Մամուլում հաճախ են հայտնվում հոդվածներ, որտեղ տարբեր քաղաքացիներ արտահայտում են իրենց մոտեցումներն ու կարծիքները թե՛ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի և թե՛ դրա դեմ պայքարի ձևերի և ուղիների վերաբերյալ:
Մենք կարծում ենք, որ դա բնական է, քանզի այս օրենքին դեմ է ողջ հանրությունը` բացառությամբ այն հեղինակած որոշ պաշտոնյաների և վերջիններիս ուղղակի ենթակայության ներքո գործող անձանց:
Յուրաքանչյուր քաղաքացի, «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությանը սատարող յուրաքանչյուր ոք բացարձակապես ազատ է կիսելու իր մտքերը, իր պատկերացումները «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի և նրա պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի վերաբերյալ:
Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ չի կարելի յուրաքանչյուր հոդված կամ այնտեղ հնչած յուրաքանչյուր միտք, արտահայտած որևէ քաղաքացու կողմից, վերագրել «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության պաշտոնական դիրքորոշմանը: Շարունակություն →