Հարգելի քաղաքացիներ,

Ս.թ. դեկտեմբերի 2-ին մեկնարկելիք ԱԺ-ի այս նստաշրջանի վերջին քառօրյայի ընթացքում քննարկվելու է կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման հարցը:

Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխման նախագծին, որը կներկայացվի ԱԺ-ում, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ այս հարցով արտահերթ նիստ հրավիրելու փորձը ձախողվեց, քանի որ ՀՀԿ-ն բոյկոտեց այն:

Այժմ որոշված է հարցը մտցնել հերթական քառօրյա` օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի 52-րդ հոդվածի 6-րդ կետից, որի համաձայն պատգամավորների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ներկայացված Ազգային ժողովի որոշման նախագիծն առանց քվեարկության ընդգրկվում է հերթական նստաշրջանի և առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերում և քննարկվում արտահերթ:

Այս կապակցությամբ խորհրդարանում ստորագրահավաք է անցկացվում:

Որոշված է կրկին հավաքվել ԱԺ-ի վարչական շենքի դիմաց՝ պատգամավորներից պահանջելու, որպեսզի նրանք ստորագրեն հայտարարության ձևաթերթիկը, որով կենսաթոշակային կուտակային համակարգի փաթեթի քննարկումը կմտցվի առաջիկա քառօրյա:

Հնարավոր է, որ օրենքի քննարկումը լինի ոչ թե երկուշաբթի, այլ հաջորդ 3 օրերի ընթացքում, ինչի մասին կտեղեկացվենք երկուշաբթի օրը: Այդ իսկ պատճառով խնդրում ենք ԲՈԼՈՐԻՆ հետևել մեր գրառումներին, որպեսզի արագորեն կարողանանք ինքնակազմակերպվել և հավաքվել ԱԺ-ի վարչական շենքի դիմաց:

Հետևյալ հղումով կարող եք գտնել համապատասխան ֆեյբուքյան event-ը` հղում:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ

Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝  հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: