Ինչպես հայտնում է tert.am կայքը`

««Հեռավոր Լապլանդիայից եկած» մի խումբ Ձմեռ պապիկներ «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» քաղաքացիական նախաձեռնության պայքարի շրջանակներում Ազատության հրապարակից սկսել են իրենց քայլարշավը Երևանի փողոցներով:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի դեմ պայքարող Ձմեռ պապիկները իրենց մեջքներին փակցրել են « Դեմ եմ» թռուցիկները և կոնֆետներ են բաժանում քաղաքացիներին:

Թռուցիկներում ասվում է, որ հաջորդ տարվա հունվարի մեկից «Պարտադիր կուտակային կենսաթոշակային» համակարգի ներդրմամբ՝ ՀՀ քաղաքացիների աշխատավարձերից գանձվելու է 6,6%-13% պարտադիր վճար:
Շարունակություն →

Ինչպես հայտնում է a1plus.am կայքը`

«Դեկտեմբերի 17-ին ժամը 12:30-ին «Ընդդեմ կուտակային կենսաթոշակների 5 տոկոս պարտադիր վճարի» քաղաքացիական նախաձեռնության անդամները պատրաստվում են Ազատության հրապարակից շարժվել Սահմանադրական դատարան պահանջելով կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումը:

Նախաձեռնության անդամները նշում են, որ հունվարի մեկից իրենց աշխատավարձերից 5-10 տոկոսի չափով պարտադիր կուտակումը ապօրինի բռնագանձում է լինելու:
Շարունակություն →

Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր 5% վճարին քաղաքացիական նախաձեռնությունը շարունակում է ակտիվորեն և նորանոր ակցիաներով իրազեկել հանրությանը, որ 2014թ. հունվարի 1-ից շատերիս աշխատավարձը զգալիորեն նվազելու է:

Դեկտեմբերի 14-ին՝ շաբաթ օրը, ժամը 14:30-ին, մի խումբ Ձմեռ պապեր Ազատության հրապարակից կսկսեն իրենց քայլարշավը Երևանի փողոցներով: Նրանք ևս կիրազեկեն քաղաքացիներին, որ 2014 թվական ենք թևակոխում մեր սահմանադրական իրավունքների ոտնահարմամբ և ավելի ցածր աշխատավարձերով:

Մեր Ձմեռ պապերը կոչ կանեն մեր քաղաքացիներին միավորվել և համախմբված կերպով պայքարել մեր բոլորիս իրավունքների ու արդարության համար՝ միանալով երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, կայանալիք հավաք–երթին Ազատության հրապարակից դեպի Սահմանադրական դատարան: Շարունակություն →

Ինչպես հայտնում է yerkirmedia.am կայքը՝

«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան չի պատրաստվում վերանայել հունվարի 1-ից կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգը ներդնելու որոշումը, հակառակ հասարարական, մասնագիտական, քաղաքական լայն շրջանակների բողոքներին։ Այդ մասին նա հայտարարել է նախարարություններ կատարվող արդեն ավանդական դարձած այցի ժամանակ։ Այս հանդիպումներում պարբերաբար հնչեցվում են հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ նախագահի գնահատականները։
Այս անգամ այցը Էկոնոմիկայի նախարարությունն էր, գլխավոր թեման էլ կենսաթոշակային փոփոխությունը։
Շարունակություն →

Ինչպես հայտնում է haynews.am կայքը՝
«Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Էկոնոմիկայի նախարարություն:
Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նախարարության աշխատակազմում՝ զրուցել տեսչական բարեփոխումների խմբի, լիցենզավորման ու թույլտվությունների գործակալության և այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին, հետաքրքրվել աշխատանքային պայմաններով ու առկա խնդիրներով: Այնուհետև նախարարության խորհրդակցությունների դահլիճում Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ղեկավ ար անձնակազմի հետ:
Շարունակություն →