Հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԵՆ կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն: Որոշման ամբողջական տեքստը՝ http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf: Շարունակություն →
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Քանի որ շարունակաբար մեկնաբանվում, քննարկվում ու շահարկվում է սոցիալ-քաղաքական դաշտում մեր դիրքորոշման, քաղաքականացվել-չքաղաքականացվելու հարցերը, հարկ ենք համարում տալ սույն պարզաբանումը.
«Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը իր առջև խնդիր է դրել պայքարել գործող «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների, մասնավորապես՝ պարտադիր բաղադրիչի, դեմ, քանի որ այն բնորոշող բազմաթիվ նորմեր հակասոցիալական են, հակասահմանադրական են, սահմանափակում և խախտում են քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու ազատությունները:
Քանի որ օրենքը շոշափում է սոցիալական քաղաքականության կարևորագույն հարց, մեր առջև դրված է նպատակ՝ լուծելու սոցիալ-քաղաքական կաևորագույն խնդիր՝ ի շահ ՀՀ քաղաքացու: Այս իմաստով մենք, ուզենք, թե չուզենք, գտնվում ենք որոշակի քաղաքական հարթության մեջ: Բայց մենք չենք կարող քաղաքական հավակնություններ և նկրտումներ ունենալ այն պարզ պատճառով, որ մենք որևէ կերպ չենք ձգտում քաղաքական իշխանության: Շարունակություն →
Սույն թվականի հունվարի 16-ին՝ առավոտյան 8.30-ին մեկնարկեց և շուրջ մեկուկես ժամ տևեց «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած իրազեկման ավտոերթը Հանրապետության հրապարակում:
Այդ կապակցությամբ ցանկանում ենք գնահատել ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կատարած աշխատանքը՝ շնորհակալություն հայտնելով ՃՈ աշխատակիցների ցուցաբերած պրոֆեսիոնալ և ադեկվատ պահվածքի համար: Ցանկանում ենք նշել նաև, որ ճանապարհային ոստիկանության պետը երթի մասին նշեց, որ ոչ մի խախտում չի նկատել և օրենքի սահմաններում որակեց ավտոերթը։
Այդուհանդերձ, ցավով արձանագրում ենք, որ հունվարի 18-ին կայանալիք «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության կազմակերպած հավաք-երթի նախօրեին ճնշման և վախի մթնոլորտի տարածման նպատակով ավտոերթի մասնակից մի շարք քաղաքացիների տներ այցելել կամ զանգահարել են անձինք, ովքեր ներակայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ: Նրանք, պատճառաբանել են, թե ավտոերթի տվյալ մասնակցին պատկանող ավտոմեքենայի նույն մակնիշն ունեցող ավտոմեքենայով իբր թե վրաերթ կամ ճանապարհատրանսպորտային պատահար է եղել, ինչի պատճառով էլ զննում են տվյալ մակնիշի ավտոմեքենաները: Շարունակություն →
Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երևանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն և լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական Դատարանին:
Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցին և գործի դատաքննության ապահովման միջոցի կիրառմանը:
Նկատի առնելով այն, որ դիմումում ներկայացվել էր նաև միջնորդություն՝ մինչև դատաքննության ավարտը կասեցնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթների գործադրումը, որը քննարկվելու է Սահմանադրական դատարանում մինչև 2014 թվականի հունվարի 25-ը, խնդրում ենք սույն գրությունը և հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս: Շարունակություն →