Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

«Այսօր՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի ունեցավ հանրային քննարկում: Քննարկման օրակարգում պարտադիր կենսաթոշակային կուտակային նոր համակարգի հարցն էր: Մասնակիցները պատրաստել էին թռուցիկներ և պաստառներ, որոնցում համառոտ շարադրված էր խնդրի էությունը: Բոլորին կոչ էր արվում մասնակցել և հնարավորինս շատ տպագրել ու տարածել դրանք՝ ինչպես Երևանում, այնպես էլ՝ մարզերում:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգ (2014 թվականից արդեն կսկսի գործել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը), ըստ որի` 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ, թե որքան են նրանք կուտակել աշխատանքային տարիներին: Պետությունը երաշխավորում է կուտակային վճարների վերադարձը` հաշվի առնելով տարեկան գնաճը: Ըստ նոր համակարգի՝ եթե աշխատավարձը չի գերազանցում 500.000 դրամը, ապա աշխատողը յուրաքանչյուր ամիս կուտակում է աշխատավարձի 5 տոկոսի չափով, նույնքան գումար էլ ապագա թոշակառուի հաշվին ուղարկում է պետությունը: Եթե աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը, ապա աշխատողն ու պետությունը միասին թոշակային հաշվին փոխանցում են 10-ական տոկոս:

Շարունակություն →

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 9-ին՝ ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում տեղի է ունենալու հանրային քննարկում: Քննարկման օրակարգում պարտադիր կենսաթոշակային վճարների հարցն է լինելու: Մշակվելու են պայքարի հետագա քայլերը:

Պատրաստվել են թռուցիկներ և պաստառներ, որոնցում համառոտ շարադրված է խնդիրը: Բոլորին կոչ ենք անում մասնակցել և հնարավորինս շատ տպել ու տարածել դրանք ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» խմբի անդամների կողմից արդեն իսկ տպվել է թռուցիկների և պաստառների որոշակի քանակություն՝ հավաքից հետո տարածելու նպատակով:

Թռուցիկները կարող եք բեռնել՝ սեղմելով ԱՅՍՏԵՂ:

Երեկ մասնակցեցի Երկիր Մեդիայի «Բարձրաձայն» հաղորդման նկարահանմանը: Ասեմ, որ շատ լավ էին կազմակերպել: Շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին: Հաղորդմանը չէր ներկայացել , այսպես ասած, մեղադրվող կողմը, բայց միևնույն է քննարկումը անցավ բավականին արդյունավետ: Նոր կարծիքներ ի հայտ եկան, նոր թերություներ բացահայտվեցին օրենքի վերաբերյալ, որոնք մինչ այժմ չէին հնչել: Բայց դրանց վրա հիմա չեմ կենտրոնանալու: Դրանք հեռարձակման ժամանակ կտեսնեք՝ շաբաթ օրը ժամը 21:20-ին:

Շարունակություն →

Ինչպես հայտնում է newsbook.am կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել՝ բոլոր մտահոգ քաղաքական և քաղաքացիական ուժերին կոչ անելով համախմբել ջանքերն ու պայքարել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքը չեղյալ հայտարարելուն հասնելու համար:

««Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է Ազգային Ժողովի կողմից 2010 թվականի դեկտեմբերին: Օրենքով սահմանված պարտադիր կուտակային վճարներ կատարելու պարտավորությանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից: «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» քաղաքացիանան նախաձեռնությունը ձևավորվել է 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին և իր սկզբունքային անհամաձայնությունն է հայտնել Օրենքով սահմանված վճարների պարտադիրության գաղափարի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ:

Շարունակություն →