Ինչպես հայտնում է ilur.am կայքը՝
««Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը պահանջում է կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգը հանրապետությունում ներդնելու կապակցությամբ անցկացնել հանրաքվե: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:
Նա գտնում է նաև, որ երկրի քաղաքացիների 99%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխումներին, քանի որ մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ սկզբնական փուլում կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվում է կամավոր, իսկ դրանցի հետո նոր` պարտադիր սկզբունքով, իսկ այն երկրներում, որոնցում համակարգն սկզբից ներդրվել է պարտադիր հիմքերով, առաջացել են պրոբլեմներ: «Մարդկանց փաստացի աշխատավարձը կրճատվելու է 6,6-13%-ով, մարդիկ իբր թե 20-30 տարի հետո թոշակ կստանան, որն անհայտ է, թե ոնց են ստանալու, որովհետև մենք ունենք բազում օրինակներ, երբ մարդկանց փողերն ուղղակի կորել են»,- ասել է Հայկ Ավետիսյանը` որպես օրինակ նշելով ԽՍՀՄ փլուզումից հետո մարդկանց «գումարների փոշիացումը»:
Շարունակություն →