ՀՀ Ազգային ժողովի 03.12.2013թ. նիստի ժամանակ քննարկվել է ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» խմբակցությունների նախաձեռնությամբ ներկայացված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենսդրական առաջարկությունը:
Սակայն, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ քվեարկությունը տեղի է ունենալու վաղն առավոտյան։
Հետևաբար, մենք կրկին մոբիլիզացնում ենք մեր ուժերը՝ կրկնապատկելով մեր թվաքանակը, վաղն առավոտյան՝ ժամանակը 11.30-ին հավաքվում ենք կրկին Ազգային ժողովի շենքի դիմաց՝ պահանջելու՝ ԱԺ բոլոր պատգամավորներին մասնակցել քվեարկությանը և կողմ քվեարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրինագծին:
Չնայած մենք բոլորս քաջատեղյակ ենք օրենքից և շատ լավ գիտակցում ենք, որ այդ օրենքում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն ինքնին հակասահմանադրական է և մեր պահանջն է եղել վերանայել օրենքը և օրենքից հանել պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը: Սակայն մեզ աջակցող պատգամավորներն իրենք են որոշել հանդես գալ այդ առաջարկությամբ, հետագայում ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքն ամբողջությամբ բարեփոխելու մտադրությամբ: Մեզ մնում է միայն սատարել մեզ աջակցող պատգամավորներին:
Ֆեյբուքյան event-ը` հղում:
Միացիր և տարածիր:
Դ!ԵՄ ԵՄ թիմ
Հիշեցում. Ըստ «ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ Օրենքի 22.1 հոդվածի, նյութը մեջբերելիս՝ հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: