Ինչպես հայտնում է parliamentmonitoring.am կայքը՝
« «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերին, իսկ 2012-ի տարեվերջին՝ ընդարձակ փոփոխությունների ենթարկվել: Ի դեպ, 2012-ին կատարված փոփոխությունները չէին վերաբերում հիմնականին, այսինքն՝ ի սկզբանե պարզ ու անթաքույց էր, որ՝
– կենսաթոշակային համակարգը ՀՀ-ում էական՝ գրեթե հեղափոխական, փոփոխության է ենթարկվում,
– հեղափոխական փոփոխության թիրախը 1974թ. հունվարի 1-ից հետո ծնվածներն են,
– հեղափոխական օրենքը սկսելու է գործել 2014թ. հունվարի 1-ից:
Չնայած այս ամենին կամ «շնորհիվ» վերջին երկու հանգամանքների, մայր օրենքի ընդունումը տեղի ունեցավ միանգամայն խաղաղ պայմաններում՝ առանց հասարակական հուզումների ու ընդվզման: Փոքր-ինչ ավելի անհանգիստ վիճակ էր 2012-ի տարեվերջին, սակայն միայն խորհրդարանական քննարկումների ընթացքում և հիմնականում կենսաթոշակային ֆոնդերին առնչվող հարցերի շրջանակում: Կարելի է ենթադրել, որ որոշումներ կայացնելու լիազորություն ունեցողները (կառավարությունում, խորհրդարանում թե հասարակական սեկտորում) մինչև 1974 թվականը ծնվածներն էին, որոնց վրա չէր տարածվելու օրենքի պարտադրանքը, ուստի կարող էին նման օրինակելի հանդուրժողականություն դրսևորել հեղափոխականության հանդեպ: Հնարավոր է նաև, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ 2014 թվականի հունվարի մեկն այնուամենայնիվ գալու է, և որ նույնիսկ այն անմիջապես հաջորդելու է 2013 թվականի դեկտեմբերի 31-ին:
Այսպես թե այնպես, եռամյա ուշացումով՝ 2013-ի աշնանը միայն, հայ հանրությունը սկսեց ձևավորել իր արձագանքը կենսաթոշակային նորարարությանը: Նկատենք, որ օրենքի մոտալուտ կիրարկման հանդեպ հասարակական դժգոհությունը թափ հավաքելու միտումներ է արձանագրում, մինչդեռ օրենքի ընդունմանը ժամանակին կողմ արտահայտված պատգամավորներն ու այլ պաշտոնյաներ այժմ և առայժմ նախընտրում են լռել:
parliamentmonitoring-ը անդրադարձել է օրենքին՝ և 2010-ին, և 2012-ին այն դիտարկման առարկա դարձնելով (արդյունքներն ամփոփված են համապատասխան զեկույցում): Դա պարտավորեցնում է հետևել զարգացումներին, մանավանդ որ դրանք կարծես թե վերաճում են օրենքի կամ առնվազն դրա որոշ դրույթների կիրառումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ պահանջի:
Ստորև հրապարակում ենք մեր կայքի միջոցով ԱԺ պատգամավորներին ուղղված մի նամակ-դիմում՝ մասնակի կրճատումներով:
«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և ընտրող, դիմում եմ Ձեզ որպես պատգամավորի, ով Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով ներկայացնում է ՀՀ քաղաքացիներիշահերը ՀՀ օրենսդիր մարմնում:
Սույնով Ձեզ եմ ներկայացնում իմ սկզբունքային անհամաձայնությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) մի շարք դրույթների վերաբերյալ ևբարձրաձայնում Օրենքի մի շարք հոդվածները՝ ՀՀ Սահմանադրությանը հակասելու և անձիհիմնարար իրավունքներն ու ազատությունները ոտնահարելու մասին:
Օրենքում առկա պարտադիր բաղադրիչի գաղափարն ըստ էության կառավարության կողմիցփորձ է կարգավորել և սահմանափակել անհատի կողմից իր ֆինանսական միջոցներիտնօրինման ազատությունը՝ միաժամանակ զրկելով նրան իր սեփականությունից (իր վաստակածդրամական միջոցների նկատմամբ իր սեփականության իրավունքից): ՀՀ Սահմանադրությունըերաշխավորում և պաշտպանում է սեփականության իրավունքը (Հոդված 8), բացառում էխտրականությունը (Հոդված 14.1) և արգելում է անձին սեփականությունից զրկելը՝ առանցդատարանի որոշման (Հոդված 31): Տես.՝ կից Հիմնավորումները:
Օրենքում առկա են անորոշ, թերի և վտանգավոր բազմաթիվ ձևակերպումներ, որոնքվստահություն չեն ներշնչում հասարակության անդամներին, մի հասարակության, որը ոչ վաղանցյալում ականատես է եղել բանկային համակարգի բազում անկայունությունների,սնանկությունների և քաղաքացիների ավանդների կորստի: Օրենքի 12-րդ, 13-րդ, 29-րդ և այլհոդվածները լուրջ շտկման և վերախմբագրման կարիք ունեն՝ անձի իրավականպաշտպանվածությունն երաշխավորելու, ֆոնդի կառավարումը հասկանալի, կանխատեսելի ևթափանցիկ դարձնելու և պետության ու կառավարող ֆոնդի կողմից աղաքացիների դրամականմիջոցների երաշխավորվածությունն ապահովելու տեսանկյունից:
Ես առաջարկում և պահանջում եմ հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ, քննարկելՕրենքի հակասական դրույթները, կասեցնել Օրենքի գործողությունը, և կազմակերպել Օրենքումփոփոխություններ ու լրացումներ կատարելու վերաբերյալ հասարակական լսումներ, քանի որսույն Օրենքն ունի հասարակական մեծ կարևորություն և վերաբերում է ներկայիս և գալիքսերունդների ճակատագրին:
Ակնկալում եմ Ձեր դրական արձագանքը Ազգային Ժողովում արտահերթ նիստ հրավիրելու և/կամՀՀ սահմանադրական դատարան համապատասխան դիմում ներկայացնելու գործընթացում՝Օրենքի մի շարք հոդվածները ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելունպատակով:
Հարգանքով՝ Իզաբելլա Սարգսյան»
Parliamentmonitoring.am-ը առաջիկայում կփորձի պարզել, թե ինչպես են այս առաջարկներին վերաբերվում օրենքի ընդունման պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժերը: Հիշեցնենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը ՝ հարակից մի քանի տասնյակ օրինագծերում առաջարկվող փոփոխություններով, ընդունել է նախորդ գումարման խորհրդարանը ՝ ձայների 72 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել այդ շրջանում կոալիցիա ձևավորած ՀՀԿ-ն , ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն: ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» բոյկոտել են քվեարկությունը: Օրենքի փոփոխությունների փաթեթը , որով լրամշակվում է 2010թ-ին ընդունվածը և հստակեցվում են այն մեխանիզմները, որոնցով 2014թ-ից ներդրվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, ընդունվել է 2012-ի նոյեմբերին՝ ձայների 69 կողմ, 32 դեմ հարաբերակցությամբ: Կողմ են քվեարկել կոալիցիոն ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն, մյուս խմբակցությունների ՝ նիստին ներկա պատգամավորները դեմ են քվեարկել:»
Աղբյուր` http://www.parliamentmonitoring.am/news/182.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: