«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը, կարևորելով լրատվամիջոցների աշխատանքն ու գնահատելով նրանց կատարած աշխատանքը, այնուամենայնիվ, խնդրում և կոչ է անում լուսաբանումներում հնարավորինս լինել հստակ, անաչառ և իրողությունը չխեղաթյուրող:
Մասնավորապես, ցանկանում ենք զգուշացնել Արմնյուզ հեռուստաընկերությանը, որ արդեն 2-րդ անգամն է, ինչ նկատվում է Նախաձեռնության կողմից իրականացվող այս կամ այն ակցիայի ոչ կոռեկտ և խեղաթյուրված մեկնաբանություն:
Առաջին դեպքը մեքենաներով երթը որպես ՏՏ ոլորտի մասնագետների բողոք ներկայացնելն էր, ինչը խեղաթյուրում է իրողությունը, քանի որ դա ՏՏ մասնագետների ակցիան չէր, դա «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության ակցիան էր, որտեղ ներգրավված են տարբեր ոլորտի մարդիկ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի:
Ու քանի որ սա առաջին դեպքը չէ, այլևս հակված ենք մտածելու, որ սույն լրատվամիջոցի կողմից իրականցվում է իրականության մտադրված խեղաթյուրում և հեռուստալսարանին մոլորության մեջ գցող մեկնաբանություն: Շարունակություն →