Ինչպես հայտնում է yerkir.am կայքը՝

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգն արդարացնելիս ԱՊՊԱ-ն որպես օրինակ ներկայացնելը խոսում է պրոֆեսիոնալիզմի պակասի և հանրությանը թյուրիմացության մեջ գցելու մասին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ 2014թ. բյուջեի քվեարկության ժամանակ ՀՀ վարչապետն իր եզրափակիչ ելույթում կենսաթոշակային ռեֆորմը համեմատեց ԱՊՊԱ-ի ռեֆորմի հետ` ասելով, որ այն ժամանակ էլ մարդիկ դեմ էին, բայց տարիներ անց դեմ արտահայտվողները տեսան, որ այդ բարեփոխումն իրեն արդարացրեց:

Արծվիկ Մինասյանի խոսքով` ԱՊՊԱ-ն և կենսաթոշակային համակարգը միանգամայն անհամադրելի են: ԱՊՊԱ-ն խոսում է երրորդ ռիսկի ապահովագրության մասին, իսկ կենսաթոշակային ռեֆորմը առնչվում է տվյալ մարդու ծերության ու նվազող եկամուտների հետ:  Շարունակություն →

Ինչպես հայտնում է news.am կայքը՝

«Սեդրակ Պողոսյանը ծրագրավորող է. 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող կուտակային կենսաթոշակների մասին նոր օրենքով նրա 1մլն 250 հազար դրամ աշխատավարձից գանձվելու է ընդհանուր թվով 425 հազար դրամ հարկ, և նա ստանալու է 825 հազար դրամ աշխատավարձ, նախկին 925 հազար դրամի փոխարեն: «Տարեկան դա ահռելի գումար է` 1 մլն 200 հազար դրամ: Տեսեք` էս պետությունը մենակ ինձանից ամսական 425 հազար դրամ է ստանում»,- NEWS.am-ին պատմեց Սեդրակը, որը նոր օրենքի դեմ ակտիվ պայքարող քաղաքացիներից է։

Ծրագրավորողն ունի 3 դպրոցական երեխա, կինը չի աշխատում. 6 հոգուց բաղկացած ընտանիքն ապրում է Սեդրակի աշխատավարձով. «Բնակարանն էլ վարկով եմ վերցրել, ամսական մենակ 500 հազար դրամ վարկ եմ փակում»:  Շարունակություն →