Ինպես հայտնում է hetq.am կայքը՝
«ԱԺ դիմաց հավաքված ցուցարարների մոտ դուրս եկավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նախ շնորհակալություն հայտնեց ակցիայի մասնակիցներին իրենց պայքարի համար` նշելով, որ չորս խմբակցությունները, որոնք դեմ են այս օրենքին, ուժեղ են հենց ցուցարարներով, որոնք իրենց քանակով ճնշում են գործադրում ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, այսինքն` իշխանության վրա:
Արամ Մանուկյանը նշեց, որ այսօր քվեարկություն տեղի չի ունեցել, այն կլինի վաղը` ժամը 12:00-ին և խնդրեց, որ ակցիայի մասնակիցները ստվարացնեն իրենց շարքերը, ինչը հաջողության միակ գրավականն է:
Պատգամավորը հավելեց, որ իշխանությունը վախենում է մասսաներից, և միայն հոծ բազմությունը կարող է ստիպել իշխանությանը լսել իր պահանջը:
Առաջարկ եղավ ներկայացուցիչներ ուղարկել ԱԺ ակցիայի մասնակիցների պահանջները խմբակցություններին ներկայացնելու համար, սակայն ակցիայի մասնակիցների մեծ մասը դեմ հանդես եկավ` նշելով, որ պահանջները վաղուց ներկայացված են, իշխանությունը տեղյակ է դրան և բանակցելու կամ քննարկելու ոչ մի բան չունեն:
Ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի Բաղրամյան 26` իրենց պահանջը ներկայացնելու ՀՀԿ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Այս պահին ցուցարարները հավաքվել են նախագահի նստավայրի դիմացի մայթին, Բաղրամյան 26-ի դիմաց կուտակվում են ոստիկանական ուժեր, այդ թվում նաև կարմիր բերետավորներ, որոնք ժամանեցին հենց նոր: Ոստիկանները շրջափակել են ցուցարարներին, փակել են նախագահի նստավայրի մայթը: Ցուցարարները պահանջագիր են փոխանցել նախագահին:»
Աղբյուր՝ http://hetq.am/arm/news/31129/
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: