«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:

Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:

Մենք արդեն հանդիպել ենք ՀՊՃՀ-ի ուսանողների հետ, իսկ այս անգամ հանդիպում ենք Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների ու դասախոսական կազմի հետ: Եվ ուրեմն, սույն թվականի մարտի 12-ին՝ ժամը 12:20, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայ-Ռուսական Սլավոնական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ համալսարանի բակում:

 

Հարգանքով,

«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: