Ս.թ. նոյմբերի 20-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթում տպագրվել է «Մրցանակները կվերադարձնե՞ն» վերտառությամբ հոդվածը, որտեղ հոդվածագիրը մասնավորապես նշել է՝

«Տեղեկատվական տեխնոլոգիաների երիտասարդ մասնագետները, ովքեր միավորվել են «Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության մեջ, մտածում են Սերժ Սարգսյանից ստացած իրենց մրցանակները հետ վերադարձնելու մասին՝ ի նշան բողոքի: Այս մասին մեր զրույցում երեկ հայտնեց նախաձեռնության անդամ, «Սինոփսիս» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը:»

Հոդվածագրի շարադրանքի մեջ կա մտքի աղավաղում, քանի որ մասնավոր կարծիքները ներկայացվել են որպես քննարկվող քայլ, ինչը ընթերցողի մոտ թյուրըմբռնումների տեղիք է տալիս:

Մրցանակ վերադարձնելու մասին ոչ մի որոշում կամ քննարկում չի եղել ուստի ես ՀԵՐՔՈՒՄ ԵՄ, որ ասել եմ, որ նման հետագա քայլ է ծրագրված կամ այս հարցը քննարկման է ենթարկվել:

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և պահանջում իրենց հետ հարցազրույցներում արտահայտած մտքերը չաղավաղել և չհրամցնել հասարակությանը հնարավոր այլ նկատառումներով:

 

Զրույցի իրական հարց ու պատասխանը

Հարց՝
Ճի՞շտ են այն տեղեկությունները, որ ՏՏ ոլորտի այն մասնագետները, որոնք նախագահից իրենց ոլորտում գրանցած հաջողությունների համար պարգևներ են ստացել, պատրաստվում են դրանք հետ վերադարձնել:

Պատասխան՝
Նման կարծիքներ իրոք հնչել են, սակայն դա որպես կայացած լուրջ որոշում կամ փաստ դիտարկելը կարծում եմ վաղաժամ է:

Հարց՝
Բայց չեք բացառում, որ նման բան հնարավոր է:

Պատասխան՝
ՀՀ Նախագահը միշտ շեշտել էիր աջակցությունը ՏՏ ոլորտին և կարևորել է այն, ուստի այս պահին նման քայլ անելու հավանականությունը շատ փոքր եմ համարում:

Հեղինակ՝ Դավիթ Հովհաննիսյան

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

 

 

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: