Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ հստակ հայտարարվում է ընկերության դիրքորոշումը կենսաթոշակային նոր օրենքի վերաբերյալ:

Նշենք, որ դեռևս հոկտեմբեր ամսին, ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հայտնել է իր մտահոգությունը օրենքի կապակցությամբ և նամակով դիմել է ՀՀ վարչապետին, առաջարկելով վերանայել օրենքը և օրենքից հանել պարտադիր բաղադրիչը: Հաղորդագրությունում, փաստորեն, ասվում է, որ ընկերությունը փոխհատուցում է իր աշխատակիցների ֆինանսական նոր բեռը, ելնելով միայն ընկերության վարած ներքին քաղաքականությունից, դրանով իսկ սատարելով իր աշխատակիցներին և այս քայլը չի դիտում որպես խնդրի լուծում: Ընդգծենք նաև, որ հաղորդագրություն նշված է. «ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի սահմանափակել աշխատակիցների կողմից սեփական կարծիքն ազատ արտահայտելու` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը»: Ինչով փաստորեն ընկերությունը հայտարարում է, որ պայքարի մեր ուղին համարում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը: Նաև ընկերությունը ցույց տվեց, որ համակարծիք է օրենքի դեմ ընդվզող քաղաքացիներին, և աշխատավարձերի բարձրացումը որևէ կերպ չի խոչընդոտում իր աշխատակիցներին շարունակելու հետագա պայքարը: Շարունակություն →

«Ընդդեմ Պարտադիր Կուտակային Կենսաթոշակային Համակարգի» քաղաքացիական նախաձեռնությունը հունվարի 18-ին, ժամը 14:00-ին բոլորին հրավիրում է Ազատության Հրապարակ` մասնակցելու հավաք-երթի:

Ինչպես հայտնի է, ԱԺ 4 խմբակցություններ դիմել են Սամանադրական դատարան՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճիռ կայացնելը օրենքը կասեցնելու միջնորդությամբ: ՍԴ – ը մինչև հունվարի 25-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ:

Հավաք-երթի նպատակներն են.
1. Եվս մեկ անգամ իրազեկել հանրությանը օրենքի հակասահամադրականության, հակասոցիալական կետերի մասին,
2. Ցույց տալ ՀՀ ղեկավար մարմիններին մեր համախմբվածությունը, կազմակերպվածությունը, պայքարելու պատրաստակամությունն ու վճռականությունը,
3. ՍԴ-ից պահանջել կասեցնել, այնուհետև հակասահմանադրական ճանաչել օրենքը: Շարունակություն →

Մենք ցանկանում ենք տարեմուտին ամփոփել մեր երկրի վերջին զարգացումները, անդրադառնալ կառավարական մարմինների հայտարարություններին, տալ մեր գնահատականներն ու պատասխաններն  այդ հայտարարություններին, ինչպես նաև մի քանի խոսքով նշել մեր հետագա քայլերի մասին:

Մենք երբեք դեմ չենք եղել կուտակային կենսաթոշակային համակարգ ներմուծելուն, որովհետև մենք էլ ենք գիտակցում կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը և այն առավելությունները, որ կարող է բերել ճիշտ հաշվարկված և հետևողականորեն իրականացված այս համակարգը: Բայց ակնհայտ է, որ սա այդ դեպքը չէ:

 

Մենք դեմ ենք կոնկրետ այս օրենքին և դրա կոնկրետ կետերին

Շատ անգամներ ենք բարձրաձայնել այս օրենքում առկա բազում թերություններն ու վտանգավոր կետերը: Մենք շատ անգամներ փորձել ենք երկխոսության հրավիրել կառավարական բոլոր հնարավոր օղակներին, որպեսզի հայտնենք մեր մտահոգություններն օրենքի որոշ կետերի  մասին, ինչպես նաև ստանանք մեզ հուզող կոնկրետ հարցերի հստակ պատասխաններ: Սակայն մեր բոլոր քայլերն անտեսվել և նույնիսկ արհամարհվել են օրենքը սատարող կառավարական ուժերի կողմից: Շարունակություն →