Ինչպես հայտնում է lragir.am կայքը՝

«Հայաստանի իշխանությունները շարունակում են հարվածել միջին խավի ներկայացուցիչներին` դրանով իսկ նպաստելով Հայաստանից առանց այդ էլ աճող տեմպերով արտագաղթին:

Նախ հարվածեցին ատամնաբույժներին եւ հաշվապահներին: Թոշակային բարեփոխումների անվան ներքո այժմ էլ հսկայական գումարներ են կորզելու ծրագրավորողներից, ովքեր վարկերը չփակելու եւ ապրելու գումար չունենալու արդյունքում հնարավոր է, որ նոր արտագաղթի հոսք ապահովեն Հայաստանից:

Նշենք, որ տեղեկատավական տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ տնտեսության մեջ 2008-ից գերակա ուղղություն է համարվում պաշտոնապես: Մասնավորապես ոլորտում ակտիվ աշխատում են ավելի քան 360 ընկերություններ մոտ 9354 մասնագետներով, ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ 320.9 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2008-2012 թթ. ընթացքում ոլորտում գրանցվել է 22.8 % միջին տարեկան աճ: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլինի արդեն 2014 թվականին, երբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը գործի:

Շարունակություն →

Ինչպես հայտնում է a1plus.am կայքը՝

«Կենսաթոշակային կուտակային նոր համակարգը կարող է նպաստել ՏՏ ոլորտի աշխատակիցների արտագաղթի։ Համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեծ հարված կհասցնի հատկապես ՏՏ ոլորտի այն երիտասարդ մասնագետների գրպանին, ովքեր զգալիորեն բարձր են վարձատրվում։

Այսօր մի խումբ ՏՏ ոլորտի մասնագետներ հավաքվել էին «Վիասվեր » տեխնոպարկի տարածքում , որպեսզի միասին քննարկեն 2014 թ. հունվարի 1-ից կենսաթոշակային նոր համակարգի ներդրման թերությունները:

Շարունակություն →

Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Հայաստանում սկիզբ է առնում նոր շարժում՝ ընդդեմ կենսաթոշակային նոր համակարգի, որը ներդրվելու է 2014 թ. հունվարի 1-ից:

Facebook սոիալական ցանցում ստեղծվել է հատուկ խումբ՝ «ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի»: Այս խմբի անդամները սկսել են վարչապետին ուղղված նամակի քննարկումները ու ստորագրահավաք:

Նոր համակարգին հատկապես դեմ են օտարերկրյա կապիտալով աշխատող այն ընկերությունները, որտեղ օրինական աշխատավարձեր են վճարվում: Բանն այն է, որ հունվարի 1-ից պարտադիր կուտակայինի տակ ընկնող աշխատակիցները պետք է իրենց աշխատավարձից 5% հատկացնեն հատուկ կենսաթոշակային ֆոնդերին, որին գումարվում է 5% կառավարության կողմից, սակայն ոչ ավելի՝ 25 հազ. դրամը:
Շարունակություն →