«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը խիստ կարևորում է ուսանողության ներգրավվածությունը հասարակությանը սպառնացող վիճահարույց հարցերի քննարկման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության պայքարի մեջ:

Շատ կարևոր է, որ ուսանողությունը, հանդիսանալով քաղաքացիական հասարակությունը կազմող գիտակից ու պատասխանատու քաղաքացիների մի շերտ և լինելով վաղվա աշխատաշուկա մուտք գործող մասնագետներ, արտահայտի իր հստակ դիրքորոշումը հակասոցիալական ու հակասահմանադրական օրենքի շուրջ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվի քաղաքացիական ու մարդու իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի մեջ:

Այդ իսկ պատճառով սույն թվականի փետրվարի 20-ին՝ ժամը 12:30, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, չցանկանալով խանգարել դասապրոցեսը և օգտագործելով երկար դասամիջոցը, բաց հանդիպում է կազմակերպում Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի ուսանողների և դասախոսական կազմի հետ ՀՊՃՀ-ի բակում, ճաշարանի (13-րդ մասնաշենք) առջև:  Շարունակություն →

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը, անդրադառնալով ս. թ. փետրվարի 15-ին ԵԿՄ համագումարի ժամանակ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ ՀՀ նախագահի ելույթին և արտահայտած դիրքորոշմանը, այն որակում է որպես բացահայտ ճնշում ՀՀ սահմանադրական դատարանի վրա:

Այն փաստը, որ նախագահի համար Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող օրենքը, որի որոշ հոդվածներ նույնիսկ կասեցված են, ընդամենը պարունակում է անհաջող ձևակերպումներ եվ  դրանց փոփոխումը իմաստի փոփոխման չի բերելու, մենք գնահատում ենք որպես անարգանք Սահմանադրական դատարանի ինստիտուտի հանդեպ և ակնհայտ ճնշում Բարձրագույն դատարանի վրա:

Ժողովրդավար երկրներում երբեք չեն իրականացվում փոփոխություններ, այն էլ բարեփոխում անվան ներքո, որոնց դեմ է արտահայտվում բնակչության 80% -ը: Նախագահի խոսքից ակնհայտ է, որ մենք, փաստորեն, ժողովրդավար երկրում չենք ապրում:  Շարունակություն →

Քիչ առաջ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը տեղեկացավ, որ Երևանի Մետրոպոլիտենի 3 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից:

Սա ակնհայտ ճնշում է աշխատակիցների վրա, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ի պաշտպանություն իրենց ոտնահարված սոցիալական իրավունքների:

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը կանգնելու է այս աշխատակիցների կողքին, քանի որ այս քայլերը նպատակաուղղված են աշխատանքից հեռացնելու ուղով ոչ միայն լռեցնել մարդկանց, ովքեր բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին ու փորձում գործնական քայլերով պաշտպանել դրանք, այլև վախեցնել մյուս աշխատակիցներին, որպեսզի աշխատանքի կորստի սպառնալիքից ելնելով որևէ կերպ չընդվզեն իրենց իրավունքների ոտնահարման դեմ:

Կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին, հատկապես փաստաբաններին ցուցաբերել իրենց աջակցությունը՝ այս քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար դատական հայցերի հարցում:  Շարունակություն →

ՀՀ Պետական եկամուտների նախագահ

Գ. Խաչատրյանին

 

Հարգելի պարոն Խաչատրյան,

Ստանալով մեր նախորդ գրությանը պատասխանը, ցավոք պետք է հայտնենք, որ այն չի բավարարել մեր պահանջները: Մենք խոսում ենք Օրենքի դաշտից, դուք փորձում եք խուսանավել Ձեր պարզաբանումներով, որոնք բացարձակ չեն տեղավորվում ՀՀ սահմանադրության և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հրապարակված երկու աշխատակարգային որոշումների տրամաբանության մեջ:

Մենք կրկին բարձրացնում ենք ներքոհիշյալ հարցը և խնդրում ենք քայլեր ձեռնարկել ՀՀ Բարձրագույն դատարանի աշխատակարգային որոշումներն ի կատար ածելու ուղղությամբ:  Շարունակություն →

Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, ովքեր ցանկանում ու ձգտում են ապրել իրավական  և ժողովրդավարական պետությունում, դատապարտում ենք 2014թ. փետրվարի 12-ին ՀԱԿ անդամների դեմ իրականացված սադրիչ և բռնության գործողությունները, ինչպես նաև լրագրող Անի Գևորգյանի հանդեպ կիրառված բռնությունը ՀՀ Ոստիկանության բաժանմունքում, այն էլ իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի կողմից:

Որևէ քաղաքակիրթ հասարակությունում և ժողովրդավարական պետությունում չեն կարող և չպետք է հանդուրժելի լինեն այսօրինակ բռնությունները, որոնք թույլ են տրվում թե ոստիկանների, թե որոշ անհատների կողմից, հատկապես լրագրողի հանդեպ, ում մասնագիտական գործունեության խոչընդոտելն արգելվում է և դատապարտելի է: Այս կամ այն կերպ ուղղորդված որոշ անհատների բացահայտ անօրինական, կամայական ու սադրիչ գործողությունները ստորացնում են մարդու և քաղաքացու արժանապատվությունը. նրանք իրենց իրավունք են վերապահում սահմանափակել այլոց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես՝ օրենքով թույլատրելի ձևերով հանրային իրազեկում իրականացնելը: Շարունակություն →