ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ձեզ ենք ներկացնում gov.am կայքում հրապարակված` վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ՀՀ կառավարության նիստում`
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մինչ օրակարգի ձևավորումը ուզում եմ անդրադառնալ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Դուք գիտեք, որ Վաշինգտոնը դրական է գնահատել Հայաստանում իրականացված այս ծրագրի արդյունքները և այն գնահատել է որպես արդյունավետ ծրագիր, քանի որ բոլոր թիրախները, որ մենք դրել էինք մեր առջև, ամբողջությամբ ի կատար են ածվել: Այս առումով մենք պետք է շնորհակալություն հայտնենք Միացյալ Նահանգների վարչակազմին, քանի որ ծրագիրն էական նշանակություն ունեցավ մեր տնտեսության համար: Այսօր ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք հնարավորություն ունենք ևս մեկ անգամ դիմելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին: Նախապայմանն այդ ծրագրից օգտվելու ցուցանիշներն էին, որոնք հրապարակվում էին և որոնց գծով մենք պետք է ունենայինք դրական արդյունքներ: Շարունակություն →
Ինչպես շատերդ տեղյակ եք, 2014թ.-ի հունվարի մեկից բոլոր նրանք, ովքեր ծնվել են 1974թ.-ին կամ դրանից հետո, նոր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի համաձայն ՊԱՐՏԱԴՐՎԱԾ են լինելու իրենց զուտ աշխատավարձի 6.6-ից մինչև 13.0% փոխացել կենսաթոշակային մասնավոր ֆոնդերին՝ 63 տարեկանից հետո ետ ստանալու պայմանով:
«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության և որոշ ԱԺ պատգամավորների ջանքերի շնոհիվ այս ուրբաթ՝ նոյեմբերի 15-ին ՝ ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվելու է նշված բաղադրիչի կիրառման հետաձգումը:
Ինչպես հայտնում է newsbook.am կայքը՝
«Հայ ազգային կոնգրես խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ կապված կուտակային կենսաթոշակների խնդրի հետ:
«Հունվարի մեկից սկսելու են գործել կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված օրենքների այն դրույթները, ըստ որոնց, 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները կկատարեն 5 տոկոսի չափով պարտադիր վճարումներ ՝ կուտակային հիմնադրամներին: Օրենքի այս դրույթը հազարավոր քաղաքացիների բողոք է առաջացրել եւ սպառնում է դառնալ իշխանությունների հետ հասարակության առճակատման մի նոր պատճառ: