1. Ինչ է «Դ!ԵՄ ԵՄ»-ը?

«Դ!ԵՄ ԵՄ»-ը քաղաքացիական շարժում է:

 

2. Ինչի համար է պայքարում?

«Դ!ԵՄ ԵՄ»-ը պայքարում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ, որի մի շարք դրույթներ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից՝ հենց այս պայքարի արդյունքում, ճանաչվեցին հակասահմանադրական և անվավեր:

 

3. Որքան են անդամները և ովքեր են?

«Դ!ԵՄ ԵՄ»-ը ձեւավորվել է facebook սոցիալական ցանցում ստեղծված «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի հիման վրա եւ այժմ նրա անդամների թիվը միայն ֆեյսբուկում գերազանցում է 50000-ը:  Շարունակություն →

Հարգելի հայրենակիցներ,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմը բոլորին, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականցվող գրպանահատությանը, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից կմեկնարկի մեր ՝ Պահանջի երթը:

Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:

Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Շարունակություն →

Բազմիցս  ներկայացնելով  հասարակության  լայն  շերտերի  պահանջներն  արդեն  ՀՀ  նախկին  կառավարությանը՝  հարկ  ենք  համարում  այս  անգամ  ևս  ներկայացնել  մեր  պահանջները  ձևավորվող  կառավարությանը՝  միաժամանակ  հորդորելով  վերջինիս  գտնվել  խելամիտ,  չկրկնել  նախորդ  Կառավարության  գործելաոճն  ու  թույլ  տված  սխալները,  չգործել  ի  հակառակ  ժողովրդի  կամքի  և  ՀՀ  Սահմանադրության  ու  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  որոշման։

Հուսով  ենք,  որ  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  որոշման  շուտափույթ  կատարումը  ՀՀ  կառավարության  կողմից  կընկալվի  ոչ  թե  «քաղաքական  կամքի  դրսևորման»,  այլ  բացառապես  բարձր  իրավագիտակցության  տեսանկյունից,  քանզի  այն  այլևս  գտնվում  է  բացառապես  իրավական  հարթության  մեջ,  որի  չկատարումը  կարող  է  հանգեցնել  համապատասխան  պաշտոնատար  անձանց  պատասխանատվության։

Ուստի,  կոչ  ենք  անում  ՀՀ  կառավարությանը,  ի  կատարումն  ՀՀ  Սահմանադրական  դատարանի  02․04․2014թ.  թիվ  ՍԴՈ-1142  որոշման  6-րդ  կետի  պահանջի,  անհապաղ  ձեռնարկել  հետևյալ  քայլերն  ամբողջությամբայլ  ոչ  թե  մասնակիորեն․  Շարունակություն →

Հայրենակիցներ,

Ապրիլի 18-ին՝ ուրբաթ՝ ժամը 19:30-ին, հավաքվում ենք ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ Բաղրամյան 26:

ՀՀ նախագահը երկրի գլուխն է, ինչպես նաև Սահմանադրության ու սահմանադրական կարգի պահպանման երաշխավորը: Այսօր, երբ Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը կառավարության կողմից անթաքույց ոտնահարվում են, մենք պետք է մեր հստակ պահանջը եւ կոչը հղենք նախագահին՝ կատարելու Սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունները, որոնց պատշաճ չկատարումը խարխլում է մեր պետության իրավական հիմքերն ու անվտանգությունը:  Շարունակություն →

Այսօր ՀՀ գործադիր իշխանությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ակնհայտորեն ոտնահարում է թե՛ Սահմանադրության 3-րդ հոդվածը, ըստ որի պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, և թե՛ ՍԴ որոշումը. անկախ անձի կամքից ու հայեցողությունից շարունակվում են ապօրինի ձևով գանձվել պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարները:

Այս իրավիճակում, երբ կառավարությունը ոտնահարում է Սահմանադրությունն ու սահմանադրական դատարանի որոշումը, երկրի նախագահը պարտավոր է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ օր առաջ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշման պահանջների անվերապահորեն կատարման ապահովման ուղղությամբ:

Սույն նամակ-ձևանմուշով (ձևանմուշ PDF, ձևանմուշ DOC) մեզնից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից, որպես ՀՀ քաղաքացի, ում համար Սահմանադրությունն ու դրանով ամրագրված սկզբունքները բացարձակ արժեքներ են, պահանջում է երկրի նախագահից ապահովել Սահմանադրության պահպանումը՝ ստիպելով գործադիր իշխանությանը պատշաճ կատարել ՀՀ Սահմանադրության ու սահմանադրական դատարանի որոշումը: Շարունակություն →