Ինչպես հայտնում է emedia.am կայքը՝

«Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքը բավական մեծ խառնաշփոթ առաջացրեց ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանում։ Վերոնշյալ համակարգի ներդրումը հատկապես մտահոգություն է առաջացրել IT ոլորտի ներկայացուցիչների մոտ։

Հիշեցնենք, որ Կամավոր կուտակային կենսաթոշակի մասին օրենքը գործում է 2011թ-ից։ Պարտադիր կուտակայինի դեպքում մասնակցությունը պարտադիր է 1974 թ-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված քաղաքացիների համար։ Պարտադիր կուտակային բաղադրիչը կամավոր կարգով կարող են մասնակցել՝ մինչ 1974թ ծնված անձինք։ Կուտակային վճարները կատարվում են բազային եկամտի 10% դրույքաչափով, որից 5%–ը վճարում է պետությունը։ Կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու պարտականությունը կրում են գործատուները` որպես հարկային գործակալ։


Նրանք կարծում են, որ օրենքը թերի է, բազմաթիվ հարցեր է առաջացնում ու պատրաստ չէ կիրառման։ Օրենքը փոփոխության ենթարկելու նպատակով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում IT ոլորտի ներկայացուցիչները խումբ են ձևավորել, որտեղ ներկայացրել են օրենքից իրենց հիմնական դժգոհությունները, ինչպես նաև փոփոխման ենթակա հարցերը։ Խմբի անդամները դեմ են օրենքին, քանի որ չունեն մի շարք հարցերի պատասխաններ, մասնավորապես՝

ինչու՞ պետք է պետությունը թոշակային ֆոնդի առավելագույն գումարի սահմանափակում ունենա, իսկ քաղքացին ոչ: Այլ կերպ ասած, եթե քաղաքացին ստանում է 500.000 դրամից ավել աշխատավարձ, ապա պետությունը գանձում է այդ գումարի 10%-ը հանած 25000 դրամ:

որտեղից է՞ գոյանում պետության կողմից տրվող 5%-ը:

ինչու՞ պետք է թոշակային ֆոնդի պարտադիր վճարման տոկոսը լինի 10%, այլ ոչ թե 5% կամ 20% կամ ինչու՞ լինի պարտադիր:

Ինչու՞ պետք է պարտադիր թոշակային վճարման գումարը միանվագ գանձվի կանանց դեկրետային գումարից:

Ինչու՞ է անհնար օգտվել իր կենսաթոշակային գումարից միչև նախաթոշակային տարիքը (oրինակ, բնակարան գնելու համար, ինչպես Կանադայում, կամ օգտագործել այդ գումարը առանց աշխատանի մնալու ժամանակ, ինչպես Հնդկաստանում)։

Ծրագրավորողներն այժմ բաց նամակ են պատրաստում վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում մասնավորապես ասվում է, որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին ՀՀ օրենքի կիրառման դեպքում հիմնական խոցելի խավը ամսական 500 000 դրամից ավել գրանցված աշխատավարձ ունեցող անձինք են։ «Նախ անարդարացի է, որ պարտավորված ենք լինելու վճարել մեր աշխատավարձի 10% հանած 25000 դրամ: Օրինակ` 1 000 000 դրամ ստացող աշխատակիցը պետք է ամսական վճարի 100 000 – 25 000 դրամ այսինքն 75 000 դրամ գումարած օրենքով սահմանված այլ պարտադիր վճարներ»,–մասնավորապես ասված է բաց նամակում։ Խմբի անդամներն առաջարկում են փոփոխություն կատարել օրենքում, որի համաձայն, պարտդիր վճարվող գումարն առաջարկվում է սահմանել ոչ ավել քան ամսական 25000 դրամ` հնարավորություն տալով մասնակցին հավելյալ վճարումներ իրականացնել իր կուտակային հաշվին կամավոր հիմունքներով:
Բացի այդ, առաջարկվում է տարիքային շեմը փոխարինել 1974թ.-ից 1996թ.-ով։

Բաց նամակը վարչապետին ուղարկվել է տարբեր IT կազմակերպությունների ու մասնագետների ստորագրություններով։»

Աղբյուր` http://www.emedia.am/?p=46180%2Fitvolortn+ynddem+kutakayin+kensatoshakneri+hamakargi

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: