Ինչպես հայտնում է hetq.am կայքը՝

«ՀՀ կենտրոնական բանկն արդեն գրանցել է կենսաթոշակների ֆոնդերի կառավարիչ 3 ընկերությունների: Դրանք են` «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն, «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն և «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն:

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 19-ի որոշմամբ` գրանցվել էր «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերությունը և ստացել է ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա: Արդեն հայտնել ենք, որ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր բաժնետերերն են ֆրանսիական “Amundi” ընկերությունը` 51% և «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ն` 49%: 
Շարունակություն →

Ըստ Արարատնյուզի՝ «Վարչապետը նշեց, որ երեկ հանդիպում է ունեցել նաեւ ՏՏ ոլորտի մասնագետների հետ, ովքեր նույնպես ակտիվ քննադատում եւ դեմ են այս կուտակային կենսաթոշակային համակարգին:

«Երկուսուկես ժամ բանավեճ էր,  որի ընթացքում մենք ավելի լավ հասկացանք թե ինչ հարցեր են մտահոգում մեր քաղաքացիներին եւ տվեցինք նրանց հետաքրքրող հարցերի պատասխանները: Մի բան ինձ չափազանց ուրախացնում է: Մենք տեսնում ենք, թե օրեցոր ինչպես  ուժեղանում քաղաքացիակայն հասարակությունը եւ այս ռեֆորմը ընդամենը  4 տարվա ընթացքում կրկնապատկելու է քաղաքացիական հասարակության ուժը»,-ասաց վարչապետը»:

Նախ նշենք, որ հանդիպումը ՏՏ ոլորտի անդամների հետ չի եղել, այլ տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն: Նաև ի պատասխան վարչապետի հայտարարությանը՝ նշենք, որ հարցերին չեն տրվել սպառիչ և առկա մտահոգությունները փարատող պատասխաններ, քանի որ տրված բոլոր պատասխանները հիմնվում էին հետևյալ հիմնական մտքերի վրա. Շարունակություն →

Ուրախ ենք հայտնել, որ մի քանի րոպե առաջ մեզ էին զանգահարել հեռավոր Լապլանդիայում բնակվող Ձմեռ պապերը:

– Ողջույն իմ խիզախ թոռնիկներ: Այստեղ Լապլանդիայում մեզ շատ է զայրացրել այդ անպիտան օրենքը և բոլոր չարաճճիները, ովքեր խրախուսում են այն: Եղեք համոզված, որ նրանցից ո՛չ մեկին այս տարի նվեր չի հասնելու,- վրդովված ասաց Ձմեռ պապերից մեկը:

– Մենք ուշիուշով հետևում ենք ձեր՝ վերջին ամիսների ծավալած պայքարին և պատրաստվում ենք գալ ձեզ օգնության,- ավելացրեց մեկ ուրիշը:

Ձմեռ պապերը խոստացան, որ շաբաթ օրը ժամը 13:30-ին կժամանեն Երևան և մեր քաղաքի մարդաշատ վայրերում, քաղցրավենիք բաժանելով, կիրազեկեն մարդկանց Կուտակային կենսաթոշակների օրենքի պարտադիր բաղադրիչի մասին:

Եթե ցանկանում եք լինել «Լապլանդիայից ժամանած Ձմեռ պապ», խնդրում ենք ուղարկել Ձեր հեռախոսահամարը es@dem.am էլ. հասցեին: Շարունակություն →

Երեկ՝ դեկտեմբերի 11-ին, Կառավարության շենքում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ վարչապետի և «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության 10 անդամների միջև, ովքեր տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են՝ քաղաքագետ, հաշվապահ, ֆինանսիստ, ծրագրավորող և այլն:

Հանդիպման նպատակն էր այս անգամ արդեն առերես բարձրաձայնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչի և մի շարք այլ դրույթների վերաբերյալ հանրության մտավախությունները, Օրենքի շատ դրույթների հակասահմանադրականությունը և ՀՀ վարչապետին ուղղել այն հարցերը, որոնց պատասխանները ոչ Օրենքն է տալիս, ոչ լիազոր մարմինը:

Ցավոք, հանդիպման արդյունքում քաղաքացիական նախաձեռնության անդամները կրկին չստացան իրենց հարցերի վերաբերյալ հստակ ու սպառիչ պատասխաններ, քանի որ հիմնական փաստարկները պտտվում էին այն խնդրի շուրջ, որ կենսաթոշակային խնդիրներն այսօր համընդհանուր բնույթ ունեն, աշխարհի բազմաթիվ պետություններ են բախվել այդ լուրջ խնդրին, և ՀՀ-ում ներդրվող մոդելն իր պարտադիր բաղադրիչով, իբր թե, լավագույնն է, այլապես պետությունն ունակ չի լինելու ապահովել իր քաղաքացուն բարեկեցիկ ծերություն և արժանապատիվ կենսաթոշակ: Շարունակություն →

Մեքենաներով իրազեկման երթ-ակցիայի բոլոր մասնակիցներին հիշեցնում ենք, որ, տուգանքի ակտեր ստանալու դեպքում, պարտադիր կերպով տեղեկացնել մեզ` գրելով es@dem.am էլ. հասցեին: Բոլորս միասին պետք է պարզենք և հարկ եղած դեպքում միասին պետք է վճարենք ակտերը: Սա կլինի մեր հաջորդ քայլը:

Ինչպես շատերդ տեղյակ եք, կենսաթոշակային պարտադիր վճարների դեմ մեքենաներով իրազեկման երթ-ակցիայից հետո, որը տեղի էր ունեցել անցյալ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 5-ին, ոստիկանները տուգանքի ակտեր են կազմում ազդանշանների և երթևեկության կանոնները խախտելու համար։

Արդեն տեղեկացվել ենք մի դեպքի մասին, երբ ճանապարհային ոստիկանությունից գնացել են ակցիայի մասնակիցներից մեկի տուն և ակտ են ներկայացրել, որ նա դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում խախտում է արել:

 

Դ!ԵՄ ԵՄ թիմ