Ներկայացվում է լրատվամիջոցների եւ այլ շահագրգիռ կողմերի ուշադրությանը:
Սույն թվականի նոյեմբերի 4-ին մի շարք լրատվամիջոցների կողմից «46 ընկերություն դեմ է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքին. բաց նամակ վարչապետին» վերնագրով տպագրված նյութի առնչությամբ հայտնում ենք, որ՝
- նախաձեռնությանը միացել եւ բաց նամակի ստորագրահավաքին մասնակցել են թվով 46 ընկերությունների առանձին աշխատակիցներ՝ հանդես գալով որպես արծարծվող թեմայով մտահոգված քաղաքացիներ,
- նշյալ 46 ընկերությունները պաշտոնապես չեն ստորագրել բաց նամակի տակ,
- ուստի նյութը լիակատար կերպով չի արտացոլում իրականությունը:
Հաշվի առնելով նյութում տեղ գտած անճշտությունները, հայցում ենք Ձեր աջակցությունը տրված մեկնաբանության լուսաբանման եւ տարածման հարցում:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել՝ esdem.am
Շնորհակալ ենք համագործակցության համար:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
DEM.AM