Ինչպես հայտնում է civilnet.am  կայքը՝

««Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը դեկտեմբերի 17-ին իր հայտարարությունը հանձնեց Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանին:

«Այս հայտարարությանն ընթացք կտրվի` օրենքի սահմանված կարգով»,- ասաց ՍԴ ներկայացուցիչը` հավելելով, որ Ազգային ժողովի չորս խմբակցությունների` Հայ հեղափոխական դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» և Հայ ազգային կոնգրեսի դիմումը Սահմանադրական դատարանը ստացել է դեկտեմբերի 16-ին` ժամը 16:00-ին, և ներկայում ուսումնասիրվում է այն քննության առնելու հարցը:

Երթը պաշտոնապես հայտարարվեց ավարտված:
Շարունակություն →

Հայաստանի կենսաթոշակային նոր համակարգի առանցքային կետերից մեկը պարտադիր կուտակային բաղադրիչն է, որի գործարկումը նախատեսված է 2014 թվականի հունվարի 1-ից:

Պարտադիր բաղադրիչը ներառող բազմաստիճան կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելն իր մանրամասնություններով միջազգային պրակտիկայում աննախադեպ է՝ դրանից բխող յուրահատուկ ռիսկերով:

Պաշտպանելով ՀՀ ԱԺ 36 պատգամավորների նախաձեռնությամբ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը, գտնում ենք, որ պարտադիր բաղադրիչի գործադրումը նախատեսող ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքը  հակասում է ՀՀ Սահմանադրությանը, չի լուծում կենսաթոշակային համակարգի հիմնախնդիրները և առաջացնում է  սոցիալ-տնտեսական նոր մարտահրավերներ:

Խախտվում է սեփականության իրավունքը, կիրառվում է տարիքային և այլ բնույթի խտրականություն, խաթարվում է սերունդների համերաշխության սկզբունքը, նվազեցվում է ձեռք բերված սոցիալական պաշտպանության մակարդակը: Նշված բոլոր գործողություններն արգելված են Սահմանադրությամբ: Շարունակություն →