Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

««Հրապարակը» գրում է. Երեկ խորհրդարանում աժիոտաժ էր՝ «մի ուրիշ ձև». ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը շնչակտուր անցնում էր խորհրդարանական միջանցքներով, հենց մի ընդդիմադիր կամ «այյընտրանքային» պատգամավոր էր գտնում, արագ բերման էր ենթարկում. «Ո՞ւր ես, է, արի, շուտ արա», ու հետն արագ տանում էր։ Վերջին «տարվածը» Գագիկ Ջհանգիրյանն էր։ Բանն այն է, որ խորհրդարանական չորս խմբակցություններ պետք է հասցնեն 24 ժամվա ընթացքում ստորագրել հայտարարության ձևաթերթիկը, որով փորձում են կենսաթոշակային կուտակային համակարգի փաթեթի քննարկումը հրատապ կարգով մտցնել առաջիկա քառօրյա։ Քիչ հետո «պուլեմյոտի» արագությամբ խորհրդարան «գցվեց» «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը։ Նա շնչակտուր, աստիճանները երեք-երեք լոնք անելով՝ բարձրացավ երկրորդ հարկ ու հենց միջանցքում Արծվիկ Մինասյաեի ձեռքից վերցրեց ձևաթուղթն ու ստորագրությունը դրոշմեց վրան։ Ո՞րերորդն էիք՝ հարցրինք շնչակտուր Թևաև Պողոսյանին։ «Տասներորդը»։ Ընդամե՛նը, արդեն ժամը տասնյոթն է։ «Ոչ մի կապ չունի, միևչև երկուշաբթի ժամը տասներկուսը ժամանակ ունենք, կհասցնենք 44 ստորագրություն հավաքել, շաբաթ-կիրակին աշխատանքային չեն համարվում»։ Վասն ինչի՞։ «Վասն այն, որ լիքը ֆունդամենտալ բացեր կան այդ օրինագծի մեջ, պետք է շտկել, ինչո՞ւ ընդունել, հետո, մի քանի ամիս անց գալ, փոփոխությունները բերել, թե քննարկենք-ընդունենք։ Պետք է էս գյխից հարցը լուծել»։ Կհաջողե՞ք այս անգամ, թե՞ էլի կտապալվի նիստը։ «Վստահ եմ. որ ցանկացած մարդ, որ ճանապարհ է գնում, տեղ է հասնում, պետք է չհոգնել պարզապես ու պայքարել մինչև վերջ»։»

Աղբյուր՝ http://168.am/2013/11/30/304845.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: