ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Ազգային Ժողովի խմբակցությունների, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, շարժումների և խմբերի հարգելի ներկայացուցիչներ, բոլոր ընկերությունների աշխատակիցներ ու գործատուներ.
2013 թվականի դեկտեմբերի 4-ին կրկին առիթ ունեցանք համոզվելու, որ Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն կազմող կուսակցությունները՝ ի դեմս ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, հերթական անգամ արտահայտեցին իրենց բացահայտ անտարբերությունն ու արհամարհանքն ավելի քան 250.000 քաղաքացիների հանդեպ, ովքեր սկզբունքային և հիմնավորված անհամաձայնություն էին հայտնել հակասոցիալական և հակասահմանադրական օրենքի վերաբերյալ:
Թեպետ Օրենքը վիճարկվելու է ՀՀ Սահմանադրական դատարանում, այնուամենայնիվ, «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնությունը խնդրում, հորդորում և կոչով դիմում է բոլոր մտահոգ քաղաքացիներին, քաղաքացիական բոլոր նախաձեռնություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին, քաղաքական բոլոր ուժերին՝ անկախ կուսակցական պատկանելությունից, միավորվել և պայքարել մեր բոլորի սոցիալական և սեփականության իրավունքների պաշտպանության համար՝ միասնաբար ու համատեղ ուժերով, կիրառելով օրենքով չարգելված բոլոր հնարավորությունները՝ արտահայտելու մեր անհամաձայնությունը հակասահմանադրական օրենքի վերաբերյալ: Շարունակություն →