Հարգելի հայրենակիցներ,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմը բոլորին, ովքեր դեմ են պարտադիր կուտակային կենսաթոշակ անվան տակ իրականցվող գրպանահատությանը, անկախ կուսակցական կամ այլ պատկանելությունից, մայիսի 8-ին՝ ժամը 19:00, հրավիրում է «Մոսկվա» կինոթատրոնի մոտ, որտեղից կմեկնարկի մեր ՝ Պահանջի երթը:
Վերջերս մենք իշխանություններից միայն լսում ենք խոստումներ, մոլորեցնող ու ոչինչ չասող հայտարարություններ: Իշխանությունների կողմից չկա որևէ ռեալ քայլ՝ ուղղված ՍԴ կողմից ամրագրված և մեր կողմից բարձրաձայնված հանրային պահանջների ամբողջական կատարմանը:
Այլևս չենք ուզում իշխանության որևէ ներկայացուցչից լսել որևէ խոստում ու հայտարարություն, քանի որ դրանք մենք արդեն բավականաչափ լսել ենք: Այժմ բացառապես ուզում ենք տեսնել հանրային պահանջի անհապաղ ու ամբողջական կատարմանն ուղղված ռեալ քայլեր, այն է՝ ոչ մեկից, առանց անձի ազատ կամարտահայտության, չգանձել որևէ պարտադիր կուտակային կենսաթոշակային վճար:
Ուրեմն՝ մայիս 8-ին՝ ժամը 19:00-ին, բոլորս միանում ենք Պահանջի երթին:
Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ