Երևանի պետական համալսարանի ռեկտոր` պրն Ա. Սիմոնյանին

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Հովհաննես Վ. Թոքմաջյանին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր` պրն Մ. Նարիմանյանին

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր` պրն Ա.Դարբինյանին

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` տիկին Գ.Գասպարյանին

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր` պրն Ա. Թարվերդյանին

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար` պրն Գ.Գալստյանին

Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտոր` պրն Վ. Առաքելյանին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր` պրն Կ. Աթոյանին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնակատար` պրն Դ. Մուրադյանին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ` պրն Ռ. Մարտիրոսյանին

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրեն` պրն Ա.Սարգսյանին

Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն` պրն Ն. Ղուկասյանին

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր` պրն Ռ. Միրզախանյանին

Շարունակություն →

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին հանրային բացօդյա կինոդիտման, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 20:15-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում (բասկետբոլի դաշտի մոտ): Կինոդիտմանը կհաջորդի նաև հանրային քննարկում:

Մենք բոլորս ենք գիտակցում, որ մեր երկրում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, կան շատ արատներ ու խնդիրներ, որոնց դեմ պայքարում մենք մեր հույսը կարող ենք դնել միմիայն մեզ վրա և ոչ ներկայիս իշխանությունների:

Այնուամենայնիվ, բոլոր փոփոխությունները նախ և առաջ սաղմնավորվում են մարդկանց գիտակցության և մտածողության մեջ: Փոխելու համար նախ պետք է փոխվենք ինքներս:

Ահա հենց այս նպատակով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կազմակերպում է սույն կինոդիտումն ու հանրային քննարկումը, որը, հուսանք, կլինի ազդակ և խթան մեր մտածողության ու գիտակցության մեջ անհրաժեշտ փոփոխությունների համար, որոնք էլ իրենց հերթին գուցե ծնեն համապատասխան քայլեր ու վարքագիծ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն ՀՀ քաղաքացիների:  Շարունակություն →

ՀՀ ազգային ժողովի կողմից 21.06.2014թ. ապօրինի կերպով ընդունվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը, կրկին նոր բեռ սահմանեց ՀՀ քաղաքացիների վրա:

Այնուամենայնիվ, «Դ!ԵՄ ԵՄ» թիմ ելնելով վերոհիշյալ օրենքի (ՀՕ-67-Ն) 81-րդ հոդվածի 1-ին մասով ընձեռնված հնարավորությունից, առաջարկում է դիմումների ձևանմուշ (ձևանմուշ PDFձևանմուշ DOC), որը հնարավորություն կընձեռի ոչ պետական (մասնավոր) ոլորտի աշխատակիցներին մինչև 2017թ. Հուլիսի 1-ը ազատվել պարտադրվող կենսաթոշակային վճարներից:

Կից նարկայացված փասթաթղթում կա երկու դիմումի ձևանմուշ, որոնցից առաջինը ուղղաված է գործատուին, իսկ երկրորդը`հարկային մարմին: Առաջին դիմումով գործատուին խնդրում ենք հարկային մարմնին ուղղված մեր դիմումը փոախանցել հասցեատիրոջը` ըստ վերոհիշյալ օրենքի նշյալ հոդվածի:  Շարունակություն →

Պարոն Սերժ Սարգսյան,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերջերս Ազգային ժողովում բազմաթիվ խախտումներով ընդունված Կուտակային կենսաթոշակների մասին օրինագծի վրա: ԱԺ-ն՝ մասնավորապես քաղաքական մեծամասություն կազմող ՀՀԿ-ական պատգամավորները, 3 անգամ սեղմելով համապատասխան կոճակը, ընդունեցին մի օրինագիծ, որը խախտում է ՀՀ քաղաքացու իրավունքները և չի բխում հասարակական շահից:

Դուք ինքներդ Ձեր ելույթներից մեկում էլ նշել եք, որ ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է նմանատիպ օրենքի, սակայն մինչ այսօր Ձեր կուսակից պատգամավորները, ամբողջությամբ չգիտակցելով իրենց զբաղեցրած պաշտոնի  պատասխանատվությունը, քվեարկել են մի օրենքի համար, որը, մեր խորին համոզմամբ, ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետությունում դեռ ապրող քաղաքացիների շահերից: Ավելին՝ եթե անգամ Դուք չհամաձայնեք մեզ հետ, որ այս օրինագիծը չի բխում մեր քաղաքացիների շահերից, ապա գոնե չեք կարող հերքել, որ Հայաստանի Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը (Ձեր կարծիքով 80 տոկոսը) դեմ է այս օրենքին: Շարունակություն →

Թեև իշխանության ներկայացուցիչները ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ, այդ ազատություներն ու իրավունքները ավարտվում են այն պահին, երբ սկսվում են ոտնահարվել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն, և եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուններից է, ապա ամենաթողությունը` անարխիայի հենասյունն է. հանդուրժել անարխիան, նշանակում է վտանգել երկիրը:

Հիշեցնենք նաև, որ իշխանության ցանկացած ներկայացուցիչ ունի նաև պարտականություններ, որոնք սահմանվում են ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով:

Երբ խորհրդարանական մեծամասնության 64 ներկայացուցիչ, ներկայանալով որպես 68, ոտնահարում են ՀՀ սահմանադրությունը, ՀՀ ՍԴ որոշումները, ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքները, ՀՀ օրենսդրոթյունը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորների իրավունքները և ՀՀ հասարկության կարծիքը, ընդամենը օրենքի ուժով դրամաշորթություն սահմանելու համար, ապա նրանց վարքագիծը արժանի է պարսավանքի և քրեորեն պատժելի է:  Շարունակություն →