Ինչպես հայտնում է newsbook.am կայքը՝
«ՀՀԿ-ն այսօր բոյկոտեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ ընդդիմադիր կուսակցությունների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը:
Ինչպես ԱԺ-ից հայտնում է Newsbook.am-ի թղթակիցը, ՀՀԿ բոյկոտել է նիստը, քանի որ կարծում է, որ ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են օրենքը արմատապես սկզբից քննարկել:
ԱԺ արտահերթ նիստի գումարման համար հավաքված 44 ստորագրություններն ուժի մեջ են ևս 3 ժամ: Եթե առաջիկա երեք ժամվա ընթացքում քվորում չապահովվի, արտահերթ նիստը չի կայանա:
Հիշեցնենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար ավելի վաղ հավաքվել էր անհրաժեշտ 44 ստորագրությունները։ Ոչ իշխանական խորհրդարանական խմբակցությունները ստորագրահավաք էին կազմակերպել արտահերթ նիստ հրավիրելու համար, որտեղ պետք է քննարկվվեր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցը:
Նկատենք, որ համաձայն այդ համակարգի՝ 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կուտակային հիմնադրամներին պետք է աշխատավարձի 5 տոկոսի չափով վճարումներ կատարեն:»
Աղբյուր` http://newsbook.am/?p=20501
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: