ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝
«Այսօր Կապանում տեղի է ունեցել բողոքի ակցիա` ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի: Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ-ի նախագահ Արմեն Փարսադանյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ակցիային մասնակցել են մոտ 200-250 երիտասարդներ:
Նրանք երթը սկսել են Կապանի ավտոկայանից, ապա շարժվել դեպի մարզպետարանի բակ` քաղաքի կենտրոնական հրապարակ:
«Վանկարկումներով երթ կազմակերպեցինք Կապանի մարդաշատ փողոցներով և ընդհանուր առմամբ երթը կարող ենք համարել հաջողված և կազմակերպված, քանի որ որևէ արտառոց դեպք չի եղել երթի ժամանակ: Երիտասարդությունը ոգևորված էր, և շատ հավանական է, որ տոնակատարություններից հետո բողոքի ակցիաները շարունակվեն: Շարունակություն →
Ինչպես հայտնում է tert.am կայքը՝
«Սյունիքի մարզում ստեղծվել է «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» կապանյան խումբ, որին անդամակցում են և՛ ակտիվ քաղաքացիներ, և՛ տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ. նախատեսվում է դեկտեմբերի 21-ին, ժամը 12-ին մեկնարկել բողոքի երթ: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Կապանի «Կայուն զարգացում» ՀԿ նախագահ Արմեն Փարսադանյանը՝ նշելով, որ արդեն երթուղին պարզ է, վերջնակետը կլինի մարզպետարանը:
«Կապանում իրազեկվածության մակարդակը ցածր է, բայց մարդիկ, ովքեր տիրապետում են ինֆորմացիային, միանշանակ, դժգոհ են: Անվստահության մթնոլորտ է, չեն վստահում իշխանություններին և չեն ընդունում, որ ներկա սոցիալական պայմաններում այդ օրենքը կիրառվի»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ երթին միացողներ շատ կլինեն, իրենք արդեն հայտարարություններ են տարածել բազմամարդ վայրերում: