցաղային հոգսերը հոգալու համար կունենան ընդամենը 200-250 հազար: Կենսաթոշակային նոր համակարգի ներդրումից հետո նրանք պետք է իրենց անվանական աշխատավարձի առնվազն 5 տոկոսը վճարեն հիմնադրամին: 700 հազար դրամի 5 տոկոսը կազմում է 35 հազար: Եւ ահա` ամսական 200-250 հազար դրամ ունեցող ծրագրավորողը դրանից հետո կունենա 165-ից 215 հազար դրամ: Իրականում նրանց փողն ավելի կպակասի: Նոր համակարգը ենթադրում է, որ կուտակային հիմնադրամին վճարվող գումարը պետք է լինի աշխատավարձի 10 տոկոսից ոչ պակաս: Դրանից 5 տոկոսը տալիս է աշխատողն իր աշխատավարձից, 5 տոկոսը` պետությունը: Բայց պետությունը տալիս է ոչ ավելի քան 25 հազար դրամ: Վերը նշված օրինակով, 700 հազար դրամ անվանական աշխատավարձ ստացող ծրագրավորողի հաշվին պետք է կուտակվի ամսական 70 հազար դրամ: Դրա 25 հազարը տալիս է պետությունը, իսկ մնացած 45 հազարը պետք է վճարի ծրագրավորողը: Դա էլ նշանակում է, որ նրա ունեցած ամսական գումարը կլինի ոչ թե 165-215 հազար դրամ, այլ ավելի պակաս` 155- 205 հազար: Եւ ուրեմն կենսաթոշակային նոր համակարգի ներդրման արդյունքում նշված ծրագրավորողին մնացող ամսական գումարն այսօրվա ցուցանիշից պակաս կլինի մոտ 45 հազար դրամով կամ մոտ 22 տոկոսով: Դա նույնն է, որ մարդու աշխատավարձը նվազի 22 տոկոսով: Ակնհայտ է, որ նշված կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհությունը, մեղմ ասած, հիմնավոր է: Վերջիններս բացի իրենց դժգոհությունը արտահայտելուց, վարչապետին ուղղած բաց նամակով նաեւ կոնկրետ առաջարկներ են ներկայացնում: Առաջարկում են համակարգը դարձնել ոչ թե պարտադիր այլ կամավոր: Կամ կուտակային համակարգը ներդնել միայն նրանց համար, ովքեր 2014 թվականի հունվարի 1-ից հետո կդառնան 18 տարեկան:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարար Արտեմ Ասատրյանին օրերս հարց էինք ուղղել` հնարավո՞ր է, որ կառավարությունը հետաձգի կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի ներդրումը: Նախարարը վստահեցրեց, որ դա տեղի չի ունենա: Եւ ուրեմն, համակարգը ներդրվելու է, ինչի բացասական հետեւանքները ՏՏ ոլորտի աշխատողների համար պարզապես ակնհայտ են: Ինչի՞ կարող է դա հանգեցնել: Խնդիրն այն է, որ նշված ոլորտի մեր մասնագետները մրցունակ են ամբողջ աշխարհում: Այսինքն, նրանցից յուրաքանչյուրը կարող է աշխատանք գտնել ամենազարգացած երկրներում եւ հեռանալ այստեղից: Խոսքը մի քանի հազար երիտասարդ ու գրագետ քաղաքացիների մասին է, որոնց մենք կսկսենք ավելի մեծ տեմպով կորցնել:»

Աղբյուր` http://www.armtimes.com/45662

]]>
AZATUTYUN.AM – Կենսաթոշակային ֆոնդերը կառավարելու հավակնորդները 2-ն են http://dem.am/2013/11/06/azatutyun-am-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d6%86%d5%b8%d5%b6%d5%a4%d5%a5%d6%80%d5%a8-%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac/ Wed, 06 Nov 2013 13:15:14 +0000 http://dem.am/?p=306 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է azatutyun.am կայքը՝

«Պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) երկու հայտ է ստացել:

Այսօր հրապարակվել է, որ դրանցից առաջինը «Ամունդի»-ի հայտն է՝ «Ակբա-Կրեդիտ ագրիկոլ» բանկի հետ միասին, մյուսը՝ ավստրիա-գերմանական «Ց-քվադրատ» և «Տալանքս» ընկերություններինը:

Փաստորեն 1974 թվականից հետո ծնված քաղաքացիների ընտրությունը ընդամենը երկու կառավարիչների միջև է լինելու: Իսկ նրանց փոխարեն, ովքեր ընտրությունը չեն կատարի սահմանված ժամանակահատվածում՝ մինչև հաջորդ տարվա հունվարի կեսը, այդ որոշումը կկայանցնի պետությունը:

Այս ու այլ մանրամասներ «Ազատության»-ը հայտնեց ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Մհեր Աբրահամյանը․ – «Յուրաքանչյուր ընկերություն 3 տիպի ֆոնդեր է առաջակելու, որոնք միմյանցից տարբերվելու են իրենց ռիսկայնությամբ: Այսինքն՝ յուրաքանչյուր մասնակից, ելնելով ռիսկայնության իր «ախորժակից», պետք է համապատասխան ընտրություն կատարի ֆոնդերի միջև»:

Հիշեցնենք, որ մասնագետները բազմիցս նշել են, որ համակարգի արդյունավետությունը կախված է ֆոնդերի կառավարիչների աշխատանքից: Ինչպես պետք է, ասենք, միջնակարգ կրթությամբ գյուղաբնակ քաղաքացին հասկանա, թե որն է ռիսկային ֆոնդը, որը՝ ոչ: ԿԲ-ից վստահեցնում են, որ դրանք հեղինակավոր կառույցներ են, բայց այս պահին դրանց մասին տեղեկություն հնարավոր է ձեռք բերել միայն համացնացում, որն էլ վստահաբար հասու չէ բոլորին:

Ինչ վերաբերում է ռիսկերին ու երաշխիքներին, ապա, ըստ Աբրահամյանի, ցանկացած տնտեսական գործունեություն իր մեջ ռիսկ է պարունակում, ուստի իրենք մշակել են դրանք նվազեցնելու մեխանիզմներ․ սահմանված են լինելու հուսալի աղբյուրները, սահմանափակվելու է ոչ բարի համբավ ունեցող ընկերությունների մուտքը Հայաստանյան շուկա:

«Կենսաթոշակային ֆոնդը հանդիսանում է մասնակցի սեփականությունը, այլ ոչ թե ակտիվների կառավարչի: Եվ տեսականորեն, եթե նույնիսկ դեպք լինի, որ, օրինակ, ակտիվների կառավարիչը սնանկանա, դա չի նշանակում, որ կենսաթոշակային ֆոնդի միջոցները փոշիանալու են: Եթե այդ ընկերություններից մեկը ուզենա դուրս գալ այդ բիզնեսից կամ սնանկանա, պարզապես այդ միջոցները փոխանցվելու են այլ ակտիվների կառավարչի, և այդ ակտիվների կառավարիչը, պահպանելով մասնակցի սեփականությունը, շարունակելու է կառավարել»:

Նրա վստահեցմամբ՝ նույնիսկ ամենառիսկային ֆոնդն ընտրելու ու դրա սնանկացման դեպքում պետությունը երաշխավորելու է քաղաքացու կատարած վճարումների վերադարձը:»

Աղբյուր` http://www.azatutyun.am/content/article/25159804.html

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ – «Ինչո՞ւ»-ներ, որոնց պետք է պատասխան տրվի http://dem.am/2013/11/06/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d5%9e%d6%82-%d5%b6%d5%a5%d6%80-%d5%b8%d6%80%d5%b8%d5%b6%d6%81-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a1/ Wed, 06 Nov 2013 10:56:04 +0000 http://dem.am/?p=291 Շարունակություն]]> Այս տեսանյութը դիտելուց հետո առաջ եկան մի շարք հարցադրումներ, որոնք հրապարակվել են ինչպես վարչապետի, այնպես էլ Կենսաթոշակային Համակարգի Իրազեկման Կենտրոնի (ԿՀԻԿ) էջերում: Վերջինից խոստացել են պատասխանել: Ինչևէ, օգտակար կլինի նաև հասարակ քաղաքացիներին ծանոթանալ տեսանյութի և այս հարցերի հետ:

1. Ինչո՞վ է հիմնավորված 1974թ-ի ընտրությունը: Չե՞ք կարծում, որ այս օրենքի արդյունքում տարիքային խտրականության հետևանքով, գործատուներին ավելի ձեռնտու կլինի աշխատանքի ընդունել 1974թ-ից ուշ ծնվածներին:

2. Պետության կողմից 5%-ի վճարումը պետբյուջե ի՞նչ տրամաբանությամբ է սահմանված: Չէ՞ որ պետբյուջեն նույնպես գոյանում է քաղաքացիների հարկերից:

3. Ինչո՞ւ է այս ֆոնդերի երաշխավորությունը հիմնվում պետբյուջեի վրա: Այսինքն՝ քաղաքացուց գանձված մի գումարով երաշխավորվում է գանձված մյուս գումարի ապահովությունը: Որքանո՞վ է սա տրամաբանական:

4. Ինչո՞ւ է որոշվել տվյալ ֆոնդերի գումարները տրամադրել, այսպես կոչված, միջազգային բարձր վարկանիշ ունեցող մասնավոր կազմակերպություններին, որոնք էլ, այսպես կոչված, ցածր ռիսկային ոլորտներում պիտի ներդրումնմեր կատարեն: Այսինքն՝ գումարները պետությունից դուրս պիտի հոսեն: Ինչո՞ւ փոխարենը այդ գումարների տնօրինումը մեր պետությունը չի ստանձնում և՝ ներսում ներդնելով, տնտեսությունը զարգացնելով ու նոր աշխատատեղեր ստեղծելով, ավելի նպաստավոր պայմաններ չի ստեղծում: Աշխատատեղերի ստեղծման արդյունքում կշատանա նաև մուծողների քանակը, արդյունքում այդ ֆոնդերը ավելի կենսունակ կլինեն: Օրինակ՝ ՏՏ ոլորտը բավականին հեռանկարային է և ներդրումները հաստատ կփոխհատուցվեն ու բավականին կարճ ժամկետներում: Ընդ որում, նման առաջարկներ եղել են կառավարությանը: (Ի դեպ, միջազգային մասնավոր կազմակերպություններին տնօրինելու փաստը թույլ է տալիս ենթադել, որ սա միգուցե դրսից պարտադրված օրենք է…)

5. Ինչո՞ւ հաշվի առնված չի Արգենտինայի և նման երկրների դառը փորձը: Այսինքն՝ համաշխարհային ճգնաժամի արդյունքում այդ ֆոնդերի կենսունակ չլինելու իրողությունը:

6. Ինչո՞ւ հաշվի առնված չեն դեֆոլտի դեպքում գոյություն ունեցող ռիսկերը: Չէ՞ որ նման իրավիճակներում պետությունը ի վիճակի չի լինելու իր ստանձնած երաշխավորությունները իրականացնել, նույնիսկ՝ ողջ բյուջեի հաշվին:

7. Ինչո՞ւ հաշվի առնված չեն աշխատաշուկայի ռիսկերը: Օրինակ գյուղատնտեսության, անտառտնտեսության կամ նման այլ ոլորտների աշխատողների չընդրկումը այդ նախագծի մեջ չի՞ հանգեցնի արդյոք սոցիալական իրավիճակի էլ ավելի վատթրացմանը: Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու այդ ոլորտի մարդկանց կենսաթոշակները:

8. Ի՞նչ ռեսուրսներից են գոյանալու չաշխատող մարդկանց կենսաթոշակները: ( Բոլորս էլ գիտենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց գրանցված չեն: )

9. Ինչո՞ւ հաշվի առնված չեն աշխատող կանանց երեխա ունենալու դեպքում չվճարումների հետևանքով առաջ եկած խնդիրները: Արդյունքում սա նպաստելու է ծնելիության նվազմանը:

10. Ինչո՞ւ է այս վճարումը գանձվելու նաև նվազագույն աշխատավարձից: Չէ՞ որ նվազագույն աշխատավարձը սահմանում է մարդու կարիքների բավարարման նվազագույն շեմը: Արդյունքում, գանձման հետևանքով նույնիսկ այդ նվազագույն շեմը չի ապահովվում:

11. Ինչո՞ւ են ընդունվում այնպիսի որոշումներ, որոնք նպաստելու են ստվերային տնտեսության աճին: Այս որոշումը հաստատ նպաստելու է դրան: Շատերն են դրա հիմնավորումները ներկայացնել:

12. Չե՞ք կարծում, որ տվյալ պահին մարդկանց սոցիալական բեռի ավելացումը կնպաստի հերթական արտագաղթի ալիքին: Խնդիրը ոչ միայն բեռի ծանրության մեջ է, այլև պետության նկատմամբ անվստահության չափաբաժնի մեծացման մեջ:

13. Ինչո՞ւ նման համաժողովրդական հարցերը չեն դրվում հանրաքվեի:

14. Ինչո՞ւ է օրենքը սահմանվում որպես պարտադիր: Չէ՞ որ նման բան պարտադրելը հակասահմանադրական է:

Այս «Ինչո՞ւ»-ների շարքը կարելի է շարունակել, բայց մի պահ կանգ առնենք և դեռևս այսքանի պատասխանները գտնենք …

 

Հեղինակ՝ Տիգրան Մարտիրոսյան

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ
DEM.AM

]]>
PARLIAMENTMONITORING.AM – Լավ է ուշ, քան չափազանց ուշ http://dem.am/2013/11/05/parliamentmonitoring-am-%d5%ac%d5%a1%d5%be-%d5%a7-%d5%b8%d6%82%d5%b7-%d6%84%d5%a1%d5%b6-%d5%b9%d5%a1%d6%83%d5%a1%d5%a6%d5%a1%d5%b6%d6%81-%d5%b8%d6%82%d5%b7/ Tue, 05 Nov 2013 12:57:11 +0000 http://dem.am/?p=269 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է parliamentmonitoring.am կայքը՝

« «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ 2012-ի տարեվերջին՝ ընդարձակ փոփոխությունների ենթարկվել:  Ի դեպ, 2012-ին կատարված փոփոխությունները չէին վերաբերում հիմնականին, այսինքն՝ ի սկզբանե պարզ ու անթաքույց էր, որ՝

– կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում էական՝ գրեթե հեղափոխական, փոփոխության է ենթարկվում,
հեղափոխական փոփոխության թիրախը 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածներն են,
հեղափոխական օրենքը սկսելու է գործել 2014թ. հունվարի 1-ից:

Չնայած այս ամենին կամ «շնորհիվ» վերջին երկու հանգամանքների, մայր օրենքի ընդունումը տեղի ունեցավ միանգամայն խաղաղ պայմաններում՝ առանց հասարակական հուզումների ու ընդվզման: Փոքր-ինչ ավելի անհանգիստ վիճակ էր 2012-ի տարեվերջին, սակայն միայն խորհրդարանական քննարկումների ընթացքում և հիմնականում կենսաթոշակային ֆոնդերին առնչվող հարցերի շրջանակում: Կարելի է ենթադրել, որ որոշումներ կայացնելու լիազորություն ունեցողները (կառավարությունում, խորհրդարանում թե հասարակական սեկտորում) մինչև 1974 թվականը ծնվածներն էին, որոնց վրա չէր տարածվելու օրենքի պարտադրանքը, ուստի կարող էին նման օրինակելի հանդուրժողականություն դրսևորել հեղափոխականության հանդեպ: Հնարավոր է նաև, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ 2014 թվականի հունվարի մեկն այնուամենայնիվ գալու է, և որ նույնիսկ այն անմիջապես հաջորդելու է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին:
Այսպես թե այնպես, եռամյա ուշացումով՝ 2013-ի աշնանը միայն, հայ հանրությունը սկսեց ձևավորել իր արձագանքը կենսաթոշակային նորարարությանը: Նկատենք, որ օրենքի մոտալուտ կիրարկման հանդեպ հասարակական դժգոհությունը թափ հավաքելու միտումներ է արձանագրում, մինչդեռ օրենքի ընդունմանը ժամանակին կողմ արտահայտված պատգամավորներն ու այլ պաշտոնյաներ այժմ և առայժմ նախընտրում են լռել:

parliamentmonitoring-ը անդրադարձել է օրենքին՝ և 2010-ին, և 2012-ին այն դիտարկման առարկա դարձնելով (արդյունքներն ամփոփված են համապատասխան զեկույցում): Դա պարտավորեցնում է հետևել զարգացումներին, մանավանդ որ դրանք կարծես թե վերաճում են օրենքի կամ առնվազն դրա որոշ դրույթների կիրառումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ պահանջի:

Ստորև հրապարակում ենք մեր կայքի միջոցով ԱԺ պատգամավորներին ուղղված մի նամակ-դիմում՝ մասնակի կրճատումներով:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և ընտրող, դիմում եմ Ձեզ որպես պատգամավորի, ով Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով ներկայացնում է ՀՀ քաղաքացիներիշահերը ՀՀ օրենսդիր մարմնում:

Սույնով Ձեզ եմ ներկայացնում իմ սկզբունքային անհամաձայնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների վերաբերյալ ևբարձրաձայնում Օրենքի մի շարք հոդվածները՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու և անձիհիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու մասին:

Օրենքում առկա պարտադիր բաղադրիչի գաղափարն ըստ էության կառավարության կողմիցփորձ է կարգավորել և սահմանափակել անհատի կողմից իր ֆինանսական միջոցներիտնօրինման ազատությունը՝ միաժամանակ զրկելով նրան իր սեփականությունից (իր վաստակածդրամական միջոցների նկատմամբ իր սեփականության իրավունքից): ՀՀ Սահմանադրությունըերաշխավորում և պաշտպանում է սեփականության իրավունքը (Հոդված 8), բացառում էխտրականությունը (Հոդված 14.1) և արգելում է անձին սեփականությունից զրկելը՝ առանցդատարանի որոշման (Հոդված 31): Տես.՝ կից Հիմնավորումները:

Օրենքում առկա են անորոշ, թերի և վտանգավոր բազմաթիվ ձևակերպումներ, որոնքվստահություն չեն ներշնչում հասարակության անդամներին, մի հասարակության, որը ոչ վաղանցյալում ականատես է եղել բանկային համակարգի բազում անկայունությունների,սնանկությունների և քաղաքացիների ավանդների կորստի: Օրենքի 12-րդ, 13-րդ, 29-րդ և այլհոդվածները լուրջ շտկման և վերախմբագրման կարիք ունեն՝ անձի իրավականպաշտպանվածությունն երաշխավորելու, ֆոնդի կառավարումը հասկանալի, կանխատեսելի ևթափանցիկ դարձնելու և պետության ու կառավարող ֆոնդի կողմից աղաքացիների դրամականմիջոցների երաշխավորվածությունն ապահովելու տեսանկյունից:

Ես առաջարկում և պահանջում եմ հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ, քննարկելՕրենքի հակասական դրույթները, կասեցնել Օրենքի գործողությունը, և կազմակերպել Օրենքումփոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ հասարակական լսումներ, քանի որսույն Օրենքն ունի հասարակական մեծ կարևորություն և վերաբերում է ներկայիս և գալիքսերունդների ճակատագրին:

Ակնկալում եմ Ձեր դրական արձագանքը Ազգային Ժողովում արտահերթ նիստ հրավիրելու և/կամՀՀ սահմանադրական դատարան համապատասխան դիմում ներկայացնելու գործընթացում՝Օրենքի մի շարք հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելունպատակով:

Հարգանքով՝ Իզաբելլա Սարգսյան»

Parliamentmonitoring.am-ը առաջիկայում կփորձի պարզել, թե ինչպես են այս առաջարկներին  վերաբերվում օրենքի ընդունման պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժերը:  Հիշեցնենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ՝ հարակից մի քանի տասնյակ օրինագծերում առաջարկվող փոփոխություններով, ընդունել է նախորդ գումարման խորհրդարանը ՝ ձայների 72 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել այդ շրջանում կոալիցիա ձևավորած ՀՀԿ-ն , ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» բոյկոտել են քվեարկությունը: Օրենքի փոփոխությունների փաթեթը , որով լրամշակվում է 2010թ-ին ընդունվածը և հստակեցվում են  այն մեխանիզմները, որոնցով 2014թ-ից ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ընդունվել է 2012-ի նոյեմբերին՝ ձայների 69 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել  կոալիցիոն ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն, մյուս խմբակցությունների ՝ նիստին ներկա պատգամավորները դեմ են քվեարկել:»

Աղբյուր`  http://www.parliamentmonitoring.am/news/182.html

]]>
ԴԵՄ ԵՄ – Հանդիպումը հետաձգվում է http://dem.am/2013/11/05/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%a4%d5%ab%d5%ba%d5%b8%d6%82%d5%b4%d5%a8-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%a1%d5%b1%d5%a3%d5%be%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7/ Tue, 05 Nov 2013 12:37:49 +0000 http://dem.am/?p=263 Շարունակություն]]> Այսօր ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մեզ հայտնել է, որ Նոյոմբերի 5-ին “Կենսաթոշակային բարեփոխումների իրազեկման կենտրոն” հիմնադրամի կողմից կազմակերպվող կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ հանդիպումը հետաձգվում է՝ խոստանալով հանդիպման անցկացման օրվա փոփոխության վերաբերյալ հավելյալ տեղեկացնել:

Հիշեցնում ենք, որ սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կենսաթոշակային «բարեփոխումների» պաշտպանները կամ չեն ներկայանում հանդիպման, կամ էլ հետաձգում են այն:

 

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Մեկնաբանություն լրատվամիջոցներում տպագրված նյութի առնչությամբ http://dem.am/2013/11/05/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ac%d6%80%d5%a1%d5%bf%d5%be%d5%a1%d5%b4%d5%ab%d5%bb%d5%b8%d6%81%d5%b6/ Tue, 05 Nov 2013 12:26:49 +0000 http://dem.am/?p=255 Շարունակություն]]> Ներկայացվում է լրատվամիջոցների եւ այլ շահագրգիռ կողմերի ուշադրությանը:

 

Սույն թվականի նոյեմբերի 4-ին մի շարք լրատվամիջոցների կողմից  «46 ընկերություն դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին. բաց նամակ վարչապետին» վերնագրով տպագրված նյութի առնչությամբ հայտնում ենք, որ՝

  • նախաձեռնությանը միացել եւ բաց նամակի ստորագրահավաքին մասնակցել են թվով 46 ընկերությունների առանձին աշխատակիցներ՝ հանդես գալով որպես արծարծվող թեմայով մտահոգված քաղաքացիներ,
  • նշյալ 46 ընկերությունները պաշտոնապես չեն ստորագրել բաց նամակի տակ,
  • ուստի նյութը լիակատար կերպով չի արտացոլում իրականությունը:

Հաշվի առնելով նյութում տեղ գտած անճշտությունները, հայցում ենք Ձեր աջակցությունը տրված մեկնաբանության լուսաբանման եւ տարածման հարցում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ esdem.am

Շնորհակալ ենք համագործակցության համար:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ
DEM.AM

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Նամակը մոտենում է նշանակետին http://dem.am/2013/11/05/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af%d5%a8-%d5%b4%d5%b8%d5%bf%d5%a5%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b6%d5%b7%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a5%d5%bf%d5%ab%d5%b6/ Tue, 05 Nov 2013 12:11:27 +0000 http://dem.am/?p=245 ՈՒրախ ենք տեղեկացնել Ձեզ, որ մի քանի օր առաջ հրապարակված՝վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված նամակը արդեն գտնվում է ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարությունում:

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
Դ!ԵՄ ԵՄ – «Հ1» հեռուստաընկերության «Ազատ գոտի» հաղորդաշար http://dem.am/2013/11/04/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b01-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1%d5%a8%d5%b6%d5%af%d5%a5%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%a6/ Mon, 04 Nov 2013 10:43:20 +0000 http://dem.am/?p=238 Շարունակություն]]> Հարգելի համախոհներ,
Ինչպես շատերդ գիտեք, «Հ1» հեռուստաընկերության «Ազատ գոտի» հաղորդաշարի կազմակերպիչներն առաջարկել էին մեզմասնակցել բանավեճի՝ կենսաթոշակային բարեփոխումների թեմայով, ինչի համար շնորհակալ ենք նրանց:

Հաղորդումը պետք է նկարահանվեր նոյեմբերի 2-ին: «ԴԵՄ» կողմից ներկայացված էին մասնագետներ տնտեսագիտության, ֆիզիկայի եւ ՏՏ ոլորտներից:

Նկարահանումներից մի քանի ժամ առաջ հայտնի դարձավ, որ օրենքով նախատեսված «բարեփոխումներին» իրազեկ մասնագետները հրաժարվել են մասնակցել հաղորդմանը, փաստորեն՝ խուսափելով հանրության ներկայացուցիչների հետհանդիպումից և բանավիճելուց:

Ստացվում է՝ մարդիկ, որոնք ֆեյսբուքյան և այլ՝ առերեսում չպահանջող հարթակներում պաշտպանում են այս օրենքը, անհայտպատճառներով հրաժարվեցին մասնակցել և հիմնավորել իրենց մոտեցումները:

Երևի շատ դժվար է նայել մարդկանց աչքերին ու պաշտպանել մի օրենք, որը այդ մարդկանցից շատերի ներկան է՛լ ավելի ծանր է դարձնելու:

Եթե փախչում են բանավեճից, արդեն իսկ պարտվում են, հետևաբար՝ ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

]]>
ArTvAZDARAR(YouTube) – Բողոքի ակցիա կենսաթոշակային համակարգի դեմ 02 11 2013 http://dem.am/2013/11/03/artvazdararyoutube-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%a1%d5%af%d6%81%d5%ab%d5%a1-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%a1/ Sat, 02 Nov 2013 20:31:24 +0000 http://dem.am/?p=227

]]>
TERT.AM – Նամակ վարչապետին. երիտասարդները դեմ են կուտակային կենսաթոշակային համակարգին http://dem.am/2013/11/03/tert-am-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf%d5%ab%d5%b6-%d5%a5%d6%80%d5%ab%d5%bf%d5%a1%d5%bd%d5%a1%d6%80%d5%a4%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a4%d5%a5%d5%b4/ Sat, 02 Nov 2013 20:11:08 +0000 http://dem.am/?p=219 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

«Մի խումբ երիտասարդ մասնագետներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ բողոքելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների առնչությամբ: Նամակը ներկայացնում է 168.am-ը:

«Մեծարգո Պարոն Վարչապետ Գնահատելով աղքատության դեմ պայքարի Ձեր որդեգրած քաղաքականությունը, մենք` երիտասարդ մասնագետներս, հայտնում ենք մեր անհամաձայնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների առնչությամբ և առաջարկում քննարկել հետևյալ խնդիրները, որոնց լուծումների բացակայության դեպքում «բարեփոխումները» կունենան մեզ համար խիստ բացասական և կործանարար հետևանքներ:

Մենք դեմ ենք օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչին, քանի դեռ չեն կատարվել ներքոհիշյալ ԲՈԼՈՐ երկու հիմնական փոփոխությունները.

1. Տարիքային շեմը փոխարինել 1974թ.-ից` 1996թ.-ով: Բազում ընտանիքներ, որոնց առաջնային խնդիրն է` լուծել ներկայիս սոցիալական խնդիրները, չեն կարող լրացուցիչ գումար տրամադրել` լուծելու խնդիրներ, որոնք կարող են ծառանալ տասնյակ տարիներ անց: Պարտադիր մասնակցությունը խիստ վնասում է գործող օրենքի թիրախային տարիքային խմբերին, որոնք այսօր ունեն վարկեր և այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, քանզի կուտակային թոշակային վճարները կատարելու դեպքում հնարավոր չի լինի մարել վարկերը և լուծել ընթացիկ կենսական խնդիրները: Առաջարկվող տարիքային խումբը, ում 18 տարեկանը կլրանա 2014թ. հունվարի 1-ից հետո, զերծ կմնա ընթացիկ աշխատանքային պայմանների վատթարացման ռիսկերից:

Առավել մանրամասն՝ այստեղ

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/11/02/namak-varchapetin/

]]>
CIVILNET.AM – Սատանան ու կենսաթոշակային բարեփոխումները http://dem.am/2013/11/02/civilnet-am-%d5%bd%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d6%83%d5%b8%d5%ad/ Sat, 02 Nov 2013 14:22:12 +0000 http://dem.am/?p=214 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է civilnet.am կայքը՝

«2014 թ. հունվարից մոտ 250 հազ. մարդ ստիպված է լինելու իր աշխատավարձից հատկացումներ անել պարտադիր կենսաթոշակային հաշիվներին: 5% պետք է փոխանցի աշխատողը, 5%՝ պետությունը: Եթե հաշվի առնենք ներկայիս միջին աշխատավարձը՝ 150 հազ. դրամ, ապա ամսական կտրվածքով կենսաթոշակային հաշիվներին պետք է փոխանցվի մոտ 3.7 մլրդ դրամ, սակայն եթե հաշվի առնենք հաջորդ տարվա աշխատավարձային բարձրացումները, դա կկազմի ամսական մոտ 5 մլրդ դրամ (ամսական 200 հազ. դրամ միջին աշխատավարձի հաշվարկով): Այսպիսով՝ կենսաթոշակային հաշիվները 2014 թ. կկուտակեն ընդհանուր առմամբ 50-60 մլրդ դրամ, որից 25-30 մլրդ դրամը պետք է հատկացնի պետությունը: Սակայն 2014 թ. բյուջեի նախագծում այդ նպատակով հատկացված է 20 մլրդ դրամ, ինչը հաշվի չի առնում աշխատավարձերի աճը: Հավանաբար՝ տարվա ընթացքում կառավարությունն իր պահուստային ֆոնդից լրացուցիչ հատկացումներ կանի:

Տարեկան 50-60 մլրդ դրամը (մոտ 120-150 մլն դոլար) յուղոտ պատառ է՝ առնվազն քսաներեք տարի կենսաթոշակային հաշիվները պետք է համալրվեն նման գումարներով՝ առանց վճարումներ իրականացնելու: Երբ հասնի վճարումներ իրականացնելու ժամանակը, կենսաթոշակային հաշիվներում կուտակված կլինի արդեն 4-5 մլրդ դոլար (հաշվի առնելով նաև եկամուտները), կամ գուցե ավելի: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ այդ գումարները բավական են կենսաթոշակային բոլոր վճարումները ժամանակին կատարելու համար: Սակայն խնդիրն էլ հենց դա է՝ արդյո՞ք ամեն ինչ բարեհաջող կընթանա: Իսկ այստեղ կասկածները ավելի քան հիմնավոր են:

Կենսաթոշակային համակարգի ներդրմանը մնում է երկու ամիս, ու քաղաքացիները նոյնիսկ չգիտեն, թե ովքեր են լինելու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչները՝ դրանց անունները հրապարակված չեն: Այսպիսի մասշտաբային փոփոխությունները ենթադրում են լայն տեղեկատվական արշավ, բայց ՀՀ կենտրոնական բանկը ավելի լավ ոչինչ չգտավ, քան սատանաների ու հրեշտակների կերպարով մուլտֆիլմ նկարահանելուց, որտեղ կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները ներկայացված են սատանայի տեսքով: Ստացվում է՝ Հայաստանում 250 հազ. սատանա կա, թեև հայտնի է՝ սատանան երբեք նյութապես չի տուժում, իսկ այդ 250 հազ. հոգին պետք է համակերպվեն իրենց աշխատավարձերի 5% նվազման հետ:

Իհարկե՝ «հրեշտակները» կամ այս բարեփոխման հեղինակները հսկայական աշխատանք են իրականացրել, ու դա չգնահատել չի կարելի: Սակայն բոլոր այն մտահոգությունները, որ առկա էին այս համակարգի ներդրման սկզբում, ոչ միայն չեն վերացել, այլև ավելի խորացել են: Որպեսզի համակարգը կենսունակ լինի, հարկավոր է ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական կայունություն երկարատև ժամանակահատված, իսկ դա ասօր երաշխավորել ոչ ոք չի կարող: Այդ ֆինանսական կայունությունն էլ վերաբերում է ոչ միայն մեր ներքին շուկաներին, այլև միջազգային շուկաներին. չէ՞ որ հավաքագրված գումարների զգալի մասը ներդրվելու է օտարերկրյա արժեթղթերում: Բայց մի՞թե ֆինանսական շուկաներն այդքան վստահելի են: Վերջին 1,5 տարում ԱՄՆ-ը երկու անգամ դեֆոլտից հեռու էր կես ժամով, իսկ չէ՞ որ այդ երկրի արժեթղթերն ամենաբարձր վարկանիշերն ունեն: Կամ՝ ո՞վ կարող է երաշխավորել, որ Հայաստանը առաջիկա երեսուն տարում ֆինանսական անկայունության շրջան չի թևակոխի: Մեզ մոտ նույնիսկ մեկ տարվա կտրվածքով գնաճ չեն կարողանում կանխատեսել, ուր մնաց երեսւն տարվա համար:

Ի դեպ՝ չիլիական փորձի հետ հաճախակի համեմատություններ անողներին հիշեցնենք, որ այդ երկրում հավաքագրված գումարները ներդրվեցին հենց երկրի ներսում ու մեծապես նպաստեցին տնտեսական աճին:

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում ներդրումները հստակ ուղղորդվում են դեպի Եվրամիություն կամ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն (ՏՀԶԿ): Այսինքն՝ վստահելի են համարվում միայն այս երկրների թողարկած արժեթղթերը: Մաքսային միության երկրներից (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) որևէ մեկը ՏՀԶԿ անդամ չէ, սակայն անդամներ են Մեքսիկան, Նոր Զելանդիան, Թուրքիան, Իսրայելը: Ստացվում է՝ հայկական ակտիվները կարող են ուղղորդվել Թուրքիա, բայց չեն գնա Ռուսաստան: Սա, իհարկե, աբսուրդ է մի երկրի համար, որը հայտարարել է Մաքսային միությանը անդամակցելու մասին: Չմոռանանք՝ եթե Հայաստանն իր ինտեգրումը Մաքսային միության հետ շարունակի մինչև Միասնական տնտեսական տարածքի ձևավորում, ապա ստիպված է լինելու հրաժարվել սեփական արժույթից, ու դրամավարկային քաղաքականության կարգավորման որոշ գործառույթներ լիազորվելու են վերազգային մարմնին: Իսկ այդ վերազգային մարմինը հազիվ թե ընդունելի համարի հայկական ակտիվների հոսքը դեպի այլ շուկաներ: Մեզ, ամենայն հավանականությամբ, կստիպեն «ճանաչել» ռուսական, ղազախական ու բելառուսական արժեթղթերը, ու մենք կկրենք նաև բոլոր այն ռիսկերը, որ առկա են այդ շուկաերում:

Եթե անկեղծ՝ ռիսկերի ու կասկածների թեման կարելի է երկար շարունակել; Մեզ դեռ շատ անակնկալներ են սպաասվում:

Սամվել Ավագյան
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի»

Աղբյուր` http://civilnet.am/armenian-pension-reforms-samvel-avagyan

]]>
NEWS.AM – 2014 – 16թթ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը կպահանջի լրացուցիչ 153 մլն դոլար http://dem.am/2013/11/02/news-am-2014-16%d5%a9%d5%a9-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2/ Sat, 02 Nov 2013 08:26:48 +0000 http://dem.am/?p=210 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«2014 – 16թթ Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը կպահանջի լրացուցիչ 153 մլն դոլար; Այս մասին այսօր հայտարարել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը՝ ելույթ ունենալով հաջորդ տարվա բյուջեի խորհրդարանական քննարկումներին:

Սաֆարյանն ընդգծել է, որ թոշակառուների թիվն ու նրանց կենսաթոշակների չափը կարող են աճել: «Այդ դեպքում չբավարարող միջոցները մենք կտրամադրենք Կառավարության պահուստային ֆոնդից»,-պարզաբանել է նախարարի տեղակալը:

Հիշեցնենք, որ 2014-ի սկզբից Հայաստանն անցում է կատարում կուտակային կենսաթոշակային համակարգին:»

Աղբյուր` http://news.am/arm/news/178854.html

]]>
a1plusnews(YouTube) – Նոր հարկատեսակին դեմ են http://dem.am/2013/11/02/a1plusnewsyoutube-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%bf%d5%a5%d5%bd%d5%a1%d5%af%d5%ab%d5%b6-%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b6/ Sat, 02 Nov 2013 08:14:48 +0000 http://dem.am/?p=205

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Նամակ ՀՀ վարչապետ պրն. Տ.Սարգսյանին (Հսկիչ Համար 6776-292A-052D) http://dem.am/2013/10/31/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%b6%d5%a1%d5%b4%d5%a1%d5%af-%d5%b0%d5%b0-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf-%d5%ba%d6%80%d5%b6-%d5%bf-%d5%bd%d5%a1%d6%80%d5%a3%d5%bd%d5%b5%d5%a1/ Thu, 31 Oct 2013 11:46:55 +0000 http://dem.am/?p=139 Շարունակություն]]> Հարգելի ԴԵՄ ԵՄ ՊԱՐՏԱԴԻՐԻՆ գաղափարի համախոհներ,

Այսօր, Հոկտեմբերի 30, 2013, ՀՀ վարչապետ պրն. Տ.Սարգսյանին է փոխանցվել այն նամակ-բողոքը (Հսկիչ Համար 6776-292A-052D), որի ներքո ստորագրել են 2,698 ՀՀ հարկատու-քաղաքացի 50-ից ավել կազմակերպություններից, և անհատ մարդիկ, որոնք ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ են համարում Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչի կիրառումը, ինչպես նաև օրենքի ներկայիս վիճակով գործարկումը:

Նամակ-բողոքում փորձ է արվել վարչապետի ուշադրությունը գրավել այն խնդիրների վրա, որոնց կհանգեցնի սույն օրենքի կիրառումը, ու առաջարկել ենք կառավարությանը կասեցնել օրենքի ուժի մեջ մտնելը 2014թ.-ի հունվարի 1-ից՝ այն ճանաչելով թերի, ժամանակավրեպ և այսօրվա իրականության հետ անհամատեղելի: Նամակով վարչապետին ներկայացվել է բողոք այն մտահոգությունների և ռիսկերի մասին, որ՝

  1. Օրենքի պարտադիր բաղադրիչը վատթարացնում է այսօրվա աշխատաշուկայում գտնվող հարկատուների առանց այդ էլ ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, շատերին կանգնեցնելով ռիսկային իրավիճակների առջև: Կոչ ենք անում կառավարությանը որոշումներ կայացնելիս հաշվի առնել ոչ միայն մարդկանց թափանցիկ եւ եկամտի միակ աղբյուր հանդիսացող աշխատավարձերը, այլև այդ նույն մարդկանց առջեւ ծառացած անզիջում ծախսերը ` վարկեր, օրեցօր թանկացող առաջին անհրաժեշտության ապրանքներ, կոմունալ ծառայություններ, երեխաների ուսման վարձեր, և այլն: Իսկ եթե հաշվի առնեք, որ մեզանից շատերը հանդիսանում են խնամակալ 4-5 հոգու (երեխաներ, ծնողներ) , ապա անգամ կառավարության համար հասկանալի կլինի օրենքի պարտադիր բաղադրիչի բացարձակ անհարիրությունը ներկա պայմաններով: Օրենքը պետք է վերաձևակերպվի այնպես, որ հարկատուները չմնան մեն-մենակ վերոհիշյալ խնդիրների առջև և ստիպված լինեն լքելու իրենց հայրենիքը: Այն պետք է առնվազն չվատթարացնի և ռիսկի ենթարկի աշխատաշուկայում գտնվող քաղաքացիների ՆԵՐԿԱՆ՝ բարեկեցիկ ապրուստ ապահովելու համար ԱՊԱԳԱՅՈՒՄ..
  2. Ցույց է տրվել, որ տոկոսները, որ գանձվելու են՝ 5% -ից սկսած մինչև լրանա 10%, իսկ պետությունը՝ ոչ ավել, քան 25000 ՀՀ դրամ, նախ՝ շատ բարձր են, և, չգիտես ինչու հաշվի են առնում, որ պետությունը կոնկրետ գումարից ավել չի կարող հատկացում կատարել, իսկ քաղաքացիները ՊԱՐՏԱՎՈՐ են և կարող են, երկրորդ՝ մաքուր աշխատավարձը նվազում է ոչ թե օրենքում նշված չափով, այլ, եթե ընդունենք անվանական նվազագույն աշխատավարձը որպես հիմք, մոտ 60,000 ՀՀ դրամ, ապա պահում կկազմի 6.6% մաքուր աշխատավարձից: Հորդորել ենք վարչապետին նաև աշխատողի դիրքերից նայել իրականությանը, և ընդունել, որ դա շատ բարձր տոկոսադրույք է և անազնիվ հաշվարկման մեխանիզմ:

Օրենքը բազում թերություններ ունի, բայց մի բան, որ անզեն աչքով տեսանելի է, դա այն է, որ եթե չշտկվեն առնվազն վերը ներկայացված դրույթները, ապա արտահոսքը, ստվերային եկամուտները շատ անգամ ավելի կվնասեն մեր երկրին, քան այս նախագծին օրենքի ուժ տվողները և կիրառողները ի զորու են կանխատեսել…

Այսպիսով Կառավարությանը կոչ է արվում հերթական անգամ  չխթանել արտագաղթը և  չնպաստել ստվերային եկամուտների աճին՝ այս կերպ պատժելով իրենց եկամուտները պետությունից չթաքցրած բարեխիղճ հարկատուներին և նրանց ևս ուղղելով ստվերային դաշտ:

Կո՛չ ենք անում ետ կանչել օրենքը և հետաձգել ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչի կիրարությունը այս տեսքով՝ համարելով այն ԱՆՀԱՐԻՐ ներկայիս սոցիալ-տնտեսական իրականության հետ:

 

2,698 ՀՀ քաղաքացի (և այս թիվը ի դեպ շարունակում է աճել)

]]>
Դ!ԵՄ ԵՄ – Կո՛չ Վարդան Արամյանին երկնքից վայրէջք կատարել մեր դառը իրականություն http://dem.am/2013/10/28/%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d5%9b%d5%b9-%d5%be%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a1%d5%b4%d5%b5%d5%a1%d5%b6%d5%ab%d5%b6-%d5%a5%d6%80%d5%af%d5%b6%d6%84%d5%ab%d6%81-%d5%be/ Mon, 28 Oct 2013 10:44:38 +0000 http://dem.am/?p=128 Շարունակություն]]> Սույն թվականի հոկտեմբերի 26-ին www.news.am կայքում հրապարակվել է «Դա այն խավը չի, որ պետք է բողոքի սոցիալական վիճակից. Վարդան Արամյանը՝ կենսաթոշակային նոր համակարգից բողոքողների մասին» վերտառությամբ հոդվածը: Ծաղկաձորում՝ կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարում, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանի արտահայտած որոշ մտքերի վերաբերյալ ցանկանում ենք պարզաբանել՝

  • Ըստ հոդվածի Վ. Արամյանի առանցքային մտքերից մեկն եղել է այն, որ ՏՏ ոլորտի դժգոհ ներկայացուցիչները հրավիրվել են սեմինարի, սակայն հրավերը չեն ընդունել:  Սա բացահայտ կեղծիք է:  ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կապվել են սեմինարի կազմակերպիչների հետ՝ ճշտելու սեմինարի կազմակերպման ձևաչափը ու տեղեկացվել են, որ այն ունի լրագրողներին իրազեկելու նպատակ: Մենք լրագրող չենք, նաև արդեն իսկ իրազեկված ենք եղել նոր օրենքի մանրամասներից USAID-ի կողմից կազմակերպված սեմինարների ընթացքում: Մեզ որևէ մեկը չի հրավիրել Ծաղկաձորում տեղի ունեցած սեմինարին քննարկումների կամ բանավեճերի մասնակցելու: Ինչ վերաբերում է առհասարակ իրազեկմանը, ցավով, պետք է նշենք, որ դա արդիական խնդիր է, քանի որ բազմաթիվ մարդիկ չեն էլ պատկերացնում, որ  հունվարի 1-ից փաստացի զուտ աշխատավարձերը նվազելու են: Ավելին, անգամ կան մարդիկ, որոնք հեռուստագովազդներից տպավորություն են ստացել, թե պետությունը իրենց աշխատավարձերը բարձրացնելու է 5% -ով:
  • Ըստ Վարդան Արամյանի վերջին 20 տարում Հայաստանի բանկային համակարգում ոչ մի ավանդ չի կորել, ֆինանսական համակարգը վստահելի է, ու պետք է նաև վստահել կենսաթոշակային ֆոնդերին: Ըստ էության պարոն Արամյանը մոռացել է, թե ինչ էր կատարվում 1990-ական թթ. բանկային ոլորտում, ինչպես էին բանկերը բարձր տոկոսադրույքներով ավանդներ ներգրավում և ապա անհետանում: Երևի անհրաժեշտ է հիշեցնել ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարարին ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի 17.11.2011-ին «ԱՌԿԱ» գործակալությանը տրված հարցազրույցի հետևյալ հատվածը «Այն տարիներին մենք ավելի քան 70 բանկ ենք ունեցել, այժմ մնացել է 21-ը: Լուծարման ենթարկված բոլոր բանկերից այժմ  լուծարման փուլում են Արդշինբանկը, Լենդբանկը, Կրեդիտ Երևան Բանկը, Միացյալ բանկը, Հայաստան Բանկը և Արմավիաբանկը»,- ասաց Գաբրիելյանը»: Ըստ նախարարի՝ «Լենդբանկի նկատմամբ 7 մլն դրամի պահանջ է ներկայացնում մեկ ֆիզիկական անձ: Կրեդիտ Երևան Բանկին պահանջներ է ներկայացնում 82 ֆիզիկական անձ, ովքեր ընթացիկ հաշիվներ ունեն: Միացյալ բանկում պահանջատերեր է միայն երկու ֆիզիկական անձ»: Հետևաբար ֆինանսական համակարգի վստահելիության մասի խոսքերը մեղմ ասած չափազանցություն են:
  • Կենսաթոշակային ֆոնդերին վստահել – չվստահելու մասով ըստ էության հարկ է հիշեցնել սոցիալական քարտերի ներդրումը ՀՀ-ում, խոստումները, թե այն միտված է լինելու մեր բարձր կենսաթոշակ ստանալուն: Այժմ, սակայն, պարզվում է, որ մեր հարազատ պետությունը հերթական անգամ ստել է, հերթական անգամ զրոյացվում է մեր մուծումները և ամեն բան սկսում ենք նորից: Հարկ կա արդյոք հիշեցնել Ձեզ այդ նույն ոլորտի բարձրաստիճան անձանց ձերբակալությունները… Այդ ինչպե՞ս, հանուն ո՞ր ձեռքբերման պետք է մենք վստահենք Ձեր մատնանշած ոլորտին:
  •  «Այդ 5% մասհանումը ձեր փողն է, դա հարկ չէ: Ինչ որ հիմա անում ենք, այսօրվա համար չենք անում, ապագային միտված ենք անում»,- հայտարարել է Վ. Արամյանը: Մենք՝ գոնե ՏՏ ոլորտի ներկայացուցիչներս տեղյակ ենք, որ դա հարկ չէ, որ դա մեր գումարներն են: Նաև այդ պատճառով էլ համարում ենք, որ մենք սահմանադրական իրավունք ունենք տնօրինելու մեր վաստակը՝ ըստ մեր հայեցողության՝ կամավոր սկզբունքով: Մենք գիտակցում ենք, որ օրենքը միտում ունի բարեկեցություն ապահովելու ապագայում, այդ պատճառով էլ դեմ ենք ոչ թե օրենքին, այլ նրա «պարտադիր» բաղադրիչին, որովեհետև քաղաքացիները, կլինի դա ՏՏ, աուդիտորական, թե էներգետիկայի ոլորտից, ներկայումս սոցիալական լուրջ խնդիրներ են լուծում, ինչպես ՀՀ-ում ապրել փորձող ցանկացած այլ անհատ: Մենք կառավարությունից և օրենսդիրից ակնկալում ենք վերանայել «պարտադիր» բաղադրիչի կիառումը՝ դիտարկելով այն ժամանակավրեպ: Մեզ համար, ինչպես նաև հազարավոր այլ քաղաքացիների համար այսօր արդիական են կոմունալ վարձերը, բանկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները, ընդհանրապես ՀՀ-ում ապրելը, ոչ թե 30 տարի անց ստանալիք այսպես կոչված բարձր կենսաթոշակը: Կոչ ենք անում Ձեզ երկնքից վայրեջք կատարել մեր դառը իրականություն:
  • Ընդհանրապես օրենքները պետք է հավասար պայմաններ ստեղծեն բոլոր քաղաքացիների համար: Մինչդեռ ներկայումս այն ընկերությունները, որտեղ օրինական աշխատավարձերը կազմում են մինչև 500 հազ. դրամ, նոր օրենքով դուք և պետությունը վճարում եք 5-ական տոկոս: Իսկ եթե ավել եք վաստակում, ապա վճարում եք 10%-ի չափով՝ հանած պետության կողմից վճարվող 25000-ը: Ո՞ւր մնաց հավասարության սկզբունքը:
  • Եվ վերջապես ըստ Վարդան Արամյանի՝ ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող մասնագետներն այն խավը չեն, որ պետք է սոցիալական հարցեր բարձրացնեն՝ նկատի ունենալով ՏՏ ոլորտի աշխատակիցների դժգոհությունը 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից: Հարգելի պարոն Արամյան, ՏՏ ոլորտը չի կարող ներկայանալ որպես «խավ»: Այն լավագույն դեպքում կարող է մաս կազմել դեռ սաղմնային վիճակում գտնվող, մեր տնտեսական իրականության մեջ մեծ դժվարություններով ոտքի կանգնել փորձող միջին խավին, որի առջև նույնպես ծառացած են սոցիալական տարաբնույթ խնդիրներ: Կայացած քաղաքական համակարգ ունեցող երկներում հասարակական տարբեր խավեր ունեն իրենց շահերը ներկայացնող ուժեր՝ անգամ խոշոր գործարարները, ովքեր իրենց առջև ծառացած խնդիրները արտահայտում են այդ կուսակցությունների միջոցով: Մենք գիտակցում ենք, որ մեր հայրենիքը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու այդ ուժերի ձևավորման համար, ուստի մենք առայժմ ամեն բան անում ենք մեր այս բողոքը չքաղաքականացնելու համար, բայց խորհուրդ ենք տալիս խոսելուց առաջ լավ կշռադատել Ձեր մտքերը, նոր հրապարակել…

 

Հարագանքներով՝

 ՏՏ ոլորտի աշխատակիցներ

Լևոն Հարությունյան («Մենթոր Գրաֆիկս» ինժեներ)
Արմեն Մարության («Սինոփսիս Արմենիա» ինժեներ)
Դավիթ Ավագյան («Սինոփսիս Արմենիա» ինժեներ)
Հովհաննես Գրիգորյան («Քուեսթրեյդ» ինժեներ)

 

]]>
NEWS.AM – Դա այն խավը չի, որ պետք է բողոքի սոցիալական վիճակից. Վարդան Արամյանը՝ կենսաթոշակային նոր համակարգից բողոքողների մասին http://dem.am/2013/10/26/news-am-%d5%a4%d5%a1-%d5%a1%d5%b5%d5%b6-%d5%ad%d5%a1%d5%be%d5%a8-%d5%b9%d5%ab-%d5%b8%d6%80-%d5%ba%d5%a5%d5%bf%d6%84-%d5%a7-%d5%a2%d5%b8%d5%b2%d5%b8%d6%84%d5%ab-%d5%bd%d5%b8%d6%81%d5%ab%d5%a1%d5%ac/ Sat, 26 Oct 2013 11:31:31 +0000 http://dem.am/?p=100 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաները կառավարության համար շարունակում են մնալ գերակա ուղղություն, ու ոլորտին աջակցելու բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ծաղկաձորում կենսաթոշակային բարեփոխումներին նվիրված սեմինարում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ՀՀ ֆինանսների նախկին փոխնախարար Վարդան Արամյանը:

Նրա խոսքով, սակայն, ՏՏ ոլորտի բարձր վարձատրվող մասնագետներն այն խավը չեն, որ պետք է սոցիալական հարցեր բարձրացվեն՝ նկատի ունենալով ՏՏ ոլորտի աշխատակիցների դժգոհությունը 2014 թ. հունվարի 1-ից պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումից: Վ. Արամյանն ասաց, որ ՏՏ ոլորտի դժգոհ ներկայացուցիչները հրավիրվել են սեմինարի, սակայն հրավերը չեն ընդունել: Այնինչ, շարունակեց Վ. Արամյանը, կառավարությունը իրազեկման աշխատանքներ է կատարել, ու ՏՏ ոլորտին պատշաճ ներկայացրել է նոր համակարգի էությունը, ու իրենց խնդիրն է՝ տեր կանգնել իրավունքներին: «Այդ 5% մասհանումը ձեր փողն է, դա հարկ չէ: Ինչ որ հիմա անում ենք, այսօրվա համար չենք անում, ապագային միտված ենք անում»,- հայտարարեց Վ. Արամյանը; նա նաեւ հիշեցրեց, որ 20 տարում Հայաստանի բակային համակարգում ոչ մի ավանդ չի կորել, ֆինանսական համակարգը վստահելի է, ու պետք է նաեւ վստահել կենսաթոշակային ֆոնդերին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում սկսում է շարժում՝ կենսաթոշակային նոր համակարգի դեմ; Facebook սոիալական ցանցում ստեղծվել է հատուկ խումբ՝ «ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»: Նոր համակարգին հատկապես դեմ են օտարերկրյա կապիտալով աշխատող այն ընկերությունները, որտեղ օրինական աշխատավարձեր են վճարվում (500 հազ. դրամ եւ ավելի): Բանն այն է, որ հունվարի 1-ից պարտադիր կուտակայինի տակ ընկնող աշխատակիցները պետք է իրենց աշխատավարձից 5% հատկացնեն հատուկ կենսաթոշակային ֆոնդերին, որին գումարվում է 5% կառավարության կողմից, սակայն ոչ ավելի՝ 25 հազ. դրամը: Այսինքն՝ 500 հազ. դրամից բարձր վարձատրություն ստացողները պարտավոր են մասհանումներն ավելացնեն այնքան, մինչեւ 10%-ը լրացվի;»

Աղբյուր` http://news.am/arm/news/177872.html

]]>
TERT.AM – Չեն հավատում, որ 40 տարի հետո էս երկրից գումար են ստանալու. Գ. Չուգասզյանը կուտակային համակարգից դժգոհությունների մասին http://dem.am/2013/10/26/tert-am-%d5%b9%d5%a5%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%bf%d5%b8%d6%82%d5%b4-%d5%b8%d6%80-40-%d5%bf%d5%a1%d6%80%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%b8-%d5%a7%d5%bd-%d5%a5%d6%80%d5%af%d6%80%d5%ab%d6%81/ Sat, 26 Oct 2013 09:39:47 +0000 http://dem.am/?p=96 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է tert.am կայքը՝

«Շատ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի նման երկրում մարդիկ 20-30-40 տարի հետո ստանալու և օգտագործելու են այն գումարները, որոնք այսօր իրենցից կգանձվի` կենսաթոշակային կուտակային նոր համակարգին անցում կատարելով: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՏՏ ոլորտի ակունքներում գտնվող Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը՝ մեկնաբանելով այս օրերին ոլորտի մասնագետների կողմից հնչեցվող դժգոհությունները:

«Չեն հավատում, որ էդ գումարները, որ հավաքվելու են, էն պարագայում, երբ Հայաստանի ներկայիս ադմինիստրացիան երկիրը վաճառքի է հանել և չգիտեն՝ վաղը ո՞ր երկրի քաղաքացի են դառնալու, ի՞նչ միության քաղաքացի: Որովհետև առանց իրենց կամքը հարցնելու ճակատագրական որոշումներ են փորձում փաթաթել. մարդիկ չեն հավատում, որ 40 տարի հետո էդ գումարը պետք է օգտագործվի: Մենք Հայաստանում գործ ունենք նոր գաղութային ռեժիմի հետ, և ինչպե՞ս կարող է մարդը վստահել էս ռեժիմին»,-ասաց Գարեգին Չուգասզյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործի կենսաթոշակային նոր համակարգը, և բարձր աշխատավարձ ստացող ՏՏ ոլորտի մասնագետներից շատերի դեպքում աշխատավարձից պարտադիր պահվող գումարը կարող է հասնել ամսական մինչև 50 հազար դրամի՝ 500.000 դրամ աշխատավարձի դեպքում:

168.am-ը հաղորդել էր, որ նոր համակարգի վերաբերյալ իր բողոքն է հայտնել ՏՏ համայնքը: Նշվել էր նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործող բազմաթիվ ընկերություններ այս նոր համակարգի գործարկումից հետո կարող են առհասարակ փակվել: Իսկ շատերն էլ նշել են արտագաղթելու տրամադրությունների մասին:

Ի պատասխան դիտարկման, որ սոցիալական հայտնի գովազդը, որտեղ սատանան ու հրեշտակը անընդհատ երկմտող երիտասարդ տղամարդու ականջին շշնջում են տարբեր մեկնաբանություններ, աշխատել է «հօգուտ սատանայի», Նախախորհրդարանի անդամը նկատեց, որ ինքը հեռուստատեսություն չի նայում, բայց լսում է «անիմաստ սոցիալական գովազդների մասին»:

Գարեգին Չուգասզյանը հավելեց. «Բնականաբար, հարց է առաջանում է, թե էդ ոլորտն ինչ կարևորություն ունի, քաղաքականությունը էդ ոլորտի նկատմամբ ճի՞շտ է տարվում, թե ոչ: Ողջ աշխարհում այս պահին  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հատուկ ուշադրության է արժանանում: Թուրքիան, օրինակ, ազատում է, հատուկ գոտիներ է ստեղծում, որտեղ ՏՏ ոլորտով զբաղվողները որևիցե հարկ չեն տալիս: Աստված մի արասցե, եթե սահմանը բացվեր, Հայաստանում գործող բոլոր հայաստանյան նման ընկերությունները կտեղափոխվեին Իգդիր, որովհետև այնտեղ որևիցե հարկ չէին վճարելու»:

Որպես ամփոփում Նախախորհրդարանի անդամը նշեց, որ այն երկրները, որոնք գնում են զարգացման հունով, ամեն ինչ անում են, որպեսզի ՏՏ ոլորտի ընկերությունները մնան երկրում, որովհետև իրենք իրենցով ստեղծում են մուլտիպլիկացիոն տնտեսական էֆեկտ, և եթե հարկեր էլ չտան՝ իրենցով մեծ տնտեսական օգուտ են տալիս երկրին: «Ավելացված արժեքը, որ ստեղծում են իրենք, աշխատատեղեր են ստեղծում այլ ոլորտների, ծառայությունների համար»,- ասաց Գարեգին Չուգասզյանը:

Ի պատասխան դիտարկման, որ Հայաստանում էլ ՏՏ ոլորտը հռչակված է գերակա ճյուղ, վերջինս ասաց. «Հռչակելով չի, էսպես ամպագոռգոռ հայտարարություններով չի, այլ գործերով»:

Նշենք, որ անգամ Հայաստանում 2008-2012 թթ. այս ոլորտում գրանցվել է 20%-ից բարձր աճ: ՏՏ ոլորտի մասնագետը նկատեց, որ դա ՀՀ իշխանությունների շնորհիվ չէ, ոչ էլ ինչ-որ այլ գործոնների, այլ որովհետև ՏՏ ոլորտը զարգանում է ողջ աշխարհում: «Եթե համեմատեք, ապա տնտեսական անկման պայմաններում այդ ոլորտը միշտ եղել է ջրի երեսին և պետք չէ զարմանալ»,- ասաց Նախախորհրդարանի անդամը:

Նշենք, որ ՏՏ ոլորտից դժգոհող մասնագետներից շատերը որպես լավ օրինակ բերել էին Վրաստանը:

Ի պատասխան հարցի, թե կոնկրետ ինչ արտոնություններ են տրվում Վրաստանում, Գարեգին Չուգասզյանը նշեց, որ բոլոր խելամիտ քաղաքականություն վարող երկրների պես Վրաստանում ակտիվորեն զարգացվում է օրենսդրական բազան՝ ոլորտի համար առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծելու համար:»

Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/10/25/chuqaszyan/

]]>
EMEDIA.AM – IT ոլորտն ընդդեմ Կուտակային կենսաթոշակների համակարգի http://dem.am/2013/10/25/emedia-am-it-%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%bf%d5%b6-%d5%a8%d5%b6%d5%a4%d5%a4%d5%a5%d5%b4-%d5%af%d5%b8%d6%82%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7/ Fri, 25 Oct 2013 00:18:55 +0000 http://dem.am/?p=63 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է emedia.am կայքը՝

«Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը բավական մեծ խառնաշփոթ առաջացրեց ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանում։ Վերոնշյալ համակարգի ներդրումը հատկապես մտահոգություն է առաջացրել IT ոլորտի ներկայացուցիչների մոտ։

Հիշեցնենք, որ Կամավոր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը գործում է 2011թ-ից։ Պարտադիր կուտակայինի դեպքում մասնակցությունը պարտադիր է 1974 թ-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված քաղաքացիների համար։ Պարտադիր կուտակային բաղադրիչը կամավոր կարգով կարող են մասնակցել՝ մինչ 1974թ ծնված անձինք։ Կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով, որից 5%–ը վճարում է պետությունը։ Կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ։


Նրանք կարծում են, որ օրենքը թերի է, բազմաթիվ հարցեր է առաջացնում ու պատրաստ չէ կիրառման։ Օրենքը փոփոխության ենթարկելու նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում IT ոլորտի ներկայացուցիչները խումբ են ձևավորել, որտեղ ներկայացրել են օրենքից իրենց հիմնական դժգոհությունները, ինչպես նաև փոփոխման ենթակա հարցերը։ Խմբի անդամները դեմ են օրենքին, քանի որ չունեն մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես՝

ինչու՞ պետք է պետությունը թոշակային ֆոնդի առավելագույն գումարի սահմանափակում ունենա, իսկ քաղքացին ոչ: Այլ կերպ ասած, եթե քաղաքացին ստանում է 500.000 դրամից ավել աշխատավարձ, ապա պետությունը գանձում է այդ գումարի 10%-ը հանած 25000 դրամ:

որտեղից է՞ գոյանում պետության կողմից տրվող 5%-ը:

ինչու՞ պետք է թոշակային ֆոնդի պարտադիր վճարման տոկոսը լինի 10%, այլ ոչ թե 5% կամ 20% կամ ինչու՞ լինի պարտադիր:

Ինչու՞ պետք է պարտադիր թոշակային վճարման գումարը միանվագ գանձվի կանանց դեկրետային գումարից:

Ինչու՞ է անհնար օգտվել իր կենսաթոշակային գումարից միչև նախաթոշակային տարիքը (oրինակ, բնակարան գնելու համար, ինչպես Կանադայում, կամ օգտագործել այդ գումարը առանց աշխատանի մնալու ժամանակ, ինչպես Հնդկաստանում)։

Ծրագրավորողներն այժմ բաց նամակ են պատրաստում վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է, որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին ՀՀ օրենքի կիրառման դեպքում հիմնական խոցելի խավը ամսական 500 000 դրամից ավել գրանցված աշխատավարձ ունեցող անձինք են։ «Նախ անարդարացի է, որ պարտավորված ենք լինելու վճարել մեր աշխատավարձի 10% հանած 25000 դրամ: Օրինակ` 1 000 000 դրամ ստացող աշխատակիցը պետք է ամսական վճարի 100 000 – 25 000 դրամ այսինքն 75 000 դրամ գումարած օրենքով սահմանված այլ պարտադիր վճարներ»,–մասնավորապես ասված է բաց նամակում։ Խմբի անդամներն առաջարկում են փոփոխություն կատարել օրենքում, որի համաձայն, պարտդիր վճարվող գումարն առաջարկվում է սահմանել ոչ ավել քան ամսական 25000 դրամ` հնարավորություն տալով մասնակցին հավելյալ վճարումներ իրականացնել իր կուտակային հաշվին կամավոր հիմունքներով:
Բացի այդ, առաջարկվում է տարիքային շեմը փոխարինել 1974թ.-ից 1996թ.-ով։

Բաց նամակը վարչապետին ուղարկվել է տարբեր IT կազմակերպությունների ու մասնագետների ստորագրություններով։»

Աղբյուր` http://www.emedia.am/?p=46180%2Fitvolortn+ynddem+kutakayin+kensatoshakneri+hamakargi

]]>
168.AM – Ուղտ, որը չոքելու է բոլորի դռանը… 2014 թվականից http://dem.am/2013/10/25/168-am-%d5%b8%d6%82%d5%b2%d5%bf-%d5%b8%d6%80%d5%a8-%d5%b9%d5%b8%d6%84%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%a7-%d5%a2%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80%d5%ab-%d5%a4%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a8-2014-%d5%a9%d5%be/ Fri, 25 Oct 2013 00:09:53 +0000 http://dem.am/?p=53 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

«Պետությունը կրկին մտնում է քաղաքացու գրպանը. առաջին հարվածը զգում են ՏՏ ոլորտի երիտասարդ մասնագետները, ովքեր այլևս մտածում են երկիրը լքելու մասին:

2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգ (2014 թվականից այլևս կսկսի գործել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը), ըստ որի` 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ, թե որքան են նրանք կուտակել աշխատանքային տարիներին:

Նշվում է նաև, որ պետությունը երաշխավորում է կուտակային վճարների վերադարձը` հաշվի առնելով տարեկան գնաճը: Ըստ նոր համակարգի, եթե աշխատավարձը չի գերազանցում 500.000 դրամը, ապա աշխատողը կուտակում է յուրաքանչյուր ամիս աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան գումար էլ ապագա թոշակառուի հաշվին ուղարկում է պետությունը: Եթե աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը, ապա աշխատողն ու պետությունը միասին թոշակային հաշվին փոխանցում են 10-ական տոկոս:

ՀՀ իշխանություններն իրենց այս հերթական քայլով նոր հարված են հասցնում միջին խավի ներկայացուցիչներին: Մինչ այդ «բարեփոխումների» անվան տակ մեծ վնաս հասցվեց ատամնաբույժներին, հաշվապահներին: Կենսաթոշակային այս նոր համակարգի կիրառումից հատկապես անհանգստացած են Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ներկայացուցիչները՝ ծրագրավորողները և այլք: Այս ոլորտում ընդգրկված է հատկապես երիտասարդ մտավոր ներուժը, իսկ իշխանությունների նման քայլի դեպքում նրանց մեծ մասը ստիպված կլինի լքել Հայաստանը և գործունեություն ծավալել այլ երկրում: Եթե հաշվի առնենք, որ հարևան Վրաստանը ՏՏ ոլորտի զարգացման համար ինչպիսի բարենպաստ պայմաններ է ստեղծում, չի բացառվում, որ մի շարք ընկերություններ առհասարակ տեղափոխվեն Վրաստան:

Հիշեցնենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության մեջ 2008 թվից գերակա ուղղություն է համարվում պաշտոնապես:

Այս ոլորտում աշխատում են ավելի քան 360 ընկերություններ, մոտ 9354 մասնագետներով, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2008-2012թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է 22.8% միջին տարեկան աճ: «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ այս օրենքի համաձայն` շատ ավելի մեծ գումարներ են գանձվելու ընկերությունների աշխատակիցներից: ՏՏ ոլորտում աշխատավարձերը բարձր են` շուրջ 500 հազար դրամ, և ըստ այս օրենքի՝ այդ աշխատավարձերից 10 տոկոս ամեն ամիս փոխանցվելու է մի ֆոնդ, որտեղից գումարները ստանալու են միայն 63 տարեկանից հետո, իսկ ոլորտում, ինչպես նշեցինք, հիմնականում մինչև 40 տարեկան երիտասարդ կադրեր են:

ՏՏ ոլորտի բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչներ այս առնչությամբ Facebook սոցիալական ցանցում խումբ են ստեղծել` ստորագրահավաք են կազմակերպում և բաց-նամակ հայտարարությամբ դիմելու են վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նամակի տակ արդեն ստորագրել են ՏՏ ոլորտի 35 ընկերությունների գրեթե բոլոր աշխատակիցները, ստորագրողների թիվն օր օրի ավելանում է:

«168 Ժամը» զրուցել է մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ ու պարզել, թե ինչո՞ւ են տեխնոլոգիական ոլորտի աշխատակիցները դեմ նշյալ օրենքին: Մեզ հետ զրույցում Mentor Graphics ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը նշեց, որ կենսաթոշակային նոր համակարգին դեմ են հիմնականում ընկերությունների աշխատակիցները, քանի որ նոր համակարգը հենց նրանց «գրպանին է հարվածում»:

«Եթե հիշում եք՝ նախնական, ամենասկզբի գովազդում Կենտրոնական բանկն ընդհանրապես չէր էլ նշում այդ 500 հազար դրամ շեմի մասին: Իսկ այն, որ ասվում է, որ 5% դու ես տալիս, իսկ 5 % էլ պետությունն է տալիս, դա ուղղակի թյուրիմացության մեջ է գցում մարդկանց, որովհետև սխալ է ու իրականում դա այդպես չէ: Իրականում ստացվելու է հետևյալ պատկերը. եթե մարդը ստանում է 1,000,000 շահույթ, նա, փաստորեն, հարկվելուց հետո կստանա 750,000 դրամ, ու եթե նա վարկ է վերցրել ու ամսական 550,000 դրամ է վճարում, ստացվում է, որ ապրելու համար նրան գրեթե գումար չի մնում: Այսինքն՝ իրականում պարտադիր այդ գանձվելիք գումարը շատ հեռու է 5% կոչվելուց և, օրինակ` 500 հազար դրամից բարձր աշխատավարձ ստացողների մաքուր աշխատավարձը մոտ 10%-ով արդյունքում նվազելու է: Այս ամենի արդյունքում` ՏՏ ոլորտը կդառնա ավելի թանկ, և միգուցե այլ ներդրումներ արդեն չգան Հայաստան: Բանկերը վերահաշվարկ կիրականացնեն և կպահանջեն ինչ-որ գումար պահել, քանի որ ամսական մուծումները կգերազանցեն արդեն նախկին աշխատավարձի 75 տոկոսը: Արդյունքում` մարդիկ տներ կկորցնեն»,- ասում է Mentor Graphics ընկերության աշխատակից Լևոն Հարությունյանը:

Ըստ նրա`խնդիրը նրանում է, որ նման չափի գումարներ ստացող ՏՏ ոլորտի աշխատակիցներից շատերը բնակարանի, ավտոմեքենայի և այլ նպատակներով հիպոթեքային վարկեր են վերցրել ու կարողանում են մարել, իսկ հիպոթեքային վարկ տալու դեպքում բանկերը հաշվարկում են, որպեսզի քաղաքացու ամսական վարկի վճարը չգերազանցի մաքուր աշխատավարձի 75%-ը: «Հիմա, երբ այդ մարդկանց մաքուր եկամուտը 10%-ով քչանում է, նրանք, փաստորեն, բանկի համար ռիսկային գոտում են հայտնվում, որովհետև ուղղակի չեն կարողանալու ապրել մնացած գումարով, իսկ այդ դեպքում բանկը կկանչի տվյալ հաճախորդին ու կասի` ռիսկային գոտում չհայտնվելու համար պետք է մի կլորիկ գումար փակի տվյալ մարդը, կամ էլ բանկը կվերահաշվարկի և կբարձրացնի վարկի տոկոսը, քանի որ տվյալ անհատը ռիսկային գոտում է:

Մյուս կողմից, եթե տվյալ մարդը վարկը փակի, ապա նրան կմնա չնչին գումար, որով ուղղակի անհնար կլինի ապրել: Մեր հիմնական բողոքի պատճառը հենց դա է. իրականում նոր համակարգը շատ մարդկանց գցելու է ծայրահեղ ծանր վիճակի մեջ, իսկ այդ ամենը բերելու է նրան, որ, եթե առանց այդ էլ մարդիկ լքում են երկիրը, ապա այժմ ավելի շատ մարդ կսկսի լքել Հայաստանը: Կոնկրետ իմ օրինակը բերեմ, ես, մի քանի տարի է՝ չէի դիմել գրին քարտի համար, իսկ այս տարի գրանցվել եմ, որովհետև, անկեղծ ասած, չգիտեմ` մենք ինչ-որ բանի կհասնե՞նք, թե՞ ոչ»,- ասաց Լ. Հարությունյանը: Վերջինս, այնուամենայնիվ, հույս ունի, որ իրենց այս պայքարը որոշակի դրական արդյունքի կհանգեցնի:

«Գիտեք ինչո՞ւ, որովհետև մեր հարգելի վարչապետն ու նախագահը միշտ նշել են, որ ՏՏ ոլորտը գերակա ճյուղ է համարվում ՀՀ-ի համար, և չեմ կարծում, որ իրենք կուզենան գերակա ճյուղը վնասել, իսկ սրանով իրենք վնասելու են գերակա ճյուղը, քանի որ, եթե այս պահին գնաք ցանկացած մեծ ընկերություն՝ կտեսնեք, որ բազմաթիվ թափուր աշխատատեղեր կան, և մենք չենք կարողանում նորմալ մասնագետներ գտնել, որովհետև բոլորը դուրս են գնում, իսկ այս նոր համակարգի ներդրումից հետո ՏՏ ոլորտը կամ կհայտնվի շատ վատ վիճակում, կամ ընդհանրապես կոչնչանա Հայաստանից»,- ասաց Լ.Հարությունյանը:

Nairi-Tech ընկերության տնօրեն Գրիգոր Բաբայանը նշեց, որ Հայաստանում ինֆլյացիոն մակարդակը բարձր է, տնտեսությունը կայուն չէ, որպեսզի հնարավոր լինի 50-60 տարով կուտակային գումար, այսպես ասած, ներդնել, որը հետագայում արդեն կծառայի թոշակի համար: Բացի այդ, հստակեցված չէ այդ թոշակային ֆոնդի օգտագործման կարգը: «Որքան տեղյակ եմ՝ թոշակային տարիքից հետո միայն այդ մարդն իրավունք ունի տնօրինել այդ գումարը: Իսկ այն, թե մարդն ինչպես պետք է տնօրինի այդ գումարը՝ որոշում է պետությունը, ու թե որքա՞ն ժամանակահատվածի վրա պետք է բաժանվի այդ գումարը, կրկին որոշում է պետությունը: Բազմաթիվ բաց հարցեր կան, օրինակ, ենթադրենք` պետությունը համարում է, որ 63 տարեկանից հետո 20 տարվա վրա պետք է բաժանվի այդ գումարը, սակայն տվյալ մարդն ապրում է ընդամենը մի քանի տարի, հետո՞, բա մնացած գումարն ի՞նչ պետք է արվի:

Կամ, ենթադրենք` մարդը չի ուզում Հայաստանում բնակվել և պատրաստվում է, օրինակ`10 տարի հետո լքել Հայաստանը, բայց նշյալ համակարգի կիրառման դեպքում, ինքն արդեն 10 տարի ինչ-որ գումար է կուտակելու, որը, փաստորեն, պարզ չի, թե ինչի՞ համար էգ ինչպե՞ս է այդ հարցը կարգավորվելու: Ես բացասաբար եմ վերաբերվում Կենսաթոշակային կուտակային նոր համակարգին, որովհետև հստակեցված չէ դրա օգտագործման կարգը և բազմաթիվ այլ հարցեր: Այսինքն` լսել են, որ ինչ-որ տեղ նման բան կար, ու որոշել են այստեղ էլ կիրառել: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այս համակարգը ներդրված է կայուն տնտեսություն ունեցող երկրներում, որոնք արդեն 50-60 տարի է՝ տնտեսական աճ ունեն, իսկ Հայաստանը նոր անկախացած պետություն է, ինչ-որ խարխուլ տնտեսություն ունի և փորձում է ինչ-որ համակարգ ներդնել, որը նույնիսկ կայուն տնտեսություն ունեցող երկրների համար է շատ դժվար կիրառելի»,- ասաց Գ. Բաբայանը:

CQG MA ընկերության աշխատակից Արտաշես Արաբաջյանի խոսքով` Կենսաթոշակային կուտակային նոր համակարգի գաղափարն ընդհանուր առմամբ վատը չէ, սակայն դրա իրագործմանը, դրա ռեալ ու ճիշտ լինելուն կասկածում է` հաշվի անելով ՀՀ ներկայիս սոցիալական վիճակը:

«Բացի այդ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մենք գումարը հիմա ենք դնում, իսկ պետությունն այն մեզ վերադարձնելու է 20-30 տարի հետո, ապա դա չի նշանակում, որ 5/5% է, դա կարող է լինել մոտավորապես 7/3% կամ 8/2%, եթե ես չեմ սխալվում, պետք է հստակ հաշվարկել, սակայն հաստատ 5/5% չէ: Դա հասարակ ինֆլյացիա է. այժմյան 100 դրամը մյուս տարի 100 դրամ չի, մոտ 90 դրամ է, քանի որ մենք ինֆլյացիա ունենք: Օրինակ, եթե հիմա ես դնում ամսական 25 հազար դրամ, իսկ պետությունն իր մյուս 25 հազարը դնելու է 20 կամ 30 տարի հետո, ապա դա նույն 25 հազարը չի, պետության դրած 25 հազարը իմ դրած 25 հազարը չի, այլ շատ ավելի քիչ է»,- ասաց Ա. Արաբաջյանը:

Ըստ մեր զրուցակցի` ամենակարևորը տվյալ դեպքում այդ պարտադիր կուտակային բաղադրիչն է, որը պետք է դառնա ոչ պարտադիր, մինչդեռ հանրության մեծամասնութունը տեղյակ չէ, ու շատերը գիտեն, թե այդ ամենն իրենց ցանկությամբ է լինելու: «Ամենակարևորն այն է, որ պետք է ոչ թե մարդկանց ստիպելով անցնեն նման համակարգի, այլ բացատրեն: Ինտերնետում մի հաշվիչ կա, և երբ շատ-շատերը դրա միջոցով հաշվում են՝ զարմանում են, թե ինչո՞ւ պետք է իրենք պարտադիր այդքան գումար տան: Իհարկե, բոլորս էլ ցանկանում ենք մեր ծերությունն ապահովել, սակայն դա պետք է ճիշտ իրականացվի»,- ասաց Ա. Արաբաջյանը` նշելով, որ երբ համեմատում են մեր երկրում նվազագույն աշխատավարձի չափը և այն, թե ինչ գումարներ իրենք պետք է տան, հասկանում են, որ այդ ամենն ուղղակի աբսուրդ է:

Synopsys Armenia ընկերության աշխատակից Արթուր Բաղդասարյանի խոսքով` Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը ոչ միայն վերաբերում է ՏՏ ոլորտին, այլ ցանկացած ոլորտի աշխատակցի, սակայն ՏՏ ոլորտն է առաջինը հարվածն իր վրա վերցնում, քանի որ այս ոլորտում չկա ոչ մի ստվերային տնտեսություն, այդ թվում` աշխատավարձերի քաղաքականության մեջ, աշխատավարձերի իրական չափն, ի տարբերություն մյուս ոլորտների՝ թաքցված չէ: «Այսինքն` եթե որպես աշխատավարձ գրված է` X գումար, ուրեմն մենք X գումար էլ ստանում ենք, իսկ մնացած բոլոր հիմնարկներում հիմնականում գրում են շատ քիչ X գումար, որպեսզի քիչ հարկեր մուծեն, իսկ մնացած գումարը կանխիկ ձևով են տալիս:

Այսինքն`այդ ստվերային աշխատավարձերի մեխանիզմի ու քիչ գրված գումարի պայմաններում, բնականաբար, մարդիկ քիչ էլ մուծելու են, իսկ իրենց աշխատավարձի մեծ մասը ստանալու են առձեռն, ուստի կարող են և չանհանգստանալ նման օրենք ընդունելուց, իսկ մեր պարագայում ամեն ինչ ֆիքսված է, ու ամեն ինչ օրենքի շրջանակներում է կատարվում, այդ իսկ պատճառով այդ ամենն առաջին հերթին` հենց մեզ է «կպնում»: ՏՏ ոլորտում աշխատավարձերը բարձր են, և այդպես էլ օրինական գրված է, ու ստվերային մաս չկա»,- ասաց Ա. Բաղդասարյանը: Նա նշեց նաև այս ոլորտի աշխատակիցների բանկերում ունեցած հիպոթեքային վարկերի մասին, և կենսաթոշակային նշյալ համակարգի կիրառության դեպքում բազմաթիվ մարդիկ բանկերի համար կհայտնվեն ռիսկային գոտում:

«Այդ ամենի արդյունքում` լրիվ տրամաբանական կլինի, եթե բանկը կամ վարկային կազմակերպությունը կա՛մ վարկի տոկոսը բարձրացնի, կա՛մ ինչ-որ գումար պահանջի, որպեսզի լրացուցիչ մուծում արվի, որպեսզի ռիսկերը մնան նույնը: Իսկ վատագույն տարբերակի դեպքում` բանկը, վերանայելով աշխատավարձի ռիսկերը, կարող է պարզապես ասել, որ` դու ի վիճակի չես ժամանակին վարկը փակել կամ ընդհանրապես այն մարել, հետևաբար` գործարքը կարող է չեղյալ համարվել: Բանկը լրիվ իրավունք ունի դա անելու, քանի որ քո աշխատավարձը չի բավարարելու և վարկ փակելու, և աշխատելու ու ապրելու համար:

Արդյունքում` մարդիկ կկորցնեն բնակարանները, և այլն»,- ասաց Ա. Բաղդասարյանը` ավելացնելով, որ իրենց ընկերությունում հատուկ դասընթացներ են անցել ու տեղյակ են խնդրին, սակայն շատ-շատերն իրականում իրազեկման խնդիր ունեն, քանի որ այն սոցիալական գովազդները, որ ցուցադրում են հեռուստատեսությամբ՝ իրականում ոչինչ չեն ասում, մարդը չի հասկանում՝ ի՞նչ է իրեն սպասվում 2014թ.-ից:

Մանե Թանդիլյանը, ով երկար տարիներ որպես հաշվապահ աշխատում է ՏՏ ոլորտում, մեզ հետ զրույցում նշեց, որ Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը նախ` լուրջ բացասական ազդեցություն կունենա փաստացի հենց մարդու սպառողականության վրա: «Մենք այս առնչությամբ լսում ենք տարբեր տեսակի գովազդներ և հաշվարկներ, որ կատարվել են, օրինակ` 5%, սակայն այստեղ բացարձակ հաշվի չեն առել այն մարդկանց, օրինակ՝ հենց ՏՏ ոլորտի աշխատակիցներին, որոնք բացարձակ թափանցիկ աշխատավարձերով և եկամուտներով են ներկայանում պետությանը, ինչպիսի պարտավորությունների և ծախսերի առջև են կանգնած:

Կարծում եմ, որ այդ ամենն անպայման կխթանի արտագաղթին, որովհետև հատկապես ՏՏ ոլորտն այն մասնագետների ոլորտն է, որոնք մեծ պահանջարկ ունեն արտասահմանում: Ես նրանց մեջ աշխատելով և գտնվելով՝ քաջատեղյակ եմ, թե ինչ որակի և ինչ կարգի մասնագետներ են նրանք, ուստի հենց ՏՏ ոլորտի մասին խոսելիս` կարող եմ ասել, որ այդ արտագաղթը կարող է սկսվել հենց օրենքի կիրառումից հետո, այն իսկապես կարող է շատ օրհասական և պատուհասային լինել և լուրջ վնասել Հայաստանում այդ ոլորտի զարգացմանը»,- ասաց Մ. Թանդիլյանը:

Հարցին, թե արդյոք այդ նոր համակարգի կիրառումը միայն ՏՏ ոլորտի՞ վրա է անդրադառնալու, քանի որ աշխատավարձերը թափանցիկ և բարձր են, փորձառու հաշվապահը պատասխանեց.

«Իրականում՝ ոչ: Դա անդրադառնալու է բոլոր այն մասնագետների, ընկերությունների, ոլորտների վրա, որոնց գործունեությունն օրինական գրանցված է, աշխատավարձերը թափանցիկ երևում են: Սակայն ստացվում է, որ կարծես թե այս որոշման դեմ համախմբվում են միայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, և միայն նրանք են դեմ, ու կարողանում են բարձրաձայն իրենց կարծիքն արտահայտել:

Այնինչ, ես շատ մարդկանց հետ եմ շփվել ու զրուցել, որոնք իրականում դեմ են նոր համակարգին, բայց, ցավում եմ, որ ստորագրելու և բարձրաձայն իրենց կարծիքն արտահայտելու խնդիր ունեն»։ Նա ավելացրեց, որ այս պայքարին իրականում շատ-շատ մարդիկ դեռ կմիանան, պարզապես շատերն իրականում դեռ լավ չեն պատկերացնում խնդրի լրջությունն ու կարևորությունը: Նա վստահ է, որ արդեն 2014թ. հունվարի վերջին, երբ մարդիկ կստանան իրենց համար անսպասելի ցածր աշխատավարձը, այս օրենքի դեմ պայքարն ավելի լայն ծավալներ կստանա:»

Աղբյուր`  http://168.am/2013/10/24/291842.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

]]>
ArTvAZDARAR(YouTube) – Պայքար կենսաթոշակային բարեփոխումների դեմ 21 10 2013 http://dem.am/2013/10/25/artvazdararyoutube-%d5%ba%d5%a1%d5%b5%d6%84%d5%a1%d6%80-%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a9%d5%b8%d5%b7%d5%a1%d5%af%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a2%d5%a1%d6%80%d5%a5%d6%83%d5%b8%d5%ad%d5%b8%d6%82/ Thu, 24 Oct 2013 23:54:06 +0000 http://dem.am/?p=52

]]>
LRAGIR.AM – Հայաստանից արդեն կսկսի հեռանալ ՏՏ ոլորտի որակյալ խավը http://dem.am/2013/10/25/lragir-am-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab%d6%81-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d5%af%d5%bd%d5%af%d5%bd%d5%ab-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%a1%d5%b6%d5%a1%d5%ac-%d5%bf%d5%bf-%d5%b8/ Thu, 24 Oct 2013 23:34:32 +0000 http://dem.am/?p=45 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է lragir.am կայքը՝

«Հայաստանի իշխանությունները շարունակում են հարվածել միջին խավի ներկայացուցիչներին` դրանով իսկ նպաստելով Հայաստանից առանց այդ էլ աճող տեմպերով արտագաղթին:

Նախ հարվածեցին ատամնաբույժներին եւ հաշվապահներին: Թոշակային բարեփոխումների անվան ներքո այժմ էլ հսկայական գումարներ են կորզելու ծրագրավորողներից, ովքեր վարկերը չփակելու եւ ապրելու գումար չունենալու արդյունքում հնարավոր է, որ նոր արտագաղթի հոսք ապահովեն Հայաստանից:

Նշենք, որ տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության մեջ 2008-ից գերակա ուղղություն է համարվում պաշտոնապես: Մասնավորապես ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 360 ընկերություններ մոտ 9354 մասնագետներով, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2008-2012 թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է 22.8 % միջին տարեկան աճ: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի արդեն 2014 թվականին, երբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործի:

Նոր օրենքով շատ ավելի մեծ գումարներ են գանձվելու աշխատողներից: Նախկինում պաշտոնապես հայտարարում էին, որ պետությունը տալիս է առավելագույնը 25.000 դրամ: Այսինքն` եթե քաղաքացու աշխատավարձի 5 տոկոսը գերազանցում է 25.000 դրամը, ապա 10 տոկոս կուտակում ապահովելու համար պակասող մասը նույնպես ավելացնում է քաղաքացին, բայց չէին նշում այլ կարեւոր կետեր եւս:

«Մեր կենտրոնական բանկը սկզբանական ժամանակներում չէր էլ նշում 500,000 դրամ շեմի մասին: Ասում էին ուղղակի 5 % աշխատողն է դնում, եւ 5 %-ն էլ պետությունը` այդկերպ թյուրիմացության մեջ դնելով ժողովրդին: Բայց իրականում ստացվելու է հետեւյալ պատկերը: Օրինակ, եթե մարդը ստանում է 1,000,000 շահույթ, նա փաստորեն հարկվելուց հետո կստանա 750,000 դրամ, ու եթե նա վարկ է վերցրել ու ամսական 550,000 դրամ է վճարում, ստացվում է, որ ապրելու համար նրան գրեթե գումար չի մնում: Արդյունքում ՏՏ ոլորտը կդառնա ավելի թանկ եւ միգուցե այլ ներդրումներ արդեն չգան Հայաստան: Բանկերը վերահաշվարկ կիրականացնեն եւ կպահանջեն ինչ-որ գումար պահել, քանի որ ամսական մուծումները կգերազանցեն արդեն նախկին աշխատավարձի 75 տոկոսը: Արդյունքում մարդիկ տներ կկորցնեն»,- համոզված է Mentor Graphics ընկերության աշխատակից Լեւոն Հարությունյանը:

Նա ասում է, որ այս բնագավառի աշխատողների 70 տոկոսը վերցրել են հիպոթեկային վարկեր:

Մանե Թանդիլյանը ծրագրավորող չէ, հաշվապահ է, բայց կարծում է, որ այս օրենքը հարվածելու է բոլոր ազնիվ աշխատողներին:

«Ես ինքս ունեմ վարկեր, ունեմ երկու որդի եւ թոշակառու ծնողներ, եւ նման լրացուցիչ բեռը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ինձ համար, ընդհուպ մինչեւ վարկային պարտավորությունները այլեւս կատարել չկարողանալը»:

Մեկ այլ ծրագրավորող՝ Գեւորգ Գորգիսյանը նշում է, որ աշխատողները, եթե ոչ բոլորը, ապա համենայն դեպս նրանց գերակշիռ մեծամասնությունը, կգերադասեն աշխատել ավելի ցածր գրանցված աշխատավարձով, մնացած մասը ստանալով առձեռն` օրենքի հսկողությունից դուրս, ինչը առաջին հերթին ձեռնտու չէ հենց պետությանը:

«Քաղաքացիները կամ կգնան այդ քայլին, կամ կլքեն երկիրը: Եվ այս անգամ մենք կունենանք արտագաղթի մի նոր ալիք, որը որակապես տարբերվելու է ընդունված «խոպան գնալուց»: Այս դեպքում, արտագաղթելու են նրանք, ովքեր չեն ցանկանա խախտել օրենքը, այսինքն երկրի, առանց այդ էլ ոչ այնքան բազմաթիվ, օրինապահ քաղաքացիները, չեմ վարանի ասել՝ նույնիսկ հասարակության սերուցքը հանդիսացող մտավոր զանգվածը: Այսինքն մենք ունենալու ենք ուղեղների մի նոր լայնածավալ արտահոսք»,- մտահոգվում  է նա:

Ծրագրավորող Աննա Ասատրյանը բացարձակապես չի հավատում Հայաստանի պետությանը եւ համոզված է, որ այս «բարեփոխումը» իրականում պետության կողմից հերթական գումար պոկելու քաղաքականությունն է:

«Օրենքը շատ անազնիվ ձեւով են գրել, ստացվում է պետությունը իմ հաշվին ինձ լավություն է անում»,- ասում է նա:

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հրապարակային ելույթներում բազմիցս նշել են, որ կենսաթոշակային բարեփոխումների ոլորտում Հայաստանը վերցրել է Չիլիի փորձը, որտեղ արդեն հրաժարվել են այս մոդելից` դրա ձախողված լինելու պատճառով, եւ այդ համակարգի ներդրումը 25-30 տարի հետո բերելու է բացասական հետևանքների:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները միշտ պնդել են նաեւ, որ օրենսդրական փաթեթում չկան հստակ երաշխիքներ տարիների ընթացքում կուտակվելիք գումարների վերադարձման վերաբերյալ, եթե, ասենք, կենսաթոշակային ֆոնդը սնանկ ճանաչվի, կամ նախատեսված չէ փոխհատուցում գնաճի դեպքում և այլն:

Հայաստանում գործող ՏՏ ոլորտի աշխատակիցները կազմել են հատուկ դիմում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անունով, անցկացնում են ստորագրահավաք, որով պահանջում են վերանայել օրենքը: Նամակի պատճենները կուղարկվեն Ազգային ժողով, նախարարություններ, դեսպանատներ, մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այլ կազմակերպություններ:

Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ապահովում» ծրագիրը նաեւ հսկայական գումարներ կպահանջի պետական բյուջեից` 2014թ-ին կարժենա 20, 855, 800 դրամ, 2015-ին` 26, 820, 100 դրամ և 2016-ին` 32, 641, 700 դրամ:»

Աղբյուր` http://www.lragir.am/index/arm/0/society/view/89708

 

]]>
A1PLUS.AM – ՏՏ մասնագետները դիմում են վարչապետին http://dem.am/2013/10/24/a1plus-am-%d5%bf%d5%bf-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a3%d5%a5%d5%bf%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%a4%d5%ab%d5%b4%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a5%d5%b6-%d5%be%d5%a1%d6%80%d5%b9%d5%a1%d5%ba%d5%a5%d5%bf/ Wed, 23 Oct 2013 22:00:56 +0000 http://dem.am/?p=13 Շարունակություն]]>

Ինչպես հայտնում է a1plus.am կայքը՝

«Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է նպաստել ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթի։ Համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեծ հարված կհասցնի հատկապես ՏՏ ոլորտի այն երիտասարդ մասնագետների գրպանին, ովքեր զգալիորեն բարձր են վարձատրվում։

Այսօր մի խումբ ՏՏ ոլորտի մասնագետներ հավաքվել էին «Վիասվեր » տեխնոպարկի տարածքում , որպեսզի միասին քննարկեն 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի ներդրման թերությունները:

«Ոչ ոք, երևի, տեղյակ չի կամ հաշվի չառնել , այն ծախսերը ,որ այս մարդիկ ունեն ՝վարկեր, և այլ պարտավորություններ»,- ասաց հաշվապահ Մանե Թանդիլյանը:

Ըստ քննարկման մասնակիցների, եթե իրենց եկամուտները զգալիորեն պակասեն, ստիպված կլինեն արտերկրից աշխատանքի հրավերներ ընդունել։

«Խնդրում ենք կառավարությանը վերանայել դա, չստիպեն մեզ բռնել պանդուխտի ճանապարհը», – հավելեց գիտություններ թեկնածու,դասախոս, ՀՄ 2-րդ կարգի ինժեներ Տիգրան Պետրոսյան

Ծրագրավորող Լևոն Հարությունյանը հիշեցնում է, որ սա այն խումբն է ,ովքեր բավականին բարձր հարկեր է վճարում, և ամեն մեկի հեռանալը կնկատվի պետության վրա:

Նրանք գտնում են, որ այս քայլով կառավարությունը մեծ հարված է հասցնում նաև Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանը։
« ՏՏ ոլորտը շատ ծանր վիճակում կհայտնվի, քանի որ մասնագետները գնալով կնվազի, տեղի կունենան ուղեղների արտահոսք»,-գտնում է ՀՄ 2-րդ կարգի ինժեներ Տիգրան Պետրոսյան
Այս հարցով նամակ է պատրատվել՝ ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանին, և այդ նամակի տակ արդեն ստորագրել են 25 կազմակերպություններ:»

Աղբյուր` http://www.a1plus.am/am/economy/2013/10/19/ttnamak

]]>
NEWS.AM – Հայաստանում սկսում է շարժում՝ ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի http://dem.am/2013/10/23/hello-world/ Wed, 23 Oct 2013 14:58:27 +0000 http://dem.am/?p=1 Շարունակություն]]> Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Հայաստանում սկիզբ է առնում նոր շարժում՝ ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի, որը ներդրվելու է 2014 թ. հունվարի 1-ից:

Facebook սոիալական ցանցում ստեղծվել է հատուկ խումբ՝ «ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»: Այս խմբի անդամները սկսել են վարչապետին ուղղված նամակի քննարկումները ու ստորագրահավաք:

Նոր համակարգին հատկապես դեմ են օտարերկրյա կապիտալով աշխատող այն ընկերությունները, որտեղ օրինական աշխատավարձեր են վճարվում: Բանն այն է, որ հունվարի 1-ից պարտադիր կուտակայինի տակ ընկնող աշխատակիցները պետք է իրենց աշխատավարձից 5% հատկացնեն հատուկ կենսաթոշակային ֆոնդերին, որին գումարվում է 5% կառավարության կողմից, սակայն ոչ ավելի՝ 25 հազ. դրամը:

Այս համակարգին դեմ են հանդեսգալիս այնպիսի հայտնի ընլերությունների աշխատակիցները, ինչպես «Սինոփսիս Արմենիան», «Մենթոր գրաֆիքսը» եւ այլն:»

Աղբյուր` http://news.am/arm/news/176459.html

]]>