Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝
«Այսօր Կապանում տեղի է ունեցել բողոքի ակցիա` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ակցիային մասնակցել են մոտ 200-250 երիտասարդներ:
Նրանք երթը սկսել են Կապանի ավտոկայանից, ապա շարժվել դեպի մարզպետարանի բակ` քաղաքի կենտրոնական հրապարակ:
«Վանկարկումներով երթ կազմակերպեցինք Կապանի մարդաշատ փողոցներով և ընդհանուր առմամբ երթը կարող ենք համարել հաջողված և կազմակերպված, քանի որ որևէ արտառոց դեպք չի եղել երթի ժամանակ: Երիտասարդությունը ոգևորված էր, և շատ հավանական է, որ տոնակատարություններից հետո բողոքի ակցիաները շարունակվեն: Այս խնդրի վերաբերյալ պետք է մոբիլիզացվեն բոլոր քաղաքացիական և քաղաքական ուժերը, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել»,- ասաց Ա. Փարսադանյանը:»
Աղբյուր՝ http://hetq.am/arm/news/31545/kapanci-eritasardnern-ynddem-partadir-kutakayini-lusankarner.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: