Ինչպես հայտնում է tert.am կայքը՝
«Մի խումբ երիտասարդ մասնագետներ բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ բողոքելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների առնչությամբ: Նամակը ներկայացնում է 168.am-ը:
«Մեծարգո Պարոն Վարչապետ Գնահատելով աղքատության դեմ պայքարի Ձեր որդեգրած քաղաքականությունը, մենք` երիտասարդ մասնագետներս, հայտնում ենք մեր անհամաձայնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների առնչությամբ և առաջարկում քննարկել հետևյալ խնդիրները, որոնց լուծումների բացակայության դեպքում «բարեփոխումները» կունենան մեզ համար խիստ բացասական և կործանարար հետևանքներ:
Մենք դեմ ենք օրենքի ՊԱՐՏԱԴԻՐ բաղադրիչին, քանի դեռ չեն կատարվել ներքոհիշյալ ԲՈԼՈՐ երկու հիմնական փոփոխությունները.
1. Տարիքային շեմը փոխարինել 1974թ.-ից` 1996թ.-ով: Բազում ընտանիքներ, որոնց առաջնային խնդիրն է` լուծել ներկայիս սոցիալական խնդիրները, չեն կարող լրացուցիչ գումար տրամադրել` լուծելու խնդիրներ, որոնք կարող են ծառանալ տասնյակ տարիներ անց: Պարտադիր մասնակցությունը խիստ վնասում է գործող օրենքի թիրախային տարիքային խմբերին, որոնք այսօր ունեն վարկեր և այլ ընթացիկ ֆինանսական պարտավորություններ, քանզի կուտակային թոշակային վճարները կատարելու դեպքում հնարավոր չի լինի մարել վարկերը և լուծել ընթացիկ կենսական խնդիրները: Առաջարկվող տարիքային խումբը, ում 18 տարեկանը կլրանա 2014թ. հունվարի 1-ից հետո, զերծ կմնա ընթացիկ աշխատանքային պայմանների վատթարացման ռիսկերից:
Առավել մանրամասն՝ այստեղ:»
Աղբյուր` http://www.tert.am/am/news/2013/11/02/namak-varchapetin/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: