Ինչպես հայտնում է a1plus.am կայքը`
«Դեկտեմբերի 17-ին ժամը 12:30-ին «Ընդդեմ կուտակային կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են Ազատության հրապարակից շարժվել Սահմանադրական դատարան պահանջելով կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը:
Նախաձեռնության անդամները նշում են, որ հունվարի մեկից իրենց աշխատավարձերից 5-10 տոկոսի չափով պարտադիր կուտակումը ապօրինի բռնագանձում է լինելու:
«Դա իմ սեփականությունը ապօրինի բռնագանձել եւ գրպանել է կոչվում, եւ եթե հասնի դրան, ես ինքս էլ կկարողնամ դատական մարմիններին դիմել եւ ոչ միայն Հայաստանի, այլեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-ասաց Դավիթ Մանուկյանը: Նա համարում է, որ Հայաստանում ցանկացած խնդիր կարող է լուծվել միայն քաղաքացիների պայքարի միջոցով։
Հարցին, թե Սերժ Սարգսյանի երեկվա ելույսթից արդեն կարելի է ենթադրել, որ օրենքը կիրառվելու է, Դավիթ Մանուկյանը նշեց, որ ՀՀ նախագահը թագավոր չէ: «Հայաստանը հանրապետություն է, ոչ թե միապետություն, ո՞վ է ասել, որ ետդարձի ճանապարհ չկա։ ՀՀ վերջին խոսքն ասում է ՀՀ քաղաքացին»,- ասաց նա:
Նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանը լրագրողների հետ հանդիպմանը նշում է, որ իրենք ներպետական բոլոր միջոցներով պայքարելու են. «Մենք պահանջում ենք, որ պարզապես մեր իրավունքները չոտնահարվեն: Մենք ընտրություն կատարելու իրավունք ունենք»։»:
Աղբուր` http://www.a1plus.am/am/politics/2013/12/14/dem-enq
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: