ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնում է azatutyun.am կայքը՝
««Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարին» «Ֆեյսբուքում» ստեղծված նախաձեռնության անդամներն այսօր հավաք էին կազմակերպել Մաշտոցի պուրակում, որպեսզի վիրտուալ տարածքից դուրս արտահայտեն իրենց դժգոհությունը պետական այս նոր ծրագրի նկատմամբ։
Նոր ներդրվող համակարգի համաձայն՝ այս հունվարից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները ամեն ամիս իրենց աշխատավարձի 5 տոկոսը փոխանցելու են մասնավոր ֆոնդերին, որոնք էլ փաստորեն կառավարելու են քաղաքացիների փողերը այնքան ժամանակ մինչև նրանք դառնանք 63 տարեկան: Պետական պաշտոնյաները բացատրում են, որ այսպես երաշխավորվում է մարդկանց ապահով ծերությունը, մինչդեռ այս նախաձեռնության անդամների կարծիքով՝ սա պարզապես «պետական ռեկետ է»:
Այսօր՝ նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի անդամների երկրորդ հանդիպումը Մաշտոցի պուրակում՝ մաքուր օդի ու թեթև անձրևի ներքո: Հանդիպման ընթացքում տարբեր կարծիքներ հնչեցին սույն խնդրի կապակցությամբ մարդկանց իրազեկման, տարբեր ատյաններ դիմումներ ուղարկելու, բողոքի ցույց անելու, կամավորներ ներգրավելու, աշխատանքային մի քանի խմբեր ստեղծելու և այլ հարցերի վերաբերյալ:Արդյունքում մշակվեցին առաջիկա շաբաթվա անելիքները՝
1. թռուցիկները և իրազեկման թերթիկները բաժանել մարդկանց(տրանսպորտում, հասարակական վայրերում, հիմնարկներում): Պայքարի մեջ ներգրավել կամավորների, շահագրգիռ անձանց: