Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝
«Ազգային ժողովի դարպասների մոտ հավաքվել են մի խումբ երիտասարդներ, ովքեր բողոքում են Կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկում, այլ սպասում են ԱԺ պատասխանին՝ քառօրյայում կենսաթոշակային բարեփոխումների հարցի քննարկման վերաբերյալ:
«Ուզում ենք տեսնել՝ քառօրյայում այդ հարցը ներկայացվելո՞ւ է, թե՞ ոչ: Ստորագրահավաք պիտի լիներ, հիմա պատասխանին ենք սպասում»,- ասացին երիտասարդները՝ միաժամանակ հավելելով, որ արդեն նկատում են՝ տրամադրությունների փոփոխություն կա, պատգամավորներն իրենք էլ են խոսում, որ պետք է ճրենքի կիրարկումը ժամանակավորապես՝ մեկ տարով հետաձգվի, որպեսզի վերանայեն այն:
Ամենատարբեր ոլորտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, սպասարկում և այլն, աշխատող երիտասարդները վճռական են. ԱԺ մոտ սպասելու են այնքան, որքան պահանջվի: Ի դեպ, ԱԺ այս քառօրյայում ընդգրկված է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» նախագիծը. այն հավանաբար կքննարկվի այսօր:»
Աղբյուր՝ http://www.1in.am/arm/armenia_society_234580.html
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: