Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«ՀՀԿ գրասենյակի մուտքի առջև այս պահին շարունակվում է քաղաքացիների և քաղաքացիական ակտիվիստների բողոքի ակցիան: Նրանք պահանջում են, որպեսզի իշխող կուսակցության պատգամավորները գնան ԱԺ և թեկուզ դեմ քվեարկեն: Հավաքվածները պահանջում են նաև օրենքի նախագծից հանել «պարտադիր» բառը: Հենց այս գրությամբ պաստառ էլ՝ «Ո՛չ պարտադիրին», ցուցարարներն ունեն իրենց ձեռքին:

Ակտիվիստները հորդորում են ՀՀԿ-ական պատգամավորներին՝ մինչև ժամը 15:00-ն որոշում կայացնել, այլապես այլ մեթոդների կդիմեն: «Պայքարն ավելի վճռական կտանենք»,- պնդում են նրանք:

Ի դեպ՝ քիչ առաջ ակտիվիստների ձեռքին մեկ ուշագրավ պաստառ էլ հայտնվեց՝ «Հնարավոր է, բայց՝ ոչ»: Հիշեցնենք՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ այս բովանդակությամբ պատասխան է տվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հնչեցրած մի շարք հարցերի:»

Աղբյուր` http://www.1in.am/arm/armenia_politics_230377.html

 

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: