Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝
«ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները վերջին շրջանում տված տարբեր հարցազրույցներում, որպես կուտակային կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչներ, շահարկում են համաշխարհային համբավ ունեցող ընկերությունների անուններ:
Մասնավորապես հայտարարվել է երկու ընկերության մասին` ֆրանսիական «Ամունդի» և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ» ընկերությունների անունները: Իրականում, պարզվում է, այդ ընկերություններն ունենալու են բաժնեմաս ֆոնդի կառավարիչ ընկերությունում:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշման համաձայն` արդեն իսկ գրանցվել է «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը եւ ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա:
ՀՀ կենտրոնական բանկին գրավոր դիմեցինք` խնդրելով տրամադրել կուտակային ֆոնդի կառավարիչ ընկերությունների` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ» ընկերությունների հիմնադիրների և բաժնետերերի մասին տեղեկություններ:
Այսպիսով, համաձայն ԿԲ-ից ստացած պատասխանի` արդեն գրանցված «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերն են Amundi ընկերությունը` 51% եւ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը` 49%:
Ստորև` «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի բաժնետերերի ցուցակը և բաժնեմասը
Բաժնետերեր | Ղեկավարներ | Տեսակարար կշիռը կանոնադրական կապիտալում (%) |
CREDIT AGRICOLE S.A. | SANDER Jean-Marie, CHIFFLET Jean-Paul | 15.56%, |
ՍԱԿԱՄ ԻՆՏԵՐՆԱՍԻՈՆԱԼ պարզ բաժնետիրական ընկերություն | M. Dominique LEFEBVRE | 12.44% |
Ստեփան Գիշյան | 1 % | |
«Արմավիրի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Մանասեր Հարությունյան | 14.08% |
«Արարատի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Մարատ Հարությունյան | 12.28% |
«Արագածոտնի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Գարուշ Գրիգորյան | 7.4% |
«Լոռու գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Սամվել Վիրաբյան | 6.64% |
«Շիրակի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Բագրատ Հեբեյան | 6.6% |
«Կոտայքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Ֆրունզ Պողոսյան | 5.6% |
«Գեղարքունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Խաչիկ Սահակյան | 5.28% |
«Տավուշի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Կամո Մարդանյան | 4.8% |
«Սյունիքի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Արմեն Խաչատրյան | 4.28% |
«Վայոց ձորի գյուղացիական փոխօգնության մարզային միավորում» ՀԿ | Մխիթար Վարդանյան | 4.04% |
«Ցե-Կվադրատն» էլ, պարզվում է, նույնպես կցորդ ընկերություններով է հանդես գալու: ԿԲ-ն «Հետքին» հայտնել է, որ «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գտնվում է գրանցման եւ լիցենզավորման փուլում և վերջինիս հիմնադիր բաժնետերերն են հանդիսանալու C-QUADRAT INVESTMENT AG եւ Talanx Asset Management GmbH ընկերությունները:»
Աղբյուր՝ http://hetq.am/arm/news/30996
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: