ԱԺ ոչ կոալիցիոն խմբակցությունների նախաձեռնությամբ Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից Պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը քննարկելու համար հրավիրված արտահերթ նիստը մեկնարկեց և ավարտվեց միանգամից: Ինչպես նիստի մեկնարկին տեղեկացրեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, արտահերթ նիստը չի կայանում, քանի որ «Հանրապետական» և «Օրինաց երկիր» խմբակցությունները բոյկոտել են նիստը և քվորում չի ապահովվել:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան», Դաշնակցություն, «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները միասին ապահովել են արտահերթ նիստը հրավիրելու համար պահանջվող նվազագույն 44 պատգամավորի ստորագրությունները:
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: