Շտապելով րոպե առաջ հանրությանը տրամադրել դիմումի ձևանմուշները, դրանցում թույլ էինք տվել որոշ վրիպումներ: Արդեն, նաև ձեր օգնությամբ, բոլոր թերությունները շտկված են և ձեզ ենք հանձնում ձևանմուշների վերջնական տարբերակները: Հայցում ենք ձեր ըմբռնումը և ներողամտությունը:

 

ՀՀ սահմանադրական դատարանը իր 2014թ.-ի ապրիլի 3-ի որոշման եզրափակիչ մասի 1-5-րդ կետերով հակասահմանադրական ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք իրավանորմեր: Իսկ 6-րդ կետով սահմանեց, որ  նշյալ օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերի, 8, 37, 38, 45-րդ հոդվածների, 49-րդ հոդվածի 2-րդ մասի և 86-րդ հոդվածի վեճի առարկա դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը` այն սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` դրանցով նախատեսված իրավակարգավորումները չեն կարող հիմքում ունենալ, մեկնաբանվել և կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում: Ըստ նույն որոշման 8-րդ կետի, վերոհիշյալ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Որոշման 7-րդ կետով ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանեց 2014 թվականի սեպտեմբերի 30-ը, որպեսզի  ՀՀ Ազգային ժողովը և ՀՀ կառավարությունը` իրենց իրավասության շրջանակներում նշյալ օրենքի և դրա հետ համակարգային առումով փոխկապակցված այլ օրենքների ու նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնեն նշված որոշման պահանջներին։ Շարունակություն →

Հետևելով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 02.04.2014թ. հրապարակված որոշման մեկնաբանություններին՝ նկատեցինք, որ ՀՀ սահմանադրական դատարանի անդամի կողմից հնչեցին իրարամերժ հայտարարություններ. նախ ՍԴ անդամը Արմնյուզ հեռուստաընկերության «Բանաձև» հաղորդաշարի ըթացքում հայտարարեց, որ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կարող են չվճարել կուտակային վճարները, իսկ այն քաղաքացիները, ովքեր արդեն կատարել են վճարումներ մինչև ՍԴ որոշումը՝ կարող են պահանջել իրենց գումարները կառավարությունից։ Կառավարությունը իր հերթին պարտավոր է մինչև սեպտեմբերի 30-ը վերադարձնել այդ գումարները։

Մոտ մեկ ժամ անց Շանթ հեռուտաընկերության «Հորիզոն» հաղորդման ժամանակ ՍԴ նույն անդամը նշեց, որ վճարումները պարտադիր պետք է կատարվեն, և օրենսդիրի նոր օրենք մշակելու դեպքում, հնարավոր է, որ այդ գումարները վերահաշվարկվեն և քաղաքացիները շարունակեն վճարել կուտակային վճարները այդ նոր օրենքի համաձայն։  Շարունակություն →

Մարտի 28-ին « Դ!ԵՄ ԵՄ » նախաձեռնությունը Սահմանադրական դատարանի դիմաց կազմակերպում է խորհրդանշական և լուռ ակցիա:

Այսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականցնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների:

Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:

Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:  Շարունակություն →

Սիրելի հայրենակիցներ,

Մարտի 22-ին Երևանի Ազատության հրապարակում մենք համախմբվեցինք ընդդեմ մի «օրենքի», որի կիրառումը, մեր բոլորի խորին համոզմամբ, կործանարար հետևանքներ կունենա մեր սիրելի հայրենիքի տնտեսության համար:

Բեմահարթակին կանգնած՝ «Դ!ԵՄ ԵՄ» թիմը ապավինում էր միայն ձեզ, մեր ժողովրդի կամքին և միասնականությանը, ինչի պայծառ դրսևորմանն էլ մենք բոլորս ականատես դարձանք, քանզի «Դ!ԵՄ ԵՄ»-ը մենք ենք … դուք եք … բոլորս ենք …

Հանրահավաքի կազմակերպումը դյուրին չէր, և սույնով «Դ!ԵՄ ԵՄ» թիմը իր շնորհակալական խոսքն է հղում այն աշխատանքային կոլեկտիվներին և վերջիններիս անդամներին, ում կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հնարավոր եղավ կազմակերպել այս հանրահավաքը և վճարել բոլոր անհրաժեշտ ծախսերի՝ ձայնային տեխնիկայի, էլեկտրաէներգիայի և այլնի համար:

Այս ամենը հնարավոր դարձավ այս պայքարի նվիրյալների ինքնակազմակերպման վառ օրինակի շնորհիվ, որը դրսևորվեց նաև սեփական նախաձեռնությամբ գալիք հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքների կազմակերպմամբ:  Շարունակություն →

Ի պատասխան ՀՀ Կառավարության մարտի 19-ի նիստում ՀՀ վարչապետի հայտարարության (http://civilnet.am/government-dem-em-dialogue/) «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հետ երկխոսելու վերաբերյալ.

«Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը,  նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:

Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ  նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է:  Շարունակություն →