Այսօր՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի անդամների երկրորդ հանդիպումը Մաշտոցի պուրակում՝ մաքուր օդի ու թեթև անձրևի ներքո: Հանդիպման ընթացքում տարբեր կարծիքներ հնչեցին սույն խնդրի կապակցությամբ մարդկանց իրազեկման, տարբեր ատյաններ դիմումներ ուղարկելու, բողոքի ցույց անելու, կամավորներ ներգրավելու, աշխատանքային մի քանի խմբեր ստեղծելու և այլ հարցերի վերաբերյալ:Արդյունքում մշակվեցին առաջիկա շաբաթվա անելիքները՝
1. թռուցիկները և իրազեկման թերթիկները բաժանել մարդկանց(տրանսպորտում, հասարակական վայրերում, հիմնարկներում): Պայքարի մեջ ներգրավել կամավորների, շահագրգիռ անձանց:
2. կապ հաստատել այլ ընկերությունների, կազմակերպությունների հետ, դրանց ներսում ձևավորել մի քանի հոգուց կազմված աշխատանքային խմբեր, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն տվյալ կազմակերպության հետ աշխատաքները,
3. ներգրավել լրատվամիջոցներին՝ խմբում տեղի ունեցող ու դրա կողմից կազմակերպվող միջոցառումները լուսաբանելու համար:
Խնդրում ենք, որ հնարավորին չափ շատ մարդ ներգրավվի այս ամենում: Մեր փոխարեն այս խնդիրը ոչ ոք չի լուծելու:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: