ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ինչպես հայտնում է news.am կայքը՝
«Չի բացառվում, որ հաջորդ շաբաթ ստորագրահավաք կազմակերպվի, ՀՀ Ազգային ժողովի նոր արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ՝ կապված կուտակային կեսաթոշակային համակարգին անցում կատարելը հետաձգելու հետ: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ չորս խորհրդարանական խմբակցությունների ժողովի արդյունքներն ամփոփելով:
Ըստ Զոհրաբյանի՝ կուտակային կեսաթոշակային համակարգի ներդրման հարցը շատերին է վերաբերում, եւ զարմանալի չէ, որ հասարակությունն անհանգստացած է: Հենց դրանից ելնելով էլ պատգամավորը չի բացառել, որ ստորագրահավաք կկազմակերպվի՝ նոր արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ: «Այդ համակարգը ներդնելը երիտասարդության, երիտասարդ մասնագետների արտագաղթի ուղիղ ճանապարհն է: Մինչդեռ, վարչապետը այդ համակարգը հանճարեղ է համարում»:
Ինչպես հայտնում է news.am կայքը՝
«Խորհրդարանական չորս ուժերը համատեղ հայտարարություն են տարածել՝ կապված ՀՀԿ-ի կողմից ԱԺ նիստի տապալման հետ: Հայտարարությունում ասվում է.
«ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ 2013 թվականի նոյեմբերի 15-ին հրավիրվել էր Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխումների պարտադիր բաղադրիչի գործադրումը մեկ տարով հետաձգելու մասին հարցով: Նիստը չկայացավ ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության (Հայաստանի Հանրապետական եւ Օրինաց երկիր կուսակցությունների) բոյկոտի պատճառով: Սա այն դեպքում, երբ ընդամենը մեկ օր առաջ ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման համար արտահերթ նիստ հրավիրելու քաղաքական մեծամասնության ցանկությանը ընդդիմադիր պատգամավորները ընդառաջել էին: