Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝
«ՀՅԴ խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել խորհրդարանում՝ կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու եւ այլ փոփոխությունների հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար։
Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ հաջողվել է հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը, եւ հինգշաբթի արտահերթ նիստ կհրավիրվի։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգի ռիսկերի մասին բարձրաձայնում են նաեւ տարբեր կազմակերպությունների շուրջ 2.700 աշխատակիցներ։ Հոկտեմբերի 30-ին այդ կազմակերպությունները նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով օրենքից հանել յուրաքանչյուր ամիս աշխատավարձից 5 տոկոս վճարելու պարտադիր պահանջը։
Արծվիկ Մինասյանի կարծիքով, օրենքը հակասահմանադրական է: Դաշնակցությունն այս հարցով դիմելու է նաեւ Սահմանադրական դատարան։»
Աղբյուր` http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=17217
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: