Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝

«ՀՅԴ խմբակցությունը ստորագրահավաք էր սկսել խորհրդարանում՝ կուտակային կենսաթոշակային օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու եւ այլ փոփոխությունների հարցով արտահերթ նիստ հրավիրելու համար։

Խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց, որ հաջողվել է հավաքել անհրաժեշտ 44 ստորագրությունը, եւ հինգշաբթի արտահերթ նիստ կհրավիրվի։ Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Կենսաթոշակային նոր՝ կուտակային համակարգի ռիսկերի մասին բարձրաձայնում են նաեւ տարբեր կազմակերպությունների շուրջ 2.700 աշխատակիցներ։ Հոկտեմբերի 30-ին այդ կազմակերպությունները նամակով դիմել են վարչապետին՝ խնդրելով օրենքից հանել յուրաքանչյուր ամիս աշխատավարձից 5 տոկոս վճարելու պարտադիր պահանջը։

Շարունակություն →

Նոյեմբերի 9-ի հավաքից հետո սկսվել է իրազեկման թռուցիկների մասշտաբային տարածում քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում` խանութներում, դեղատներում, տուրիստական գործակալություններում, ատամնաբուժարաններում, վարսավիրանոցներում և սրճարաններում:

Բոլոր նրանք, ովքեր զբաղվել էին թռուցիկների և պաստառների տարածմամբ, միաձայն նշում են, որ մարդկանց մեծ մասը շատ աղոտ տեղեկություններ ունի կենսաթոշակների հետ կապված ինչ-որ «բարեփոխումների» մասին և այն, որ աշխատավարձերը նվազեցվելու են, չգիտի: Պատմում են, որ շատերը չեն էլ պատկերացնում, որ օրենքը վերաբերում է նաև իրենց:

Շարունակություն →

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է ԱԺ պատգամավորներին՝ խնդրելով աջակցել նախաձեռնությանը Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր բաղադրիչն անվավեր ճանաչելու հարցում:

Այս կապակցությամբ նախաձեռնությունն առաջարկում է հրավիրել ԱԺ արտահերթ նիստ՝ օրենքի վիճահարույց դրույթները շտկելու նպատակով, կամ վիճարկել օրենքը սահմանադրական դատարանում:

Նամակը կարող եք բեռնել՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ