Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարին են միացել նաև մեր երեխաները: Այս շաբաթ` նոյեմբերի 30-ին, ժամը` 15:00-ին Երևանի Բաղրամյանի պուրակում կազմակերպում ենք «ՄԻ ՆԵՂԱՑՐԵՔ ՄԵՐ ԾՆՈՂՆԵՐԻՆ» թեմայով մանկական նկարների ցուցահանդես: Մեր երեխաներն արտահայտվում են իրենց նկարների միջոցով, իսկ մենք սատարում ենք մեր երեխաներին, միանում նրանց ակցիային: Մեր երեխաները նկարում են իրենց ընտանիքի անդամներին, իրենց առօրյան, ինչպես նաև նկարի միջոցով արտահայտվում են, որ օրենքի կիրառման արդյունքում իրենք կզրկվեն մի շարք բարիքներից, իսկ թե որոնք են այդ բարիքները, կտեսնենք մեր երեխաների նկարներում: Հետևաբար, բոլորս միանանք մեր երեխաների ակցիային և սատարենք նրանց:
Խնդրում ենք ներկայանալ ձեր բալիկների հետ միասին :-): Չմոռանաք ձեր հետ բերել նրանց նկարած նկարները:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: