Ի պատասխան ՀՀ Կառավարության մարտի 19-ի նիստում ՀՀ վարչապետի հայտարարության (http://civilnet.am/government-dem-em-dialogue/) «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության հետ երկխոսելու վերաբերյալ.

«Դ!ԵՄ ԵՄ»-ը միշտ կարևորել ու արժևորել է երկխոսության գնալը: Մենք դա ապացուցել ենք մեր պահվածքով՝ մինչ ՍԴ-ի գործընթաց սկսելը,  նամակների շարք տարբեր ատյանների, այդ թվում՝ վարչապետին, հանդիպումներ, մեր խնդրանքով ԱԺ 4 ոչ իշխանական խմբակցությունների կողմից ԱԺ արտահերթ նիստի հրավիրում, որը բոյկոտվեց մեծամասնության կողմից:

Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ  նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա, քանի որ օրենքը բացի իրավական հարթությունից նաև սոցիալական հարթության մեջ է, ինչը ոչ պակաս կարևոր է: Այն հակասոցիալական ու անմարդկային է: 

Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի: Իսկ «Դ!ԵՄ ԵՄ»-ը, լինելով հանրության մի մասը, ևս իր ներդրումը կփորձի ունենալ հանուն ՀՀ քաղաքացու բարօրության մշակվող իրական բարեփոխման գործում:

Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: