Ինչպես հայտնում է 1in.am կայքը՝

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու անհրաժեշտություն այս պահի դրությամբ չկար:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սամվել Ավագյանը՝ հավելելով, որ ավելի ճիշտ կլիներ զարգացնել և կատարելագործել ներկայիս համակարգը:

«Միաժամանակ, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատարելու անհրաժեշտության համար հատուկ հետազոտություններ են կատարվել: Դրանք հրապարակվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ համաձայն իրականացված հետազոտությունների՝ Հայաստանը ծերացող երկիր է և կենսաթոշակառուների թիվն անընդհատ աճում է:

Շարունակություն →

Ինչպես հայտնում է 168.am կայքը՝

«ԱԺ չորս խմբակցությունների կողմից նախաձեռնված արտահերթ նստաշրջանը երեկ չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով: Երեք ժամվա ընթացքում գրանցվել էր 50 պատգամավոր` անհրաժեշտ 66-ի փոխարեն: ՀՀԿ խմբակցությունից գրանցվել էր միայն ԱԺ ղեկավարությունը` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նրա տեղակալներ Հերմինե Նաղդալյանն ու Էդուարդ Շարմազանովը, թեև նախօրեին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ իրենք չեն խուսափի ընդդիմության կազմակերպած նստաշրջանին մասնակցելուց: ՀՀԿ և ՕԵԿ խմբակցությունների որոշ ներկայացուցիչներ նախապես չէին տեղեկացվել, որ պետք է բոյկոտել նստաշրջանը: Օրինակ, նիստի սկզբում ակնհայտորեն բանից անտեղյակ` նիստերի դահլիճ մտան ՕԵԿ ներկայացուցիչներ Կարեն Բոթոյանը և Իշխան Խաչատրյանը, ՀՀԿ-ական Հայկ Բաբուխանյանը:

Շարունակություն →