Պայքարող քաղաքացիներ,

ինչպես շաբաթ օրը՝ հանրահավաքի ժամանակ արդեն նշեցինք, պատրաստվում ենք բարձրացնել նախաձեռնության կազմակերպվածության մակարդակը՝ նպատակ ունենալով շարժումը դարձնել ավելի զանգվածային, և ավելի արդյունավետ ու համակարգված գործել պայքարի ընթացքում։

Բոլորիդ խնդրում և կոչ ենք անում ուսումնասիրել «Դ!ԵՄ ԵՄ» համակարգը նկարագրող փաստաթուղթը և դրա համաձայն ձևավորել ձեր նախաձեռնող խմբերը։ Եթե արդեն ունենք ձևավորված նախաձեռնող խումբ, ապա խնդրում ենք համապատախանեցնել այն ընդհանուր ձևաչափին՝ հիմք ընդունելով այս փաստաթուղթը։

Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել «Դ!ԵՄ ԵՄ» թիմի անդամների հետ, կամ գրել փաստաթղթում տրված էլեկտրոնային հասցեով։  Շարունակություն →

Ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազության հայտարարության.

Մեջբերում «ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ» գիտագործնական ժողովածուից /ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի-Երևան «Իրավունք», 2010/.

«Ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է:

Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով…» (Գլուխ 1, էջ 60):  Շարունակություն →

Օրերս շատ քաղաքացիներ սկսել են ստանալ նամակներ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից այն մաիսն, որ նրանց փոխարեն ծրագրային մոդուլի միջոցով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

Մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Կենտրոնական դեպոզիտարիայի այս քայլերն ապօրինի են: Ուստի կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Կենտրոնական դեպոզիտարիայից ստացել են նամակ իրենց փոխարեն ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրելու վերաբերյալ, ստորև ներկայացված ձևանմուշով անհապաղ Հայփոստով հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակ ուղարկեն միաժամանակ և Կենտրոնական դեպոզիատրիային և «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ին:

Ձևանմուշ PDF, Ձևանմուշ DOC

Նամակով մենք պահանջելու ենք անհապաղ անվավեր ճանաչել մեր փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու Կենտրոնական դեպոզիտարիայի առոչինչ գործարքն ու վերադարձնել մեզնից գանձված գումարները մեզ: Շարունակություն →

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորին հրավիրում է Մատենադարանի մոտ անցկացվելիք հավաքին: Ֆեյսբուքյան Իվենտ՝ ՀՂՈՒՄ:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծված իրավիճակում մենք բոլորս կարիք ունենք հստակ գնահատականների, պարզաբանումների, ինչպես նաև մեր հնարավոր ակնկալիքների ու անելիքների վերաբերյալ հստակեցումների:

Որպես կազմակերպված ու պահանջատեր քաղաքացիական հասարակություն՝ մենք պիտի պաշտպանենք մեր իրավունքները՝ ամրագրված նաև Սահմանադրական դատարանի որոշմամբ, հստակեցնենք դրանից բխող մեր նպատակներն ու հետագա անելիքներն ավելի հստակ և հնարավոր ժամանակացույցով:

Եվ այսպես, ապրիլի 12-ին՝ ժամը 14:00-ին, բոլորս հանդիպում ենք նույն վայրում՝ Մատենադարանի մոտ:

Շարունակություն →

Սիրելի Հայրենակիցներ,

Ապրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:

Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:  Շարունակություն →