Օրերս շատ քաղաքացիներ սկսել են ստանալ նամակներ ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայից այն մաիսն, որ նրանց փոխարեն ծրագրային մոդուլի միջոցով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

Մենք բոլոր հիմքերն ունենք պնդելու, որ Կենտրոնական դեպոզիտարիայի այս քայլերն ապօրինի են: Ուստի կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր Կենտրոնական դեպոզիտարիայից ստացել են նամակ իրենց փոխարեն ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ ընտրելու վերաբերյալ, ստորև ներկայացված ձևանմուշով անհապաղ Հայփոստով հետադարձ ծանուցմամբ պատվիրված նամակ ուղարկեն միաժամանակ և Կենտրոնական դեպոզիատրիային և «Նասդաք Օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ին:

Ձևանմուշ PDF, Ձևանմուշ DOC

Նամակով մենք պահանջելու ենք անհապաղ անվավեր ճանաչել մեր փոխարեն կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու Կենտրոնական դեպոզիտարիայի առոչինչ գործարքն ու վերադարձնել մեզնից գանձված գումարները մեզ: Հակառակ դեպքում յուրաքանչյուրս կարող ենք օգտվել դատական պաշտպանության մեր իրավունքից:

Հասցեներ՝

  1. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ,
    Տնօրեն`պրն. Վահան Ստեփանյանին
  2. Մհեր Մկրտչյան 5բ, Երևան, 0010
    «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ,
    Գլխավոր տնօրեն` պարոն Կոնստանտին Սարոյանին

 

Հարգանքներով`

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: