Ինչպես հայտնում է arminfo.am կայքը՝
«Հայ ավտոմոբիլիստները բողոքում են աշխատավարձերի 6.6-13% նվազման դեմ, որը տեղի կունենա կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում: Այդ նպատակով «Ես դեմ եմ աշխատավարձերի 6-13% նվազմանը» երիտասարդական նախաձեռնության մասնակիցներն սկսել են ցանկացողներին բաժանել անվճար կպչուն պիտակներ:
Ակցիայի մասնակիցների խոսքերով, արդեն բաժանվել են մոտ 700 պիտակներ: Այն բանից հետո, երբ դրանք կփակցվեն ավտոմոքենաների ապակիների վրա, նախաձեռնողները մասնակիցներին խնդրում են ուղարկել իրենց լուսանկարները es@dem.am հասցեով, նախաձեռնության Facebook-ի էջում դրանք տեղադրելու և քաղաքացիներին ոգեշնչելու և անարդարացի «բարեփոխումների» դեմ միավորելու համար: Շարժմանը միանալ բոլոր ցանկացողներին կազմակերպիչները խնդրոմ են գրել նշվսծ էլեկտրոնային հասցեով:
Նշենք, որ կենսաթոշակային կուտակային ապահովման կամավոր համակարգը Հայաստանում ներդրվեց 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ 2014 թվականի հունվարի 1-ից համակարգը կդառնա պարտադիր: Համակարգի մասնակիցները կլինեն 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված Հայաստանի քաղաքացիները: <Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման մասին> օրինագծի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը կհավասարվի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Ամենամսյա պարտադիր վճարները կկազմեն աշխատավարձի 5%-ը, որի վրա կավելանա նաև պետության կողմից վճարվող լրացուցիչ 5%-ը (բայց 25 հազ.դրամից ոչ ավել): Հատկանշական է, որ տխրահռչակ 5%-ով կգանձվի ոչ թե «մաքուր», այլ «կեղտոտ» աշխատավարձը, այսինքն, բոլոր սոցիալական վճարումների հետ միասին: Այսպիսով, իրականում քաղաքացիները կկորցնեն իրենց իրական եկամուտների ոչ թե 5%, այլ 6,6%-ից մինչեւ 13%-ը: Իշխանությունների այս «նախաձեռնությունը», հասկանալի պատճառներով, առաջացրել է հայ հասարակության դիմադրությունը: Ինչն ուղեկցվում է բողոքի բազմամարդ ակցիաներով, ինչպես նաև կենսաթոշակային պարտադիր բարեփոխումները չեղյալ համարելու պահանջներով:»
Աղբյուր՝ http://arminfo.am/index.cfm?objectid=7428CA10-58D7-11E3-BD700EB7C0D21663
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: