«Դ!ԵՄ ԵՄ»-ը քաղաքացիական շարժում է:
2. Ինչի համար է պայքարում?
«Դ!ԵՄ ԵՄ»-ը պայքարում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ, որի մի շարք դրույթներ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից՝ հենց այս պայքարի արդյունքում, ճանաչվեցին հակասահմանադրական և անվավեր:
3. Որքան են անդամները և ովքեր են?
«Դ!ԵՄ ԵՄ»-ը ձեւավորվել է facebook սոցիալական ցանցում ստեղծված «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի հիման վրա եւ այժմ նրա անդամների թիվը միայն ֆեյսբուկում գերազանցում է 50000-ը:
4. Ով է առաջնորդը?
«Դ!ԵՄ ԵՄ»-ը չունի առաջնորդ, որոշումները կայացվում են հանրային կամ առցանց (online) քննարկումների արդյունքում:
5. Ինչպես է «Դ!ԵՄ ԵՄ»-ը ֆինանսավորվում?
«Դ!ԵՄ ԵՄ»-ի ֆինանսական միջոցները գոյանում են շարժման անդամների հանգանակությունների շնորհիվ: Ով որքան կարող է, ով ինչպես կարող է:
6. Ինչու է «Դ!ԵՄ ԵՄ»-ը պայքարում հենց այս օրենքի դեմ?
Բացի նրանից, որ այս օրենքի բազմաթիվ դրույթներ հակասահմանադրական են, այն կարող էր բերել տնտեսական վիճակի կտրուկ վատթարացմանն ու գնաճին, որովհետեւ օրենքի գործողության արդյունքում մեր երկրում շրջանառվող միջոցների 5-10%-ը կարող էր դուրս բերվել երկրից, իսկ ձեր եկամուտները կպակասեին 6.6-13%-ով: Բացի այդ, այն անխուսափելիորեն կհանգեցներ տնտեսության ստվերայնության աճին և արտագաղթի նոր ալիքին այն խավի հատվածում, ով աշխատում է հարկային դաշտում, և ում աշխատանքի արդյունքում ապահովվում է մեր երկրի համախառն ներքին արդյունքի էական տոկոս։
7. Ինչ կարող է տալ այս պայքարը, բացի պարտադիրի վերացումից?
Շարժման անդամներն արդեն իրենց անձնական օրինակով են զգացել, որ լոկ պարտադիրի դեմ պայքար լինելուց բացի, այս պայքարը բարձրացնում է մարդկանց իրավագիտակցությունը և աջակցում է պահանջատեր քաղաքացիական հասարակության կերտմանը, հնարավորություն է տալիս ճանաչել ու ձեռք բերել ձեզ պես մտածող, ձեզ պես ազատ ու անկախ, ձեզ պես ազնիվ ու ինտելեկտուալ ընկերներ: Եթե դուք դեռ չեք միացել այս շարժմանը, ապա դուք կարող եք միանալ հենց հիմա: Քանի որ միայն ազատ, անկախ, ազնիվ և երկրի ապագայով մտահոգված մարդկանց միասնության շնորհիվ, մենք կկարողանանք ստեղծել «Մեր երազած Հայրենիքը»:
8. Ինչ Ձեռքբերումներ ունի Շարժումը?
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի բազմաթիվ դրույթներ ճանաչվել են հակասահմանադրական և անվավեր, և արդեն փաստ է, որ այդ հակասոցիալական օրենքը, որը պետք է գործեր ս․թ․ հունվարի 1-ից, առնվազն այդ տեսքով այլեւս չի գործի…
9. Ինչի կարող ենք հասնել Ձեզ հետ միասին?
Պայքարն ունի ձեռքբերումներ, բայց չունի դեռ վերջնական հաղթանակ: Մեզ պետք են ձեր թարմ գաղափարներն ու աջակցությունը: Միասին մենք կարող ենք ստանալ ս․թ․ սեպտեմբերի 30-ից գործող նոր օրենք, որը չի լինի հակասահմանադրական, հակասոցիալական և հակապետական, այլ ընդհակառակը, կծառայի իր նպատակին եւ կլինի սոցիալական խնդիրներ լուծող եւ ոչ թե՝ առաջացնող օրենք…
10. Ինչպես կարելի է միանալ շարժմանը? Ինչ է պետք անել?
Պայքարին միանալու համար անհրաժեշտ է ցուցաբերել նախաձեռնություն: Տարածեք այս տեղեկատվությունը, գտեք համախոհներ, ձեւավորեք ձեր նախաձեռնող «Դ!ԵՄ ԵՄ» խումբը՝ www.dem.am կայքում տեղադրված «Դ!ԵՄ ԵՄ» ՀԱՄԱԿԱՐԳ-ի գաղափարի շրջանակներում, առաջարկեք, քննարկեք ու ձեւավորեք պայքարի ձեր տեսլականը: Միացեք մեր ֆեյսբուկյան խմբին ու կապ հաստատեք այլ՝ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնող խմբերի հետ: Հետեւեք հայտարարություններին ու մասնակցեք մեր կազմակերպած բողոքի ակցիաներին:
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: