«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունը սիրով հրավիրում է բոլորին հանրային բացօդյա կինոդիտման, որը տեղի կունենա օգոստոսի 11-ին՝ ժամը 20:15-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում (բասկետբոլի դաշտի մոտ): Կինոդիտմանը կհաջորդի նաև հանրային քննարկում:
Մենք բոլորս ենք գիտակցում, որ մեր երկրում անհրաժեշտ են լուրջ փոփոխություններ, կան շատ արատներ ու խնդիրներ, որոնց դեմ պայքարում մենք մեր հույսը կարող ենք դնել միմիայն մեզ վրա և ոչ ներկայիս իշխանությունների:
Այնուամենայնիվ, բոլոր փոփոխությունները նախ և առաջ սաղմնավորվում են մարդկանց գիտակցության և մտածողության մեջ: Փոխելու համար նախ պետք է փոխվենք ինքներս:
Ահա հենց այս նպատակով «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կազմակերպում է սույն կինոդիտումն ու հանրային քննարկումը, որը, հուսանք, կլինի ազդակ և խթան մեր մտածողության ու գիտակցության մեջ անհրաժեշտ փոփոխությունների համար, որոնք էլ իրենց հերթին գուցե ծնեն համապատասխան քայլեր ու վարքագիծ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն ՀՀ քաղաքացիների:
Այսպիսով՝ սպասում ենք Ձեզ բոլորիդ օգոստոսի 11-ին՝ ժամը 20:15-ին, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին հարակից այգում:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմը շնորհակալություն է հայտնում ScREnery-ին (https://www.facebook.com/pages/The-ScREenery/167293946665707) կինոդիտման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ